Մայք Մենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մայք Մենյան
Mike Maignan
Mike Maignan 2022 Salzburg vs AC Milan 2022-09-06.jpg
Մենյանը Միլուն կազմում 2022 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ֆրանսիական Գվիանա Ֆրանսիական Գվիանա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 3, 1995(1995-07-03)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Կայեննա
Հասակ 191 սմ
Քաշ 91 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Լիլ
Համար 16
Պատանեկան կարիերա
2003-2009 Ֆրանսիա Վիլյե լա Բել
2009-2015 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն B 42 (0)
2015-2017 Ֆրանսիա Լիլ B 10 (0)
2015-ներկա Ֆրանսիա Լիլ 103 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 10 (0)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 12 (0)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 5 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 3 (0)
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 1 (0)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 20-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 20-ի, 2020

Մայք Մենյան (ֆր.՝ Mike Maignan, հուլիսի 3, 1995(1995-07-03)[1][2], Կայեննա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիլի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենյանը Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2013 թվականի հունիսին[5]։ 2015 թվականի օգոստոսին Մենյանը 5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Յասին Բենզիային Ռենի դեմ խաղում և իր առաջին հպումով ետ մղելով 11-մետրանոց հարված[7][8]։ 2017 թվականի օգոստոսի 13-ին նա հեռացվեց խաղադաշտից Ստրասբուրգի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 63-րդ րոպեին[9]։ 2017-18 մրցաշրջանում Մենյանը դարձավ Լիլի հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 36 հանդիպում և բաց թողելով 57 գնդակ[10]։

2018-19 մրցաշրջանում Մենյանը մասնակցեց Լիլի բոլոր հանդիպումներին բոլոր մրցաշարերում՝ անցկացնելով 42 հանդիպում և 17 խաղում պահելով իր դարպասը անառիկ[11]։ Նա ճանաչվեց Լիգա 1-ի տարվա լավագույն դարպասապահ[12][13], ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[14][15]՝ օգնելով իր թիմին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը առաջնությունում[16][17]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում Մենյանը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Այաքսի դեմ խաղում[18][19]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 10-ին՝ Չեմպիոնների Լիգայի Չելսիի դեմ խաղում, սակայն վնասվածք ստացավ այս հանդիպման 72-րդ րոպեին[20][21]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենյանը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում նա 2012 թվականին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[22], սակայն Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից[23]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Մենյանը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մայիսի 21-ին՝ Բոլիվիայի, Թուրքիայի և Անդորրայի դեմ խաղերի համար[24][25][26][27], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[28][29][30]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[31]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիլ 2015–16 Լիգա 1 4 0 0 0 1 0 5 0
2016–17 7 0 4 0 1 0 12 0
2017–18 34 0 1 0 1 0 36 0
2018–19 38 0 3 0 1 0 42 0
2019–20 20 0 0 0 6 0 0 0 26 0
Ընդհանուր 103 0 8 0 6 0 4 0 121 0
Կարիերայի ընդհանուր 103 0 8 0 6 0 4 0 121 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «France - M. Maignan - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2020-01-20 
  4. «Penalty-saving hero Mike Maignan the one that got away for PSG | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-20 
  5. «Le Guyanais Mike Maignan signe avec le Paris Saint Germain!»։ Outre-mer la 1ère (fr-FR)։ Վերցված է 2020-01-20 
  6. «Mike Maignan : Le Haïtien à Lille pour 5 ans»։ Africa Top Sports (fr-FR)։ 2015-08-19։ Վերցված է 2020-01-20 
  7. «Stade Rennais FC - LOSC Lille, Sep 18, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  8. «Lille hold on for share of spoils at Rennes»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  9. «RC Strasbourg Alsace - LOSC Lille, Aug 13, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  10. «Mike Maignan | Football Stats | Lille | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-20 
  11. «Mike Maignan | Football Stats | Lille | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-20 
  12. 12,0 12,1 «MBAPPÉ WINS AWARDS DOUBLE»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին։ Վերցված է 2019-07-18 
  13. «Trophées UNFP 2019 : Le palmarès complet»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-07-ին։ Վերցված է 2019-07-20 
  14. 14,0 14,1 Ayles James (2019-05-19)։ «Kylian Mbappe scoops two prizes at Ligue 1 awards»։ Mail Online։ Վերցված է 2020-01-20 
  15. «Mbappe wins Ligue 1 Player of the Season award»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-05-19։ Վերցված է 2020-01-20 
  16. «LILLE, FROM RELEGATION STRUGGLERS TO RUNNERS-UP»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է 2020-01-20 
  17. «Ligue 1 2018-19»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  18. «Ajax Amsterdam - LOSC Lille, Sep 17, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  19. «Ajax 3-0 Lille: Ten Hag's men start Champions League campaign in style»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-20 
  20. «Chelsea FC - LOSC Lille, Dec 10, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  21. «Chelsea slow up against Lille after Tammy Abraham sets last-16 pace»։ The Guardian։ Վերցված է 2020-01-20 
  22. «2012 UEFA European Under-17 Championship technical report» 
  23. «U17-Europameisterschaft 2012 - Matchday overview 11/12»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  24. «Latest France squad: Barcelona defender Clement Lenglet earns first call-up as Arsenal striker Alexandre Lacazette left out | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-20 
  25. «Didier Deschamps announces squad to face Bolivia, Turkey & Andorra | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2020-01-20 
  26. «France call up Lenglet for Bolivia friendly, Euro qualifiers»։ France 24 (անգլերեն)։ 2019-05-21։ Վերցված է 2020-01-20 
  27. «France squad for Bolivia friendly, Euro qualifiers»։ Sport (անգլերեն)։ 2019-05-21։ Վերցված է 2020-01-20 
  28. «France - Bolivia, Jun 2, 2019 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  29. «Turkey - France, Jun 8, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  30. «Andorra - France, Jun 11, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 
  31. «Mike Maignan»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]