Նեյմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Նեյմար
Training Brazilian national team before the match against Croatia at the FIFA World Cup 2014-06-11.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Նեյմար դա Սիլվա Սանտոս Ջունիոր
Ազգությունը Բրազիլացի
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան թիվ   փետրվարի 5, 1992 (23 տարեկան)
Ծննդավայր   ՍանՊաուլո, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 1.77 մ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա ՖԱ
Համար 11
Պատանեկան կարիերա
1999-2009 Բրազիլիա Սանթոս
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2013
2013-
Բրազիլիա Սանթոս
Իսպանիա Բարսելոնա ՖԱ
103(54)
43 (23)   
Ազգային հավաքական2
2009
2010—2011
2010—
Բրազիլիա Բրազիլիա Մ-17
Բրազիլիա Բրազիլիա Մ-20
Բրազիլիա Բրազիլիա Մ-21
Բրազիլիա Բրազիլիա
3(1)
7 (9)
7 (4)
60 (42)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24 Հունվար 2015 (UTC)..
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ 12 Նոյեմբեր 2014 (UTC)..

Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիոր (պորտ.՝ Neymar da Silva Santos Júnior, փետրվարի 5, 1992), բրազիլացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս Բարսելոնայում և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային Կարիերա[խմբագրել]

Նեյմարը Սանթոսի կազմում

Նեյմարը ծնվել է վաճառականների ընտանիքում։ Նա ուներ նաև մի քույր՝ Ռաֆաելլան։ Նեյմարը 1999 թվականին ընդունվեց «Սանթոս» ակումբի ակադեմիա։ Դեռ երիտասարդ տարիքից նա հանդիպումներ էր անցկացնում առաջին թիմի հետ։ Նեյմարով հետաքրքրված էին Եվրոպական մի շարք ակումբների՝ «Մանչեսթեր Սիթին», «Ռեալ Մադրիդը», «Արսենալը», «Բարսելոնան», «Չելսին» և «Միլանը»։ Նեյմարը ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Սան Պաուլո, որտեղ Նեյմարը ընդունվեց տեղի ակադեմիա։ Նրան կնքեցին «Նոր Ռոբինիո» մականունը։ Մասնագետները նրա խաղը գնահատում էին հրաշալի և նրան համարում ապագա ֆուտբոլային աստղ։ 12 տարեկանում Նեյմարը տեղափոխվեց «Ռեալ Մադրիդի» ակադեմիա, բայց կարճ ժամանակ անց վերադարձավ Բրազիլիա, որտեղ արդեն հանդես էր գալու «Սանթոսի» ակադեմիայում։ Նա «Սանթոսում» կրկին փայլում էր և ցուցադրում հրաշալի խաղ։ «Սանթոսի» ղեկավարությունը 1 միլիոն ռեալ առաջարկեց Նեյմարի ընտանիքին, որպեսզի ֆուտբոլիստը մնար ակումբի ակադեմիայում։ Նա նաև հրավիրվեց Բրազիլիայի Մ-15 տարեկանների հավաքական և մասնակցեց Հարավային Ամերիկայի մրցաշարին։

«Սանթոս»[խմբագրել]

Մրցաշրջան 2009[խմբագրել]

2008 թվականին Նեյմարը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Սանթոսի» հետ՝ մինչ 2014 թվական։ «Սանթոսը» Նեյմարին չկորցնելու համար սահմանել էր բարձր հրաժարագին և բարձր աշխատավարձ, սակայն մի շարք ակումբներ համառ պայքարում էին Նեյմարի համար։ 2009 թվականի մարտի 7-ին իր դերբյուտային խաղը անցկացրեց «Սանթոսի» գլխավոր թիմում «Օեստե» ակումբի դեմ՝ փոխարինման դուրս գալով Մաուրիսիո Մոլինույի փոխարեն։ Մեկ շաբաթ անց «Մոժի-Միրին» ակումբի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը հիմնական թիմի կազմում։ 2009 թվականի մարտի 24-ին լուրեր պտտվեցին, որ Նեյմարով հետաքրքրված են Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն և իտալական «Միլանը»։

Մրցաշրջան 2010[խմբագրել]

2010 թվականի գարնանը Նեյմարը նվաճեց առաջին տիտղոսը՝ հաղթելով «Լիգա Պաուլիստա» մրցաշարը «Սանթոսի» կազմում։ Նա ճանաչվեց այդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Ապրիլի 15-ին Բրազիլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Սանթոսը» մրցում էր «Գուարանի» ակումբի դեմ։ Այդ խաղում Նեյմարը խփեց 5 գոլ և այդ խաղումը «Սանթոսը» հաղթեց 8-1 հաշվով։ Այդ մրցաշարում Նեյմարը «Սանթոսի» հետ դարձավ չեմպիոն և խփելով 11 գոլ, դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։ Նեյմարը ամռանը «Վեստ Հեմից» ստացավ 15 միլիոն Եվրոանոց առաջարկ, իսկ «Չելսիյից» 20մլն Եվրոանոց առաջարկ, կպաույտները մերժվելով պատրաստ էին վճարել 26 միլիոն Եվրո։ Օգոստոսի 20-ին Նեյմարը որոշում կայացրեց մնալ ակումբում՝ ասելով, որ նա 5 տարվա պայմանագիր ունի «Սանթոսի» հետ։ Նույն թվականի սեպտեմբերին Նեյմարը ղեկավարությունից պահանջեց հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորին, նրա համար, որ մարզիչը հնարավորություն չի տվել Նեյմարին 11 մետրանոց իրացնելու, սակայն ակումբի ղեկավարությունը մերժում է։ Հաջորդ օրը Նեյմարը ներողություն է խնդրում խոսքերի համար։ Չնայած՝ մի քանի խաղ հետո մարզիչը հեռացվեց աշխատանքից։ 2010 թվականի հոկտեմբերին երկրի թերթերը գրեցին, որ Նեյմարը «Գրեմիո» ակումբի դեմ հաղթանակից հետո, ընկերների հետ միասին վարձել են մարմնավաճառներ։ Այդ լուրը լսելով՝ «Սանթոսի» նախագահ Լուիս Ալբերտո Ռիբերիոն անմտություն համարեց դա, և ասաց, որ ֆուտբոլիստը նման բան անել չէր կարող։ Հունիսին Նեյմարը ակումբի հետ հաղթեց Լիբերտադորեսի գավաթը, իսկ Նեյմարը եզրափակչի երկու խաղերում խփեց մեկ գոլ։ Այդ խաղից հետո նա ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։

Ամռանը մի շարք եվրոպական ակումբներ Նեյմարի համար պատրաստ էին վճարել 45 միլիոն Եվրո։

Մրցաշրջան 2011[խմբագրել]

Հուլիսի 27-ին Նեյմարը դուբլ ձևակերպեց Բրազիլիայի առաջնությունում «Ֆլամենգոյի» դեմ խաղում։ Նա, շրջանցելով մրցակցի բոլոր ֆուտբոլիստներին, գրավեց դարպասը, որի վերաբերյալ բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Կարեկան ասել է. «Այսպիսի գոլեր խփում են միայն հզորագույն ֆուտբոլիստները կարող են խփել։ Այնպիսի տպավորություն էր, որ ես վիդեխաղ էի դիտում։ 11 համարի մարզաշապիկը չեր պատկանում Նեյմարին, բայց նա հասավ դրան։ Նա խփեց այնպիսի գոլ, որ չէր կարող խփել անգամ Պելեն» ։ Ինքը Պելեն, Նեյմարին համարում էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ գոլի համար Նեյմարը ստացավ տարվա լավագույն գոլ մրցանակը։

2011 թվականի օգոստոսին «Սանթոսը» պայմանագիրը երկարաձգելու առաջարկ կատարեց Նեյմարին, իսկ «Ռեալ Մադրիդը» Նեյմարի համար պատրաստ էր վճարել 58 միլիոն Եվրո։ Հոկտեմբերի 29-ին նա 4 գոլ խփեց «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի դարպասը։ Նոյեմբերի 9-ին Նեյմարը երկարաձգեց «Սանթոսի» հետ գործող պայամանագիրը մինչ 2014 թվականի հուլիսի 13։ Նեյմարի տարեկան աշխատավարձը կազմում էր 6,5 միլիոն Եվրո, իսկ նրա գինը 75 միլիոն Եվրո։ «Սանթոսը» ակումբի նախագահի խոսքերով, «Ռեալ Մադրիդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն պայմանագրում նշել էր, որ Նեյմարը պարտավոր է հաճախի չփոխել իր սանրվածքը, իսկ «Սանթոսում» նա կարող է անել ցանկացած սանրվածք։ Մրցաշրջանի ավարտից հետո Նեյմարը ճանաչվեց Բրազիլիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ, Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ և նոմինացվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Մրցաշրջան 2012[խմբագրել]

2012 թվականի փետրվարի 6-ին Նեյմարը դուբլ ձևակերպեց «Պալմերիասի» դարպասը. դա 100-րդ գոլն էր իր պրոֆեսինալ կարիերայում։ Մարտ ամսին ըստ «Մասս Մեդիայի» լուրերի՝ «Բարսելոնան» արդեն պայմանավորվել էր Նեյմարի հետ, և նա տարեկան պիտի ստանար 14,5 միլիոն Եվրո։ Մարտի 8-ին Նեյմարը «Ինտերնացիոնալի» դեմ խաղում երեք գոլ խփեց։ Մարտի 30-ին նա երեք գոլ խփեց «Գուարատինգետային» և բարձրացավ 4-րդ հորիզոնական «Սանթոսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի ցուցակում՝ շրջանցելով Ռոբինիոյին։ Ապրիլի 26-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում «Բոլիվարայի» դեմ խաղում տրիբունայից երկրպագուներից մեկը իր էր նետվ և վնասել էր Նեյմարին։ Ապրիլի 29-ին Նեյմարը երեք գոլ խփեց «Սան Պաուլուոյի» դարպասը։ 2012 թվականի հոկտեմբերին Նեյմարը ստացավ «Գեղեցիկ խաղ» մրցանակը՝ դառնալով երկրորդը Պելեից հետո, ով արժանացել է այս մրցանակին։ Նաև այդ մրցաշրջանում նա ճանաչվեց առանջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 42 գոլ 47 խաղում, իսկ այդ գոլերի մեկը, որը խփել էր «Ատլետիկո Մինիերոյի» դարպասը, ճանաչվեց առաջնության լավագույն գոլ։

Մրցաշրջան 2013[խմբագրել]

2013 թվականի հունվարի 19-ին «Լիգա Պաուլիստա» մրցաշարում նա առաջին խաղում խփեց երկու գոլ, որտեղ «Սանթոսը» հաղթեց «Սաո Բերնարդոյին» 3-1 հաշվով։ 4 օր անց Նեյմարը «Բոտաֆեգոյի» դեմ խաղում նույնպես գոլ խփեց, և «Սանթոսը» հաղթեց 3-0 հաշվով։ «Լիգա Պաուլիստա» մրցաշարի պատասխան խաղում «Սանթոսը» կրկին հաղթեց «Սաո Բերնարդոյին» նույն՝ 3-1 հաշվով։ Նեյմարը այդ խաղում դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 2013 թվականի մարտի 18-ին Նեյմարը հայտարարություն արեց. «Լավ է երբ առաջարկ ես ստանում եվրոպական մեծ ակումբներից, բայց ես այս պահին մտադրություն չունեմ փոխելու ակումբ»

Նեյմարի հայրը, ով նաև իր գործակալն էր, հայտնեց, որ Աշխարհի առաջնությունից հետո Նեյմարը պատրաստվում է տեղափոխվել Եվրոպա։ 2013 թվականի մայիսի 26-ին Նեյմարը իր վերջին հանդիպումը անցկացրեց «Սանթոսի» կազմում «Ֆլամենգոյի» դեմ։ Այդ խաղում նա խաղաց 90 րոպե, և խաղն ավարտվեց 0-0 հաշվով։

Նեյմարը ցուցադրությունը ««Բարսելոնաի»»

կազմում

«Բարսելոնա»[խմբագրել]

Տրանսֆեր[խմբագրել]

2013 թվականի մայիսի 26-ին իսպանական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Նեյմարի ձեռքբերման մասին։ Ըստ «Մարկա» պարբերականի՝ «Բարսելոնան» Նեյմարի համար վճարել է 50 միլիոն Եվրո, իսկ տարեկան 7 միլիոն Եվրո։ Նեյմարը ինքը հաստատեց այս տեղեկությունը Թվիթթերի միջոցով։ Հաջորդ օր հայտարարվեց, որ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Նեյմարը տրանսֆերը «Բարսելոնայի» պատմության մեջ երկրորդն էր ամենաթանկ տրանսֆերների մեջ՝ Զլատան Իբրահիմովիչից հետո։ Հունիսի 3-ին Կամպ Նոու մարզադաշտում տեղի ունեցավ Նեյմարի ներկայացումը, որտեղ ներկա էին 56 500 հանդիսական։ Այդ օրը հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» Նեյամրի համար վճարել է 57 միլիոն Եվրո և Նեյմարի հրաժարագինը կազմեց 190 միլիոն Եվրո։

Մրցաշրջան 2013/2014[խմբագրել]

Նեյմարի դերբյուտային խաղը «Բարսելոնայի» կազմում տեղի ունեցավ 2013 թվականի հուլիսի 30-ին, «Լեխիա» ակումբի դեմ։ Նա խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին, փոխարինելով չիլիացի Ալեքսիս Սանչեսիին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի — 2-2 հաշվով։ Ժոան Գամպերի գավաթի խաղում, այդ տարի «Բարսելոնան» մրցում էր «Սանթոսի» դեմ։ Այդ խաղում Նեյմարը գոլային փոխանցում կատարեց Սեսկ Ֆաբրեգասին։ Այդ խաղում «Բարսելոնան» հաղթեց 8-0 հաշվով։ «Կապտանռնագույնների» կազմում Նեյմարը իր առաջին գոլը խփել է օգոստոսի 7-ին Թաիլանդի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Խաղն ավարտվեց «Բարսելոնաի» ջաղջախիչ հաղթանակով՝ 7-1։ Առաջին պաշտոնական գոլը «Բարսելոնաի» կազմում խփել է Իսպանիայի գավաթի շրջանակներում, Ատլետիկո «Մադրիդի» դեմ խաղում՝ Վիսենտե Կալդերոն մարզադաշտում։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Պատասխան խաղում այդպեսել գոլ չխփվեց և «Բարսելոնան» առաջին հանդիպման ժամանակ, Նեյմարի խփած գոլի շնորհիվ նվաճեց գավաթը։ Սեպտեմբերի 7-ին Նեյմարը իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում, «Ռեալ Սոսիեդադի» դարպասը։ Հոկտեմբերի 10-ին Նեյմարը իր առաջին Էլ Կլասիկոն անցկացրեց, որը տեղի է ունեցավ Կամպ Նոու մարզադաշտում։ Այդ խաղում 18-րդ րոպեին Նեյմարը ստանալով Անդրես Ինիեստայի փոխանցումը, առաջ մղեց «Բարսելոնային»։ Երկրորդ խաղակեսում, ինքը Նեյմարը գոլային փոխանցում գրանցեց իր հաշվի, օգնելով գոլի հեղինակ դառնալ Ալեքսիս Սանչեսին։ Հանդիպման վերջնամասում «Ռեալ Մադրիդը» կճատեց հաշիվը, բայց նրանց ավելին անել՝ չհաջովեց։ Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1։ Առաջնության 12-րդ տուրում «Էսպանյոլի» դեմ խաղում, ոտեղ մինչ նրա խաղադաշտ դուրս գալը ոչ-ոքի էր։ Նա խաղադաշտ դուրս գալով իր վրա վերցրեց խաղը և գոլային փոխանցում կատարեց Ալեքսիս Սանչեսին և «Բարսելոնան» հաղթեց 1-0 հաշվով։ Նեյմարը իր առաջին դուբլը ձևակերպել է «Վիլյառեալի» դեմ խաղում, որտեղ խաղղն ավարտվել է «Բարսելոնայի» կամային հաղթանակով՝ 2-1։ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, Սելտիկի դեմ խաղում, նա հեթ-տրիկ ձևակերպեց և խաղն ավարտվեց 6-1 հաշվով։ Մրցաշրջանի երկրորդ կեսում, «Լևանտեի» դեմ խաղում, Նեյմարը վնասվածք ստացավ 3-4 շաբաթով։ Վնասվածքի վերականգնումից հետո, նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Ռայո Վալեկանոի» դեմ խաղում՝ 82-րդ րոպեն, որտեղ հաշիվը 4-0 էր։ Խաղի 89-րդ րոպեներին Նեյմարը հիասքանչ գոլի հեղինակ դարձավ։ Եզրից շարժվելով կենտրոն, նա 25-27 մետրից պտտեցվաց հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Խաղն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 6-0։ Փետրվարի 18-ին Չեմպիոնների Լիգա 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, խաղադաշտ դուրս գալով 74-րդ րոպեին, նա գոլային փոխանցում կատարեց Դանիել Ալվեսին։ Այդ խաղում «Բարսելոնան» 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց։ Մարտի 24-ին Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում տեղի ունեցավ Էլ Կլասիկո։ Նեյմարը առաջին խաղակեսում գոլային փոխանցում կատարեց Լիոնել Մեսսիին և վաստակեց 11 մետրանոց։ Այդ խաղն ավարտվեց հյուրեր հաղթանակով՝ 3-4։ 1/4 եզրփակչում, Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում, սակայն երկու խաղերի արդյունքում գրանցվեց 1-2 հաշիվը Մադրիդցիների օգտին, «Բարսելոնայից» միակ գոլ խփեց Նեյմարը։ Իսպանիայի գավաթի եզրափակչում «կապտանռնագույները» մրցում էին Մադրիդի «Ռեալի» դեմ։ Այդ խաղում «Բարսելոնան» պարտվեց 1-2 հաշվով։

Մրցաշրջան 2014/2015[խմբագրել]

Երկրորդ մրցաշրջանը «Բարսելոնայի» կազմում Նեյմարը սկսեց բավականին հաջող։ Այդ մրցաշրջանում «կապտանռնագույները» ունեին հզոր հարձակվողական եռյակ՝ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարը։ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին Նեյմարը երկու գնդակ խփեց «Աթլետիկ Բիլբաոյի» դարպասը, որոնք հաղթական էին «Բարսելոնայի» համար։ Սեպտեմբերի 27-ին Նեյմարը առաջին հեթ-տրիկը ձևակերպես «Բարսելոնայի» կազմում, «Գրանադա» ակումբի դմ խաղում, իսկ խաղն ավարտվեց «կապտանռնագույները» ջախջախիր հաղթանակով՝ 6-0։

Ազգային Կարիերա[խմբագրել]

Նեյմարը, Անդրե Սանթոսի և Ռամիրեսի հետ միասին գոլը տոնելուց

2010 թվականին Պելեն ցանկացավ, որ Նեյմարին և իր թիմակից Գանոսոյին հրավիրեն Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական, որպեսզի նրանք հավաքականի հետ մասնակցեն 2010 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը, բայց Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական մարզիչ Դունգան նրանց համարեց շատ երիտասարդ և չհրավիրեց հավաքական։ Անգամ կազմակերպվել էր ստորագրահավաք, որը ստորագրել էին ավելին քանի 14 հազար մարդ և բացի այդ նրանք ցույցեր էին կազմակերպել Դունգայի տան առջև, սակայն Դունգան զանգեց ոստիկանություն։

2010 թվականի օգոստոսի 10-ին Նեյմարը դերբյուտը նշեց Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ և հենց այդ խաղում էլ նա խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում։ Այդ խաղն ավարտվեց բրազիլացիների վստահ հաղթանակով՝ 2-0։ 2011 թվականի մարտի 27-ին Նեյմարի Շոտլանդիայի դեմ խաղում խփեց երկու գոլ, իսկ խաղն ավարտվեց 2-0 հաշվով։ Այդ խաղում նա վերցրեց և կերավ դաշտ նետված բանանը, դեմ գնալով ռասիզմին։ Բանանը խաղադաշտ էր նետել գերմանացի մի զբոսաշրջիկ։

Ամերիկայի 2011 թվականի գավաթի խաղարկության Վենեսուելայի հավաքականի դեմ խաղում նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Հուլիսի 14-ին նույն խաղարկությունում Նեյմարը դուբլ ձևակերպեց Էկվադորի հավաքականի դեմ խաղում, ինչը օգնեց հավաքականին դուրս գալ քառորդ եզրափակիչ, սակայն հենց այդ փուլում 11 մետրանոցներով Բրազիլիային պարտվեց Ուրուգվայի հավաքականին։

2012 թվականի սեպտեմբերի 11-ին Նեյմարը հեթ-տրիկ ձևակերպեց Չինաստանի հավաքականի դարպասը, իսկ բրազիլացիք հաղթեցի ջախջախիչ 8-0 հաշվով։ Նոյեմբերի 14-ին Նեյմարը գոլ խփեց Կոլումբիայի հավաքականի դարպասը, սակայն չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

Նեյմարը Իսպանիայի հավաքականի դեմ խաղում, Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության եզրափակչում

Կոնֆեդերացիաների 2013 թվականի Գավաթի խաղարկության խմբային փուլի բոլոր խաղերում Նեյմարը գոլի հեղինակ դարձավ և ճանաչվեց այդ հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ։ Կիսաեզրափակչում Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում Նեյմարի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Ֆրեդը առաջ մղեց բրազիլացիքին։ Հանդիպման վերջնամասում Նեյմարի շնորհիվ հաջողության հասավ Պաուլինիոն և բրազիլացիք դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ։ Բրազիլիայի հավաքականը հաղթեց 3-0 հաշվով և դարձավ առաջնության չեմպիոն։

2014 թվականի մարտի 5-ին Նեյմարը ձևկերպես երկրորդ հեթ-տրիկը հավաքականի կազմում, Հարավաֆրիկյան Հանրապետություն հավաքականի դեմ խաղում, իսկ խաղն ավարտվեց 5-0 հաշվով։ Հունիսի 2-ին Նեյմարը հրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական, 2014 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը մասնակցելու համար։ Մինչ այդ Պանամայի հավաքական դեմ ընկերական հանդիպմանը Նեյմարը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ խաղն ավարտվեց բրազիլացիքի վստահ՝ 4-0 հաղթանակով։

Նեյմարի հավաքականի կազմում իր 50-րդ հանդիպումն անցկացրեց Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման խաղում, Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։ Նեյմարը այդ խաղում 11 մետրանոցի շնորհիվ առաջ մղեց բրազիլացիքին, իսկ խաղն ավարտվեց Բրազիլիայի հավաքականի հաղթանակով՝ 3-1։ Երրորդ խաղում Նեյմարը դուբլ ձևակերպեց Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը։ Նրանք դուրս եկան 1/8 եզրափակիչ։

Հուլիսի 4-ին Կոլումբիայի հավաքականի դեմ խաղի 88-րդ րոպեին մրցակցի պաշտպան Սունիգան կոպիտ խախտում թույլ տվեց Նեյմարի նկատմամբ, վնասելով նրա ողնաշարը։ Այդ վնասվածքի պատճառով Նեյմարը այլևս չկարողացավ օգնել Բրազիլիայի հավաքականին։

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից հետո Բրազիլիայի նորանշանակ մարզիչ Դունգան Նեյմարին նշանակեց թիմի ավագ։

Փաստեր[խմբագրել]

Նեյմարը չափազանց կրոնական մարդ է։ Նա անպայման շաբաթը մեկ անգամ այցելում է եկեղեցի և մասնակցում է նաև բարեգործական միջոցառումների։

Նեյմարը նաև ընկերության սեփականատեր է, որը իր հետ միասին կառավարում է իր ֆուտբոլային կուռքը՝ Ռոնալդոն։

2011 թվականի օգոստոսին ֆուտբոլային մրցավար Սանդրո Ռիչին դատի տվեց Նեյմարին՝ պատճառաբանելով, որ Նեյմարը իր Թվիթթերի էջում խմբագրում էր կատարել՝ մեղադրելով մրցավարին սխալ 11 մետրանոց Սանթոսի դարպասին, սակայն Նեյմարը հերքել էր՝ ասելով, որ իր էջը ենթարկվել էր հաքերային հարձակման, և իր անունից մեկ ուրիշն է գրել։

19 տարեկանում Նեյմարը հայր դարձավ։ Իր ընկերուհի Կարոլինան այդ ժամանակ 17 տարեկան էր։ Նրան ունեցան որդի, ում անունը դրեցին Դավի Լուկա։

Նա դարձավ մի շարք հայտնի ապրանքանիշերի դեմքը՝ Nike, Red Bull GmbH, Sony, InBev, Unilever, Volkswagen։

Նեյմարը սկսեց վաստակել մեծ գումարներ և գնեց շքեղ ավտոմքենաներ, տուն և անգամ զբոսանավ։ Այժմ նա արդեն ունի իր սեփական ուղղաթիռը, որն արժե 8.4 միլիոն սթեռլինգ։

2013 թվականին Նեյմարը նկարահանվեց նաև «Կյանքը սեր է» մի քանի կադրում։

Բնութագիր[խմբագրել]

Արագ, խորամանկ, խելացի և ճարպիկ՝ Նեյմարն առավելապես վտանգավոր է մեկը մեկի դեմ պայքարում, բայց կարող է փայլել հարձակման ցանկացած դիրքում, կարող է իր որակները ցույց տալ կենտրոնում կամ ճեղքեր գտնել մրցակցի խիտ պաշտպանության եզրերում իր խելահեղ անցումներով։ Նեյմարը մահացու զենք է ցանկացած պաշտպանության դիմաց։

Բրազիլիայի 10 համարը կարող է նաև քրտնաջան աշխատել թիմի համար, ճնշում գործադրելով մրցակցի վրա կամ օգնելով պաշտպանությունում։ Նրա հուժկու հեռահար հարվածների շնորհիվ նա առ այսօր իր կարիերայում մի քանի գեղեցիկ գոլեր է հեղինակել, մանավանդ տուգանայիններից, որի մասնագետ է դարձել Նեյմարը։

Անձնական կյանքը[խմբագրել]

Հայրը՝ Նեյմար դա Սիլվա Սանթոս Մայրը՝ Նադին Գոնսալվես։ Նեյմարն ունի փոքր քույր՝ Ռաֆաելլա Բեկրան դա Սիլվա Սանթոս (11.03.1996թ.)

2009 թ.–ին Նեյմարը սկսեց հանդիպել բրազիլուհի Կարոլինա Նոգեյրա Դանտասի հետ։ 2011 թվականի օգոստոսի 24-ին Կարոլինան, ով այդ ժամանակ 17 տարեկան էր Նեյմարին որդի պարգևեց, ում կոչեցին Դավի Լուկկա Նոգեյրա Դանտաս դա Սիլվա Սանտոս։ Որդու լույս աշխարհ գալու կապակցությամբ ֆուտբոլիստը ասել է «Երբ ես առաջին անգամ տեսա Դավիին, ես չէի հավատում, որ նրա հայրն եմ, դա մեծ պատասխանատվություն է»։ Որդու ծնունդից հետո զույգը բաժանվեց։ Այժմ Նեյմարը ապրում է Իսպանիայում, իսկ որդին՝ Դավի Լուկկան, մոր՝ Կարոլինայի հետ ապրում է Սան Պաուլո քաղաքում։ 2013 թվականին լուրեր էին պտտվում, որ Նեյմարը հանդիպում է բրազիլուհի դերասանուհի Բրունա Մարկեզինիի հետ։ Սկզբում նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները, սակայն որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը խոստովանեց իր նոր սիրավեպի մասին։ Այս հարաբերություններն էլ սակայն երկար չտևեցին, 2014 թ.–ին զույգը հայտարարեց բաժանման մասին։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել]

Ակումբային[խմբագրել]

2015 թվականի փետրվարի 1-ի դրությամբ[1]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ազգային Ազգային առաջնություն Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Բրազիլիայի առաջնություն Սերիա Ա Բրազիլիայի Մայրցամաքային Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն Պաուլիստա Ընդհանուր
Սանթոս 2009 33 10 3 1 12 3 48 14
2010 31 17 8 11 2 0 19 14 60 42
2011 21 13 13 6 2 1 11 4 47 24
2012 17 14 14 9 16 20 47 43
2013 1 0 4 1 18 12 23 13
Ընդհանուր 103 54 15 13 29 15 2 1 76 53 225 136
Իսպանիա Լա Լիգա Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ Եվրոպա Աշխարհի Ակումբային Առաջնություն Իսպանիայի Սուպերգավաթ Ընդհանուր
Բարսելոնա 2013–14 26 9 3 1 10 4 2 1 41 15
2014–15 18 15 3 4 5 3 26 22
Total 44 24 6 5 15 7 2 1 67 37
Ընդհանուր Կարիերայում 147 78 21 18 44 22 2 1 78 54 292 173

Միջազգային[խմբագրել]

2014 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ[2][3]

Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Բրազիլիա 2010 2 1
2011 13 7
2012 12 9
2013 19 10
2014 14 15
Ընդհանուր 60 42

Միջազգային գոլեր[խմբագրել]

# Ամսաթիվ Վայրը Հակառակորդ Գոլ Արդյունք Բնույթ
1 10 օգոստոսի, 2010 Մետլայֆ մարզադաշտ, Նյու Ջերսի, ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1–0 2–0 ընկերական
2 27 մարտի, 2011 Էմիրեյթս Մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա 1–0 2–0 ընկերական
3 2–0
4 13 հուլիսի, 2011 Մարիո Կեմպես Մարզադաշտ, Կորդովա, Արգենտինա Էկվադոր Էկվադոր 2–1 4–2 Ամերիկայի գավաթ 2011
5 4–2
6 10 օգոստոսի, 2011 Մերսեդես-Բենս Արենա-, Շտուտգարտ, Գերմանիա Գերմանիա Գերմանիա 2–3 2–3 ընկերական
7 28 սեպտեմբերի, 2011 Օլիմպիկո Դե Պարա Մարզադաշտ, Բելեմ, Բրազիլիա Արգենտինա Արգենտինա 2–0 2–0 Ամերիկայի Սուպերկլասիկո 2011
8 8 հոկտեմբերի, 2011 Կոստա Ռիկայի Ազգային Մարզադաշտ, Սան Խոսե, Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1–0 1–0 ընկերական
9 30 մայիսի, 2012 Ֆեդեքս-Ֆայլդ, Լանդովեր, ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1–0 4–1 ընկերական
10 10 սեպտեմբերի, 2012 Արրուդա Մարզադաշտ, Ռեսիֆի, Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա 2–0 8–0 ընկերական
11 5–0
12 6–0
13 19 September 2012 Սերա Դոուրադա Մարզադաշտ, Գոյանիա, Բրազիլիա Արգենտինա Արգենտինա 2–1 2–1 Ամերիկայի Սուպերկլասիկո 2012
14 11 հոկտեմբերի, 2012 Շվեդբանկ Մարզադաշտ, Մալմյո, Շվեդիա Իրաք Իրաք 5–0 6–0 ընկերական
15 16 հոկտեմբերի, 2012 Քաղաքային Մարզադաշտ, Վրոցլավ, Լեհաստան Ճապոնիա Ճապոնիա 2–0 4–0 ընկերական
16 3–0
17 15 նոյեմբերի, 2012 Մետլայֆ մարզադաշտ, Նյու Ջերսի, ԱՄՆ Կոլումբիա Կոլումբիա 1–1 1–1 ընկերական
18 6 ապրիլի, 2013 Ռամոն Ագիլեռա Մարզադաշտ, Սանտա Կուս Դե Լա Սիերա, Բոլիվիա Բոլիվիա Բոլիվիա 2–0 4–0 ընկերական
19 3–0
20 24 ապրիլի, 2013 Մինիերաո Մարզադաշտ, Բելու Հորիզոնտի, Բրազիլիա Չիլի Չիլի 2–1 2–2 ընկերական
21 15 հունիսի, 2013 Բրազիլիայի Ազգային Մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա Ճապոնիա Ճապոնիա 1–0 3–0 ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթ 2013
22 19 հունիսի, 2013 Կաստելաո Մարզադաշտ, Ֆորտալեզա, Բրազիլիա Մեքսիկա Մեքսիկա 1–0 2–0 ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթ 2013
23 22 հունիսի, 2013 Ֆոնտե-Նովա Մարզադաշտ, Սալվադոր, Բրազիլիա Իտալիա Իտալիա 2–1 4–2 ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթ 2013
24 30 հունիսի, 2013 Մարականա մարզադաշտ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Իսպանիա Իսպանիա 2–0 3–0 ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակիչ 2013
25 7 սեպտեմբերի, 2013 Բրազիլիայի Ազգային Մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա Ավստրալիա Ավստրալիա 3–0 6–0 ընկերական
26 10 սեպտեմբերի, 2013 Ժիլլետ Մարզադաշտ, Ֆոկսբորո, ԱՄՆ Պորտուգալիա Պորտուգալիա 2–1 3–1 ընկերական
27 12 հոկտեմբերի, 2013 Սեուլ Ազգային Գավաթ Մարզադաշտ, Սեուլ, Կորեայի Հանրապետություն Հարավային Կորեա Հարավային Կորեա 1–0 2–0 ընկերական
28 5 մարտի, 2014 Սոքեր Սիթի Մարզադաշտ, Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 2–0 5–0 ընկերական
29 3–0
30 5–0
31 3 հունիսի, 2014 Օլիմպիկո Դե Պարա Մարզադաշտ, Բելեմ, Բրազիլիա Պանամա Պանամա 1–0 4–0 ընկերական
32 12 հունիսի, 2014 Արենա Կորինտիանս Մարզադաշտ, Սան Պաուլո, Բրազիլիա Խորվաթիա Խորվաթիա 1–1 3–1 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014
33 2–1
34 23 հունիսի, 2014 Բրազիլիայի Ազգային Մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա Կամերուն Կամերուն 1–1 4–1 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014
35 2–1
36 5 սեպտեմբերի, 2014 Սան Լայֆ Մարզադաշտ, Ֆլորիդա, ԱՄՆ Կոլումբիա Կոլումբիա 1–0 1–0 ընկերական
37 14 հոկտեմբերի, 2014 Ազգային մարզադաշտ, Կալանգ, Սինգապուր Ճապոնիա Ճապոնիա 1–0 4–0 ընկերական
38 2–0
39 3–0
40 4–0
41 12 նոյեմբերի, 2014 Օլիմպիական Մարզադաշտ, Ստամբուլ, Թուրքիա Թուրքիա Թուրքիա 1–0 4–0 ընկերական
42 4–0

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Neymar ESPN Stats»։ ESPN FC։ http://espnfc.com/player/_/id/132948/neymar?cc=3888։ Վերցված է 3 December 2013։ 
  2. «Neymar Soccerway Stats»։ Soccerway։ http://www.soccerway.com/players/neymar-da-silva-santos-junior/102697/։ Վերցված է 3 June 2014։ 
  3. «Neymar»։ National Footbal Teams։ http://www.national-football-teams.com/player/39625/Neymar.html։ Վերցված է 5 March 2014։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]