Ջանլուիջի Դոննարումմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանլուիջի Դոննարումմա
իտալ.՝ Gianluigi Donnarumma
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջանլուիջի Դոննարումմա
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1999 (25 տարեկան)
Ծննդավայր Կաստելամարե դի Ստաբիա, Իտալիա Իտալիա
Հասակ 196 սմ
Քաշ 90 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՖրանսիաՊարի Սեն-Ժերմեն
Համար 99
Պատանեկան կարիերա
2013 - 2015 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015 - 2021 Իտալիա Միլան 41 (0)
2021 - ՖրանսիաՊարի Սեն-Ժերմեն

Ազգային հավաքական
2014 Իտալիա Իտալիա (Մ-15) 4 (0)
2014 - 2015 Իտալիա Իտալիա (Մ-17) 10 (0)
2016 Իտալիա Իտալիա (Մ-21) 3 (0)
2016 - Իտալիա Իտալիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջանլուիջի Դոննարումմա (անգլ.՝ Gianluigi Donnarumma փետրվարի 25, 1999(1999-02-25)[2], Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի և Իտալիայի հավաքականի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանլուիջին դաստիարակվել է «Միլան» ակումբում։ Իր առաջին հանդիպումն անցկացրել է Իտալիայի առաջնությունում 2015 թվականի հոկտեմբերի 25-ին «Սասսուոլո» ակումբի դեմ`դառնալով ամենաերիտասարդ դարպասապահը Իտալիայի առաջնությունում և գերազանցելով Ջանլուիջի Բուֆֆոնի ռեկորդը։ Իսկ առաջին չոր խաղը նա անցկացրեց հաջորդ մրցաշրջանում, որտեղ խաղը ավարտվեց 1-0 հաշվով։ Հաջորդ խաղում նա բաց թողեց մեկ գնդակ, սակայն Միլանը հաղթեց 3-1 հաշվով։

Հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոննարումման եղել է Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հիմնական կազմի դարպասապահը 2015 թ.-ի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում։ Նույն թվականի մարտի 24-ին նա մեկնարկեց մինչև 21 թիմի կազմում Իռլանդիայի հավաքականի դեմ հանդիպմանը, որում Իտալիայի հավաքականը հաղթեց 4-1 հաշվով։ Դրանով Ջանլուիջին դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարեկան 28 օր), ով երբևէ խաղացել է 21 տարեկանների թիմում, գերազանցելով Ֆեդերիկո Բոնազզոլիի ռեկորդը։

Օգոստոսի 27-ին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանպիեռո Վենտուրան հրավիրեց Դոննարումմային Իտալիայի հավաքական սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայի դեմ ընկերական և 2018 թ.-ի Աշխարհի գավաթի որակավորման խաղերի սեպտեմբերի 5-ին Իսրայելի դեմ հանդիպումներին մասնակցելու համար` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարի, 6 ամիս), ով 1911 թվականից սկսած հրավիրվել է ազգային հավաքական։ Սեպտեմբերի 1-ին Դոննարումման մեկնարկեց Իտալիայի հավաքականում Ֆրանսիայի դեմ խաղում, փոխարինելով Բուֆֆոնին ընդմիջմանը` դառնալով ամենաերիտասարդ դարպասապահը, ով երբևէ խաղացել է Իտալիայի հավաքականում 17 տարեկան 189 օրականում։

Եղբայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանլուիջիի մեծ եղբայրը, նույնպես ծնվել և մեծացել է Միլանում, բայց հիմա խաղում է Ջենոա ակումբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանլուիջի Դոննարումմա» հոդվածին։