Daily Mail
Daily Mail անգլ.՝ Daily Mail[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | օրաթերթ, թերթ, tabloid? և banned work? |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | մայիսի 4, 1896 |
Հիմնադիր | Alfred Harmsworth, 1st Viscount Northcliffe? և Harold Harmsworth, 1st Viscount Rothermere? |
Հրատարակիչ | DMG Media? |
Սեփականատեր | Daily Mail and General Trust? և Jonathan Harmsworth, 4th Viscount Rothermere? |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Լոնդոն, Մեծ Լոնդոն |
ISSN | 0307-7578 |
OCLC | 16310567 |
Կայք | dailymail.co.uk(անգլ.) |
![]() |
Daily Mail (թարմանաբար՝ «Օրական փոստ»), բրիտանական օրաթերթ[2][3], հրատարակվում է Լոնդոնում, ունի տաբլոիդ ֆորմատ։ Թերթը հիմնվել է 1896 թվականին, այն Մեծ Բրիտանիայի վաճառքներով երրորդ թերթն է The Sun-ից և Metro-ից հետո[4]։ Նրա քույր թերթ The Mail on Sunday-ը սկսել է հրապարակվել 1982 թվականից, իսկ թերթի շոտլանդական և իռլանդական տարբերակները սկսել են տպագրվել համապատասխանաբար 1947 և 2006 թվականներին։ Օրաթերթի պարունակությունը նաև տեղադրվում է MailOnline կայքում, սակայն այս կայքի կառավարումը թերթից անկախ է, և այն ունի սեփական խմբագիր[5]։
Օրաթերթը պատկանում է «Daily Mail and General Trust»-ին[6], որի նախագահն ու կառավարող մասնաբաժնի տերն է Ջոնաթան Հարմսվորտ 4-րդը, ով հանդիսանում է թերթի հիմնադիր Հարոլդ Սիդնի Հարմսֆորտի ծոռը։ Թերթի խմբագիրն է Ջորջ Գրեյգը, ով այս պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի սեպտեմբերին[7]։
2014 թվականին անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ թերթի ընթերցողների միջին տարիքը կազմում է 58 տարեկանը, և Բրիտանական տաբլոիդ թերթերի միջև այն ունի ամենացածր ընթերցողների թիվը 15-44 տարեկանների շրջանում[8]։ Այն միակն է բրիտանական թերթերից, որի ընթերցողների մեծամասնությունը կազմում են կանայք, մոտ 52–55%[9]: Միջինում տպագրվում է օրական 1 222 611 օրինակ (2018 թվականի նոյեմբերի տվյալներով)[10]։ 2013 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Daily Mail-ը ուներ միջին օրական ընթերցողների մոտ 3,951 միլիոն ցուցանիշ[11]։ Թերթի վեբ կայքը ունի ավելին քան 100 միլիոն այցելուներ մեկ ամսում[12]։
Daily Mail թերթը բազմիցս քննադատվել է իր անվստահելիության համար, այն բազմիցս տպագրել է ոչ ճշգրիտ տեղեկություններ գիտական և բժշկական հետազոտությունների մասին[13][14][15][15][16][17], ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտումների համար[18]։
Daily Mail-ը ստացել է բազմաթիվ մրցանակներ, որոնցից է Տարվա ազգային թերթ մրցանակը, որը նրան շնորհվել է 1995 թվականից անընդմեջ յոթ տարի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0307-7578
- ↑ John Pilger Hidden Agendas Archived 30 April 2016 at the Wayback Machine., London: Vintage, 1998, p. 440
- ↑ Peter Wilby "Paul Dacre of the Daily Mail: The man who hates liberal Britain" Archived 2 April 2016 at the Wayback Machine., New Statesman, 19 December 2013 (online version: 2 January 2014)
- ↑ Twitter Freddy Mayhew (2019-02-14)։ «National newspaper ABCs: Mail titles see slower year-on-year circulation decline as bulk sales distortion ends»։ Press Gazette։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-14-ին։ Վերցված է 2019-07-31
- ↑ Lowe Josh։ «Print vs. Online: Even Britain's Daily Mail Has Issues with Its Website»։ Newsweek։ Վերցված է օգոստոսի 13, 2018
- ↑ «Daily Mail»։ Mediauk։ Արխիվացված է օրիգինալից մարտի 8, 2012-ին։ Վերցված է մարտի 12, 2012
- ↑ Waterson Jim (սեպտեմբերի 6, 2018)։ «'A friend to Middle Britain': Geordie Greig begins reign as Daily Mail editor»։ The Guardian։ Վերցված է դեկտեմբերի 2, 2018
- ↑ Taylor Henry (օգոստոսի 14, 2014)։ «How old are you again? UK newspaper age demographics in 4 charts»։ The Media Briefing։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 27, 2016-ին։ Վերցված է մարտի 5, 2017
- ↑ Hannah Fearn (մարտի 28, 2017)։ «The Daily Mail has a mainly female readership – so why do women enjoy those 'who won Legs-it' headlines?»։ The Independent։ Վերցված է նոյեմբերի 12, 2017
- ↑ Mayhew Freddy (դեկտեմբերի 13, 2018)։ «National newspaper + online ABCs: Web figures in double-digit drop as print circulation falls across the board»։ Press Gazette։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-07-ին։ Վերցված է դեկտեմբերի 30, 2018
- ↑ «Daily Mail – readership data»։ News Works։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-11-ին։ Վերցված է ապրիլի 11, 2014։ «C2 Adults = 0.764 million, plus DE Adults = 0.684 million»
- ↑ «Correction: Daily Mail website»։ The Economist։ հունվարի 5, 2013։ Վերցված է ապրիլի 16, 2013
- ↑ Jackson Jasper (փետրվարի 9, 2017)։ «Wikipedia bans Daily Mail as 'unreliable' source»։ The Guardian։ Վերցված է փետրվարի 11, 2017
- ↑ Collins Lauren (April 2012)։ «Mail Supremacy»։ The New Yorker։ Վերցված է հունվարի 12, 2016
- ↑ 15,0 15,1 Goldacre Ben։ «The Daily Mail cancer story that torpedoes itself in paragraph 19»։ The Guardian։ Վերցված է օգոստոսի 1, 2015
- ↑ Trevor Butterworth (փետրվարի 21, 2012)։ «Will Drinking Diet Soda Increase Your Risk for a Heart Attack?»։ Forbes։ Վերցված է մարտի 12, 2012։ «"Research" has also revealed the risk of the Daily Mail misreporting a study's findings, especially when there's an opportunity to write an alarming headline. As Dorothy Bishop, a Professor of Neurodevelopmental Psychology at Oxford University, noted in giving the paper her "Orwellian Award for Journalistic Misrepresentation" the Mail sets the standards for inaccurate reporting of academic research.»
- ↑ Goldacre Ben (2008)։ Bad science։ London: Fourth Estate։ ISBN 9780007240197
- ↑ Fletcher Martin (ապրիլի 29, 2016)։ «What it's like to fall victim to the Mail Online's aggregation machine»։ New Statesman։ Վերցված է հուլիսի 2, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Daily Mail Վիքիպահեստում |
---|
|