Ժերար Հուլիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժերար Հուլիե
ֆր.՝ Gérard Houllier
Houllier, Gérard.jpg
Ծնվել էսեպտեմբերի 3, 1947(1947-09-03) (72 տարեկան)
ԾննդավայրՏերուան
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Gérard Houllier Վիքիպահեստում

Ժերար Հուլիե (սեպտեմբերի 3, 1947(1947-09-03), Տերուան), ֆրանսիացի մարզիչ։

Մարզել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են ՊՍԺ-ն, Լենսը և Լիվերպուլը, որի հետ նվաճել է Անգլիայի գավաթը, Անգլիայի Լիգայի գավթը և Ուեֆայի գավաթը։ Որից հետո Լիոնին ուղղորդել է դեպի երկու չեմպիոնություն։ 2007-ի մայիսի 25-ին հրաժարական է տվել, իսկ սեպտեմբերի 2010-ին գլխավորել է Ասթոն Վիլլան։ 2011 թվականի հունիսին հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով։ Եղել Ֆրանսիայի հավաքականի մարզիչը (1992-1993), 1998 թվականին եղել է Այմ Ջեքեթի օգնականը։ 2002 և 2006 թվականներին եղել է Ֆիֆայի կոմիտեի անդամ, 2010 թվականին Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը։

2012-ի հուլիսից Ռեդ Բուլի գլոբալ ֆուտբոլային ակումբների ղեկավարն է։Ռեդ Բուլի ակումբներն են Ռեդ Բուլ Զալցբուրգը, Լայպցիգը, Նյու Յորք Ռեդ Բուլզը, Ռեդ Բուլ Բրազիլը և Ռեդ Բուլ Գանան։

Մարզչական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիեն ընդունվել է Լիլի համալսարան անգլերենը բարելավվելու նպատակով, սակայն նրա հոր հիվանդությունը ստիպեց նրան հրաժարվել ուսումից և աշխատել որպես ուսուցիչ։1969-1970 թվականներին եղել է Լիվերպուլում, որպես ուսուցիչ։Այդ տարիներին առաջին անգամ այցելել է Լիվերպուլի խաին, որտեղ Լիվերպուլը 10-0 հաշվով խայտառակեց իռլանդական Դունդալկ ակումբին։Նա խաղացել է նաև Ալսոպ ֆուտբոլային ակումբում, բայց երբեք լավ խաղ չի ցուցադրել։1973-ին սկսվում է նրա մարզչական կարիերան Լե Տուքեթ ակումբում։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Հուլիեն մեկնում է Արաս, որտեղ նա երիտասարդական թիմի մարզիչն է լինում։Հետո Նյո-Լե-Մինե, որտեղ թիմին երկու տարի անընդմեջ բարձրացնում է առաջնությունից առաջնություն և դարձնում Ֆրանսիայի առաջնության թիմ։1982-ին տեղափոխվում է Լենս։Մինչ 1985-ին ՊՍԺ տեղափոխվելը՝Լենսին հասցնում է Չեմպիոնների լիգա։1985-ին ՊՍԺ-ն հաղթում է Ֆրանսիայի առաջնությունը։1988-ին Հուլիեն դառնում է Ֆրանսիայի հավաքականի տեխնիկական տնօրենը և Ֆրանսիայի հավաքականի մարզչի օգնականը։1992-ին դառնում է Ֆրանսիայի հավաքականի մարզիչը, բայց 93-ին հրաժարվում է պաշտոնից, քանի որ Ֆրանսիան չի կարողանում մտնել 1994 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։2011-ի հոկտեմբերին Հուլիեն հրատարակում է Secrets de coachs (Coaches' Secrets) գիրքը, որտեղ Դավիթ Գինոլային մեղադրում է Բուլղարիային տանուլ տված վճռորոշ խաղի համար, ասելով, որ նրա վրիպած փոխանցման պատճառով Բուլղարացիներն ստացան հակագրոհելու հնարավորություն և խփեցին որոշիչ գնդակը։Գինոլան նաև դատի է տալիս Հուլիեին, սակայն չի շահում այն։Հուլիեն շարունակում է լինել Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը, իսկ 1998-ին լինում է Ֆրանսիայի հավաքականի մարզչի՝Այմ Ջեքեթի օգնականը։2010-ին Հուլիեն քննադատում է Ռայմոնդ Դոմենեկին Ֆրանսիայի հավաքականին սխալ մոտենալու համար։Շուտով կոնֆլիկտների պատճառով Հուլիեն հրաժարվում է իր պաշտոնից։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-ի հուլիսին Հուլիեն առաջարկ է ստանում գլխավորել Լիվերպուլը, Ռոյ Էվանսի հետ միասին։Նոյեմբերին Ռոյ Էվանսը հրաժարական է տալիս Տոտենհեմից կրած պարտության պատճառով։Շուտով Լիվերպուլին Չեմպիոնների լիգայից դուրս է թողնում Սելտան։Էվանսի հրաժարականն էլ ավելի է բարդացնում նրա գործը։Նա կազմում է հնգամյա պլան, թե ինչպես է պետք վերակառուցել թիմը։1999-ի ամռանը թիմից հեռանում են Փոլ Ինսը, Դեյվիդ Ջեյմսը, Ջեյսոն ՄքԷյթերը, Ռոբ Ջոունսը, Թոնի Վառներն ու Սթիվ Հարքնոսը, իսկ Սթիվ ՄքՄանամանը դառնում է ազատ գործակալ։Միևնույն ժամանակ Հուլիեն գնում է 8 ֆուտբոլիստների՝Սամի Հյուպիա, Դիտմար Համան, Ստեֆան Հենչոզ, Վլադիմիր Շմիչեր, Սանդեր Վեստերֆելդ, Տիտի Կամարա, Էրիկ Մեյեր և Ջիմմի Տռաորե։Լիվերպուլի մարզաբազան՝Մելվուդը, նույնպես բարեկարգվեց։

2000-ին Լիվերպուլը գնեց Մարկուս Բաբբելին, Նիքի Բարմբիին, Պեգույ Արփեքսադին, Գրեգորի Վայնալին, Էմիլ Հեսկիին, Գարի ՄաքԱլիստերին, Իգոր Բիշկանին և Քրիստիան Զիեգին։Թիմից հեռացան Դավիթ Թոմփսոնը, Ֆիլ Բաբը, Դոմենեկ Մատեոն, Սթիվ Սթոնթոնը, Բրեդ Ֆրիդելը և Սթիգ Ինգե Բյոռնեբյեն։Արդյունքը երևաց։2000/01 մրցաշրջանում Լիվերպուլը գավաթային թրեբլ արեց՝նվաճելով Անգլիայի գավաթը, Անգլիայի լիգայի գավաթը և Ուեֆայի գավաթը։Ամռանը Լիվերպուլը հաղթեց Անգլիայի սուպերգավաթը և Ուեֆայի Սուպեր գավաթը։

2001 թվականի հոկտեմբերին, Լիդսի հետ խաղից հետո Հուլիեն իրեն վատ զգաց։Նրան տեղափոխեցին հիվանդանոց սրտի խնդիրների պատճառով։Ֆիլ Թոմփսոնը փոխարինեց նրան և Լիվերպուլին հասցրեց Պրեմիերի Լիգայում իր համար ռեկորդային երկրորդ հորիզոնական։5 ամսից Հուլիեն վերադառնում է։


Հուլիեի վերջին երկու մրցաշրջաններում Լիվերպուլը հետընթաց է ապրում, չկարողանալով մուտք գործել Չեմպիոնների Լիգա։Նրան հեռացնում են 2004-ի մայիսին։Հուլիեին փոխարինում է Վալենսիայի մարզիչ, Իսպանիայի նորընծա չեմպիոն Ռաֆա Բենիտեսը:

Լիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերար Հուլիեն 2008 թվականին

2005-ի Մայիսի 29-ին Հուլիեն պայմանագիր է ստորագրում Լիոնի հետ։Նա շարունակում է Լիոնի ջախջախումների շարքը, սակայն Չեմպիոնների Լիգայում այդ ամենը չի լինում շարունակել։2005/06-ին Լիոնցիներին դուրս են թողնում Միլանցիները, իսկ 06/07-ին Ռոմայի ֆուտբոլիստները։Երկու մրցաշրջան Լիոնում անցկացնելուց հետո, Հուլիեն անցնում է հանգստի։

Ասթոն Վիլլա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերի 8-ին Ասթոն Վիլան հայտարարում է, որ Հուլիեն կլինի Վիլլայի նոր մարզիչը։Ասթոն Վիլային Անգլիայի Պրեմիեր Լիգայում տեղ ապահովելուց հետո, Հուլիեն հեռանում Վիլայից առողջական խնդիրների պատճառով։2011-ի ապրիլի 20-ին նրան տեղափոխում են հիվանդանոց, սրտի նոպայի պատճառով։ Այժմ Հուլիեն չի զբաղվում մարզչական գործունեությամբ[1][2]:

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Team Nat From To Competition Record
G W D L Win % GF GA GD
PSG {{{2}}} 1985 1988
France {{{2}}} 1992 November 1993
Liverpool

(joint manager with Roy Evans)

{{{2}}} 16 July 1998 12 November 1998 Premier League 19 14 +5
Football League Cup 4 4 0
Europe 10 2 +8
Total 33 20 +13
Liverpool {{{2}}} 12 November 1998 24 May 2004 Premier League 354 212 +142
FA Cup 32 15 +17
Football League Cup 50 24 +26
Europe 75 43 +32
Other1 2 5 4 +1
Total 516 298 +218
Lyon {{{2}}} 29 May 2005 25 May 2007 Ligue 1 137 58 +79
Coupe de France 14 7 +7
Coupe de la Ligue 7 4 +3
Europe 31 12 +19
Other3 5 2 +3
Total 194 83 +111
Aston Villa {{{2}}} 22 September 2010

(officially 8 September 2010)

16 April 2011

(officially 1 June 2011)

Premier League 36 45 -9
FA Cup 6 5 +1
Football League Cup 6 4 +2
Total 48 54 -6
Career totals League 546 329 +217
Domestic Cup 52 27 +25
League Cup 67 36 +31
Europe 116 57 +59
Other 123 10 6 +4
Total 791 455 +336

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիեն արժանացել է Պատվո լեգեոնի Շքանշանի ֆրանսիական ֆուտբոլին մատուցած իր ծառայությունների համար։Նաև արժանացել է OBE շքանշանին Վենգերի հետ միասին, անգլիական ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]