Գաբրիել Մարտինելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Գաբրիել Մարտինելի
Gabriel Martinelli
Gabriel Martinelli 2020.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Gabriel Teodoro Martinelli Silva
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 18, 2001(2001-06-18)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Գուարուլյուս, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 177 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 35
Պատանեկան կարիերա
2010-2015 Բրազիլիա Կորինթիանս
2015-2019 Բրազիլիա Իտուանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-2019 Բրազիլիա Իտուանո 17 (6)
2019-ներկա Անգլիա Արսենալ 5 (0)
Ազգային հավաքական
2019-ներկա Բրազիլիա Բրազիլիա Մ23 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 24-ի, 2019:

Գաբրիել Մարտինելի (իսպ.՝ Gabriel Martinelli, հունիսի 18, 2001(2001-06-18)[1], Գուարուլյուս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտուանո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Մարտինելին սկսել է Կորինթիանսի ֆուտզալի թիմում[3][4]։ 2015 թվականին նա միացավ Իտուանոյի ակադեմիային[5][6]։ 2017 թվականի նոյեմբերի 4-ին բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2022 թվականը[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Մարտինելին նշեց 2018 թվականի մարտի 18-ին՝ փոխարինման մտնելով Լիգա Պաուլիստայի Սան Բենտուի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 8-ին՝ Պաուլիստայի գավաթի Տաբոան դե Սերայի դեմ խաղում[9]։ Լիգա Պաուլիստայում իր առաջին գոլը խփեց 2019 թվականի հունվարի 28-ին՝ Սան Բենտուի դեմ խաղում[10]։ Մարտի 16-ին բրազիլացին դուբլ ձևակերպեց Բրագանտինոյի դեմ խաղում[11]։ Իտուանոյի կազմում Մարտինելին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ[12][13]։

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 2-ին Մարտինելին տեղափոխվեց Արսենալ[14][15][16][17][18]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 11-ին՝ փոխարինելով Հենրիխ Մխիթարյանին Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը Արսենալի կազմում խփեց սեպտեմբերի 24-ին՝ դուբլ ձևակերպելով Անգլիայի լիգայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[21][22]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Մարտինելին անցկացրեց հոկտեմբերի 3-ին՝ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ստանդարտ Լյեժի դեմ խաղում և օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[23][24]։ Հոկտեմբերի 30-ին Մարտինելին 2 գոլ խփեց Անգլիայի լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[25], իսկ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 5-5 հաշվով և Արսենալը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[26][27]։ Հոկտեմբերին բրազիլացին ճանաչվեց ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[28][29]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իտուանո 2018 Լիգա Պաուլիստա 20 4 20 4
2019 Սերիա D 0 0 14 6 14 6
Ընդհանուր 0 0 0 0 0 0 34 10 34 10
Արսենալ 2019–20 Պրեմիեր Լիգա 5 0 0 0 3 3 2 4 10 7
Կարիերայի ընդհանուր 5 0 0 0 3 3 36 14 44 17

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/141234
  2. «Brazil - Martinelli - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-09 
  3. «Arsenal transfer news: Who is Gabriel Martinelli? The £6m Brazilian wonderkid who idolises Ronaldo | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-09 
  4. «Gabriel Martinelli: 4 Things to Know About the Impending Arsenal Signing»։ 90min.com (անգլերեն)։ 2019-06-18։ Վերցված է 2019-08-09 
  5. Brown Cy։ «5 Things To Know About New Arsenal Attacker Gabriel Martinelli»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  6. Magee Will (2019-07-04)։ «Arsenal transfer news: Who is new signing Gabriel Martinelli, the forward who models himself on Neymar, Ronaldo and Messi?»։ inews.co.uk (en-GB)։ Վերցված է 2019-08-09 
  7. Periscópio Jornal (2017-11-04)։ «Promessa do Galo, Gabriel Martinelli assina até 2022» (pt-BR)։ Վերցված է 2019-08-09 
  8. «São Bento vs. Ituano - 17 March 2018 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-09 
  9. «Taboão da Serra vs. Ituano - 8 September 2018 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-09 
  10. «Ituano vs. São Bento - 28 January 2019 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-09 
  11. «RB Bragantino vs. Ituano - 15 March 2019 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-09 
  12. «Gabriel Martinelli Signs Long-Term Arsenal Contract Ahead of Joining Gunners for Pre-Season»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-02։ Վերցված է 2019-08-09 
  13. «Arsenal complete first summer signing as Gabriel Martinelli joins from Ituano»։ Metro (en-US)։ 2019-07-02։ Վերցված է 2019-08-09 
  14. «Gabriel Martinelli to join club»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  15. «Arsenal sign Brazilian forward Martinelli»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  16. «Arsenal sign Brazilian teenage forward Gabriel Martinelli» (en-GB)։ 2019-07-02։ Վերցված է 2019-08-09 
  17. Dean Sam (2019-07-02)։ «Arsenal confirm Brazilian teenager Gabriel Martinelli as their first summer signing»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-09 
  18. «Gabriel Martinelli: Arsenal sign 18-year-old Brazilian forward from Ituano Futebol Clube»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  19. «Newcastle United - Arsenal FC, Aug 11, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  20. «Newcastle 0-1 Arsenal: Pierre-Emerick Aubameyang strike seals win» (en-GB)։ 2019-08-11։ Վերցված է 2019-11-23 
  21. «Arsenal FC - Nottingham Forest, Sep 24, 2019 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  22. «Arsenal 5-0 Nottingham Forest: Unai Emery praises Gabriel Martinelli after League Cup brace» (en-GB)։ 2019-09-24։ Վերցված է 2019-11-23 
  23. «Arsenal FC - Standard Liège, Oct 3, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  24. «Arsenal 4-0 Standard Liege: Gabriel Martinelli impresses in ruthless win» (en-GB)։ 2019-10-03։ Վերցված է 2019-11-23 
  25. «Liverpool FC - Arsenal FC, Oct 30, 2019 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  26. «Liverpool 5-5 (5-4) Arsenal: Shootout decides 10-goal thriller» (en-GB)։ 2019-10-30։ Վերցված է 2019-11-23 
  27. Anfield Andy Hunter at (2019-10-30)։ «Curtis Jones and Liverpool beat Arsenal on penalties after 5-5 thriller»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-23 
  28. «🏆 Martinelli is our October Player of the Month»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23 
  29. «Martinelli Wins Arsenal Player of the Month Gong - Sambafoot.com, all About Brazilian Football»։ www.sambafoot.com։ Վերցված է 2019-11-23 
  30. «Gabriel Martinelli»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  31. «Paulistão Sicredi 2019»։ www.futebolpaulista.com.br։ Վերցված է 2019-08-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]