Jump to content

Մարկուս Ռաշֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Ռաշֆորդ
անգլ.՝ Marcus Rashford
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարկուս Ռաշֆորդ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1997 (28 տարեկան)
Ծննդավայր , Անգլիա Անգլիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
Համար 39

Մարկուս Ռաշֆորդ (անգլ.՝ Marcus Rashford, հոկտեմբերի 31, 1997(1997-10-31)[3][4][5][…], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]), անգլիացի ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես հարձակվող «Մանչեսթեր Յունայթեդում» և Անգլիայի ազգային հավաքականում։ Ներկայումս վարձավճարով խաղում է «Բարսելոնայում»։ Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (MBE, 2020)։

«Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սանը լինելով՝ նա ակումբում խաղացել է յոթ տարեկանից։ Իր նորամուտը նշել ք ակումբի հիմնական կազմում 2016 թվականի փետրվարին։ Նույն թվականի մայիսին իր նորամուտը նշել է ազգային հավաքականում՝ դառնալով Անգլիայի հավաքականի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը։

Նա ռասիզմի դեմ պայքարի և Մեծ Բրիտանիայում անօթևաններին ու երեխաներին օգնելու ակտիվիստ է։

Ակումբային Կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուս Ռաշֆորդը 5 տարեկան հասակից հանդես է եկել մոտակա «Ֆլետչեր Մոսս Ռենջերներ» ակումբում, որտեղ ժամանակին հանդես են եկել այնպիսի խաղացողներ, ինչպիսի Դաննի Ուելբեկը, Ջեսսի Լինգարդը։ Ռաշֆորդով հետաքրքրվում էին այնպիսի անկումբներ, ինչպիսին էին «Էվերտոնը», «Լիվերփուլը», «Մանչեստեր Յունայթեդը» և «Մանչեստեր Սիթին»։ Հիմնական պայքարի մեջ էին մտնում Մանչեստերյան երկու ակումբները։ Ռաշֆորդը մարզվում էր Յունայթեդի և Սիթիի դաշտում։ Բայց 15 տարեկան հասակում Մարկուսը ընտրեց «Մանչեստեր Յունայթեդ»-ը[7][8]։ Փետրվարի 25-ին 2016 թվականի իր դեբյուտը անցկացրեց «Մանչեստեր Յունայթեդ»-ի հիմնական կազմում ըննդեմ «Միտյուլլանդ» ակումբի դեմ, որտեղ խփեց երկու գոլ, իսկ «Մանչեստեր Յունայթեդ»-ը հաղթեց։ 18 տարեկան հասակում, նա դարձավ «Մանչեստեր Յունայթեդ»-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպական առաջնություններում, անցնելով Ջորջ Բեսթի ռեկորդը[9]։ Փետրվարի 28-ին Պրեմիեր Լիգայի դեբյուտային խաղում խփեց 2 գոլ և տվեց 1 գոլային փոխանցում, ընդդեմ «Արսենալ»-ի։ Այդ խաղը վերջացավ «Մանչեստեր Յունայթեդ»-ի 3-2 հաղթանակով[10]։

Խաղերն Անգլիայի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի հունիսի 19-ի դրությամբ

Ընդհանուր՝ 53 խաղ / 16 գոլ, 32 հաղթանակ, 11 ոչ-ոքի, 10 պարտություն[12]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանչեսթեր Յունայթեդ»

Ընդհանուր՝ 6 գավաթ

Անգլիայի հավաքական

Անձնական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սըր Մեթ Բասբիի տարվա խաղացողի մրցանակ՝ 2022/23
  • Ջիմի Մերֆիի տարվա երիտասարդ խաղացողի մրցանակ՝ 2016
  • Անգլիական Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացող (42019 թվականի հունվար[14], 2022 թվականի սեպտեմբեր[15], 2023 թվականի հունվար[16], 2023 թվականի փետրվար[17]
  • ՊՖԱ երկրպագուների տարվա խաղացող՝ 2023
  • ՊՖԱ երկրպագուների ամսվա լավագույն խաղացող (2)՝ 2019 թվականի դեկտեմբեր, 2023 թվականի փետրվար
  • ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի լավագույն ռմբարկու՝ 2022/23[18]
  • ՖԼԱ մրցանակ ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար՝ 2021
  • Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլ՝ 2024 թվականի մարտ
  • Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (2020)

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ[19][20][21]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[22] Ազգային գավաթ[23] Լիգայի գավաթ[24] Եվրոգավաթ[25] Այլ[26] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2015/16 11 5 4 1 0 0 3 2 0 0 18 8
2016/17 32 5 3 3 6 1 11 2 1 0 53 11
2017/18 35 7 5 1 3 2 8 3 1 0 52 13
2018/19 33 10 4 1 0 0 10 2 0 0 47 13
2019/20 31 17 4 0 3 4 6 1 0 0 44 22
2020/21 37 11 3 1 4 1 13 8 0 0 57 21
2021/22 25 4 2 0 0 0 5 1 0 0 32 5
2022/23 35 17 6 1 6 6 9 6 0 0 55 30
2023/24 33 7 5 1 1 0 4 0 0 0 43 8
2024/25 15 4 0 0 2 2 6 1 1 0 24 7
Ընդամենը 287 87 36 9 25 16 75 26 3 0 426 138
Աստոն Վիլլա
(վարձակալություն)
2024/25 10 2 3 2 0 0 4 0 0 0 17 4
Ընդամենը 10 2 3 2 0 0 4 0 0 0 17 4
Բարսելոնա
(վարձակալություն)
2025/26 9 1 0 0 3 4 0 0 12 5
Ընդամենը 9 1 0 0 0 0 3 4 0 0 12 5
Ընդհանուր կարիերայի ընթացքում 306 90 39 11 25 16 82 30 3 0 455 147

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուսը ունի 3 եղբայր և 1 քույր։ Իր դեբյուտային խաղի ժամանակ, նա ապրում էր իր մոր և քրոջ հետ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The London Gazette 63142 (բրիտ․ անգլ.) — 2020. — Iss. 63142. — P. B70.
  2. Hytner D. The Guardian Footballer of the Year Marcus Rashford: 'My mum is everything' (բրիտ․ անգլ.) — 2021. — ISSN 0261-3077
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. FBref.com
  5. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. «Manchester United sensation Marcus Rashford rejected Liverpool to sign on at Old Trafford» (անգլերեն). The Mirror. 2016 թ․ փետրվարի 26.
  8. 8,0 8,1 «Marcus Rashford is the 18-year-old who scored twice on his senior debut, having grown up with Manchester United memorabilia adorning his bedroom walls» (անգլերեն). Daily Mail. 2016 թ․ փետրվարի 26.
  9. «Manchester United 5-1 FC Midtjylland» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ փետրվարի 25.
  10. «Manchester United 3-2 Arsenal» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ փետրվարի 28.
  11. Результаты (голы) сборной Англии указаны первыми.
  12. «Marcus Rashford» (անգլերեն). EnglandStats.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. Hynter, David. (2024 թ․ մայիսի 25). «Manchester United win FA Cup after Garnacho and Mainoo stun City». The Guardian (անգլերեն).
  14. «Rashford named EA SPORTS Player of the Month» (անգլերեն). Premier League. 2019 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  15. «Rashford voted September EA SPORTS Player of the Month» (անգլերեն). Premier League. 2022 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
  16. «Rashford voted EA SPORTS Player of the Month» (անգլերեն). Premier League. 2023 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  17. «Rashford equals record as EA SPORTS Player of the Month» (անգլերեն). Premier League. 2023 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  18. Наряду с Виктором Бонифейсом.
  19. «Marcus Rashford». Soccerbase (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  20. «Marcus Rashford». Soccerway (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  21. «Marcus Rashford». MUFCInfo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 15-ին.
  22. Английская Премьер-лига.
  23. Кубок Англии.
  24. Кубок Английской футбольной лиги.
  25. Лига чемпионов УЕФА, Лига Европы УЕФА.
  26. Суперкубок Англии, Суперкубок УЕФА.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Ռաշֆորդ» հոդվածին։