Jump to content

Գաբրիել Մագալյանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Մագալյանս
պորտ.՝ Gabriel
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1997(1997-12-19)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Գաբրիել դոս Սանտոս Մագալյանս (բրազ.-պորտ.՝ Gabriel dos Santos Magalhães; դեկտեմբերի 19, 1997(1997-12-19)[1], Սան Պաուլո, Բրազիլիա) կամ ուղղակի Գաբրիել (բրազ.-պորտ.՝ Gabriel) բրազիլացի ֆուտբոլիստ, լոնդոնյան «Արսենալ» ակումբի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով Սան Պաուլոյից Գաբրիելն իր կարիերան սկսել է «Ավայի» ֆուտբոլային ակադեմիայում։ 2016 թվականի հունվարի 28-ին նա իր նորամուտն է նշել հիմնական կազմում Պրեմեր Լիգայի «Գրեմիոյի» դեմ խաղում՝ դառնալով գոլի հեղինակ[2][3]։ 2016 թվականին թիմի համար անցկացրել է 13 խաղ Կատարինենսայի լիգայում, 21 խաղ B Սերիայում և 4 խաղ Բրազիլիայի գավաթում[4]։

2017 թվականի հունվարի 31-ին նա 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ֆրանսիական «Լիլ» ակումբ։ 2017 թվականի ապրիլի 22-ին նա իր նորամուտն է նշել «Լիլի» գլխավոր թիմում Ֆրանսիայի Լիգա 1-ի «Գենգամի» դեմ խաղում՝ փոխարինելով Մարկո Բաչեին[5]։

Գաբրիելը 2017/18 մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրել է ֆրանսիական Լիգա 2-ի «Տրուա» ակումբում։ 2018 թվականի հունվարին նա վարձավճարով գնացել է խորվաթական «Դինամո Զագրեբ» ակումբ։ 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ նա վերադարձավ «Լիլ»։ 2019 թվականի ապրիլի 14-ին նա իր առաջին գոլը խփել է «Լիլի» կազմում ՊՍԺ-ի դեմ խաղում[6]։ 2019/20 մրցաշրջանում նա Խոսե Ֆոնտեի հետ միասին դարձավ ակումբի գլխավոր կենտրոնական պաշտպանը։ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին նա իր նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում «Այաքսի» դեմ խմբային փուլի խաղում[7]։

2020 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ մի շարք անգլիական, իտալական և իսպանական ակումբներ հետաքրքրված են պաշտպանի տրանսֆերով[8][9][10]։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին նա 26 միլիոն եվրոյով (23,14 միլիոն ֆունտ ստերլինգ) տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելով ակումբի հետ[11]։

Հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ հանդես է եկել Հարավային Ամերիկայի առաջնությունում։ Նա խաղադաշտ դուրս եկավ Պարագվայի, Էկվադորի և Վենեսուելայի ազգային հավաքականների դեմ խաղերում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արսենալ» Լոնդոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Avaí 2-2 Grêmio» (պորտուգալերեն). Globoesporte.com. 2016 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  3. «Avaí vs. Grêmio -» (անգլերեն). Soccerway.com. 2016 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  4. «Gabriel» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  5. «Lille vs. Guingamp» (անգլերեն). Soccerway.com. 2017 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  6. «Lille vs. PSG» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  7. «Ajax vs. Lille» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  8. «Gabriel Magalhaes: Who is Everton target?» (անգլերեն). Sky Sports. 2020 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  9. «Nápoles quer antecipar-se ao Everton por Gabriel Magalhães» (պորտուգալերեն). A Bola. 2020 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  10. «Na mira do Real: veja lances de Gabriel Magalhães, do Lille, em ação na Ligue 1» (անգլերեն). Goal.com. 2020 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  11. «Gabriel Magalhaes: Arsenal sign Brazilian defender from Lille» (անգլերեն). BBC Sport. 2020 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]