Դենիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիլսոն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դենիլսոն դե Օլվեյչա Արաուժո
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1977(1977-08-24)[1][2] (46 տարեկան)
Ծննդավայր Դիադեմա կամ Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու Սան Պաուլու,
Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 178
Քաշ 68
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1994 Բրազիլիա Սան Պաուլու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994—1998 Բրազիլիա Սան Պաուլու 110 (8)
1998—2005 Իսպանիա Ռեալ Բետիս 186 (13)
2000  Բրազիլիա Ֆլամենգո 11 (3)
2005—2006 Ֆրանսիա Բորդո 31 (3)
2006—2007 Սաուդյան Արաբիա Ալ Նասր 15 (3)
2007—2008 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս 8 (1)
2008 Բրազիլիա Պալմեյրաս 27 (3)
2009 Բրազիլիա Իթումբիարա ? (?)
2009 Վիետնամ Հայֆոն 1 (1)
2010 Հունաստան Կավալա 0 (0)
Ազգային հավաքական
1996—2003 Բրազիլիա Բրազիլիա 66 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դենիլսոն դե Օլվեյչա Արաուժո (պորտ.՝ Denílson de Oliveira Araújo; օգոստոսի 24, 1977(1977-08-24)[1][2], Diadema, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է եկել «Սան Պաուլու», «Ռեալ Բետիս», «Ֆլամենգո», «Բորդո», «Ալ Նասր», «Դալաս», «Պալմեյրաս» և «Իտումբիարա» ակումբներում։ Բրազիալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող։ 2002 թվականի աշխարհի առաջնությունում չեմպիոն, 1998 թվականի փոխչեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի օգոստոսի 24-ին Սան Պաուլու քաղաքում, որոշ աղբյուրներում Սան Բերնարդու դու Կամպո[3][4][5]։ 12 տարեկան հասակում սկսել է կարիերան «Սան Պաուլու» ակումբում[5][6], սակայն գումար աշխատելու պատճառով հաճախ բաց է թողել պարապմունքները։ Եղել է ժամանակ, երբ Դենիլսոնը թողել է ֆուտբոլը և սկսել է զբաղվել հացի վաճառքով[5]։ 15 տարեկանում «Սան Պաուլու» ակումբի մարզիչը նկատեց նրա տաղանդը և հրավիրեց հիմնական կազմ։ Պատանիի հետ կնքվեց պայմանագիր, նաև ակումբը տուն գնեց Դենիլսոնի և նրա ծնողների համար՝ գտնելով նրանց համար հարմար աշխատանք[5]։ Այն բանից հետո, երբ ընտանիքի սոցիալական վիճակը բարելավվեց Դենիլսոնն ամբողջովին կենտրոնացավ ֆուտբոլի վրա։

«Սան Պաուլու»[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի նոյեմբերի 16-ին 17 տարեկանում, ՔՈՆԵԲՈԼԻ գավաթի առաջնությունում, Դենիլսոնը տոնեց իր նորամուտը թիմի հիմնական կազմում։ Իր առաջին խաղում նա աչքի ընկավ հիանալի գոլով։ Գոլերի հեղինակ դարձան նաև Կայոն և Ժունիոն։ Խաղն ավարտվեց 3։1 հաշվով։ 1994 մրցաշրջանի այդ խաղը նրա համար միակն էր։ Արդյունքում «Սան Պաուլուն» դարձավ ՔԻՆԵԲՈԼԻ գավաթի հաղթող։ Կիսաեզրափակչում «Սան Պաուլուն» հյուրընկալեց «Կորինտիանսին», խաղը ավարտվեց 0։0 հաշվով, բայց պատասխան խաղում թիմը կարողացավ հաղթող դուրս գալ 11 մետրանոց հարվածաշարում՝ (4։3; 2։3; արդյունքում՝ 5։4), իսկ եզրափակչում թիմի մրցակիցը «Պենյարոլան» էր։ Խաղն ավարտվեց «Սան Պաուլուի» հաղթանակով։

1995 մրցաշրջանում Դենիլսոնը կարողացավ ամրապնդել իր տեղը հիմնական կազմում։ Նա հիանալի անցկացրեց մրցաշրջանը՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ 1995 թվականի ապրիլին Դենիլսոնը միանալով Բրազիլիայի երիտասարդական հավաքականին մասնակցեց Աշխարհի առաջնությանը, որը տեղի ունեցավ Քաթարում։ Առաջնությունում ֆուտբոլիստը ցուցադրեց հիանալի տակտիկա և փայլեց իր արագությամբ։ Երիտասարդ ձախ կիսապաշտպանը՝ Դենիլսոնը, 6 խաղերի մասնակցեց 4-ին, բայց թիմը 0։2 հաշվով զիջեց Արգենտինայի ընտրանուն։

Բրազիլիայի առաջնությունում «Սան Պաուլուն» գրանցեց այսպիսի արդյունքներ՝ (1995 թվականին 12-րդ տեղը, 1996 թվականին 11-րդ տեղը, 1997 թվականին կրկին 12-րդ տեղը)։ Դենիլսոնը ակումբ է տեղափոխվել 1991-1994 թվականներին։ Այդ ժամանակ թիմը կարողացավ արժանանալ՝ (Միջազգային և մինջմայրցամաքային առաջնությունների երկուական գավաթների և մի շարք այլ փոքրիկ տիտղոսների)։ 1996 թվականի սկզբին առողջական խնդիրների պատճառով ակումբից հեռացավ Թելե Սանտանան։ Սանտանան ալումբում աշխատել է 1990 թվականից, նա տվեց Դենիլսոնին և մի շարք այլ ֆուտբոլիստների ճանապարհ դեպի մեծ ֆուտբոլ։ Հաջորդ տարիներին ժամանակավոր դարձավ աթուրմայի մարզիչ։ Ի դեպ, այդպիսի մասշտաբային փոփոխությունները չփոխեցին Դենիլսոնին, նա շարունակեց խաղալ և վարպետանալ ֆուտբոլում։ 1996 թվականի հոկտեմբերի 13-ին Դենիլսոնը տոնեց իր նորամուտը Բրազիլիայի ազգային հավաքականում։ Նա մասնակցեց Կամերունի դեմ խաղին, որն ավարտվեց 2։0 հաշվով ի օգուտ բրազիլացիների։

Կոնֆեդերացիայի և Ամերիկայի 1997 թվականի գավաթի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի հունվարին Դենիլսոնը ազգային հավաքականի հետ միասին տեղափոխվեց Սաուդյան Արաբիա մասնակցելու Կոնֆեդերացիայի գավաթին։ Այդ առաջնությունում բրազիլացիները կատարյալ հաղթանակ էին տարել՝ դառնալով 14 գոլի հեղինակ և դարպասն ընդունելով միայն երկուսը։ Անցկացրած 5 խաղերում թիմը կարողացել է հաղթել 4-ում, իսկ մյուսում՝ ոչ-ոքի։ Եզրափակչում բրազիլացիների մրցակիցը ավստրալիացիներն էին։ Խաղն ավարտվեց 6։0 հաշվով։ Առաջնության լավագույն հարձակվող ճանաչվեց Ռոմարիոն, ով կարողացել էր հեղինակել 7 գոլ, իսկ նրանից հետո Ռոնալդոն է, ով դարձել էր 4 գոլի հեղինակ։ Նրանց մեջ էր տեղ գտել Շմիցերը, ով հեղինակել էր 5 գոլ։ Առաջնությունում Դենիլսոնը հեղինակել է 1 գոլ։ Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը լավ արդյունք է ցույց տվել՝ ստեղծելով վտանգավոր հարձակումներ, որի արդյունքում ճանաչվել է առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստ։

1997 թվականի հունիսին Դենիլսոնը հավաքականի կազմում մասնակցեց և հաղթեց Ամերիկայի գավաթը։ Նա անցկացրեց 5 խաղ և ունեցավ 6 հնարավորություն դառնալու գոլի հեղինակ, բայց կարողացավ հեղինակել երկուսը։ Անցկացրել է նաև Պերուի դեմ հանդիպումը, որտեղ բրազիլացիները ջաղջախել են հակառակորդին 7։0 հաշվով։ Հետագայում 3։1 հաշվով հաղթել են Բոլիվիային։ Արդյունքում 22 հեղինակած գոլով հավաքականը կարողացավ հաղթել Ամերիկայի գավաթի առաջնությունում։ Հիմնականում աչքի են ընկել Ռոնալդոն (5 գոլով), Ռոմարիան և Լեոնարդոն (3-ական գոլերով), հիանալի խաղ է անցկացրել նաև թիմի դարպասապահը՝ Տաֆարելը։

«Բետիս». ԱԱ-1998, ԱԱ-2002[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի վերջին Դենիլսոնը Սևիլյայից գնեց իսպանական «Ռեալ Բետիս» ակումբը, տրանսֆերի գումարը կազմեց 23 միլիոն եվրո, ինչն այդ պահին ռեկորդ էր համաշխարհային ֆուտբոլի ողջ պատմության մեջ։ Պայմանագիրը կնքվեց 11 տարով և ուժի մեջ մտավ 1998 թվականի աշխարհի առաջնության ավարտին[5]։ Լքելով «Սան-Պաուլուն»՝ Դենիլսոնը «հրաժեշտին» հասցրեց նրա կազմում հաղթել Սան-Պաուլու նահանգի 1998 թվականի առաջնությունում։

1998 թվականի փետրվարին բրազիլացիները ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, որին նրանք հրավիրյալ հյուրեր էին, զբաղեցրեցին 3-րդ տեղը. Դենիլսոնը տանուլ տվեց խմբային ռաունդի երեք մրցախաղերում, գոլ խփեց Սալվադորի դարպասին (խաղի հաշիվը՝ 4։0), բայց ոչ կիսաեզրափակչում, ուր բրազիլացիները 0։1 հաշվով պարտվեցին ԱՄՆ-ին, ոչ 3-րդ տեղի համար խաղում (1։0 հօգուտ Յամայկայի) դաշտ դուրս չեկավ։ Այնուհետև կայացավ 1998 թվականի աշխարհի առաջնությունը, ուր բրազիլացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ 0։3 հաշվով պարտվեցին դաշտի տերեր ֆրանսիացիներից։ Դենիլսոնն աշխարհի առաջնությունում դաշտ դուրս եկավ բոլոր յոթ խաղերին, թեպետ միայն մեկ անգամ հանդես եկավ մեկնարկային կազմում, մնացած խաղերի ժամանակ նստարանին նստած է եղել։ Այդուհանդերձ, նա բավականին օգտակար եղավ՝ գտնվելով դաշտում նա ցույց տվեց լավ, վստահ խաղ, կատարեց գոլային երկու փոխանցում։ Այդ մրցաշրջանում բրազիլական թիմի լավագույն մարզիկներ դարձան հարձակվողներ Ռիվալդոն, Ռոնալդոն և Բեբետոն։ Մրցաշրջանի ավարտին բրազիլացիները սկսեցին սկզբի համեմատ որոշակիորեն թույլ խաղալ. կիսաեզրափակչում նրանք հոլանդացիներին թույլ տվեցին գործը հասցնել պենալտիի, որի ժամանակ վերջիններիս գերազանցեցին 4։2 հաշվով, իսկ եզրափակչում, հինգ օր անց, ոչ մի կերպ չկարողացան հակադրվել ֆրանսիացիներին՝ Զիդանի գլխավորությամբ։ Բրազիլացիների մարզիչ Զագալլոն քննադատվեց Դենիլսոնի ոչ ճիշտ օգտագործման համար՝ ըստ հասարակայնության կարծիքի[7], բայց ոչ լիարժեք պարզ պատկերացմամբ Զիգալլոն անտեսեց այն փաստը, որ Դենիլսոնի դաշտ դուրս գալով բրազիլացիների հարձակումները ավելի սուր էին դառնում, և համառորեն նրան չներառեց մեկնարկային կազմում։ Բրազիլիայում թիմի պարտությունը եզրափակչում ընդունվեց որպես անհաջողություն, և Զագալլոն հեռացվեց իր պաշտոնից։

Այնուհետև Դենիլսոնի համար սկսվեց կարիերայի իսպանական փուլը։ «Բետիսը», որի կազմ մտավ, միջակություն էր իսպանական Պրիեմիեր Լիգայում։ Դենիլսոնը ամրակցվեց հիմնական կազմում, բայց առաջին սեզոններին լիարժեք չհարմարվեց իսպանական ֆուտբոլին, ավելի ուշ, սակայն, նա դառնում է «Բետիսի» լավագույն խաղացողներից մեկը[8]։ 1998/99 մրցաշրջանում «Բետիսը» զբաղեցրեց Պրեմիերի 11-րդ տեղը, իսկ 1999/2000 մրցաշրջանին՝ անգամ 18-րդ տեղը, ինչը նշանակում էր լքել Սեգունդան։

Սրանից հետո Դենիլսոնը վարձույթի իրավունքով որոշ ժամանակ անցկացրեց «Ֆլամենգոյում», իսկ հետո 2000 թվականի դեկտեմբերին վերադարձավ «Բետիս», որի ղեկավարությունը որոշում է նրան ժամկետից շուտ վերադարձնել կապված այն բանի հետ, որ «Ֆլամենգոն» չէր կատարել իր ֆինանսական պարտավորությունները սևիլյացիների հանդեպ[9]։ «Ֆլամենգոն» Դենիլսոնի փոխարեն մի քանի մարզիկներ առաջարկեց «Բետիսին», բայց դա ձեռնտու չէր սևիլյացիներին, որոնց պետք էր հենց իրենց լիդերը և ուրիշ ոչ ոք[9]։ 2000/01 մրցաշրջանի արդյունքներով «Բետիսը» Սեգունդայում զբաղեցրեց երկրորդ տեղը (առաջինը «Սևիլյան» էր՝«Բետիսի» սկզբունքային մրցակիցը) և վերադարձավ Պրեմիեր Լիգա։ 2001/02 մրցաշրջանում «Բետիսը» լավ խաղ ցույց տվեց՝ Լա Լիգայի եզրափակչում դառնալով 6-րդը և ուղեգիր ստանալով ՈՒԵՖԱ-ի Գավաթ։

2001թվականին Դենիլսոնը խաղաց իր երկրորդ և վերջին Ամերիկայի Գավաթը։ Առանց դժվարության դուրս գալով խմբից՝ նրա թիմը անսպասելիորեն 1/4 եզրափակչում 0։2 հաշվով զիջեց Հոնդուրասին, դուբլը ձևակերպեց Սաուլ Մարտինեսը։ Դենիլսոնը երկու գնդակ խփեց մրցաշրջանի այս փուլում՝ պորտուգալցիների և պարագվայցիների դարպասին։

Այնուհետև կայացավ 2002 թվականի աշխարհի առաջնությունը՝ ավարտվելով բրազիլացիների տրիումֆով։ Դենիլսոնը դաշտում հայտնվել է իր թիմի յոթ խաղերից հինգի ժամանակ։ Բոլոր դեպքերում հանդես է եկել որպես փոխարինող, գոլեր չի խփել, բայց զգալի ներդրում է ունեցել թիմի հաղթանակներում։ Եզրափակչի 90-րդ րոպեին նա փոխարինել է այդ խաղի և ողջ տուրնիրի հերոսին՝ Ռոնալդոյին՝ կրկնակի անգամ գրավելով Գերմանիայի դարպասը։ Ռոնալդոյի հետ միասին բրազիլացիներից հերոս դարձան նաև Ռիվալդոն, Ռոնալդինոն և Ռոբերտո Կարլոսը։

2002/03 մրցաշրջանում սևիլյացիները դարձան 8-րդը, իսկ ՈՒԵՖԱ-ի Գավաթում գերազանցելով ավելի ցածրակարգ ակումբներին՝ Զիմբրուին (2։0; 2։1) և «Վիկտորիային» (Ժիժկով) (1։0; 3։0՝ 1/16 եզրափակչում զիջեց «Օսերին» (1։0; 0։2)։ Պրագայում կայացած հյուրախաղի ժամանակ Դենիլսոնը գրավում է «Վիկտորիայի» դարպասը. դա թիմի միակ և հաղթական գոլն էր, իսկ անձամբ իր՝ առաջին և վերջին գոլը եվրոգավաթներին։ 2003/04 մրցաշրջանում «Բետիսը» առաջնությունում գրավել է 9-րդ տեղը։ Այս տարիներին Դենիլսոնը «Բետիսի» լիդերներից մեկն էր[8]։ Աչքի չընկնելով արդյունավետությամբ՝ նա մեծ աշխատանք է կատարել ինչպես ֆալանգում, այնպես էլ գրոհային խաղերում՝ օգնելով գործընկերներին միանալ գրոհին, գոլային փոխանցումներ կատարել։ Այնուամենայնիվ, 1990-ական թվականների երկրորդ կեսի հետ համեմատած, նրա խաղերի մակարդակը որոշակիորեն ընկավ. ընդունված է համարել, որ Դենիլսոնը, մի ժամանակ լինելով ամենաթանկ և ամենահեռանկարային ֆուտբոլիստը աշխարհում, այդպես էլ մինչև վերջ, լիարժեքորեն չիրացրեց իր պոտենցիալը[7]։ 2003 թվականի փետրվարի 12-ին Դենիլսոնը Բրազիլիայի հավաքականում անցկացրեց իր վերջին խաղը ընդդեմ Չինաստանի, խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։ Այն, որ Դենիլսոնի կարիերան հավաքականում հաղթական խաղերից կես տարի անց ավարտվեց, անսպասելի էր և կապված էր ինչպես նրա՝ անկումային խաղի, այնպես էլ մարզչի փոփոխության հետ. Սկոլարին հեռացավ 2002 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, իսկ նոր մարզչի՝ Պարրեյրայի օրոք Դենիլսոնի համար թիմում տեղ չգտնվեց։

2004/05 մրցաշրջանը Դենիլսոնի համար դարձավ վերջինը «Բետիսի» կազմում։ Թիմը Լա Լիգայում չորրորդն էր և նվաճեց Իսպանիայի Գավաթը։ Այդ մրցաշրջանում Դենիլսոնը կորցրեց հիմնական կազմում իր տեղը, անցկացրեց 10 խաղ, բուժվեց բազմաթիվ վնասվածքներից։ Այդ խաղարկության Գավաթը Դենիլսոնի համար դարձավ Իսպանիայում հանդես եկած ժամանակահատվածի միակ ավարը, եթե չհաշվենք Ramon de Carranza Trophy-ի նախասեզոնային տուրնիրներ, որոնց ժամանակ «Բետիսը» հաղթել է 1999 և 2001 թվականներին[10] Ընդհանուր առմամբ Դենիլսոնը «Բետիսի» կազմում Իսպանիայի առաջնությանը անցկացրել է 186 մրցախաղեր, խփել է 13 գոլեր։

«Բորդո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի օգոստոսի 24-ին Դենիլսոնը հեռացավ «Բետիս»ից և պայմանագիր ստորագրեց «Բորդոյի» հետ[11]։ 4 տարի էր մնացել, որ ավարտվեր ֆուտբոլիստի և «Բետիսի» 11- ամյա պայմանագիրը։ Ֆուտբոլիստը որոշեց փոխել թիմը՝ ցանկանալով հավաքել օպտիմալ մարզավիճակ և փորձել ստանալ հրավեր Բրազիլիայի ազգային հավաքականի կողմից մասնակցելու 2006 թվականի աշխարհի առաջնությանը։ Ի դեպ, նրան վիճակված չէր վերադառնալ «Սալեսաո»։ Այդուհանդերձ «Բորդոյում» նա անցկացրեց հիանալի մրցաշրջան՝ գրավելով Ֆրանսիայի առաջնության երկրորդ տեղը և կարողացավ տեղ գտնել հիմնական կազմում։ Սակայն երկրորդ մրցաշրջանում Դենիլսոն Ֆրանսիայում չմնաց, քանի որ չէր կարողանում լեզու գտնել ակումբի տնօրինության հետ[12]։

«Ալ Նասր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ամռանը ֆուտբոլիստը մնաց առանց ակումբ։ Սեպտեմբերին նա փորձաշրջան անցավ «Պորտսմուտ» ակումբում, նրանով հետաքրքրված էր նաև «Միդլսբրո»[13], «Տետտենհեմ» և «Սելտիկ» ակումբները[14], սակայն Դենիլսոնը պայմանագիր չստորագրեց բրիտանական ակումբներից գոնե մեկի հետ։ Փոխարենը, նա մեկնեց Սաուդյան Արաբիա՝ խաղալով «Ալ Նասար» ակումբում։ Պայմանագիրը ստորագրվել է 2006 թվականի սեպտեմբերի 11-ին[15]։ 2006/07 մրցաշրջանը թիմի համար բարեհաջող չընթացավ, թիմը դուրս մնաց առաջնությունից։ Դենիլսոնը մասնակցեց 15 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

«Դալաս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 23-ին Դենիլսոնը պայմանագիր ստորագրեց ամերիկական «Դալաս» ակումբի հետ՝ հանդես գալով MLS-ում։ 2007 թվականի սեպտեմբերի 1-ին կայացավ ֆուտբոլիստի դեբյուտը։ Խաղը տեղի է ունեցել «Դի ՍԻ Յունայթեդի» դեմ, որն ավարտվել է 4։0 հաշվով։ 2007 թվականի սեպտեմբերի 8-ին Դենիլսոնը դարձել է իր առաջին գոլի հեղինակ։ Գոլը հեղինակել է «Տորոնտո» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 2։0։ Արդյունքում «Դալասը» զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ փլեյ օֆֆում պարտվեց «Հյուսթոն Դինամո»ին։ Նաև «Դալաս» ակումբը կարողացել է դառնալ ԱՄՆ-ի գավաթի առաջնության ֆինալիստ։ Գավաթի առաջնությունում Դենիլսոնը անցկացրել է մեկ խաղ։ Խաղը տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 4-ին «Սիեթլ Սաունդերս» ակումբի դեմ։ Խաղը ավարտվել է 2։1 հաշվով ի օգուտ Դալասցիների։ Դենիլսոնը փոխարինման է դուրս եկել լրացուցիչ ժամանակի 4-րդ րոպեին։ Եզրափակչում դալասցիները զիջեցին «Հյու Ինգլենդ Ռևոլուշըն» ակումբին 2։3 հաշվով։

MLS-ում Դենիլսոնը անցկացրել է 7 խաղ։ Մարզիչը՝ Սթիվ Մորոուն, ասել է, որ ինչպես մնացածը, այնպես էլ Դենիլսոնը պետք է վաստակի տեղը հիմնական կազմում, իսկ թիմի դարպասապահը՝ Դարիո Սալան ասել է, որ թիմը ունեցել է խնդիր, նրանք փորձել են հատուկ սխեմա գծել որտեղ Դենիլսոնը իրեն լավագույնս կդրսևորի[16]։ Առաջնությունում «Դալասը» 14 թիմերի մեջ պայքարում գրավել է 11-րդը։ 2007 թվականի մրցաշրջանի վերջում թիմը որոշեց չերկարաձգել պայմանագիրը Դենիլսոնի հետ ասելով, որ կհամաձայնի երկարաձգել այն դեպքում, երբ նա իջեցնի իր գինը[17]։

«Պալմեյրաս» և կարիերայի հաջորդ փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարի 8-ին Դենիլսոնը պայմանագիր ստորագրեց «Պալմեյրասի» հետ՝ վերադառնալով Բրազիլիա։ «Պալմեյրաս»-ը Վանդերել Լաշեմբուրգի տնօրինության շրջանում կարողացել է գրացել 4-րդ տեղը և հաղթել Սան Պաուլու նահանգի առաջնությունում։ 2008 թվականի առաջնությունում Դենիլսոնը մասնակցել է 27 խաղի։ 2008 թվականի վերջում Դենիլսոնը հեռացավ «Պալմեյրասին», որը չէր պատրաստվում երկարաձգել պայմանագիրը նրա հետ[18]։ Ֆուտբոլիստը հայտարարեց, որ պատրաստվում է շարունակել կարիերան՝ վերադառնալով Եվրոպա, քանի որ ուներ առաջարկներ Անգլիայից, Գերմանիայում. Հունաստանից և Թուրքիայից[18]։ 2009 թվականի հունվարին լուրեր տարածվեցին, որ Դենիլսոն տեղափոխվելու է «Բոլթոն Ուոնդերերս»[19][20]։ Դենիլսոնը մեկնեց Անգլիա բանակցությունների նպատակով, որոշ ժամանակ մարզվեց բոլթոնցիների հետ, բայց պայմանագիր չկնքվեց[21]։ Այսպիսի անհաջողությունից հետ բրազիլացին պայմանագիր ստորագրեց «Իթումբիար» ակումբի հետ[22]։ 2009 թվականի ամռանը Դենիլսոնը տեղափոխվեց Վիետնամի «Հայֆոն» ակումբ[23]։ Սակայն մեկ խաղ անցկացնելուց հետո ֆուտբոլիստը և ակումբի տնօրինությունը փոխհամաձայնության չեկան։ 2010 թվականի հունվարին հունական «Կավալա» ակումբը հայտարարեց, որ պատրաստ է գնել ֆուտբոլիստին 30 ամսով[24]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է դերասանուհի Լյուսիլ դի Կամարգոյի հետ (Ճակատագրի տիրուհին, Սիրահարված կանայք, Կյանքի էջեր), զույգը դուստր ունի՝ Մարիա Էդուարդուն։ Ավագ եղբայրը՝ Դենիսը, ապրում է Սան-Պաուլուում, ֆուտբոլիստի գործակալն է[6]։ Նրանց կրտսեր քույրը ֆիզիոթերապևտ է[6]։

Խաղադաշտից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիլսոնը նկարահանվել է երկու «օճառային օպերաներում»՝ բրազիլական և իսպանական՝ իր իսկ դերում[6] Բրազիլական հեռուստատեսությունում կանոնավորապես հանդես է գալիս սպորտային և ժամանցային հաղորդումներում՝ հյուրի կարգավիճակով[6]։ նկարահանվել է սպորտային ապրանքների Nike ֆիրմայի գովազդներում.[6]։ Դենիլսոնը երկրպագում է Լեոնարդո Նասիմենտո դե Արաուժոյին՝ գրոհային կիսապաշտպան, «Սան-Պաուլու» թիմից իր ընկերոջը. այդ ժամանակ Դենիլսոնը նոր էր սկսել իր կարիերան, և նրա հետ խաղաց 1998 թվականի Աշխարհի առաջնությանը[6]։ Նրա սիրելի երաժշտական ոճը Pagode-ն է ՝ սամբայի տարատեսակը[6]։

Պոկերային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 21-ին Դենիլսոնը դարձել է հայտնի 888poker պրոֆեսիոնալ պոկերիստների թիմի անդամ[25]։ Թվիթերը ցնցում էր բրազիլացու 888poker թիմ տեղափոխվելու կապակցությամբ։ Այսուհետ PokerStars-ը կորցրեց բրազիլական ֆուտբոլային աստղերից մեկին։ Դենիլսոնը դարձավ առաջին բրազիլացին, որ տեղ գտավ 888poker-ում։ Դա Պոկեր-Ռումի երկրորդ դեպքն էր, որ ներգրավել իր աշխարհ ֆուտբոլիստի։ 888poker-ի հետ պայմանագիր էր ստորագրել սուպեր աստղ Լուիս Սուարեսը, ով 2014 թվականի աշխարհի առաջնության խաղերում կծել էր ֆուտբոլիսնտերից մեկին, Պոկեր-Ռումը որոշեց խզել պայմանագիրը Սուարեսի հետ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 և 2008 թվականների Սան Պաուլու նահանգի գավաթի առաջնության կրկնակի չեմպիոն։
  • 1994 թվականի ԿՈՆՄԵԲՈԼԻ գավաթի առաջնության հաղթող։
  • 1999 և 2001 թվականների Ռոման Կարանսի անվան գավաթի առաջնության կրկնակի հաղթող (Ramon de Carranza Trophy
  • 2004/05 թվականի Իսպանիայի գավաթի հաղթող։
  • 2007 թվականի ԱՄՆ-ի գավաթի առաջնության հաղթող։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 և 2002 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։
  • 2002 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն։
  • 1998 թվականի աշխարհի փոխչեմպիոն։'
  • 1997 թվականի Ամերիկայի գավաթի հաղթող
  • 1997 թվականի ՖԻՖԱ-ի գավաթի առաջնության հաղթող

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Ակումբային վիճակագրություն[26][խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Թիմ Խաղերի քանակը[27] Գոլերի քանակը[27]
1995 «Սան Պաուլու» 37 2
1996 «Սան Պաուլու» 41 3
1997 «Սան Պաուլու» 18 3
1998/99 «Բետիս» 35 2
1999/2000 «Բետիս» 32 3
2000 «Ֆլամենգո» 11 3
2000/01 «Բետիս» 21 1
2001/02 «Բետիս» 34 3
2002/03 «Բետիս» 25 2
2003/04 «Բետիս» 29 2
2004/05 «Բետիս» 10 0
2005/06 «Բորդո» 31 3
2006/07 «Ալ Նասր» 15 3
2007/08 «Դալաս» 8 1
2008 «Պալմեյրաս» 27 3

Դենիլսոնի ողջ գոլերը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մարզադաշտ Հակառակորդ Հաշիվ Արդյունքում Առաջնություն
1. 1997 թվականի հունիսի 26 «Էստադիո Էռնանդո Սիլես» (Սանտա Կրուս դե լա Սերա, Բոլիվիա) Պերու Պերու 1։0[28] 7։0 Ամերիկայի գավաթ (1997 թվական), կիսաեզրափակիչ
2. 1997 թվականի հունիսի 29 «Էստադիո Էռնանդո Սիլես» (Լա պաս, Բոլիվիա) Բոլիվիա Բոլիվիա 1։0 3։1 Ամերիկայի գավաթ (1997 թվական), եզրափակիչ
3. 1997 թվականի սեպտեմբերի 10 «Ֆոնտե Նովա» (Բահիա Սալվադոր, Բրազիլիա) Էկվադոր Էկվադոր 1։0 4։2 Ընկերական խաղ
4. 1997 թվականի հոկտեմբերի 9 «Էշտադիո դու Մանգեյրո» (Բելեն, Բրազիլիա) Մարոկկո Մարոկկո 1։0 2։0 -//-
5. 1997 թվականի հոկտեմբերի 9 «Էշտադիո դու Մանգեյրո (Բելին, Բրազիլիա) Մարոկկո Մարոկկո 2:0 2:0 -//-
6. 1998 թվականի փետրվարի 8 «Կոլիզեում» (Լոս Անջելես, ԱՄՆ) Սալվադոր Սալվադոր 1:0 4:0 1997 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնություն, խմբային փուլ
7. 1999 թվականի ապրիլի 7 Ման Գարրինչի մարզադաշտ (Բրազիլիա, Բրազիլիա) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1:0 7:0 Ընկերական խաղ
8. 2001 թվականի հուլիսի 15 «Պասկալ Գերրերո» (Կալի, Կոլումբիա) Պերու Պերու 2:0 2:0 Ամերիկայի գավաթ (2001 թվական), խմբային փուլ
9. 2001 թվականի հուլիսի 18 «Պասկալ Գերրերո» (Կալի, Կոլումբիա) Պարագվայ Պարագվայ 3։1 3։1 -//-
10. 2002 թվականի մայիսի 25 «Բուկիտ Ջալիլ Ստեդիում» (Կուալա Լումպուր, Մալազիա) Մալայզիա Մալազիա 3։0 4։0 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Профиль на Торсида.ру» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  4. «Биография на сайте futbol91.com» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Биография Денилсона (часть 1)» (ռուսերեն). Торсида.ру. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Профиль на сайте «Далласа»» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  7. 7,0 7,1 «Биография Денилсона (часть 2)» (ռուսերեն). Торсида.ру. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 «Профиль Денилсона на сайте о ЧМ-2002» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  9. 9,0 9,1 «Денилсон возвращается в «Бетис»» (ռուսերեն). NEWSru.com. 24 декабря 2000. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  10. Розыгрыш 2000 г. также завершился победой «Бетиса», но в это время Денилсон находился в аренде во «Фламенго».
  11. «Денилсон перешёл в «Бордо»» (ռուսերեն). sport.ru. 24 августа 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  12. «Denilson set for Bordeaux exit» (անգլերեն). Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  13. «Денилсон может пополнить «Портсмут»» (ռուսերեն). «Спорт — день за днём». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  14. «Денилсон тренируется с «Портсмутом»» (ռուսերեն). rol.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  15. «Denilson moves to Saudi Arabia» (անգլերեն). soccerway.com. 11 сентября 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  16. «FC Dallas refuses to quit» (անգլերեն). dallasnews.com. 6 октября 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  17. «FCD opt not to retain Denilson for '08» (անգլերեն). web.mlsnet.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  18. 18,0 18,1 «World Cup winner Denilson released by Palmeiras» (անգլերեն). ESPN Soccernet. 27 декабря 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  19. ««Болтон» ведёт переговоры с Денилсоном» (ռուսերեն). Premiership.ru. 6 января 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  20. ««Болтон» ведёт переговоры с Денилсоном» (ռուսերեն). Спорт-Экспресс. 6 января 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  21. Trotters end Denilson interest. No deal for Brazilian playmaker.//skysports.com(անգլ.)
  22. Túlio dá boas vindas a Denílson no Itumbiara.//goal.com(պորտ.)
  23. Денилсон перешёл в клуб из Вьетнама(չաշխատող հղում) // Чемпионат.ру, 6 июня 2009
  24. Denilson joins Greece's Kavala.///theworldgame.sbs.com.au, 30 января 2010(անգլ.)
  25. «Бывший футболист вступил в команду 888Poker». AzartNews.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  26. «Статистика Денилсона» (անգլերեն). Footballdatabase.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
  27. 27,0 27,1 Учитывается только количество матчей и голов в высших национальных лигах.
  28. В столбцах «счёт» и «итог» во всех случаях первым приведено число голов, забитых бразильцами.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]