Բուկայո Սակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուկայո Սակա
անգլ.՝ Bukayo Saka
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բուկայո Այիոնկա Սակա
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 5, 2001(2001-09-05)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Իլինգ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Դիրք Վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 7
Պատանեկան կարիերա
Անգլիա Գրինֆոլդ ՍԵլթիկ
Անգլիա Ուոթֆորդ
2008—2018 Անգլիա Արսենալի ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—մ․ժ․ Անգլիա Արսենալ 135 (31)
Ազգային հավաքական
2017 Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական (Մ 16) 2 (1)
2017—2018 Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական (Մ 17) 9 (0)
2018 Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական (Մ 18) 5 (1)
2018—2019 Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական (Մ 19) 10 (4)
2020 Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական (Մ 21) 1 (0)
2020—մ․ժ․ Անգլիա Անգլիա 28 (11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բուկայո Այոյինկա Սակա (անգլ.՝ Bukayo Ayoyinka Saka, սեպտեմբերի 5, 2001(2001-09-05)[1], Իլինգ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, խաղում է աջ վինգերի դիրքում։ Հանդես է գալիս «Արսենալի» և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սական ծնվել է Լոնդոնում՝ Նիգերիայից եկած ընտանիքում[2] և 8 տարեկանից մարզվել է Արսենալի երիտասարդական ակադեմիայում[3]։ 2018 թվականի սեպտեմբերին` 17-ամյակը լրանալուն պես, Սական կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Արսենալի» հետ[4]։

2018 թվականի նոյեմբերի 29-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում «Վորսկլայի» դեմ կայացած հանդիպման ժամանակ դուրս գալով փոխարինման` իր նորամուտը նշեց «Արսենալի» կազմում[5]։ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին Սական առաջին անգամ հայտնվեց «Արսենալի» մեկնարկային կազմում՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ղարաբաղի» դեմ կայացած հանդիպման ժամանակ և ճանաչվեց «հանդիպման խաղացող»[6]։

2019 թվականի հունվարի 1-ին իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում՝ «Ֆուլհեմի» դեմ հանդիպման ժամանակ՝ 83-րդ րոպեին փոխարինելով Ալեքս Իվոբիին։ Այդպիսով նա դարձավ 2001 թվականին ծնված առաջին խաղացողը, որը հանդես եկավ Պրեմիեր լիգայում[7]։

Բուկայոն մասնակցել է նաև Թուրքիայում երկրաշարժի պատճառով քանդված տների վերանորոգման բարեգործական աշխատանքներին[8]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Անգլիայի մինչև 16, մինչև 17, մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Ուելսի հավաքականի դեմ կայացած ընկերական հանդիպման ժամանակ իր նորամուտը նշեց Անգլիայի գլխավոր հավաքականում։ 2021 թվականի հունիսի 2-ին Ավստրիայի հավաքականի դեմ կայացած ընկերական հանդիպման ժամանակ խփեց իր առաջին գոլը [9]։

2021 հունիսի 1-ին ընդգրկվել է Անգլիայի հավաքականի կազմում՝ Եվրո 2020-ին մասնակցելու նպատակով[10]։ 2021 թվականի հուլիսի 11-ին Եվրոպայի առաջնության Իտալիայի դեմ եզրափակիչ հանդիպման ժամանակ հետխաղային 11-մետրանոցների ժամանակ նրա հարվածը հետ է մղել իտալացիների դարպասապահ՝ Ջանլուիջի Դոննարումման, որից հետո Իտալիան ճանաչվել է մրցաշարի հաղթող[11]։ 11 մետր նշանակետից վրիպելուց հետո Մարկուս Ռաշֆորդը, Ջեյդոն Սանչոն և Բուկայո Սական սոցցանցերում ենթարկվել են ռասիստական խտրականության[12][13]։

Եվրո 2024-ի որակավորման փուլի շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ կայացած հանդիպման ժամանակ ձևակերպել է իր առաջին հեթ-տրիկը ազգային հավաքականի կազմում[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արսենալ»
Անգլիայի հավաքական
  • Եվրո 2020-ի արծաթե մրցանակակիր․ 2020թ․

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Սեզոն Լիգա FA Cup EFL Cup Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
U21 2018–19[15] 4[Ն 1] 1 4 1
Արսենալ 2018–19[16] Պրեմիեր Լիգա 1 0 1 0 0 0 2[Ն 2] 0 4 0
2019–20[17] Պրեմիեր Լիգա 26 1 4 1 2 0 6[Ն 2] 2 38 4
2020–21[18] Պրեմիեր Լիգա 32 5 2 0 2 0 9[Ն 2] 2 1[Ն 3] 0 46 7
2021–22[19] Պրեմիեր Լիգա 38 11 1 0 4 1 43 12
2022–23[20] Պրեմիեր Լիգա 38 14 2 0 0 0 8[Ն 2] 1 48 15
Ընդհանուր 135 31 10 1 8 1 25 5 1 0 179 38
Ընդհանուր 135 31 10 1 8 1 25 5 5 1 183

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Appearances in EFL Trophy
  2. 2,0 2,1 2,2 2,3 Appearances in UEFA Europa League
  3. Appearance in FA Community Shield

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Meet Bukayo Saka: The latest Arsenal academy star making a name for himself» (անգլերեն)։ Goal.com։ 2018-11-29։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-02-ին։ Վերցված է 2018-12-19 
  3. «'It is a dream come true': Bukayo Saka thrilled to make full Arsenal debut but 17-year-old admits he should have scored in victory against Qarabag» (անգլերեն)։ Daily Mail։ 2018-12-14 
  4. «Okonkwo and Saka sign professional contracts» (անգլերեն)։ Arsenal.com։ 2018-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է 2018-12-19 
  5. «Vorskla Poltava 0-3 Arsenal» (անգլերեն)։ BBC Sport։ 2018-11-29։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է 2018-12-19 
  6. «Europa League: Arsenal's Laurent Koscielny returns in easy 1-0 win over Qarabag» (անգլերեն)։ BBC Sport։ 2018-12-13։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-13-ին։ Վերցված է 2018-12-19 
  7. «Arsenal 4-1 Fulham: Unai Emery defends Alexandre Lacazette substitution» (անգլերեն)։ BBC Sport։ 2019-01-01։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-21-ին։ Վերցված է 2019-10-12 
  8. «Большое сердце: поступок звезды «Арсенала» Букайо Сака, после которого вы никогда не захотите критиковать его»։ Sports.ru։ 2023-06-21։ Վերցված է 2023-06-22 
  9. «England 1-0 Austria: Bukayo Saka seals win with first international goal» (անգլերեն)։ BBC Sport։ 2021-06-02։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին։ Վերցված է 2021-06-03 
  10. Lucas Jim. (2021-06-01)։ «Euro 2020: Trent Alexander-Arnold named in England's 26-man squad» (անգլերեն)։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-08-ին։ Վերցված է 2021-07-13 
  11. «England lose shootout in Euro 2020 final» (անգլերեն)։ BBC Sport։ 2021-07-11։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-13-ին։ Վերցված է 2021-07-13 
  12. «Racist abuse of England players Marcus Rashford, Jadon Sancho & Bukayo Saka 'unforgivable'» (անգլերեն)։ BBC Sport։ 2021-07-12։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-12-ին։ Վերցված է 2021-07-13 
  13. «‘Unforgivable’: Gareth Southgate on racist abuse of England players» (անգլերեն)։ The Guardian։ 2021-07-12։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-13-ին։ Վերցված է 2021-07-13 
  14. Tom Victor (2023-06-19)։ «Bukayo Saka scores first career hat-trick as Arsenal ace nets England treble»։ mirror (անգլերեն)։ Վերցված է 2023-06-20 
  15. «B. Saka: Summary»։ Soccerway։ Perform Group։ Արխիվացված է օրիգինալից 23 January 2023-ին։ Վերցված է 4 July 2020 
  16. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում»։ Soccerbase։ Centurycomm։ Վերցված է {{{accessdate}}} 
  17. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում»։ Soccerbase։ Centurycomm։ Վերցված է {{{accessdate}}} 
  18. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում»։ Soccerbase։ Centurycomm։ Վերցված է {{{accessdate}}} 
  19. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում»։ Soccerbase։ Centurycomm։ Վերցված է {{{accessdate}}} 
  20. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2022/2023 մրցաշրջանում»։ Soccerbase։ Centurycomm։ Վերցված է {{{accessdate}}} 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]