Ջոն Բարնս (անգլ.՝ John Allen Barnes, փետրվարի 28, 1957(1957-02-28)[1][2], Angola, Ինդիանա, ԱՄՆ[3]), ամերիկացի ֆանտաստ գրող։ Առաջին կրթությունն ստացել է Վաշինգտոնի համալսարանում` քաղաքագիտություն մասնագիտությամբ, իսկ երկրորդը՝ Մոնտանա նահանգի համալսարանում (թատերագիտություն)։ Աշխատել է որպես համակարգային վերլուծաբան[4]։
Առաջին` The Man who Pulled Down the Sky վեպը, լույս է տեսել 1986 թվականին։ Ֆանտաստիկայի ժանրում իր նորամուտը նշել է Finalities Beside The Grave պատմվածքով, 1985 թվականին։ Ընդհանուր առմամբ, գրել է մոտ մեկ տասնյակ գիտական և ֆանտաստիկ վեպեր։ Անհատական բարոյական պատասխանատվությունը սոցիալական համատեքստում, սոցիալական քննադատությունը, փակ հասարակությունների վրա գլոբալիզացիայի ազդեցության հարցերը խնդիրներ են, որոնք բարձրացնում է ամերիկացի հեղինակն իր աշխատություններում[4]։