Մարսելո Սալաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսելո Սալաս
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1974(1974-12-24)[1][2][3] (48 տարեկան)
ԾննդավայրՏեմուկո, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
Մասնագիտությունֆուտբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmarcelosalas.cl
 Marcelo Salas Վիքիպահեստում

Ժոսե Մարսելո Սալաս Մելինաո (իսպ.՝ José Marcelo Salas Melinao, դեկտեմբերի 24, 1974(1974-12-24)[1][2][3], Տեմուկո, Չիլի), չիլիցի ֆուտբոլիստ, Չիլիի ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը, եղել է Էլիաս Ռիկարդո Ֆիգերոա Բրանդերի և Իվան Սամորանոյի հետ համարվել է երկրի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

Իր խփած գոլերը տոնելու պատճառով ստացել է Մատադոր (ցլանմարտիկ) մականունը։ Սալասը համարվում է Չիլիի ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողը։ 1990-2000-ական թվականներին նա աչքի է ընկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ունիվերսիդադ դե Չիլին» «Ռիվեր Փլեյթը», «Լացիոն» և «Յուվենտուսը»։ Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Մարսելոն անցկացրել է 70 հանդիպում և խփել 37 գոլ՝ 4-ը աշխարհի առաջնություններում, 18-ը՝ աշխարհի առաջնության ընտրական խաղերում, 15-ը՝ ընկերական խաղերում, 8-ը՝ Չիլիի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի կազմում[4]։ Հանդես է եկել Չիլիում, Արգենտինայում և Իտալիայում և տիտղոսներ նվաճել այն ակումբներում, որտեղ խաղացել է։

Ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի՝ Սալասը համարվում է 20-րդ դարի 31-րդ լավագույն հարավամերիկացի խաղացողը, 20-րդ դարի 19-րդ լավագույն հարավամերիկացին հարձակվողը, 1990-ականների 3-րդ լավագույն հարավամերիկացի հարձակվողը (կիսելով պատվանդանը բրազիլացի խաղացողներ Ռոնալդուի և Ռոմարիոյի հետ)։ 1997 թվականին նա զբաղեցրել է 3-րդ տեղը՝ որպես «աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվող» (Ռոնալդուից և Գաբրիել Բատիստուտայից հետո)։ 1997 թվականին նա ճանաչվել է Հարավային Ամերիկայի տարվա ֆուտբոլիստ[5][6][7][8][9][10]։

Իր լավ տեխնիկայի, ձախ ոտքի ճարպիկ հարվածների, օդային պայքարների հմտությունների և խփած գոլերի շնորհիվ համարվել է 1996-2001 թվականների աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը։ Ֆուտբոլիստին հաճախ համեմատում են Ռոնալդուի և Գաբրիել Բատիստուտայի հետ[11][12]։

Սալասը համարվում է Չիլիի «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի պատմության լավագույն խաղացողներից մեկը, Արգենտինայի «Ռիվեր Փլեյթ» ակումբի խորհրդանիշը[13][14] և Լացիոյի պատմության լավագույն լեգեոներներից մեկը[15][16]։ 1998 թվականին Ֆրանսիայում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հանդես է եկել Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որտեղ չորս խաղում խփել է չորս գոլ և իր թիմին դուրս բերել մրցաշարի երկրորդ շրջան։

Իր խաղային կարիերայի ավարտից հետո Մարսելո Սալաս շարունակել է զբաղվել ֆուտբոլով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տեմուկոյում, հանդես է եկել տեղի երիտասարդական թիմում, 1993 թվականին ընդգրկվել «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբում, որտեղ նորամուտը նշել է 1994 թվականին և առաջին խաղում դարձել գոլի հեղինակ։ 1994-1995 թվականների մրցաշրջանում նրա ակումբն իր շնորհիվ դարձել է երկրի չեմպիոն։ Սալաասը դարձել է լավագույն ռմբարկու՝ 27 գոլ առաջին մրցաշրջանում և 17 գոլ երկրորդ մրցաշրջանում։

Ավելի ուշ՝ 1996 թվականին, Սալասը տեղափոխվել է Արգենտինա և խաղացել առաջին ֆուտբոլային դիվիզիոնում հանդես եկող «Ռիվեր Փլեյթ» ակումբում։ 1996 թվականի սեպտեմբերի 30-ին նա խփել է իր առաջին գոլը «Բոկա Խունիորսի» դեմ խաղում։ 1997 թվականին նա ճանաչվել է Արգենտինայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և Հարավային Ամերիկայի տարվա ֆուտբոլիստ։ 1996-1998 թվականներին Սալասը «Ռիվեր Փլեյթ» ակումբում 67 խաղում խփել է 31 գոլ։

1998 թվականին Սալասը 20,5 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառվեկ է իտալական «Լացիոյին»[17] և դարձել Ռոնալդոյից, Ռիվալդոյից և Դենիլսոնից հետո այդ ժամանակվա ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆեր ունեցող ֆուտբոլիստը[18]։ «Լացիոյի» կազմում իր նորամուտը չիլիցի ֆուտբոլիստը նշել է 1998 թվականի օգոստոսի 12-ին, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղում՝ Մադրիդի Ռեալի դեմ։ Սալասն այդ խաղում դարձել է գոլի հեղինակ, իսկ «Լացիոն» հաղթել է «Ռեալին»[19]։ Լացիոյի կաղմում Սալասը դարձել է Ա Սերիայի 1999–2000 թվականների մրցաշրջանի չեմպիոն, Իտալիայի գավաթակիր, Իտալիայի սուպերգավաթակիր, ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթակիր, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթակիր («Մանչեսթեր Յունայթեդի» դեմ այդ խաղում Սալասը դարձել է հաղթական գոլի հեղինակ[20]

Սալասը արագորեն դարձել է «Լացիոյի» երկրպագուների կուռքը, որտեղ նրան նվիրել են երգեր[21][22]։ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը», «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Պարմա», «Միլան» և «Ինտերը» Մարսելո Սալասի համար պատրաստ են եղել վճարել 30․000․000 ԱՄՆ դոլար, սակայն չիլիցին մերժել է բոլոր առաջարկները, քանի որ նրանով հետաքրքրվել է նաև Մադրիդի «Ռեալը»[23][24][25][26]։ Վերջինիս հետ տրանսֆերը ձախողվելուց հետո Սալասին 28․500․000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Յուվենտուսը»։

«Յուվենթուսի» կազմում ֆուտբոլիստի կարիերան այնքան էլ հաջող չի անցել․ վնասվածքի պատճառով նա «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 26 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։ «Յուվենտուսում» նա դարձել է 2001-2002 և 2002-2003 թվականների մրցաշրջանների չեմպիոն։

2003-2005 թվականին Մարսելո Սալասը հանդես է եկել Արգենտինայի «Ռիվեր Փլեյթ» ակումբում, իսկ 2005-2008 թվականներին՝ հայրենի «Ունիվերսիդադ դե Չիլիում»։

2008 թվականի նոյեմբերի 28-ին, 33 տարեկանում Մարսելո Սալասը հայտարարել իր կարիերան ավարտելու մասին։ Նա իր վերջին, ընկերական խաղն անցկացրել է 2009 թվականի հունիսի 2-ին։ Հրավիրված խաղացողների թվում են եղել նրա նախկին ակումբականները և 1998 թվականի աշխարհի գավաթի հավաքականի անդամները։ Ձախլիկն այդ խաղում դարձել է երեք գոլի հեղինակ[27]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Սալասը ներկայացրել է Չիլին մինչև 20 տարեկանների հավաքականում[28]։ Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նա իր նորամուտը նշել է 1994 թվականի ապրիլի 30-ին և խփել իր առաջին գոլը՝ Դիեգո Մարադոնայի թիմի դարպասին։ Խաղն ավարտվել է 3-3 հաշվով։

1995 թվականին նրա թիմը նվաճել է Կանադայի գավաթը, որտեղ Սալասը խփել է «հաղթական գոլը»՝ Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ եզրափակիչ խաղում (2-1)։

1998 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Սալասը խփել է 11 գոլ։ Նա նաև գոլեր է խփել Արգենտինայի, Էկվադորի, Ուրուգվայի, Բոլիվիայի դեմ խաղերում, չիլիցի ֆուտբոլիստը հեթ-տրիկների հեղինակ է դարձել Կոլումբիայի և Պերուի դեմ խաղերում։ Պերուի դեմ խաղում նա դարձել է ամենաերիտասարդ չիլիացի ֆուտբոլիստը (22 տարեկան), որը կրել է թիմի ավագի թևկապը[29]։

1998 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հանդես է եկել Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որտեղ չորս խաղում խփել է չորս գնդակ՝ երկու գոլ Իտալիայի, մեկական՝ Ավստրիայի և Բրազիլիայի դարպասներին, և Չիլիի ազգային հավաքականին դուրս բերել մրցաշարի երկրորդ շրջան։

2000 թվականի օգոստոսի 15-ին Սալասը մեծ դեր է ունեցել Չիլի-Բրազիլիա խաղում, որտեղ նրա թիմը հաղթել է 3-0 հաշվով։ Նա դարձել է մեկ գոլի հեղինակ և ճանաչվել 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում ամենանշանակալի խաղացողը։

2001 թվականին վնասվածք ստանալուց հետո նա ոչ հաճախ էր հայտնվում խաղադաշտում․ 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման 9 խաղում նա դարձել է 4 գոլի հեղինակ։

Սալասը երկրորդ անգամ գերազանցել է իր հարձակման գծի խաղընկեր Իվան Սամորանոյին՝ դառնալով երկրի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու՝ Բոլիվիայի դեմ խփած իր 35-րդ գոլով (նախկինում այդ տիտղոսը նա նվաճել է 1998 թվականին)։

1996-2002 թվականներին Մարսելո Սալասն ամուսնացած է եղել Կարոլինա Մեսանի հետ[30]։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Մարսելո Սալասին՝ 1998 թվականի փետրվարի 11-ին Անգլիա-Չիլի խաղում «իր գերազանց խաղի համար»[31]։ Այդ խաղում Սալասի առաջին գոլը պատկերված է «Ուեմբլի» մարզադաշտի թանգարանում՝ որպես «Ուեմբլի մարզադաշտում խփած լավագույն գոլերից մեկը»[32]։

Սալասն ունեցել է բավականին երկրպագուներ, որոշ ֆուտբոլիստներ որոշել են մեծարել Մարսելո Սալասին՝ ընդօրինակելով նրա բնորոշ տոնակատարությունը գոլ խփելուց հետո՝ ծունկը գետնին, գլուխը խոնարհված և մի ձեռքը դեպի երկինք[33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49]։

1997 թվականի հոկտեմբերի 16-ին անգլիական «Jamiroquai» խմբի մենակատար Ջեյ Քեյը հարգանքի տուրք է մատուցել Մարսելո Սալասին։ Երգիչը Չիլիի «Teatro Caupolicán» թատերական և երաժշտական համալիրում կրել է ֆուտբոլիստի 11 համարի մարզաշապիկը և ելույթ ունեցել բեմում։

1998 թվականի փետրվարի 11-ին իռլանդական U2 ռոք խումբն առաջին անգամ ելույթ է ունեցել Չիլիում։ Համերգի ժամանակ խմբի վոկալիստ և առաջատար երաժիշտ Բոնոն բեմ է բարձրացել Մարսելո Սալասի 11 համարի մարզաշապիկով։ Միևնույն ժամանակ Սալասի գոլերը Ուեմբլի մարզադաշտում Անգլիայի դեմ ցուցադրվել են հսկայական էկրանի վրա։

Անհատական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չիլիի գավաթի լավագույն ռմբարկու (1994)
  • Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (1997)
  • Արգենտինայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (1997)
  • «Օլիմպիա» մրցանակ (1997)[50]
  • Չիլիի լավագույն մարզիկի (1997)
  • Չիլիի տարվա լավագույն ֆուտբոլիստ (1997, 1998)
  • 1998 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ ռմբարկու
  • 1998 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության 10-րդ լավագույն ֆուտբոլիստ[51]
  • Ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի՝ 1990-ականների 3-րդ լավագույն հարավամերիկացի հարձակվող[52]
  • Ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի՝ 20-րդ դարի 19-րդ լավագույն հարավամերիկացին հարձակվող[53]
  • Ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի՝ 20-րդ դարի 31-րդ լավագույն հարավամերիկացի խաղացող[54]
  • Գեներալ Սան Մարտինի շքանշան (2009)[55]
  • Ընդգրկվել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի պատմության 10 լավագույն ռմբարկուների ցանկում[56]
  • Հարավային Ամերիկայի 7-րդ լավագույն ձախլիկ ֆուտբոլիստը պատմության մեջ («Bleacher Report» ամսագիր)[57]
  • 1990-ականների Հարավային Ամերիկայի պատմության 4-րդ լավագույն ռմբարկու[58]
  • Ներառված է Հարավային Ամերիկայի բոլոր ժամանակների 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկում[59]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
  4. «Players with the most goals in the Chilean team»։ Red matches։ Վերցված է 23 December 2017 
  5. Rec.sport.soccer Player of the Year Award 1998
  6. Rec.sport.soccer Player of the Year Award 1999
  7. Gabriel Jaime García (29 May 2014)։ «France 1998 World Cup»։ Eluniversal.com 
  8. «Marcelo Salas among the best left-handers in the history of South America»։ 24horas.cl։ 20 March 2013 
  9. «The ten best South American footballers in history»։ PasionLibertadores.com։ 19 March 2013։ Արխիվացված է օրիգինալից 8 October 2020-ին։ Վերցված է 10 April 2023 
  10. Diego Fernando Pineda and Leyner Camilo López (16 September 2013)։ «The best scorers in the history of South American football»։ Pasionfutbol.com։ Արխիվացված է օրիգինալից 8 March 2021-ին։ Վերցված է 10 April 2023 
  11. «Passarella compared Batistuta with Ronaldo, Salas and the goals»։ LaNacion.com.ar։ 6 February 1998 
  12. «Salas, un bomber in bianco e nero»։ Tuttosport.com։ 27 January 2019 
  13. «River Plate includes Marcelo Salas in the gallery of idols»։ mercurioantofagasta.cl։ 27 August 2007 
  14. «Marcelo Salas was considered in the eleven ideal historico de River Plate»։ elperiscopio.cl։ 23 November 2018։ Վերցված է 28 September 2020 
  15. «Marcelo Salas' phrase that moved the fans of Lazio and Universidad de Chile»։ elperiscopio.cl։ 10 March 2017։ Վերցված է 28 September 2020 
  16. «Marcelo Salas is received as an idol during his visit to Lazio in Italy»։ t13.cl։ 10 March 2017 
  17. «Marcelo Salas: 20 years after the pass that exceeded 20 million»։ clarin.com։ 1 February 2018։ Վերցված է 1 September 2020 
  18. «After the two goals against England. "I don't promise goals ... I make them"»։ lanacion.com.ar։ 13 February 1998 
  19. «Madrid moves Riazor»։ elpais.com։ 13 August 1998 
  20. «Man Utd lose to Super Lazio»։ BBC Sport։ 17 August 1999։ Վերցված է 10 August 2022 
  21. «Salas, the Nord curve intona il vecchio coro e il 'Matador 'ringrazia»։ lazionews24.com։ 18 May 2017 
  22. «"Che ce frega de Ronaldo, noi c'avemo er Matador ..." oggi Marcelo Salas compie 44 anni»։ noibiancocelesti.com։ 24 December 2018 
  23. «¿Salas al Chelsea?»։ Nacion.com։ 6 March 2001 
  24. «Inter and Lazio reach an agreement for Marcelo Salas»։ Emol.com։ 29 June 2001 
  25. «Signature of Marcelo Salas by Real Madrid is just a procedure»։ Emol.com։ 20 July 2013 
  26. «In Italy it is taken for granted the transfer of Salas to Real Madrid»։ Abc.es։ 14 June 2001 
  27. «La Nación – Diario La Nación»։ Արխիվացված է օրիգինալից 6 October 2009-ին 
  28. Selección Chilena Sub 20 1993 Claudio Andrés Villan Cerpa on Facebook
  29. «Marcelo SALAS»։ FIFA։ Արխիվացված է օրիգինալից 18 June 2008-ին։ Վերցված է 25 November 2013 
  30. Marcelo Salas dating history
  31. 24horas.cl, ed. (15 November 2013)։ «Marcelo Salas receives tribute in Wembley after 15 years» 
  32. as.com, ed. (10 October 2019)։ «Goal of Salas between the best scores from Wembley» 
  33. meganoticias.cl, ed. (9 October 2014)։ «All the athletes who dedicated their celebration to Marcelo Salas» 
  34. prensafutbol.cl, ed. (8 June 2020)։ «Mauricio Isla: My idol is Marcelo Salas, I hope I can play in the U» 
  35. prensafutbol.cl, ed. (22 April 2020)։ «Diaz's learning when he met Marcelo Salas» 
  36. tvn.cl, ed. (1 December 2018)։ «Fanatic del Matador launched an inspiring message»։ Արխիվացված է օրիգինալից 12 October 2020-ին։ Վերցված է 10 April 2023 
  37. biobiochile.cl, ed. (17 February 2018)։ «David Pizarro paid tribute to Marcelo Salas after scoring» 
  38. encancha.cl, ed. (6 May 2019)։ «Argentine tennis player Federico Coria celebrated as Marcelo Salas the obtaining of his first Challenger»։ Արխիվացված է օրիգինալից 8 October 2020-ին։ Վերցված է 10 April 2023 
  39. chile.as.com, ed. (8 December 2019)։ «Chilena de River scored a goal and celebrated as Marcelo Salas» 
  40. adnradio.cl, ed. (8 April 2010)։ «Gonzalo Higuaín highlighted Salas as one of his sports idols» 
  41. encancha.cl, ed. (28 May 2018)։ «Javier Saviola praised Marcelo Salas»։ Արխիվացված է օրիգինալից 9 October 2020-ին։ Վերցված է 10 April 2023 
  42. chile.as.com, ed. (9 October 2019)։ «The unknown suffering of Eduardo Vargas in his childhood» 
  43. ole.com.ar, ed. (29 October 2018)։ «Solari's footprint in Argentina» 
  44. redgol.cl, ed. (24 April 2020)։ «Christiane Endler: "My greatest idol is Marcelo Salas. My first soccer jersey I had was River Plate's"» 
  45. prensafutbol.cl, ed. (4 March 2016)։ «Larrondo wants to play for Chile like his idol Marcelo Salas» 
  46. chile.as.com, ed. (26 February 2020)։ «Salas made the River fans, let's follow Chile» 
  47. «For Vidal, his mirrors in the Champions are his idols Marcelo Salas and Makelele»։ prensafutbol.cl։ 12 May 2015 
  48. redgol.cl, ed. (23 May 2021)։ «Carla Guerrero and her tribute to Marcelo Salas: she celebrated like Matador after a great goal for the U against the Catholic» 
  49. newswep.com, ed. (23 May 2021)։ «Carla Guerrera and her tribute to Marcelo Salas: Matador celebration after a great goal for the U against the Catholic»։ Արխիվացված է օրիգինալից 24 May 2021-ին։ Վերցված է 10 April 2023 
  50. Mar I. Municipalidad de Viña del։ «20 de diciembre 1997: Salas, Chileno, Matador, Fenómeno...»։ Ciudad del Deporte – Viña del Mar Chile 
  51. «FRANCIA 1998 | Copa mundial de la FIFA Brasil 2014»։ m.eluniversal.com.co 
  52. «IFFHS HISTORY: SOUTH AMERICA – PLAYER OF THE CENTURY (1900–1999)»։ IFFHS.de։ 16 October 2017 
  53. «IFFHS HISTORY: SOUTH AMERICA – PLAYER OF THE CENTURY (1900–1999)»։ IFFHS.de։ 16 October 2017 
  54. «IFFHS HISTORY: SOUTH AMERICA – PLAYER OF THE CENTURY (1900–1999)»։ IFFHS.de։ 16 October 2017 
  55. S.A.P El Mercurio (15 December 2009)։ «Embajada argentina en Chile honra a Marcelo Salas con importante distinción | Emol.com»։ Emol 
  56. «Los mejores goleadores de la historia del fútbol sudamericano»։ Pasión Fútbol։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-08-ին։ Վերցված է 2023-04-10 
  57. «Los diez mejores futbolistas sudamericanos zurdos de la historia»։ Pasión Fútbol։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-08-ին։ Վերցված է 2023-04-10 
  58. «8 delanteros sudamericanos de los '90 que hicieron historia en el fútbol mundial»։ 90min.com։ 16 October 2016 
  59. Joe Marcovitch (4 July 2019)։ «50 Greatest South American Footballers of All Time»։ 90min.com 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]