Jump to content

Ալեքսիս Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսիս Սանչես
իսպ.՝ Alexis alejandro sanchez sanchez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսիս Ալեխանդրո Սանչես Սանչես[1]
Քաղաքացիությունը  Չիլի
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1988 (35 տարեկան)[1][2]
Ծննդավայր Տոկոպիլյա, Չիլի[2][6]
Հասակ 1,69 մ[3][4][5]
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք հարձակվող/վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 7
Պատանեկան կարիերա
2004-2005 ՉիլիԿոբրելոա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006
2006-2011
2006-2007
2007-2008
2011-2014
2014-ներկա
ՉիլիԿոբրելոա
ԻտալիաՈւդինեզե
 ՉիլիԿոլո-Կոլո
 ԱրգենտինաՌիվեր Փլեյթ
ԻսպանիաԲարսելոնա
ԱնգլիաԱրսենալ
47(9)
95(20)
32(5)
23(4)
88(39)
103(53)
Ազգային հավաքական
2006-ներկա Չիլի Չիլի 108 (37)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսիս Ալեխանդրո Սանչես Սանչես (իսպ.՝ Alexis Sánchez, դեկտեմբերի 19, 1988(1988-12-19)[7][8][9][…], Tocopilla, Անտոֆագաստա, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, հարձակվող, Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» խաղացող։

Իր առաջին մրցաշրջանը ֆուտբոլիստն անցկացրել է «Կոբրելոա» ակումբում, իսկ 2006 թվականին պայմանագիր է կնքել իտալական «Ուդինեզեի» հետ։ Ակումբը Սանչեսին վարձավճարով տրամադրել է չիլիական «Կոլո-Կոլոյին»։ Այնտեղ նա 32 խաղ է անցկացրել և դարձել 5 գոլի հեղինակ։ Հաջորդ տարի իտալական ակումբը չիլիացուն կրկին վարձավճարով հանձնել է արգենտինական «Ռիվեր Փլեյթին», որտեղ մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Այնուհետև սկսել է հանդես գալ Սերիա Ա-ում։ 2011 թվականին իսպանական «Բարսելոնան» 25 միլիոն ֆունտի դիմաց գնել է Ալեքսիսին, այդպիսով նրան դարձնելով չիլիական ֆուտբոլի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Սանչեսը 2014 թվականի հուլիսին 31,7 միլիոն ֆունտի դիմաց միացել է «Արսենալ»-ին՝ դառնալով ակումբի երրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Մեսութ Օզիլից և Գրանիտ Ջակայից հետո։

Սանչեսը 2006 թվականից հանդես է գալիս ազգային հավաքականում։ Անցկացրած խաղերի քանակով հետ է մնում միայն դարպասապահ Կլաուդիո Բրավոյից, իսկ գոլերի քանակով առաջին տեղը կիսում է Մարսելո Սալասի հետ։ Հավաքականի կազմում մասնակցել է 2010 և 2014 թվականի աշխարհի առաջնություններին, երեք անգամ էլ հանդես է եկել Կոպա Ամերիկա մրցաշարում[10][11][12][13][14]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված լինելով Տոկոպիլյայում՝ Սանչեսը 2004-2005 մրցաշրջանում խաղացել է տեղի «Կոբրելոա» ակումբի երիտասարդական թիմում, որտեղ իր խաղընկերներն էին Չարլես Արանգիսը և Էդուարդո Վարգասը[15]։ 2005 թվականի փետրվարին ակումբի գլխավոր մարզիչ Նելսոն Ակոստան Սանչեսին տեղափոխեց գլխավոր թիմ[16][17]։

Սանչեսը իր նորամուտը նշեց «Դեպորտես Տեմուկո» ակումբի դեմ[18], իսկ առաջին գոլը խփեց մարտի 18-ին՝ աչքի ընկնելով «Դեպորտիվո Կոնսեպսիոն» ակումբի դեմ խաղում[19]։ 16 տարեկան հասակում նա իր առաջին հանդիպումն անցկացրեց Կոպա Լիբերտադորեսում՝ դառնալով մրցաշարի երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը[20]։

2006 թվականի ապրիլի 21-ին Սանչեսը 1,7 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվում է «Ուդինեզե»[21], որտեղ նրան վարձավճարով հանձնում են «Կոլո-Կոլո» ակումբին։

Սանչեսը «Կոլո-Կոլոյի» կազմում

Սանչեսը «Կոլո-Կոլո» ակումբում նորամուտը նշեց 2006 թվականի հունիսի 23-ին «Անտոֆագաստա» ակումբի դեմ խաղում (1-1)։ Իր առաջին գոլը հեղինակեց հոկտեմբերի 29-ին «Ունիվերսիդադ դե Չիլիի» դեմ խաղում, որտեղ թիմը 4-2 հաշվով հաղթեց[22]։ Նոյեմբերի 1-ին «Դեպորտիվո Լա Սերենայի» դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ (4-4)[23]։ Կոլո-Կոլոյի կազմում Սանչեսը երկու անգամ հռչակվեց Չիլլի չեմպիոն։ Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվեց արգենտինական «Ռիվեր Փլեյթ», որի կազմում դարձավ երկրի չեմպիոն[24]։

2008 թվականին «Ուդինեզե»-ն Սանչեսին վարձավճարով չհանձնեց այլ ակումբի, և Ալեքսիսը տեղ գրավեց հիմնական կազմում։ 2008 թվականի ամռանը խոսվում էր Ալեքսիսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տեղափոխության մասին, որտեղ նա պետք է փոխարիներ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվող Կրիշտիանու Ռոնալդուին։ «Զեբրերի» մարզաշապիկում նա առաջին հանդիպումն անցկացրեց սեպտեմբերի 14-ին Սերիա Ա-ի երկրորդ տուրի շրջանակներում «Յուվենտուսի» դեմ խաղում։ Սանչեսը խաղադաշտ մտավ 58-րդ րոպեին, սակայն ոչնչով չօգնեց թիմին, որը 0-1 հաշվով զիջեց թուրինյան ակումբին։ Սեպտեմբերի 18-ին Սանչեսը նորամուտը նշեց Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում։ Հոկտեմբերի 19-ին 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Լեչչեի» դեմ խաղում Սանչեսը «Ուդինեզեի» կազմում խփեց իր առաջին գոլը։ Հոկտեմբերի 29-ին նա երկու անպատասխան գոլ խփեց «Կատանիայի» դեմ։ Փետրվարի 8-ին «Բոլոնիայի» դեմ խաղում նա խփեց հանդիպման միակ գնդակը՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Իտալիայում անցկացրած առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 1 խաղ և խփեց 3 գոլ։

Նոր մրցաշրջանում Սանչեսն աչքի ընկավ միայն փետրվարի 29-ին 17-րդ տուրի շրջանակներում կայացած «Կալյարիի» դեմ խաղում (2-1)։ Մարտի 3-ին օգնեց թիմին 3-0 հաշվով հաղթել «Յուվենտուսին»։ Ապրիլի 21-ին Իտալիայի գավաթի շրջանակներում «Ռոմայի» դեմ խաղում նա խփեց միակ գոլը։

Սանչեսը (աջից) և Մաուրիսիո Իսլան Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում, 2008 թվականի նոյեմբերի 6

2010-2011 մրցաշրջանում փետրվարի 27-ին Սանչեսը պոկերի հեղինակ դարձավ «Պալերմոյի» դեմ խաղում, դառնալով առաջին չիլիացին, ով Սերիա Ա-ի շրջանակներում խփել է 4 գնդակ։ Սանչեսը գոլերը խփեց խաղի 19, 28, 42 և 48 րոպեներին։ Խաղը ավարտվեց 7-0 հաշվով՝ հօգուտ «Ուդինեզեի»[25][26]։

Ալեքսիս Սանչեսը կարող է խաղալ հարձակման յուրաքանչյուր դիրքում, չնայած, որ նախընտրում է աջ եզրը։ [փա՞ստ] Արագությունը նրա գլխավոր զենքն է։ Նա հեշտությամբ կարողանում է ազատվել պաշտպանների հսկողությունից և գնդակն ուղարկել տուգանային հրապարակ։ Նա նաև սիրում է ազատ տարածություն ստեղծել իր համար կենտրոնում ու հեռահար հարված կատարել։ Նա առանձնահատուկ խաղացող է և իսկական ռմբարկու։ Ալեքսիսն անկասկած համապատասխանում է կատալոնյան թիմի խաղաոճին։ Ճիշտ է, չիլիացին հարձակվող է, բայց հաճախ նահանջում է և օգնում է պաշտպաններին, քանզի գիտակցում է յուրաքանչյուր կորցրած գնդակի արժեքը։ 2014 թ. տեղափոխվում է Արսենալ 40 միլիոն եվրոյով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Alexis Alejandro Sánchez Sánchez». soccerway.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  2. 2,0 2,1 «Alexis Sanchez Profile». Arsenal F.C. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Alexis Sánchez Profile». UEFA. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  4. «Alexis Sánchez Profile». ESPN FC. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  5. «2014 FIFA World Cup squadlists» (PDF). FIFA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Barcelona Stars Show Support for Tocopilla». I Love Chile. 2013 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  7. http://www.fifa.com/fifa-tournaments/players-coaches/people=228627/index.html
  8. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  9. FBref.com(բազմ․)
  10. «Alexis Sanchez reaches 100 caps for Chile». Goal.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  11. «Chile 3 -1 Venezuela: Alexis Sanchez fires Stunning free kick to become La Roja's joint top scorer». Daily Mail.com.
  12. «Alexis Sanchez's Career Achievements». Genius.com.
  13. «Alexis Sanchez». Daily Mail.co.uk.
  14. «Arsenal's Alexis Sanchez: The squirrel who scurried his way to the top». The Guardian.com.
  15. «Calama: El recuerdo de 6 seleccionados que jugaron en Cobreloa». Emol (Spanish). 2012 թ․ մայիսի 31. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Nelson Acosta alaba el nivel de Alexis Sánchez» (Spanish). La Tercera. 2009 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Ex técnicos de Alexis aconsejan al tocopillano: "Que se vaya de Barcelona"» (Spanish). La Tercera. 2014 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Medio catalán homenajeó a Alexis Sánchez a nueve años de su debut». Redgol.cl (Spanish). 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «¡Feliz cumpleaños Alexis Sánchez! Recuerda su primer gol como profesional». CDF.cl (Spanish). 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Ganó el que quiso, perdió el que se replegó» (Spanish). ESPN Deportes.com. 2005 թ․ մարտի 22. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Udinese sería el nuevo equipo de Alexis Sánchez» (Spanish). Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Colo Colo se dio un festín y se quedó con el Superclásico en el Monumental». Emol (Spanish). 2006 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «La Serena tuvo una reacción increíble para frenar la racha de Colo Colo» (Spanish). Radio Cooperativa. 2006 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Alexis Sánchez a River». diario26.com (Spanish). 2007 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Palermo - Udinese - 0:7» (իտալերեն). Sito ufficiale dell'US Città di Palermo. 27.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  26. «Le 7 meraviglie del mondo bianconero» (իտալերեն). Sito ufficiale dell'Udinese Calcio. 27.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիս Սանչես» հոդվածին։