Իան Ռաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իան Ռաշ
անգլ.՝ Ian Rush
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իան Ջեյմս Ռաշ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 20, 1961(1961-10-20)[1] (62 տարեկան)
Ծննդավայր St Asaph, St Asaph, Դենբիշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ակումբ
1978—1979 Անգլիա Չեսթեր Սիթի
Ազգային հավաքական
1980—1996 Ուելս Ուելս 73 (28)
Մարզչական կարիերա
2004—2005 Անգլիա Չեսթեր Սիթի

Իան Ջեյմս Ռաշ (անգլ.՝ Ian James Rush, հոկտեմբերի 20, 1961(1961-10-20)[1], St Asaph, St Asaph, Դենբիշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, հարձակվող, ամենից շատ հայտնի է «Լիվերպուլում» անցկացրած տարիներին, որի կազմում էլ դարձել է անգլիական ֆուտբոլի 1980-90-ական թվականների լավագույն ռմբարկու։ Հանդես է եկել Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որտեղ և երկար ժամանակ համարվել է պատմության լավագույն ռմբարկու։

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո 2004-2005 թթ. դարձել է «Չեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ։ Հեռուստատեսությունում հանդես է եկել որպես ֆուտբոլի էքսպերտ[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թ. Սուրբ Ռիչարդի կաթոլիկ դպրոցը ավարտելուց հետո Իանը սկսել է իր ֆուտբոլային կարիերան՝ համալրելով «Չեսթեր Սիթիի» կազմը։ Իր դեբյուտը կայացել է 1979 թ. «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում։ Սկզբում Իանը սկսել է խաղալ կիսապաշտպանության կենտրոնում, հետո՝ կենտրոնական հարձակվողի դիրքում։ Այդ դիրքում էլ նա հայտնի դարձավ ողջ աշխարհին։ Իր առաջին գոլը «Չեսթերի» կազմում Իանը խփել է «Ջիլլինգեմի» դեմ խաղում։ Իանի փայլուն խաղով տպավորված էին թոփ ակումբները։ Ռաշի հետ ցանկանում էին պայմանագիր կնքել «Մանչեթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Ռաշը դեռ մանկուց եղել էր «Էվերթոնի» երկրպագու։ Բայց Լիվերպուլի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Բոբ Պեյսլին Ռաշի համար վճարել է ռեկորդային 300 000 ֆունտ ստերլինգ[3], սակայն Լիվերպուլի հետ գործող պայմանագիրը արդեն լրացավ մրցաշրջանի վերջում։ «Չեսթեր Սիթիի» այդ տրանսֆերը մինչև 2010 թ. մնաց ռեկորդային։

Լիվերպուլ (1980—1987 թթ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իանը եկել է «Լիվերպուլ» նախորդ սերնդին փոխարինելու համար։ Քևին Քիգանը այլևս թիմում չէր, բայց 1980-ական թվականներին Լիվերպուլը հիշվեց այնպիսի աստղերի առկայությամբ, ինչպիսիք ենՔենի Դալգլիշը, Ալան Հանսենը, Բրյուս Գրոբելլարը։ Սկզբում Իանը ոչ միշտ էր հայտնվում մեկնարկային կազմում. Բոբ Պեյսլին համարում էր որ տեղը մեկնարկայինում պետք է վաստակել։ Առաջին մրցաշրջանում Իանը քիչ էր դուրս գալիս խաղադաշտ, ամենամեծ հիասթափությունը 1981 թ. Փարիզում կայացած խաղն էր «Ռեալի» դեմ՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, որի ժամանակ նա չընդգրկվեց մեկնարկային կազմում։ Իանը համարում է, որ դա իր համար դաս էր Պեյսլիի կողմից։ 1981-82 թթ. մրցաշրջանում Իանը դարձել է «Լիվերպուլի» հիմնական խաղացող և առաջնությունում խփել է 17 գոլ։ «Լիվերպուլը» հաջող հանդես եկավ այդ առաջնությունում՝ նվաճելով Առաջնության գավաթը։ Ռաշի և իր թիմի համար երկրորդ մրցաշրջանը նույնպես հաջող դասավորվեց. հաղթանակ առաջնությունում և առաջնության գավաթում, որտեղ էլ Իանը խփել է 24 գոլ։ 1983-84 թթ. մրցաշրջանը Ռաշի համար դարձել է ամենանշանավորը. «Լիվերպուլը» երրորդ անգամ անընդմեջ հաղթել է առաջնությունը, նվաճել առաջնության գավաթը և Հռոմում՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի հետխաղյա հարվածաշարում հաղթանակ է տարել «Ռոմայի» նկատմամբ։ Իանը 65 խաղում խփել է 47 գոլ։ Ռաշը համարվեց տարվա լավագույն ուելսցի խաղացող՝ ըստ BBC-ի վարկանիշի և դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։ Հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, սակայն հանդիպումը հիշվեց որպես «Էյզելյան ողբերգություն»։ Դրանից հետո «Լիվերպուլը» որակազրկվեց 7 տարի ժամկետով։ Այդ ընթացքում առաջին դիվիզիոնից շատ խաղացողներ, որպեսզի «չկորցնեն մարզավիճակը», գերադասեցին գնալ մայրցամաք։ Գնացին Գարի Լինեկերը, Մարկ Հյուզը, Մարկ Հեյտլին։ Յուվենտուսի հետ պայմանագիրը Իանը կնքեց 1986 թվականին, բայց պետք էր խաղալ 1987 թվականից։ Տրանսֆերը արժեցավ 3 մլն. ֆունտ ստերլինգ։

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծեր սինյորայի» կազմում Ռաշը ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց։ «Յուվենտուսի» կազմում Իանը անցկացրել է 29 հանդիպում՝ խփելով 7 գնդակ, դառնալով լավագույն ռմբարկու։ Այդ մրցաշրջանը ակներև ձախողված էր. «Յուվեի» խաղացողները խփեցին ընդամենը 35 գոլ, որից 7-ը՝ Իանի հաշվին։ Յուվենտուսի ղեկավարությունը դժգոհ էր այդ ձախողումից։ Իմանալով որ ուելսցու նկատմամբ հավակնություններ ունեն մի շարք եվրոպական թոփ-ակումբներ՝ «Յուվեի» ղեկավարությունը որոշեց Ռաշին հետ ուղարկել Անգլիա։ Իր ինքնակենսագրական գրքում Ռաշը այդ իրավիճակը ներկայացրեց իր տեսանկյունից։ Իրեն ոչ միայն դժվար էր հարմարվել խաղին, այլև պայմաններին[4]։

Լիվերպուլ (1988—1996 թթ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով տուն՝ Իանը զբաղեցրեց իր կենտրոնական հարձակվողի դիրքը, իսկ թիմում հայտնվել էին նորեկներ՝ Ջոն Օլդրիջը, Ջոն Բարնսը, Պիտեր Բիրդսլին։ Քեննի Դալգլիշը խաղացող մարզչի կարգավիճակում էր։ Օլդրիջին գնել էին որպես Ռաշին փոխարինող։ Շատերը կարծում էին, որ նրանք միասին չէին կարող հանդես գալ։ «Էնֆիլդը» Ռաշին դիտարկում էր որպես խաղացող-փրկչի։ Եվ Ռաշը բոլորին ապացուցեց, որ հենց ինքը պետք է խաղա հիմնական կազմում։ Անգլիայի գավաթի եզրափակչում՝ «Ուեմբլիում», իրենց վաղեմի հակառակորդ «Էվերթոնի» հետ խաղում 1:1 հաշվի ժամանակ Ռաշը փոխարինման դուրս եկավ։ Գոլը «կարմիրների» կազմում խփեց Օլդրիջը։ Սկզբից Ռաշը «Լիվերպուլին» հաշվի մեջ առաջ մղեց, ապա Էվերթոնի խաղացող Սթյուարտ Մաքոլը հավասարեցրեց հաշիվը, լրացուցիչ ժամանակում Ռաշը խփեց հաղթական գոլը։ Իր խաղով Ռաշը մրցակից իռլանադացի Ջոն Օլդրիջին ուղարկեց «Տրանմիր Ռովերս»։ Կարմիրների հարձակման գիծը կազմում էր Ռաշ-Բարնս-Բյորդսլի եռյակը։ 1990-1991 թթ. մրցաշրջանում «Լիվերպուլը» մրցում էր Լոնդոնի «Արսենալի» հետ։ Մրցաշրջանի կեսից թիմից հեռացավ Քեննի Դալգլիշը, նրան փոխարինելու եկավ շոտլանդացի Գրեհեմ Սունեսը։ 1991-1992 թթ. Լիվերպուլը Անգլիայի գավաթի եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով «Սանդերլենդին», Ռաշի մասնակցությամբ երրորդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ Թիմում սկսվեց սերնդափոխություն, սկսեցին խաղալ երիտասարդ Սթիվ ՄաքՄանամանը, իսկ հետո նաև՝ Ռոբի Ֆաուլերը և Ջեյմի Ռեդնապը։ «Լիվերպուլի» ղեկավարությունը հասկացավ, որ թիմին անհրաժեշտ է ավելի երիտասարդ և հեռանկարային հարձակվող, և որպես Ռաշին փոխարինող՝ թիմի ղեկավարությունը «Նոթինգհեմ Ֆորեստից» £5մլն. գնեց Սթեն Քոլլիմորին։

Կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվերպուլից հեռանալուց հետո Ռաշը խաղաց «Լիդս Յունայթեդի», «Նյուքասլ Յունայթեդի», «Շեֆիլդ Յունայթեդի», «Ռեքսեմի» կազմերում և 2000 թ. կարիերան ավարտեց ավստրալիական ակումբ «Սիդնեյ Օլիմպիկի» կազմում։ Իանը այս թիմերում հանդես գալիս էր ոչ լավագույն մարզավիճակով։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառնալով հարձակվողների մարզիչ՝ նա մարզեց Ժերար Հուլիեին։ Իսկ հետո Իանը որոշում կայացրեց գլխավորել «Չեսթերը»։ Բայց դառնալով «Չեսթերի» գլխավոր մարզիչ՝ նա արժանանում է քննադատության իր խաղի տակտիկայի և խոշոր հաշվով պարտությունների համար։ Աշխատելով երկու մրցաշրջան՝ Ռաշը որոշում է կայացնում թողնել գլխավոր մարզչի պաշտոնը։

Աշխատանք ԶԼՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թ. Չեսթերից հեռանալուց հետո, Ռաշը սկսեց մեկնաբանել Չեմպիոնների լիգայի խաղերը, աշխատեց որպես էքսպերտ ESPN և TNS ալիքների համար[5]։

Ռաշը հիմա «Լիվերպուլի» հարձակվողների մարզիչն է։ 2008 թ. լույս է տեսել Ռաշի ինքնակենսագրությունը՝ «Ռաշ. ինքնակենսագրություն» վերնագրով։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարգավիճակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Լիվերպուլ
  • Անգլիայի չեմպիոն (5). 1981/82, 1982/83, 1983/84, 1985/86, 1989/90
  • Անգլիայի գավաթ (3). 1985/86, 1988/89, 1991/92
  • Առաջնության գավաթ (5). 1980/81, 1981/82, 1982/83, 1983/84, 1994/95
  • Անգլիայի սուպերգավաթ (4). 1982, 1986, 1989, 1990
  • Չեմպիոնների լիգա. 1983/84
  • ScreenSport Սուպերգավաթ. 1985/86

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա երիտասարդ խաղացող ըստ՝ Ֆուտբոլի պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկանիշի 1983
  • Տարվա խաղացող ըստ՝ Ֆուտբոլի պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկանիշի 1984
  • Տարվա խաղացող ըստ՝ Ֆոտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկանիշի 1984
  • Ընդգրկվել է սիմվոլիկ հավաքականի մեջ՝ ըստ Ֆոտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկանիշի (5)։ 1983, 1984, 1985, 1987, 1991
  • Ոսկե խաղակոշիկ 1984
  • Անգլիայի լավագույն ռմբարկու 1984
  • «Լիվերպուլի» լավագույն ռմբարկու (9)։ 1981/82, 1982/83, 1983/84, 1985/86, 1986/87, 1989/90, 1990/91, 1992/93, 1993/94
  • Ընդգրկվել է 20-րդ ուժեղագույն ֆուտբոլիստների ցանկում ըստ՝ World Soccer վարկանիշի

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռաշին է պատկանում ռմբարկուների միջև երկրորդ ցուցանիշը, նրան հաջողվել է դառնալ 20-րդ դարի Անգլիայի գավաթի լավագույն ռմբարկու։ Նրա հաշվին գրանցված է 44 խփած գնդակ (39-ը «Լիվերպուլի» կազմում, 4-ը՝ «Չեսթերի», 1-ը ՝«Նյուքասլի»)։
  • Ամենից շատ (5 անգամ) Ռաշն է Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղերում գրավել հակառակորդի դարպասը։
  • Երկու լավագույն ռմբարկուներից մեկը (Հերստ Ջեֆֆի հետ) Առաջնության գավաթի շրջանակներում — 49 գոլ (դրանից 48-ը «Լիվերպուլի» կազմում)։
  • Առաջին խաղացողը, որը դարձել է Առաջնության գավաթի հնգակի դափնեկիր։
  • «Լիվերպուլի» լավագույն ռմբարկո՝ւ խփած 346 գոլերով։
  • Գոլերի քանակով «Լիվերպուլի» երկրորդ ռմբարկուն Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի շրջանակներում — 229 գոլ։
  • «Մերսիսադյան» դերբիների լավագույն ռմբարկու — 25 գոլ «Էվերթոնի» դարպասին։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ[6] Եվրոգավաթներ[7] Այլ[8] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չեսթեր Սիթի 1978/79 1 0 0 0 - - 0 0 1 0
1979/80 33 14 8 5 - - 0 0 41 19
Ընդամենը 34 14 8 5 0 0 0 0 42 19
Լիվերպուլ 1980/81 7 0 1 0 1 0 0 0 9 0
1981/82 32 17 13 11 4 2 0 0 49 30
1982/83 34 24 11 4 5 2 1 1 51 31
1983/84 41 32 14 10 9 5 1 0 65 47
1984/85 28 14 7 7 6 5 3 0 44 26
1985/86 40 22 14 9 0 0 2 2 56 33
1986/87 42 30 12 4 0 0 3 6 57 40
Ընդամենը 224 139 72 45 25 14 10 9 331 207
Յուվենտուս 1987/88 29 7 7 5 3 1 1 0 40 13
Ընդամենը 29 7 7 5 3 1 1 0 40 13
Լիվերպուլ 1988/89 24 7 6 4 0 0 2 0 32 11
1989/90 36 18 11 8 0 0 1 0 48 26
1990/91 37 16 10 10 0 0 1 0 48 26
1991/92 18 4 8 4 5 1 0 0 31 9
1992/93 32 14 5 2 4 5 1 1 42 22
1993/94 42 14 7 5 0 0 0 0 49 19
1994/95 36 12 14 7 0 0 0 0 50 19
1995/96 20 5 6 2 3 0 0 0 29 7
Ընդամենը 245 90 67 42 12 6 5 1 329 139
Ընդամենը «Լիվերպուլի» կազմում 469 229 139 87 37 20 15 10 660 346
Լիդս Յունայթեդ 1996/97 36 3 6 0 0 0 0 0 42 3
Ընդամենը 36 3 6 0 0 0 0 0 42 3
Նյուքասլ Յունայթեդ 1997/98 10 0 3 2 1 0 0 0 14 2
Ընդամենը 10 0 3 2 1 0 0 0 14 2
Շեֆիլդ Յունայթեդ
(վարձակալություն)
1997/98 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ընդամենը 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ռեքսեմ 1998/99 17 0 6 0 - - 1 0 24 0
Ընդամենը 17 0 6 0 0 0 1 0 24 0
Սիդնեյ Օլիմպիկ 1999/00 2 1 0 0 - - 0 0 2 1
Ընդամենը 2 1 0 0 0 0 0 0 2 1
Ընդամենը կարիերայում 601 254 169 99 41 21 17 10 828 384

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Jones, Mark (2016 թ․ նոյեմբերի 11). «Liverpool legend gives the Reds even more motivation to win the Premier League». mirror. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «Liverpool Results 1981–82». Liverweb. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. LFC in the League Cup final: 1987 – Arsenal fightback ends Ian Rush's astonishing scoring run Liverpool Echo, 21 February 2012
  5. Rush handed Trust coaching role BBC Sport
  6. Кубок Уэльса, Кубок Англии, Кубок Футбольной лиги, Кубок Италии.
  7. Кубок европейских чемпионов, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА.
  8. Суперкубок Англии, Суперкубок УЕФА, Межконтинентальный кубок, Суперкубок ScreenSport, Трофей Футбольной лиги, матчи плей-офф чемпионата Италии за выход в еврокубки.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]