Լուիս Սուարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լուիս Ալբերտո Սուարեսից)
Ֆուտբոլ

Լուիս Ալբերտո Սուարես
Luis Suarez FCB 2014.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Luis Alberto Suárez Díaz
Քաղաքացիությունը Flag of Uruguay.svg Ուրուգվայ
Ծննդյան թիվ   հունվարի 24, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}}) (29 տարեկան)
Ծննդավայր   Սալտո, Ուրուգվայ
Հասակ 1.81 մ.
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 9
Պատանեկան կարիերա
2003-2005 Նասիոնալ
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006
2006-2007
2007-2011
2011-2014
2014-ներկա
Նասիոնալ
Գրոնինգեն
Այաքս
Լիվերպուլ
Բարսելոնա
29 (12)
29 (10)
110 (81)
77 (38)
51 (41)   
Ազգային հավաքական
2007 - ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 82 (43)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Լուիս Ալբերտո Սուարես Դիաս (անգլ.՝ Luis Alberto Suárez Díaz, հունվարի 24, 1987, Սալտո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոն» և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող: Սուարեսը «Նասիոնալ» ակումբի սան է, որի կազմում 2006 թվականին դարձել է Ուրուգվայի առաջնության հաղթող: 19 տարեկանում տեղափոխվեց հոլանդական Էրեդիվիզիի (Նիդերալանդների ֆուտբոլի բարձրագույն առաջնություն) «Գրոնինգեն» ակումբ: 2007 թվականին տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»: 2008/09 մրցաշրջանում իր ակումբում ճանաչվել է տարվա լավագույն խաղացող: Հաջորդ մրցաշրջանում դարձավ թիմի ավագը. այդ ժամանակ նա խփեց 35 գոլ 33 խաղերում և ճանաչվեց Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ: Բոլոր առաջնություններում «Այաքս»ի կազմում անցկացրած խաղերում նա այդ տարի աչքի է ընկել 49 անգամ, նաև ակումբի հետ նվաճել է Նիդերլանդների գավաթը: 2010/11 մրցաշրջանում նա իր հարյուրերորդ գոլը խփեց թիմի կազմում, ինչով հավասարվեց Դենիս Բերգկամպին, Յոհան Կրոյֆին և Մարկո վան Բաստենին:

2011 թվականի հունվարին 26,5 միլիոն եվրոյով տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ»: Այդ տարի նա թիմին օգնեց 12-րդ հորիզոնականից բարձրանալ 6-րդ հորիզոնական: 2012 թվականի փետրվարի 26-ին Լուիսը շահեց «կարմիրների» թիմում իր միակ մրցանակը` Ֆուտբոլային լիգայի գավաթը: 2014 թվականի ապրիլին դարձավ առաջին ոչ եվրոպացին, որը Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ և ՊՖԱ-ի ֆուտբոլիստների վարկածով տարվա լավագույն խաղացող[1][2]: 2014 թվականի Ոսկե գնդակի հավակնորդներից էր (31 գոլ):

2014 թվականի հուլիսին հարձակվողը 81 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց կատալոնական «Բարսելոն»: Սուարեսի տրանսֆերը դարձավ ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և երրոդը աշխարհի ֆուտբոլի պատմության մեջ[3][4]: «Կապտանռնագույնների» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում դարձավ ոսկե հետ-թրիկի հեղինակ, հաղթեց Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի գավաթի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում:

Սուարեսը 2007 թվականին հրավիրվեց Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու 2007 թվականին անցկացվող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը: 2007 թվականի փետրվարի 8-ին հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Կուլումբիայի հավաքականի դեմ խաղում (3:1): 2010 թվականին հավաքականի կազմում նշանակալի դեր ունեցավ: Նրանք աշխարհի առաջնությունում զբաղեցրեցին 4-րդ հորիզոնականը. Սուարեսն առաջնությունում 3 գոլ խփեց, նաև խաղի ավելացված ժամանակում ձեռքով գնդակը բաց դարպասից հետ մղեց: Այդ իսկ պատճառով էլ նա 1/4 եզրափակչում` Գանայի հավաքականի դեմ խաղում, դաշտից հեռացվեց: 2011 թվականին հավաքականի կազմում հաղթեց Ամերիկայի Գավաթը. դա 15-րդն էր հավաքականի համար: Առաջնությունում Սուարեսը 4 գոլ խփեց և ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 2013 թվականի հունիսի 23-ին Տոիտայի հավաքականի դեմ խաղում դուբլ ձևակերպեց և դարձավ Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

2007 թվականին 20-ամյա հարձակվողը տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս», որ նրա համար 7,5 միլիոն էր վճարել: Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքեց 5-ամյա պայմանագիր[5]: Նա իր պաշտոնական դեբյուտը նշեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ խաղում: Նա խաղաց Սլավիի դեմ, որի ժամանակ խաղադաշտ էր մտել առաջին րոպեներից, և աչքի ընկավ՝ վաստակելով 11 մետրանոց: Սակայն կարմրասպիտակավուններին չհաջողվեց դուրս գալ խմբային փուլից և մասնակցել առաջնության հաջորդ խաղերին: Նիդերլանդական առաջնությունում իր առաջին գոլը խփել է դեբյուտի ժամանակ Դե Գրաֆսհապի դարպասը: Այդ հանդիպման ժամանակ Սուարեսն աչքի է ընկել նաև 3 գոլային փոխանցմամբ (խաղն ավարտվեց «Այաքս»ի հաղթանակով՝ 8:1 հաշվով): Ամստերդամ Արենայում իր առաջին գոլերը խփել է Հերենվոմի դեմ խաղում, որի ժամանակ ձևակերպեց իր առաջին դուբլը Էրեդիվիզիում[6]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Սուարեսին ընդունել են երկրի ամենահայտնի երկու ակումբներից մեկի՝ «Նասիոնալի» ակադեմիա: Երկու տարի անց նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմում: 2005-06 մրցաշրջանում խփելով 12 գոլ՝ նա օգնեց ակումբին նվաճել հերթական չեմպիոնական տիտղոսը:

2006 թվականին Սուարեսը 800 հազար եվրոյով տեղափոխվեց հոլանդական չափանիշներով համեստ «Գրոնինգեն» ակումբ, որի կազմում 29 խաղում խփեց 10 գոլ: 2007 թվականին 7,5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Այաքս», որտեղ խաղաց մինչև 2011 թվականը:

«Այաքսում» առաջին մրցաշրջանում 33 խաղում դարձավ 17 գոլի հեղինակ, իսկ 2008-09 մրցաշրջանում՝ 31 խաղում 21 գոլ առաջնության լավագույն ռմբարկուն խփել էր մեկ գոլ ավելի: Սուարեսը հաջող անցկացրեց նաև 2009-10 սեզոնը՝ դառնալով 35 գոլի հեղինակ Էրեդիվայզիում: 2009-ի Դեկտեմբերի 25-ին, Հոլանդիայի գավաթի խաղարկության ժամանակ, «WHC» սիրողական թիմի դեմ խաղում նա խփեց 6 գոլ, իսկ «Այաքսը» հաղթեց 14:1 հաշվով:

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Սուարեսը «Լիվերպուլի» կազմում

2011 թվականի հունվարի 28-ին «Այաքս»ը պաշտոնապես հայտարարեց, որ ընդունել է Լիվերպուլի առաջարկը՝ կապված Լուիսի տեղափոխության հետ: Տրանսֆերի արժեքը կազմում էր 26,5 միլիոն [7][8][9]: Հունվարի 30-ին «Լիվերպուլը» հաստատեց, որ խաղացողը հաջողությամբ անցել է բուժզննությունը և համաձայնել է պայմանագրի բոլոր կետերին[10]: Հունվարի 31-ի երեկոյան եղավ պաշտոնական հայտարարություն այն մասին, որ Լուիսը պայմանագիր է կնքել ակումբի հետ[11]: Լիվերպուլում նա ստացավ 7 համարը, որը ժամանակին կրել էր ակումբի գլխավոր մարզիչ Կեննի Դալգլիշը:

Ուրուգվայցին Լիվերպուլի կազմում իր առաջին գոլը խփել է իր դեբյուտային խաղում: Նրանք խաղում էին «Սթոք Սիթի»ի դեմ[12][13]: 2011 թվականի մարտի 6-ին օգնեց Լիվերպուլին հաղթել «Մանչեսթեր Յունայթեդ»ին 3:1 հաշվով: Իր ներդրումն ունեցավ «մերսիսայդականների» խփած բոլոր երեք գոլերում: Մարտի 20-ին Լուիս Սուարեսը «Սանդերլենդի» դեմ խաղում կարմիրներին հաղթանակ բերեց. խաղավերջում հեռահար հարվածով արդյունավետ գոլ խփեց: Մարտ ամսին Լուիսը Standard Chartered բանկի հովանավորների վարկածով «Լիվերպուլի» լավագույն խաղացողն էր: Նման մրցանակ Լուիսը ստացավ մայիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին:

2013 թվականի ապրիլի 21-ին անգլիական Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի շրջանակներում կայացավ «Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպումը, որի ժամանակ երկրորդ խաղակեսում Սուարեսը կծեց հակառակորդի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը[14]: Խախտումն ավարտվեց մրցավարի զգուշացմամբ, և Սուարեսը պատիժ չկրեց (նա այդ ժամանակ դեղին քարտ ուներ): Խաղավերջում ավելացված 7 րոպեում հարձակվողը գոլ խփեց և «Լիվերպուլին» բերեց 1 միավոր: Խաղից հետո Սուարեսը ներեղություն խնդրեց Իվանովիչից: 2010 թվականի նոյեմբերին անցկացվեց խաղ Այաքսի հետ, Սուարեսի որակազրկված 7 խաղերի թիվը ավարտվել էր, սակայն նա կրկին կծեց հակառակորդին՝ այս անգամ Օտմանա Բակկալային[15][16]: Ապրիլի 24-ին Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան Սուարեսին կծելու համար որակազրկեց Պրեմիեր Լիգայի 10 խաղով[17]: Սուարեսը Պրեմիեր Լիգայի 2012/2013 մրցաշրջանում անցկացրեց 33 հանդիպում, որի ժամանակ 23 գոլ հեղինակեց և կատարեց 10 արդյունավետ փոխանցում:

2013 թվականի դեկտեմբերի 20-ին Սուարեսը երկարաձգեց իր պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, դարձավ «մերսիսայդցիների» ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. նրա շաբաթական աշխատավարձը կազմում իր 200 հազար ֆունտ ստերլինգ[18]: Ուրուգվայցու նոր պայմանագրում հայտնվեց մի կետ, որ այլ ակումբ նրա իրավունքները կարող է գնել 100 միլիոն ֆունտ ստերլինգով, իսկ անգլիական այլ ակումբ՝ 130 միլիոն ֆունտ ստերլինգով[19][20]:

2014 թվականի հունվարի 1-ին Սուարեսը «Հալլ Սիթիի» դեմ տնային խաղում խփեց իր 20-րդ գոլը անգլիական Պրեմիեր Լիգայի 15 խաղերում՝ դրանով սահմանելով առաջնության նոր ռեկորդ: Մրցաշրջանի արդյունքում ուրուգվայցին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ 33 հանդիպումներում հեղինակելով 31 գոլ:

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսֆեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 11-ին պաշտոնական կայքերը հայտարարեցին, որ Բարսելոնայի և Լիվերպուլի միջև կնքվել է պայմանագիր Սուարեսի տեղափոխության վերաբերյալ[21][22]: Ուրուգվայցու պայմանագրի ժամկետը 5 տարի էր: Տրանսֆերի արդյունքը գնահատվում էր 81 միլիոն : Լուիս Սուարեսը դարձավ 10-րդ ուրուգվայցին, որ տեղափոխվել է կատալոնական ակումբ[23]: Բարսելոնայում Սուարեսը վերցրեց 9 համարը, որով հանդես է գալիս նաև Ուրուգվայի հավաքականի կազմում: Տրանսֆերից հետո Լուիսն ասաց.

«Լիվերպուլը» արեց ամեն ինչ, որ ես մնամ ակումբում, սակայն Իսպանիայում ապրելն իմ երազանք է[24]:

Սուարեսի տրանսֆերը ակումբի պատմության համար ամենաթանկն էր և իր արժեքով երրորդն էր ֆուտբոլի պատմության մեջ:

2014/2015 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուարեսն իր դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 18-ին Ժոան Գամպերի գավաթում՝ մեքսիկական «Լեոնի» դեմ անցկացրած խաղի ժամանակ, որն ավարտվեց 6:0 հաշվով[25][26]: Ուրուգվայցին դուրս եկավ խաղադաշտ Ռաֆինիայի փոխարեն: Որակազրկման պատճառով Լուիսը չկարողացավ մասնակցել հոկտեմբեր ամսվա խաղերին, բայց որպեսզի օգնի թիմին, խաղաց Բարսելոնա Բ-ում: Այդպես ուրուգվայցին խաղաց Ինդոնեզիայի հավաքականի դեմ Ուրուգվայի պատանեկան թիմի կազմում և պահեստային թիմի օգտին խփեց 2 գոլ[27]: Հոկտեմբերի 25-ին, Իսպանիայի առաջնության շրջանակներում, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած մադրիդի «Ռեալ»ի դեմ խաղում Սուարեսը պաշտոնական խաղում իր նորամուտը նշեց[28][29]: Հարձակվողը խաղադաշտ մտավ առաջին իսկ րոպեներից և գոլային փոխանցում կատարեց Նեյմարին, սակայն պարտվեցին 1:3 հաշվով: Նոյեմբերի 5-ին ՉԼ-ի շրջանակներում կայացած Ամստերդամի «Այաքս»ի դեմ խաղում «Բարսելոնը» հաղթեց 0:2 հաշվով: 3 օր անց երկրորդ խաղակեսում դուրս եկավ խաղադաշտ և կատարեց 2 գոլային փոխանցում, ինչը օգնեց կապտանռնագույններին հաղթել 2:1 հաշվով: Նոյեմբերի 25-ին Սուարեսը իր նոր ակումբում խփեց իր առաջին գոլը. դա Չամպիոնների Լիգայում կայացած ԱՊՈԵԼ-ի դեմ խաղն էր (0:4): Դեկտեմբերի 10-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած խմբային փուլի վերջին՝ ՊՍԺ-ի դեմ խաղում կատարեց 1 գոլային փոխանցում և 1 գոլ խփեց, ինչը թույլ տվեց կատալոնական ակումբին դուրս գալ խմբից առաջին հորիզոնականով (3:1): Առաջնությունում առաջին գոլը խփել է դեկտեմբերի 20-ին 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Կորդոբայի» դեմ կայացած խաղում: Հանդիպումն ավարտվեց կապտանռնագույնների օգտին (5:0): Հունվարի 9-ին առաջին անգամ աչքի ընկավ Իսպանիայի գավաթում, խփելով «Էլչեի» դարպասին խփված 5 անպատասխան գնդակներից մեկը[30]: Հունվարի 11-ին Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասին խփեց հաղթական գոլ, նաև գոլային փոխանցում կատարեց Նեյմարին: Խաղի ադրյունքում կատալոնացիները տարան 3:1 հաշվով վստահ հաղթանակ[31]: Փետրվարի 15-ին Պրեմիերայի 23-րդ տուրում կայացած «Լևանտեի» դեմ խաղում Սուարեսը 67-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ և խփեց գեղեցիկ գոլ. նա Ադրիանոյի փոխանցումից հետո շրջադարձ գոլ խփեց և սահմանեց վերջնական 5:0 հաշիվ[32][33][34]: Փետրվարի 24-ին Բարսելոնայի կազմում իր առաջին դուբլը ձևակերպեց, դա Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղն էր: Ուրուգվայցու շնորհիվ «Էտիհադ» մարզադաշտում կապտանռնագույնները տարան կարևոր հաղթանակ (2:1)[35][36]: Փետրվարի 28-ին «Գրանադայի» դեմ խաղում աչքի ընկավ 1 գոլով և 1 գոլային փոխանցմամբ՝ կատալոնացիներին բերելով հաղթանակ (3:1)[37]: Մարտի 4-ին Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Վիլյառեալի» դեմ խաղում, խփեց հաղթական գոլ, իսկ «Բարսելոնը» 7 տարում 4-րդ անգամ դուրս եկավ առաջնության եզրափակիչ[38]: Մարտի 8-ին, 26-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում խփված 4 գոլերից երկուսը Լուիսը խփեց, Պրեմիերայում ձևակերպեց իր առաջին դուբլը, խփեց հանդիպման 5-րդ և 91-րդ րոպպեներին: Վաստակեց 11 մետրանոց և դարձավ գոլային փոխանցման հեղինակ[39]: Այդ հաղթանակը կատալոնացիներին օգնեց առաջնության աղյուսակում դուրս գալ առաջին հորիզոնական: Մարտի 22-ին «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած «Էլ Կլասիոկոյի» ժամանակ Կասիլյասի դարպասը հաղթական գոլ խփեց, ձևակերպեց խաղի վերջնական 2:1 հաշիվ (հօգուտ Բարսելոնայի)[40][41][42]: Ապրիլի 8-ին առաջնությունում իր երկրորդ դուբլն ձևակերպեց, երկուսնել Ալմերիայի դարպասին (4:0): Հատկապես գեղեցիկ ստացվեց Սուարեսի առաջին գոլն. գնդակն ստացավ աջ եզրում, հարձակվողը երկու մետրով մոտեցավ դեպի դարպասը և 15 մետր հեռավորությունից հարվածեց դարպասի հռու վերևի անկյունը, որը դարպասապահը հնարավորություն չունեցավ պահելու[43][44]: Ապրիլի 15-ին Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչում` «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, ՊՍԺ-ի դեմ խաղում երկու գոլ խփեց, որը կատալոնացիներին հաղթանակ բերեց (1:3)3[45][46]: Ուրուգվայցի հարձակվողի 1-ին գոլն ֆրանսիական ակումբին դարձավ «Բարսելոնի» համար 400-րդը (Չեմպիոնների Լիգայում)[47]: Ապրիլի 18-ին, Պրեմիերայում «Վալեսիայի» դեմ խաղում կապտանռնագույնների կազմում իր ամենաարագ գոլն խփեց, այդ գոլն խփելու համար նրանից պահանջվեց ընդամենը 55 վայրկյան, իսկ խաղն ավարտվեց 2:0 հաշվով[48]: Մայիսի 2 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Կորդոբայի» դեմ խաղում` Սուարեսն կատալոնական թիմի կազմում իր առաջին հետ-թրիկն ձևակերպեց (խաղն ավարտվեց 0:8 հաշվով)[49]: Մայիսի 12-ին, Մյունխենի «Բավարիայի» դեմ ՉԼ-ի 1/2-ի պատասխան խաղում` Լուիսը Նեյմարին 2 գոլային փոխանցում կատարեց, բայց «Բարսելոնը» պարտվեց 2:3 հաշվով[50]: Խաղի ընթաքում հարձակվողն վնասվածք ստացավ և առաջին խաղակեսից հետո փոխարինվեց[51]: Մայիսի 23-ին կապտանռնագույնները «Ատլետիկոյի» հետ խաղից հետո հաղթեցին Իսպանիայի առաջնությունում և Սուարեսը նոր ակումբի կազմում իր առաջին տիտղոսը նվաճեց: Սակայն Սուարեսը չկարողացավ մասնակցել այդ խաղին: Մայիսի 30-ին հարձակվողը վերադարձավ ապաքինվելուց հետո և Իսպանիայի գավաթի եզրափակչում խաղաց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ, որտեղ կատալոնացիները մրցակցին հաղթեցին 3:1 հաշվով[52]: Այդ խաղում ուրուգվայցին աչքի ընկավ նրանով, որ գնդակն ստացավ խաղային լավ դիրքում, բայց փոխանցում կատարեց Նեյմարին, որը գրավեց բաց դարպասը: Հունիսի 6-ին Չեմպոինների լիգայի եզրափակչում` Թուրինի «Յուվենտուս»ի դեմ խաղում, որն անցկացվում էր Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում, խփեց հաղթական գոլ: Խաղում «Բարսելոնը» տարավ 3:1 հաշվով վստահ հաղթանակ և դարձավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին եվրոպական ակումբը, որը 2 անգամ ձևակերպել է ոսկե հետ-թրիկ[53][54][55][56]: Բացի այդ, Սուարեսը դարձավ երրորդ ուրուգվայցին Խուան Սկյաֆիննոյից և Դիեգո Գոդինից հետո, որը աչքի է ընկել առաջնության եզրափակչում[57]: Ամբողջ 2014/15 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Լուիսը խփեց 25 գոլ (16-ը առաջնությունում, 2-ը Իսպանիայի գավաթում և 7 գոլ Չեմպիոնների լիգայում), իսկ ակումբի հարձակվողներ Նեյմար-Մեսսի-Սուարես եռյակը՝ 122 գոլ, որով դարձավ ամենաարդյունավետ եռյակը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ[58]:

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուարեսը (ձախ) և Դիեգո Ֆորլանն 2012 թվականի ԱԱ-ին

Սուարեսը Ուրուգվայի պատանեկան հավաքական է հրավիրվել 2007 թվականի ԱԱ-ի ժամանակ, բայց նրա ակումբը` «Գրոնինգենը», նրան թույլ չի տվել խաղալ նաև հավաքականում: Այդ առաջնությունում նա խաղացել է 4 խաղ և խփել է 2 գոլ[59]: Խմբային փուլում անցկացված Իսպանիայի հավաքականի դեմ խաղում Սուարեսը թիմին բերել է 1 միավոր[60]: 1/8 եզրափակչում գոլ է խփել ԱՄՆ-ի հավաքականին. նրանք հաղթեցին 2:1 հաշվով և առաջնությունից դուրս թողեցին Լա Սելեստուին[61]:

2010 թվականի ԱԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի աշխարհի առաջնությունում` Հարավային Կորեայի հավաքականի դեմ խաղում Սուարեսի դուբլի շնորհիվ Ուրուգվայի հավաքականը դուրս եկավ առաջնության 1/4 եզրափակիչ:

1/4 եզրափակչում Ուրուգվայ-Գանա խաղի ժամանակ Սուարեսը խաղի 120-րդ րոպեին դարպասի գծից գնդակը ձեռքով պահեց, որի համար էլ կարմիր քարտ ստացավ: Արդյունքում Սուարեսը Ուրուգվային փրկեց պարտությունից. Ասամոա Գյանը չկարողացավ 11 մետրանոցից գոլ խփել, իսկ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ ուրուգվայցիները հաղթեցին:

2011 թվականի Ամերիկայի Գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 24-ին ուրուգվայցին եզրափակչում Պարագվայի հավաքականին 3:0 հաշվով հաղթելուց հետո նվաճեց Ամերիկայի գավաթը: Այդ խաղի առաջին գոլը խփեց Լուիսը, ով նաև իր հաշվին գոլային փոխանցում գրանցեց: Ամերիկայի գավաթի բոլոր 6 խաղերում Սուարեսը 4 գոլ խփեց և դարձավ առաջնության լավագույն ֆուտբոլիստ[62]: 2011 թվականի նոյեմբերի 11-ին 2014 թվականի Աշխարհի առաջնությունան նախընտրական փուլում անցկացված Չիլիի հավաքականի դեմ խաղում 32 րոպեում «պոկեր» (1 խաղում 4 գոլ) ձևակերպեց:

2014 թվականի ԱԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի աշխարհի առաջնությունում, որը անցկացվում էր Բրազիլիայում, Սուրաեզը դեռ լիովին չէր ապաքինվել վնասվածքից, որի պատճառով էլ բաց թողեց առաջնության առաջին հանդիպումը` Կոստա Ռիկայի դեմ խաղը (Ուրուգվայը պարտվեց 1:3 հաշվով):

Հունիսի 24-ին Սուրաեզը խմբային փուլի վերջին խաղի 79-րդ րոպեին կծեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ջիորջո Կյելլինիին, բայց այդ խախտումը մեքսիկական փորձառու մարզիչ Մարկո Ռոդրիգեսի համար տեսանելի չէր[63]: Սակայն հետո, երբ Կյելլինին այդ մասին լացելով հայտնեց մրցավարին, Մարկոն կրկին ուշադրություն չդարձրեց[64], իսկ երկու րոպե անց, երբ Ուրուգվայը աջ կողմից վաստակեց եզրային հարված, Դիեգո Գոդինը խփեց խաղի միակ գոլը: Ուրուգվայը այդ հաղթանակից հետո դուրս եկավ առաջնության 1/8 եզրափակիչ (նրա խմբից 1/8 անցավ նաև Իտալիան):

Սուարեսը, ով կարիերայի ընթացքում արդեն 3-րդ անգամ մարզադաշտում կծեց մրցակցին, ՖԻՖԱ-ի կողմից պատժվեց: Հունիսի 26-ի որոշման համաձայն՝ Սուարեսը որակազրկվեց հավաքականի կազմում պաշտոնական 9 խաղով սկսած 1/8 եզրափակչի խաղերից (Կոլումբիա-Ուրուգվայ): Նաև Սուարեսը 4 ամիս պետք է ոչ մի կապ չունենար ֆուտբոլի հետ: Բացի այդ Սուարեսը պետք է վճարեր 100 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 82 հազար եվրո)[65]:

Մուտք հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

14 նոյեմբերի, 2014 թվական[66][67]

Արդյունքում: 82 հանդիպում/ 44 գոլ, 38 հաղթանակ, 27 ոչ ոքի, 17 պարտություն[66]

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուարեսը համարվում է լայն հասկացողությամբ հարձակվող. կարող է խաղալ ինչպես կենտրոնական հարձակվողի, այնպես էլ եզրային հարձակողի դիրքերում:

Հովանավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուարեսը ունի պայմանագիր «Ադիդաս» ընկերության հետ, որ մարզահագուստ և սպորտային իրեր արտադրող գերմանական ընկերություն է:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուարեսը ծնվել է Ուրուգվայի Սալտո քաղաքում[68]: Լուիսը ընտանիքում 4-րդ երեխան էր: Երբ Սուարեսը 7 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Մոնտևիդեո, իսկ երկու տարի անց ծնողները բաժանվեցին: Լուիսիտոն ապրում էր մոր և եղբայրների հետ, բայց հոր հետ շփումը շարունակում էր: Մոնտևիդեոյի փողոցներում նա ձևավորեց իր խաղաոճը: Սուարեսի մեծ եղբայր Պաոլո Սուարեսը նույնպես համարվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և խաղում է «Իսիդրո Մետապանի» կազմում:

2009 թվականին Սուարեսը ամուսնացավ իր առաջին սիրո` Սոֆյա Բալբիի հետ: 2010 թվականի օգոստոսի 5-ին զույգը աղջիկ ունեցավ, որին անվանեցին Դելֆինա[69]:

2013 թվականի օգոստոսի 26-ին Սոֆյան և Սուարեսը տղա ունեցան, որին անվանեցին Բենխամին: Որդու ծնունդը «Լիվերպուլի» հարձակվողը նշեց «Սանդերլենդի» դեմ խաղում խփած գոլից հետո հատուկ ողջույնով[70]:

Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Սուարեսը մի քանի անգամ կծել է մրցակցի ֆուտբոլիստներին Բրանիսլավ Իվանովիչ, Ջորջիո Կյելինի և այլն: 2014 թ. Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ Իտալիայի հավաքականի հետ խաղում Կյելինիին կծելուց հետո որակազրկվում է 9 խաղով հավաքականի կազմում և 4 ամսով (ինչը չի խանգարում նրան տեղափոխվել «Բարսելոն»):

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Մայիսի 1-ի դրությամբ

Ակումբային կարիերա
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթներ Հարավամերիկյան գավաթներ/ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նասիոնալ 2005-06 27 10 0 0 3 0 4 3 34 12
Ընդհանուր 27 10 0 0 3 0 4 2 34 12
Գրոնինգեն 2006-07 29 10 2 1 2 1 4 2 37 15
Ընդհանուր 29 10 2 1 2 1 4 3 37 15
Այաքս 2007-08 33 17 3 2 4 1 4 2 44 22
2008-09 31 22 2 1 10 5 0 0 43 28
2009-10 33 35 6 8 9 6 0 0 48 49
2010-11 13 7 1 1 9 4 1 0 24 12
Ընդհանուր 110 81 12 12 32 16 5 2 159 111
Լիվերպուլ 2010-11 11 4 0 0 0 0 0 0 8 2
Ընդհանուր 174 103 14 13 37 17 13 7 238 140

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Սուարեսը - 2011 Ամերիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ

«Նասիոնալ»

  • Ուրուգվայի չեմպիոն: 2005-06

«Այաքս»

  • Էրեդիվիզի: 2010-11
  • Հոլանդիայի գավաթ: 2009-10

Ուրուգվայ Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Луис Суарес признан игроком года в Англии
  2. Суарес - лучший игрок сезона в АПЛ
  3. Трансфер Суареса в «Барселону» станет самым дорогим в истории клуба
  4. Топ-10 самых дорогих трансферов в истории футбола
  5. Луис Суарес перешел в «Аякс»
  6. Матч в фото «Аякс»-«Херенвен» (4-1)
  7. «Официально: «Аякс» принял предложение «Ливерпуля»»։ LiverBird.ru։ 28.01.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-04-ին։ Վերցված է հունվարի 28, 2011 
  8. «Suarez verruilt Ajax voor Liverpool» (հոլանդերեն)։ Officiële website van de AFC Ajax։ 28.01.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-04-ին։ Վերցված է հունվարի 28, 2011 
  9. «Reds agree Suarez deal» (անգլերեն)։ Official Site of Liverpool FC։ 28.01.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-04-ին։ Վերցված է հունվարի 28, 2011 
  10. «Суарес прошёл медосмотр в „Ливерпуле“» // LiverBird.ru
  11. «Луис Суарес № 7» // Liverbird.ru
  12. «Суарес дебютирует сегодня» // LiverBird.ru
  13. «Ливерпуль - Стоук Сити» // Liverbird.ru
  14. «"Кусающийся" Суарес уже вряд ли сыграет в этом сезоне, считает Реднапп»։ Р-Спорт։ 21 ապրիլի 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-22 
  15. «Футболист "Ливерпуля" Суарес извинился перед Ивановичем за укус»։ Р-Спорт։ 22 ապրիլի 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-22 
  16. «Футболист Суарес так и не научился контролировать эмоции - Баккал»։ Р-Спорт։ 23 ապրիլի 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-23 
  17. «Форвард "Ливерпуля" Суарес дисквалифицирован на 10 матчей за укус»։ Р-Спорт։ 24 ապրիլի 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-24 
  18. Луис Суарес продлил свое соглашение с «Ливерпулем»
  19. Суарес может покинуть «Ливерпуль» за 100 млн фунтов
  20. Luis Suarez’s Liverpool release clause is a staggering £100million - or £130million for a Premier League club
  21. LFC statement: Suarez to leave
  22. FC Barcelona and Liverpool FC have reached an agreement for the transfer of Luis Suárez
  23. Луис Суарес, 17-й уругваец в ФК «Барселона»
  24. Statement from Luis Suarez
  25. Луис Суарес дебютировал за «Барселону»
  26. Уругвайский футболист Луис Суарес дебютировал за «Барселону»
  27. Суарес оформил дубль за Барселону Б
  28. Луис Суарес дебютирует за «Барселону» в матче с «Реалом»
  29. "Дебют за "Барсу" в матче с "Реалом" – это судьба"
  30. «Барселона» разгромила «Эльче» в Кубке Испании
  31. «Барселона» уверенно переиграла «Атлетико» в Примере
  32. «Барселона»-«Леванте» 5:0
  33. Гол Суареса - вне конкуренции
  34. Суарес забил чудо-гол в чемпионате Испании
  35. «Барселона» обыграла «Манчестер Сити» со счетом 2:1
  36. Луис Суарес стал героем матча «Манчестер Сити»-«Барселона»
  37. Суарес принес «Барсе» три очка в Гранаде
  38. «Барселона» вышла в финал Кубка Испании
  39. «Барселона» разгромила «Райо Вальекано» и вышла в лидеры Примеры
  40. «Барселона» на своем поле обыграла «Реал». Видеообзор
  41. «Барселона» переиграла «Реал» в «Эль-Класико», Суарес забил победный гол
  42. «Барселона» - «Реал» - 2:1. Обзор матча
  43. Дубль Суареса помог «Барселоне» одержать крупную победу над «Альмерией»
  44. Дубль Суареса помог «Барселоне» разгромить «Альмерию»
  45. «Барселона» победила «ПСЖ» в 1/4 финала Лиги чемпионов. Видео
  46. «Барселона» обыграла «ПСЖ», Суарес оформил дубль
  47. Луис Суарес забил 400-й гол ФК «Барселона» в Лиге чемпионов
  48. Голы Суареса и Месси принесли «Барселоне» победу в матче с «Валенсией»
  49. «Барселона» разгромила «Кордобу» со счетом 8:0, Суарес сделал хет-трик
  50. «Барселона» уступила «Баварии» в ответном матче, но вышла в финал Лиги чемпионов
  51. «Бавария» - «Барселона»: Суарес получил микротравму бедра
  52. «Барселона» победила «Атлетик» и в 27-й раз стала обладателем Кубка Испании
  53. Терпение и труд. «Барселона» победила «Ювентус» в финале Лиги чемпионов
  54. «Барселона» победила «Ювентус» в финале Лиги чемпионов
  55. Хет-трик по-каталонски. Лига чемпионов. Финал (ВИДЕО)
  56. «Барселона» стала первым европейским клубом, дважды оформившим требл
  57. Суарес - третий уругваец, забивший в финале Лиги чемпионов
  58. Месси, Суарес и Неймар – самое результативное трио в истории испанского футбола
  59. «Luis SUAREZ»։ FIFA.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-10-ին։ Վերցված է օգոստոսի 21, 2011 
  60. Jack Bell (հուլիսի 9, 2007)։ «U-20’s: USA vs. Uruguay – the Preview»։ NYTimes.com (The New York Times Company)։ Վերցված է օգոստոսի 27, 2011 
  61. «Match 38 – USA – Uruguay»։ FIFA.com։ հուլիսի 11, 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-22-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2011 
  62. Luis Suarez is the Best Player LG Copa America 2011
  63. Италия - Уругвай. Суарес укусил Кьеллини
  64. «Фото со следами укуса Суареса отредактированы, считают в Уругвае»։ РИА Новости։ 25 հունիսի 2014։ Վերցված է 2014-06-25 
  65. «Luis Suárez suspended for nine matches and banned for four months from any football-related activity» (անգլերեն)։ FIFA։ 26 հունիսի 2014։ Վերցված է 26 հունիսի 2014 
  66. 66,0 66,1 «Luis Alberto Suárez - International Appearances» (անգլերեն)։ rsssf.com։ 2013-11-20 
  67. «Luis Suárez - National Football Teams» (անգլերեն)։ national-football-teams.com։ 2013-11-24 
  68. James Pearce (փետրվարի 9, 2011)։ «Luis Suarez’s rise from the streets of Montevideo to Liverpool FC hero – part one»։ Liverpool Echo։ էջ 1։ Վերցված է օգոստոսի 20, 2011 
  69. «Suarez in Barcelona vader geworden van dochter» [Suarez has a daughter in Barcelona] (Dutch)։ Voetbal International։ օգոստոսի 5, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 6, 2010-ին։ Վերցված է օգոստոսի 6, 2010 
  70. Brendan Rodgers says Luis Suarez is on top of the world and is only going to get better | Mail Online
  71. Դիեգո Ֆորլանի հետ միասին -
  72. 72,0 72,1 Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին -
  73. «Former Results | IFFHS»։ IFFHS (en-US)։ https://plus.google.com/u/1/b/104918308099981647436/+IFFHSTVChannel։ Վերցված է 2015-12-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]