Sky Sports, Ռուփերտ Մերդոքի News Corporation կոնգլոմերատին պատկանող Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում գործող մարզական հեռուստաալիքների բրենդ է «British Sky Broadcasting» մեդիախմբի կազմում։ Հեռուստաընկերությունը իրավունք ունի ուղիղ հեռարձակում իրականացնելու համար մարզական հանդիպումների անցկացման ամսաթվերը փոխանակելու։ Ունի 4 հեռուստաալիք, որոնք հեռարձակվում են թվային և HD ֆորմատներով[1][2], նաև սեփական մարզական լրատվական հեռուստաալիք (Sky Sports News) և ռադիոկայան (Sky Sports News Radio)։
2012 թ. մարտի 9-ից գործում է «Sky Sports F1 HD» բարձր պարզության ֆորմատով հեռուստաալիքը Ֆորմուլա 1 ցուցադրելու համար[3]։