Թոնի Բուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Թոնի Բուկ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էնտոնի Կիտ Բուկ
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Մականուն Ցատկ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 4, 1934(1934-09-04)[1] (85 տարեկան)
Ծննդավայր Բաթ, Bath and North East Somerset
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1951-1952 Անգլիա Պիսդաուն Մայներս
1952-1955 Անգլիա Թագավորական բանակի մեդկորպուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1955-1956 Անգլիա Ֆրում Թաուն ? (?)
1956-1964 Անգլիա Բատ Սիթի 387 (12)
1964 Կանադա Տորոնտո Սիթի ? (?)
1964-1966 Անգլիա Պլիմուտ Արգայլ 81 (3)
1966-1974 Անգլիա Մանչեսթեր Սիթի 244 (4)
1955-1974 Ընդհանուր 712+ (19+)
Մարզչական կարիերա
1973 Անգլիա Մանչեսթեր Սիթի
1974-1979 Անգլիա Մանչեսթեր Սիթի
1980 Անգլիա Մանչեսթեր Սիթի
1989 Անգլիա Մանչեսթեր Սիթի
1993 Անգլիա Մանչեսթեր Սիթի
1997 Անգլիա Հադերսֆիլդ Թաուն Գլխ․ գործակալ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էնտոնի Կիտ Բուկ (անգլ.՝ Anthony Keith Book, սեպտեմբերի 4, 1934(1934-09-04)[1], Բաթ, Bath and North East Somerset), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Բուկն իր կարիերայի սկիզբն անցկացրել է ցածրագույն դիվիզիոններում՝ հանդես գալով իր հայրենի քաղաքի՝ «Բաթ Սիթի» ակումբի կազմում։ Այնուհետև նա տեղափոխվել է Կանադա, որպեսզի հանդես գա «Տորոնտո Սիթի» ակումբի կազմում, իսկ ավելի ուշ վերադարձել է Անգլիա, որտեղ դարձել է «Պլիմուտ Արգայլի» ֆուտբոլիստը։ 31 տարեկան հասակում նա միանում է առաջին դիվիզիոնում հանդես եկող «Մանչեսթեր Սիթիին», որտեղ դարձել է թիմի ավագ։ Այն ժամանակահատվածում, երբ Բուկը եղել է թիմի ավագը, «Մանչեսթեր Սիթին» հաղթել է չորս անգամ, այդ իսկ պատճառով էլ նա համարվում է ակումբի պատմության ամենատիտղոսակիր թմավագը (2014)։ Բուկը հանդիսացել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը 1974 թվականից մինչև 1979 թվականը, իսկ հետո նա ակումբի մարզչական շտաբում զբաղեցրել է տարբեր պաշտոններ մինչև 1996 թվականը[2][3]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնի Բուկը ծնվել է Բաթում, սակայն երբ նա եղել է չորս տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան, քանի որ նրա հայրը, լինելով Սոմերսետ Լայթ դիվիզիայի հետևազորի սպա, ծառայություն էր անցնում արտասահմանում[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բուկի հայրը ծառայում էր Բիրմայում, իսկ անձամբ Բուկը ապրում էր իր մոր և եղբայրների հետ զինվորական բարաքներում այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բրիտանական Հնդկաստանը, Մումբայը և Մուլտանը։ 1945 թվականի սեպտեմբերին Բուկի ընտանիքը վերադառնում է Անգլիա։ Թոնին սկսում է սովորել Բաթի միջնակարգ դպրոցներից մեկում և ֆուտբոլային մրցաշարերում հանդես գալու իր առաջին փորձը ստանում է այն ժամանակ, երբ ընդգրկվում է Բաթի և Սոմերսեթի մանկական հավաքականների կազմում[5][6]։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկան հասակում ավարտելով դպրոցը՝ Բուկը դառնում է որմնադիրի աշակերտ և սկսում է ֆուտբոլ խաղալ սիրողական մակարդակում՝ «Պիսդաուն Մայներս» ակումբի կազմում մինչև 1952 թվականին զորակոչվելը բանակ[7]։ Բուկը հանդես էր գալիս հարձակվողի դիրքում։ Բանակի թիմի կազմում հանդես գալու ժամանակ Բուկը վերաորակավորվում է որպես պաշտպան և փորձաշրջան է անցնում «Չելսիի» կազմում[8], ուր նրան հրավիրել էր իր բանակային ընկեր Ֆրենկ Բլանսթոունը, սակայն Բուկն ակումբ չի ընդունվել։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Բուկը վերադառնում է Բաթում «թողած» իր աշխատանքին և սկսում է հանդես գալ «Ֆրում Թաուն» ակումբի կազմում[5]։ 1955-56 թվականների մրցաշրջանում «Ֆրումն» ուներ ֆինանսական դժվարություններ և տնօրինությունը տեղեկացնում է բոլոր ֆուտբոլիստների, որ նրանք կարող են հեռանալ թիմից, եթե ցանկանում են։ Բուկը պատմում է դրա մասին իր գործընկերոջը, որը խաղում էր Հարավային ֆուտբոլային լիգայում հանդես եկող «Բաթ Սիթիի» կազմում։ Գործընկերն իր հերթին բանակցություններ է վարում «Բաթի» տնօրինության հետ, ինչի արդյունքում 1956 թվականի հունվարին ակումբը Բուկին պայմանագիր է առաջարկում[9]։ «Բաթում» ֆուտբոլիստը անցկացնում է յոթուկես տարի և այդ ընթացքում դառնում թիմի ավագը և թիմի հետ միասին հաղթում Հարավային լիգան 1960 թվականին։ 1962 թվականի միջմրցաշրջանում «Բաթի» գլխավոր մարզիչն է դառնում Մալկոլմ Էլիսոնը, որի գլխավորությամբ Բուկն անցկացնում է իր վերջին տարիներն ակումբի կազմում[10]։

Երբ 1962-63 թվականների մրցաշրջանի վերջում Էլիսոնը առաջարկ է ստանում Կանադայի «Տորոնտո Սիթի» ակումբից. նա իր հետ տանում է նաև Բուկին։ Չնայած Էլիսոնը լքում է ակումբը որոշ ժամանակ անց, որպեսզի որպես մարզիչ աշխատի «Պլիմուտ Արգայլի» կազմում, այնուամենայնիվ Բուկը մնում է ակումբի կազմում երեք ամիս և այդ ընթացքում ակումբի հետ միասին հաղթում է Արևմտյան կանադական լիգայում և ճանաչվում է Կանադայի լավագույն եզրային պաշտպան[11][12]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պլիմուտ Արգայլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա վերադառնալուց հետո Բուկը պայմանագիր է կնքում Էլիսոնի «Պլիմուտ» ակումբի հետ։ Գործարքի արժեքը կազմում է 1500 ֆունտ ստերլինգ։ Բուկը 30 տարեկան հասակում նշում է իր նորամուտը Անգլիայի ֆուտբոլային լիգայում, չնայած «Պլիմուտում» համարում էին, որ վերջինս 28 տարեկան է․ Էլիսոնը խորհուրդ է տալիս Բուկին կեղծել ծննդյան հետ կապված տվյալները, քանի որ մտածում էր, որ «Պլիմուտի» տնօրենների խորհուրդը 30 տարեկան ֆուտբոլիստի համար 1500 ֆունտ չէր վճարի[13]։ 1964-65 թվականների մրցաշրջանում ակումբը մինչև վերջին տուրերը պայքարում էր Երկրորդ դիվիզիոնը չլքելու համար։ «Գրիմսբի Թաուն» ակումբի հետ հավասար միավորներ հավաքելով՝ ակումբին հաջողվում է խույս տալ դիվիզիոնական մակարդակի իջեցումից՝ շնորհիվ երկու ակումբների միջև համեմատականորեն խփած և բաց թողած գոլերի քանակով լավ արդյունքի[14][15]։ Բացի դրանից հաջորդ մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է գալիս Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում 4:2 հաշվով պարտվում է «Լեսթեր Սիթիին»[16]։

«Մանչեսթեր Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարի անց՝ «Պլիմուտի» կազմում անցկացրած 81 հանդիպումներից հետո, Բուկը, հետևելով Մալկոլմ Էլիսոնին, համալրում է այս անգամ արդեն «Մանչեսթեր Սիթիի» կազմը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը աճել էր՝ հասնելով 17 000 ֆունտ սթերլինգի[17]։ Մարզիչ Ջո Մերսերը սկզբում չէր ցանկանում ծախսել այդ գումարը 30 տարին լրացած ֆուտբոլիստի վրա։ Սակայն Էլիսոնը համոզում է նրան՝ նշելով, որ Մերսերը հասել էր իր կարիերայի գագաթնակետին հենց այն ժամանակ, երբ «Էվերթոնից» տեղափոխվել էր «Արսենալ»՝ 32 տարեկան հասակում[18]։

Բուկն արդյունավետ էր գործում Մերսերի և Էլիսոնի գլխավորության ժամանակ։ Նա «Մանչեսթեր Սիթիի» կազմում նշում է իր նորամուտը 1966/67 մրցաշրջանի բացման խաղում ընդդեմ «Սաութհեմփթոնի», երբ գրանցվում է 1:1 հաշվով ոչ-ոքի[17]։ Բուկը դառնում է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Իր առաջին մրցաշրջանում նա բաց է թողնում ակումբի խաղերից ընդամենը մեկը[19] և մրցաշրջանի վերջում ճանաչվում է «Մանչեսթեր Սիթիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ[20]։

1967 թվականի միջմրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» թիմի ավագ Ջոնի Կրոսանը տեղափոխվում է «Միդլսբրո», իսկ ավագի թևկապը հանձնվում է Բուկին, և այդ ժամանակ էլ խաղընկերները նրան տալիս են «Ցատկ» մականունը։ Ավագի կարգավիճակում անցկացրած առաջին մրցաշրջանն ստացվում է բավականաչափ հաջող։ Այդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նվաճում է թվով երկրորդ չեմպիոնական տիտղոսը։ 1969 թվականին գավաթի խաղարկության եզրափակչից մեկ շաբաթ առաջ Բուկը ճանաչվում է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ այդ կոչումը կիսելով Դեյվ Մակայի հետ։ Հաջորդ շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթին» մասնակցում է Անգլիայի գավաթի եզրափակչի՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղին և հաղթում 1:0 հաշվով[21]։

Հաջորդ մրցաշրջանում «Սիթին» դառնում է առաջին անգլիական ակումբը, որը մեկ մրցաշրջանում հաղթում է եվրոպական և բրիտանական տիտղոսներ՝ ՈՒԵՖԱ-ի Գավաթների գավաթի դափնեկրի տիտղոսը և Ֆուտբոլային լիգայի գավաթը։ Եվրոպական եզրափակչում «Սիթիի» մրցակիցն էր «Գուրնիկ Զաբժեն»․ անգլիացիներն այդ խաղում տանում են 2:1 հաշվով հաղթանակ, իսկ Բուկն այդ խաղում ավագն էր և մասնակցում է խաղի 90 րոպեներին[22]։ Լիգայի գավաթի խաղարկությունում ձեռք բերած հաղթանակի ճանապարհին «Մանսիթին» կիսաեզրափակչում 4:3 հաշվով հաղթանակ է տանում իր սկբունքային հակառակորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։ Եզրափակչում նրանց մրցակիցն էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը», որը Ջեֆրի Էստլայի ջանքերով բացում է հանդիպման հաշիվը, իսկ «Ման Սիթիի» կազմից Մայք Դոյլն օգնում է խաղը տեղափոխել ավելացված ժամանակ, որտեղ թիմին հաղթանակ է պարգևում Բուկի թիմակից Գլին Պարդոուն[23][24]։ 1970 թվականի սեպտեմբերին Բուկը մասնակցում է Անգլո-իտալական լիգայի գավաթի խաղարկությանը, որտեղ ակումբը հանդիպում է «Բոլոնյայի» հետ։ Իտալացիները նվազագույն հաշվով հաղթանակ են տանում առաջին խաղում, իսկ երկրորդ խաղում գրանցվում է 2:2 հաշվով ոչ ոքի[25][26]։ Բուկն ավարտում է իր կարիերան 1974 թվականին[19]՝ ավագի թևկապը փոխանցելով Կոլոն Բելլին։ «Մանսիթիի» կազմում նա ֆուտբոլային լիգայի շրջանակներում մասնակցում է 242 հանդիպման և դառնում ակումբի պատմության ամենահաջող ավագը թիմի հետ հաղթանակած տիտղոսների քանակով։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուկն առանձնահատուկ էր նրանով, որ եղել հավանաբար միակ ֆուտբոլիստը, որն ունակ է եղել կանգնեցնել Ջորջ Բեսթին, երբ վերջինս գտնվում էր իր կարիերայի գագաթնակետին։ Մի շարք պաշտպաններ փորձում էին խլել գնդակը Բեսթից՝ առաջինը գրոհելով․ հիմնականում դրա պատճառն այն էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի հռչակը ճնշում էր նրանց։ Բուկը, լինելով բավականաչափ արագաշարժ իր տարիքի համեմատ, միշտ թույլ էր տալիս, որ Բեսթը կատարեր իր առաջին շարժը։ Բեսթը կանգնելով փորձում էր մի քանի հնարքներ անել, իսկ Բուկը թույլ չէր տալիս, որ նա հայտնվի հարվածային գոտում։ Բուկը հայտնի է եղել նաև իր ֆուտբոլային մտածողությամբ։ Հաճախ նա վազում էր մրցակիցների հետ կողք կողքի և փոխանցում էր խնդրում. այդ մեթոդով նա ստիպում էր նրանց առանց որևէ դժվարության իրեն տալ գնդակը։ Բեսթը ավելի ուշ ճանաչում է Բուկին՝ որպես աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը[27][28]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի նոյեմբերին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ջոնի Հարթն առողջական խնդիրների պատճառով լքում է ակումբը, իսկ Բուկը դառնում է գլխավոր մարզչի պաշտոնակատար և ավելի ուշ նշանակվում է գլխավոր մարզիչ նշանակված Ռոն Սոնդերսի օգնական։ Մեկ տարի անց Բուկն ավարտում է իր խաղային կարիերան, որպեսզի կենտրոնանա մարզչական աշխատանքի վրա։ Սոնդերսը հեռացվում է վեց ամսից էլ պակաս ժամանակ անց, իսկ Բուկը կրկին դառնում է գլխավոր մարզչի պաշտոնակատար և մեկ խաղ անց նշանակվում է թիմի մշտական մարզիչ։ Բուկի առաջին հայտնի հաղթանակն է դառնում նվազագույն հաշվով հաղթանակը մանչեսթերյան դերբին, որում աչքի էր ընկել Դենիս Լոուն կրունկով հեղինակած իր հաղթական գոլով[29]։ Բուկի գլխավորությամբ անցկացված առաջին լիարժեք մրցաշրջանում ակումբն առաջնությունում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը և գերազանցում է նախորդ մրցաշրջանում գրանցված արդյունքը, երբ ակումբը զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը[29]։ 1976 թվականին Բուկի թիմը Լիգայի գավաթի եզրափակչում հաղթում է «Նյուքասլ Յունայթեդին» 2:1 հաշվով։ Այդպիսով նա դառնում է առաջին ֆուտբոլային գործիչը, որը հաղթել է գավաթը և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ։ Բուկը մարզչի պաշտոնին է մնում մինչև 1979 թվականը․ նրան փոխարինելու է գալիս իր նախկին մարզիչ Մալկոլմ Էլիսոնը։ Մարզչի պաշտոնը թողնելուց հետո նա շարունակում է ծառայել ակումբին՝ զբաղեցնելով մի քանի տարբեր պաշտոններ մինչև 1997 թվականը, այդ թվում նա որոշ ժամանակ կրկին եղել է մարզչի պաշտոնակատար 1989 և 1993 թվականներին[30][31]։ 1997 թվականին նա միանում է «Հադերսֆիլդ Թաուն» ակումբին որպես Բրայան Հորտոնի գլխավոր գործակալ։

Թոշակի անցնելուց հետո Բուկն զբաղեցնում է երկու խորհրդանշական պաշտոն․ նա «Մանչեսթեր Սիթիի»[32] պատվարժան նախագահն է և «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների պաշտոնական ակումբի ցմահ նախագահը[33]։ Նա 2004 թվականի հունվարին ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» Փառքի սրահում[34]։

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնի Բուկի եղբայրը՝ Կիմը[35], եղել է «Բորնմութի», «Նորտհեմպտոն Թաունի», «Մենսֆիլդ Թաունի» և «Դոնկաստեր Ռովերսի» դարպասապահը, իսկ կարիերան ավարտելուց հետո մարզել է «Ուեստոն-սուպեր-Մեռ» ակումբը։ Տոնիի զարմիկը՝ Սթիվ Բուկը, նույնպես դարպասապահ է եղել և հիմնականում հանդես է եկել «Չելտնեմ Թաունի» կազմում, որտեղ էլ ավարտել է իր կարիերան 2012 թվականին[36]

2004 թվականին Թոնի Բուկը Դևիդ Քլեյթոնի հետ միասին հրատարակել է ինքնակենսագրություն, որում ներկայացրել է իր կարիերան որպես խաղացող և մարզիչ: Գրքում հատուկ շնորհակալություն է հայտնվում նաև Բուկի թիմակից ընկերոջը՝ Քոլին Բելին[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Book Tony, Clayton David (2004)։ Maine Man։ Mainstream publishing։ էջ 21։ ISBN 1-84018-812-X 
  3. James Gary (2005)։ The Official Manchester City Hall of Fame։ Hamlyn։ էջ 30։ ISBN 0-600-61282-1 
  4. Tony Book, David Clayton (2004)։ Maine Man։ Mainstream publishing։ էջ 21։ ISBN 1-84018-812-X 
  5. 5,0 5,1 Penney, Ian (2002)։ The Legends of Manchester City։ Breedon Books։ ISBN 1-85983-326-8 
  6. «Tony Book»։ Manchester City Supporters Homepage։ Վերցված է 10 January 2007 
  7. Tony Book, David Clayton (2004)։ Maine Man։ Mainstream publishing։ էջ 32-33։ ISBN 1-84018-812-X 
  8. James Gary (2005)։ The Official Manchester City Hall of Fame։ Hamlyn։ էջ 30։ ISBN 0-600-61282-1 
  9. Penney, Ian (2008)։ Manchester City: The Mercer-Allison Years։ Breedon Books։ էջ 29։ ISBN 978-1-85983-608-8 
  10. «Club Directors and Officials»։ Manchester City official website։ Արխիվացված է օրիգինալից 8 August 2007-ին։ Վերցված է 14 August 2007 
  11. «Tony Book»։ Manchester City Supporters Homepage։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 10 January 2007 
  12. James Gary (2006)։ Manchester City – The Complete Record։ Derby: Breedon։ ISBN 1-85983-512-0  p180
  13. Tony Book, David Clayton (2004)։ Maine Man։ Mainstream publishing։ էջ 46։ ISBN 1-84018-812-X 
  14. Danes Ryan (2009)։ Plymouth Argyle: The Complete Record։ Plymouth: Breedon Books։ էջեր 242–243։ ISBN 1-85983-710-7 
  15. «1963/64 Second Division»։ Statto։ Վերցված է 25 May 2010 
  16. Danes Ryan (2009)։ Plymouth Argyle: The Complete Record։ Plymouth: Breedon Books։ էջեր 244–245։ ISBN 1-85983-710-7 
  17. 17,0 17,1 «Tony Book»։ Football Heroes։ Վերցված է 14 August 2007 
  18. James Gary (2005)։ The Official Manchester City Hall of Fame։ Hamlyn։ էջ 31։ ISBN 0-600-61282-1 
  19. 19,0 19,1 Clayton David (2002)։ Everything under the blue moon: the complete book of Manchester City FC – and more!։ Edinburgh: Mainstream publishing։ էջ 35։ ISBN 1-84018-687-9 
  20. Julian Baskcomb (ed.) (1995)։ Manchester City Official Handbook 1995–96։ Polar 
  21. «Past Players»։ mcfc.co.uk։ (Manchester City Football Club)։ Վերցված է 30 March 2011 
  22. Paul Fitzpatrick (30 April 1970)։ «Mercer «happy»»։ The Guardian 
  23. «Final Details»։ Վերցված է 2010-04-03 
  24. «Manchester City vs West Bromwich Albion - League Cup Sat 07 March 1970. Played at Wembley Stadium»։ BlueMoon։ Վերցված է 27 August 2014 
  25. «Anglo-Italian League Cup»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation։ Վերցված է 29 August 2009 
  26. «UEFA Cup Winners' Cup - 1969/70: City prove slick in the rain»։ UFEA.com։ Արխիվացված է օրիգինալից 3 May 2010-ին։ Վերցված է 27 August 2014 
  27. Svenn A. Hanssen։ «Tony Book»։ mcivta.com 
  28. Lynch David (1 July 2014)։ «City greats: Tony Book»։ Manchester Evening News։ Վերցված է 27 August 2014 
  29. 29,0 29,1 James Gary (2005)։ The Official Manchester City Hall of Fame։ Hamlyn։ էջ 37։ ISBN 0-600-61282-1 
  30. «Tony Book’s managerial career»։ Soccerbase 
  31. «1969 - Manchester City 1 Leicester City 0»։ fa-cupfinals.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 15 April 2010-ին։ Վերցված է 27 August 2014 
  32. «Club Directors and Officials»։ Manchester City official website։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-08-ին։ Վերցված է 14 August 2007 
  33. «About the OSC»։ Manchester City Official Supporters Club։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-22-ին։ Վերցված է 14 August 2007 
  34. «Past Players»։ mcfc.co.uk։ (Manchester City Football Club)։ Վերցված է 30 March 2011 
  35. «Anglo-Italian League Cup (1970)»։ rsssf.com։ Վերցված է 27 August 2014 
  36. «Between the sticks — Goalkeeper facts»։ goalkeepersaredifferent.com 
  37. Tony Book, David Clayton (2004)։ Maine Man։ Mainstream publishing։ էջ 1։ ISBN 1-84018-812-X