Նիկոլյա Պեպե
![]() Պեպեն Լիլի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 29, 1995[1][2][3] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Մանտ լա Ժոլի | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 19 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 |
![]() | 9 | (2) |
2013-2015 |
![]() | 41 | (9) |
2013-2017 |
![]() | 40 | (3) |
2015-2016 |
→ ![]() | 29 | (7) |
2017-2019 |
![]() | 74 | (35) |
2019-ներկա |
![]() | 11 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-ներկա |
![]() | 20 | (5) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նիկոլյա Պեպե (ֆր.՝ Nicolas Pépé, մայիսի 29, 1995[1][2][3], Մանտ լա Ժոլի), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայի ցածր դիվիզիոններում հանդես գալուց հետո[5][6] Պեպեն իր պրոֆեսիոնալ դեբյուտը Անժեի կազմում նշեց 2014 թվականի օգոստոսի 26-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Արլ-Ավինյոնի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Լիգա 2-ում անցկացրեց նոյեմբերի 21-ին՝ Այաչոյի դեմ խաղում[8][9]։ 2015 թվականի հուլիսի 2-ին Պեպեն 1 տարվա վարձավճարով միացավ Օրլեանին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 7-ին՝ Սերկլ Ատլետիկի դեմ խաղում[10]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 16-ին՝ Էպինալի դեմ խաղում[11]։ Օրլեանի կազմում Պեպեն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2016-17 մրցաշրջանում Պեպեն վերադարձավ Անժե[12]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ փոխարինման մտնելով Մոնպելիեի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը Ֆրանսիայի առաջնությունում խփեց նոյեմբերի 19-ին՝ Ռենի դեմ խաղում[14]։ Նոյեմբերի 27-ին Պեպեն գոլի հեղինակ դարձավ Սենտ-Էտիենի դեմ խաղում, սակայն Անժեն պարտվեց 2-1 հաշվով[15]։ 2017 թվականի հունվարի 28-ին նա գոլ խփեց Մեցի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[16]։ Մայիսի 27-ին կոտ դ'իվուարցին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում, սակայն Անժեն պարտվեց 1-0 հաշվով[17]։ Ակումբի կազմում Պեպեն անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Լիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 21-ին Պեպեն 5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ[18][19][20][21]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կանի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 5-ին՝ դուբլ ձևակերպելով Մեցի դեմ խաղում[23]։ Դեկտեմբերի 2-ին Պեպեն խփեց Թուլուզի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Լիլին[24]։ 2018 թվականի ապրիլի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում[25]։ Ապրիլի 28-ին՝ Մեցի դեմ խաղում Պեպեն կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[26]։ Մայիսի 6-ին կոտ դ'իվուարցին դուբլ ձևակերպեց Թուլուզի դեմ խաղում[27]։ Իր առաջին մրցաշրջանում Պեպեն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[28]։
2018 թվականի օգոստոսի 11-ին Պեպեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռենի դեմ խաղում[29]։ Օգոստոսի 26-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գենգանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[30]։ Սեպտեմբերի 15-ին կոտ դ'իվուարցին հետ-տրիկ ձևակերպեց Ամյենի դեմ խաղում՝ օգնելով Լիլին հաղթել 3-2 հաշվով[31][32]։ Հոկտեմբերի 6-ին Պեպեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սենտ-Էտիենի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 4-ին նա խփեց Մոնպելիեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[34]։ Դեկտեմբերի 9-ին Պեպեն գրավեց Ռեյմսի դարպասը հանդիպման 6-րդ ավելացված րոպեին՝ փրկելով Լիլին պարտությունից[35][36]։
2019 թվականի հունվարի 11-ին՝ Կանի դեմ խաղում Պեպեն դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Լիլին հաղթել 3-1 հաշվով[37]։ Հունվարի 25-ին նա դուբլ ձևակերպեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[38]։ Փետրվարի 1-ին կոտ դ'իվուարցին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիսի դեմ խաղում[39]։ Մարտի 10-ին Պեպեն խփեց Սենտ-Էտիենի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 87-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[40]։ Ապրիլի 14-ին կոտ դ'իվուարցին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, իսկ Լիլը հաղթեց Ֆրանսիայի չեմպիոնին 5-1 հաշվով[41][42]։ Մայիսի 18-ին նա դուբլ ձևակերպեց Անժեի դեմ խաղում[43][44]։ 2018-19 մրցաշրջանում Պեպեն դարձավ Լիգա 1-ի երկրորդ լավագույն ռմբարկուն խփած 22 գոլերով՝ զիջելով միայն Կիլիան Մբապպեին[45][46], ինչպես նաև՝ ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[47][48]։ Լիլի կազմում նա անցկացրեց 79 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ[49][50]։
Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 1-ին Պեպեն 5 տարվա պայմանագիր կնքեց Արսենալի հետ[51][52][53]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 72 միլիոն ֆունտ ստերլինգ[54][55][56], իսկ կոտ դ'իվուարցին ստացավ 19 համարի մարզաշապիկը[57][58]։ Իր դեբյուտը Արսենալի կազմում Պեպեն նշեց օգոստոսի 11-ին՝ փոխարինելով Ռիս Նելսոնին Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[59][60]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ փոխարինելով Էմիլ Սմիթ Ռոուին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[61]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում կոտ դ'իվուարցին խփեց սեպտեմբերի 22-ին՝ Աստոն Վիլլայի դեմ խաղում[62][63]։ Հոկտեմբերի 24-ին Պեպեն դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Արսենալին[64][65]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոտ դ'Իվուարի ազգային հավաքական Պեպեն առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Մարոկկոյի և Ֆրանսիայի դեմ խաղերի համար[66][67]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Մաքս Գրադելին Ֆրանսիայի դեմ խաղում[68][69]։ 2017 թվականի հունվարին Պեպեն մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[70][71][72], սակայն խաղադաշտ դուրս չեկավ ոչ մի խաղում։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց 2018 թվականի մարտի 24-ին՝ դուբլ ձևակերպելով Տոգոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[73]։ Մարտի 27-ին Պեպեն գոլի հեղինակ դարձավ Մոլդովայի դեմ ընկերական խաղում[74]։
2019 թվականի մարտի 23-ին Պեպեն գոլ խփեց Ռուանդայի դեմ խաղում[75]։ Ամռանը նա մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[76][77]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Կոտ դ'Իվուարը հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ալժիրին[78][79]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[80]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Անժե | 2014–15 | Լիգա 2 | 7 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | 8 | 0 | |
2016–17 | Լիգա 1 | 33 | 3 | 5 | 0 | 1 | 0 | 39 | 3 | |||
Ընդհանուր | 40 | 3 | 5 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 47 | 3 | ||
Օրլեան (վարձավճար) | 2015–16 | Ազգային առաջնություն | 29 | 7 | 0 | 0 | — | 1 | 0 | 30 | 7 | |
Լիլ | 2017–18 | Լիգա 1 | 36 | 13 | 2 | 1 | 0 | 0 | 38 | 14 | ||
2018–19 | 38 | 22 | 2 | 1 | 1 | 0 | 41 | 23 | ||||
Ընդհանուր | 74 | 35 | 4 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 79 | 37 | ||
Արսենալ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 11 | 1 | 0 | 0 | 4 | 2 | 0 | 0 | 15 | 3 |
Կարիերայի ընդհանուր | 154 | 46 | 9 | 2 | 4 | 2 | 4 | 0 | 171 | 50 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[81]
Կոտ դ'Իվուար | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 6 | 0 |
2018 | 4 | 3 |
2019 | 9 | 2 |
Ընդհանուր | 20 | 5 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մարտի 24, 2018 | Ստադ Պիեռ Բրիսոն, Բովե, Ֆրանսիա | ![]() |
1–0 | 2–2 | Ընկերական խաղ |
2. | 2–0 | |||||
3. | Մարտի 27, 2018 | Ստադ Պիեռ Բրիսոն, Բովե, Ֆրանսիա | ![]() |
2–0 | 2–1 | Ընկերական խաղ |
4. | Մարտի 23, 2019 | Ստադ Ֆելիքս Ուֆուե-Բուանյի, Աբիջան, Կոտ դ'Իվուար | ![]() |
1–0 | 3–0 | Աֆրիկայի գավաթ 2019 Որակավորում |
5. | Հոկտեմբերի 13, 2019 | Ստադ Լիկորն, Ամյեն, Ֆրանսիա | ![]() |
2–0 | 3–1 | Ընկերական խաղ |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2018–19[47]
- Մարկ-Վիվյեն Ֆոեի մրցանակ. 2019[82]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Côte d'Ivoire - N. Pépé - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Who is Nicolas Pépé? The player Arsenal are ‘looking to replace Welbeck with this January’»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ 161385360554578 (2018-11-21)։ «Who is Nicolas Pepe? Arsenal in the hunt for £27million-rated Lille winger»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «SCO Angers - Athlétic Club Arlésien, Aug 26, 2014 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-26
- ↑ «AC Ajaccio - SCO Angers, Nov 21, 2014 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-26
- ↑ «AC Ajaccio - Angers SCO (1-1) - Saison 2014/2015 - Domino's Ligue 2»։ www.lfp.fr։ Վերցված է 2018-12-27
- ↑ «US Orléans - CA Bastia, Aug 7, 2015 - Championnat National - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-26
- ↑ «US Orléans - SAS Epinal, Oct 16, 2015 - Championnat National - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-26
- ↑ Deniran-Alleyne Tashan (2018-11-10)։ «Who is Nicolas Pepe? The Ligue 1 ace linked with a January move to Arsenal»։ footballlondon։ Վերցված է 2018-12-27
- ↑ «HSC Montpellier - SCO Angers, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-26
- ↑ «Stade Rennais FC - SCO Angers, Nov 19, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-26
- ↑ «SCO Angers - AS Saint-Étienne, Nov 27, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-26
- ↑ «SCO Angers - FC Metz, Jan 28, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-26
- ↑ «SCO Angers - Paris Saint-Germain, May 27, 2017 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-26
- ↑ «Official | Lille complete the signing of Nicolas Pépé | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-12-27
- ↑ «C’est officiel, Nicolas Pépé est un Dogue !»։ www.losc.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Ivorian starlet Nicolas Pepe signs for Lille - Times of India»։ The Times of India։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Nicolas Pépé et Hervé Koffi signent au Losc pour cinq ans (off.)»։ L'ÉQUIPE։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - SM Caen, Aug 20, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «FC Metz - LOSC Lille, Nov 5, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - FC Toulouse, Dec 2, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - EA Guingamp, Apr 14, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - FC Metz, Apr 28, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «FC Toulouse - LOSC Lille, May 6, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Nicolas Pepe | Football Stats | Lille | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - Stade Rennais FC, Aug 11, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - EA Guingamp, Aug 26, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «SC Amiens - LOSC Lille, Sep 15, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «PEPE HAT-TRICK LIFTS LILLE INTO SECOND»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-18-ին։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - AS Saint-Étienne, Oct 6, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «HSC Montpellier - LOSC Lille, Dec 4, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - Stade Reims, Dec 9, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Nicolas Pepe scores last-gasp equalizer, Lille moves to 2nd»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «SM Caen - LOSC Lille, Jan 11, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Olympique Marseille - LOSC Lille, Jan 25, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «LOSC Lille - OGC Nice, Feb 1, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «AS Saint-Étienne - LOSC Lille, Mar 10, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «LOSC Lille - Paris Saint-Germain, Apr 14, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Lille 5-1 Paris St-Germain: Thrashing makes PSG wait for Ligue 1 title again» (en-GB)։ 2019-04-14։ Վերցված է 2019-08-03
- ↑ «LOSC Lille - SCO Angers, May 18, 2019 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Nicolas Pepe's double seals Uefa Champions League berth for Lille | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Nicolas Pepe to Arsenal: Who is the £72m Gunners signing and how will he fit in?» (en-GB)։ 2019-08-01։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Nicolas Pépé: 6 Things to Know About Arsenal's Club-Record Signing»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-27։ Վերցված է 2019-08-03
- ↑ 47,0 47,1 «MBAPPÉ WINS AWARDS DOUBLE»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին։ Վերցված է 2019-07-18
- ↑ «Trophées UNFP 2019 : Le palmarès complet»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-07-ին։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Arsenal smash transfer record to sign £72m Pepe»։ Evening Standard (անգլերեն)։ 2019-08-01։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Transfer news: Arsenal closing in on £72m club-record deal for Nicolas Pepe from Lille»։ www.sportinglife.com (en-us)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Nicolas Pepe: Arsenal sign Lille winger for club record fee» (en-GB)։ 2019-08-01։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Arsenal confirm £72m club-record signing of Nicolas Pepe from Lille»։ Metro (en-US)։ 2019-08-01։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Arsenal make Nicolas Pepe fourth summer signing for club-record fee»։ talkSPORT (en-US)։ 2019-08-01։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Nicolas Pepe completes move to Arsenal from Lille for club-record £72m»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ sport Guardian (2019-08-01)։ «Arsenal confirm signing of Nicolas Pépé from Lille in £72m club-record deal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-03
- ↑ Dean Sam (2019-08-01)։ «Arsenal announce club record £72million signing of Nicolas Pepe»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-03
- ↑ «#PepeIsHere | Nicolas Pepe becomes record signing»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Has Nicolas Pepe signed for Arsenal and which shirt number is he wearing?»։ The Sun (en-GB)։ 2019-08-01։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Newcastle United - Arsenal FC, Aug 11, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23
- ↑ «Newcastle 0-1 Arsenal: Pierre-Emerick Aubameyang strike seals win» (en-GB)։ 2019-08-11։ Վերցված է 2019-11-23
- ↑ «Eintracht Frankfurt - Arsenal FC, Sep 19, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23
- ↑ «Arsenal FC - Aston Villa, Sep 22, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23
- ↑ «Arsenal 3-2 Aston Villa: Aubameyang seals comeback for 10-man Gunners»։ Evening Standard (անգլերեն)։ 2019-09-22։ Վերցված է 2019-11-23
- ↑ «Arsenal FC - Vitória Guimarães SC, Oct 24, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-23
- ↑ «Arsenal 3-2 Vitoria Guimaraes: Nicolas Pepe rescues Gunners in Europe» (en-GB)։ 2019-10-24։ Վերցված է 2019-11-23
- ↑ AFP (2016-11-02)։ «Injured Gervinho out of Ivory Coast squad»։ World Soccer Talk (en-US)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Cote D’Ivoire names squad for Morocco clash, Gervinho and Baily missing via injury»։ AllFooti.com (en-US)։ 2016-11-03։ Վերցված է 2018-12-27(չաշխատող հղում)
- ↑ «France - Ivory Coast, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ uefa.com։ «Friendlies 2014-16 - France-Ivory Coast»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ Wright Joe։ «Wilfried Zaha in Ivory Coast Africa Cup of Nations plan | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Zaha named in Cote d'ivoire preliminary squad»։ www.beinsports.com։ Վերցված է 2018-12-27
- ↑ «AFCON 2017: Zaha, Bailly in Cote d’Ivoire's provisional squad»։ Kawowo Sports (en-US)։ 2016-12-28։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Togo - Ivory Coast, Mar 24, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Ivory Coast - Moldova, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Ivory Coast - Rwanda, Mar 23, 2019 - Africa Cup of Nations qualification - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Africa Cup of Nations: Bony named in Ivory Coast's final squad» (en-GB)։ 2019-06-09։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Ivory Coast announces final squad for 2019 AFCON»։ Ahram Online։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Ivory Coast - Algeria, Jul 11, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Africa Cup of Nations: Ivory Coast 1-1 Algeria (AET - Algeria win 4-3 on pens)» (en-GB)։ 2019-07-11։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Nicolas Pépé»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ Strack-Zimmermann Benjamin։ «Nicolas Pépé»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Lille star Nicolas Pepe wins 2019 Marc-Vivien Foe prize | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նիկոլյա Պեպե Վիքիպահեստում |
---|
- Պեպեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Պեպեն transfermarkt-ում
- Պեպեն soccerbase.com-ում
- Պեպեն WhoScored.com կայքում
- Պեպեն Լիլի պաշտոնական կայքում Archived 2019-04-25 at the Wayback Machine.
- Պեպեն Արսենալի պաշտոնական կայքում
- Պեպեն Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2019-02-28 at the Wayback Machine.
- Պեպեն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Պեպեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
|
|
- Մայիսի 29 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Կոտ դ'Իվուարի ֆուտբոլիստներ
- Կոտ դ'Իվուարի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անժեի ֆուտբոլիստներ
- Օռլեանի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ