Էնֆիլդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էնֆիլդ (այլ կիրառումներ)
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Ամբողջական անվանում | Էնֆիլդ |
Տեղագրություն | Anfield? և Լիվերպուլ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1884 |
Բացված | 1884 |
Ճարտարապետ | Արչիբալդ Լեյտչ |
Սեփականատեր | Նոթինգհեմ Ֆորեստ |
Գործաղեկավար | Լիվերպուլ ՖԱ |
Տարողություն | 54 167 |
Տնային թիմ | Լիվերպուլ ՖԱ և Էվերթոն ՖԱ |
Դաշտի չափսեր | 101 x 68 մ[1] |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster? և գազոն |
Կայք | liverpoolfc.tv/stadium/anfield(անգլ.) |
![]() | |
![]() | |
![]() |
«Էնֆիլդ» (անգլ.՝ Anfield), ֆուտբոլային մարզադաշտ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում, որը տեղավորում է 45 276 հանդիսատես՝ դարձնելով այն Անգլիայի 7-րդ մարզադաշտը։ 1892 թվականից սկսած «Լիվերպուլի» տնային դաշտն է։ 1884-1891 թվականներին եղել է նաև «Էվերթոն»-ի տնային դաշտը մինչև վարձավճարի շուրջ առաջացած վեճերի պատճառով նրանց՝ Գուդիսոն Պարկ տեղափոխվելը[2]։
Մարզադաշտն ունի 4 տրիբունա՝ Սպիոն Քոփ, Մեյն տենդ, Սենթեների Ստենդ և Անֆիլ Ռոուդ։ Մարզադաշտում ամենաշատ հանդիսատեսը գրանցվել է 1952 թվականին, երբ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի հետ հանդիպմանը ներկա գտնվեց ռեկորդային՝ 61 905 հանդիսատես[2]։ Հիլզբորոյի ողբերգությունից հետո 1994 թվականից բոլոր տեղերը դարձան նստովի, որը զգալիորեն նվազեցրեց մարզադաշտի տարողունակությունը։ Մարզադաշտի տարածքում է գտնվում նաև 2 դարպաս, որոնք կրում են «Լիվերպուլ»-ի 2 մարզիչների՝ Բոբ Փեյսլիի և Բիլ Շենքլիի անունը։ Մարզադաշտից դուրս գտնվում է նաև Շենքլիի արձանը։
Ծրագրվում էր Էնֆիլդը փոխարինել կառուցվող Ստենլի Փարքով։ Առաջարկը հնչեց ակումբի տերեր Թոմ Հիքսի և Ջորջ Ջիլեթի կողմից, սակայն շուտով մերժվեց «Fenway Sports Group» կազմակերպության կողմից, որը մինչև այժմ մարզադաշտի սեփականատերն է հանդիսանում։
2014 թվականի դեկտեմբերի 8-ին սկսվեց Մեյն Ստենդի ընդարձակումը[3], որից հետո մարզադաշտի տարողունակությունը կդառնա 55 000։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Premier League։ Premier League Handbook (PDF)։ The Football Association Premier League Ltd։ էջ 21։ Արխիվացված օրիգինալից 2011-04-20-ին։ Վերցված է մայիսի 21, 2011
- ↑ 2,0 2,1 «Liverpool F.C | Stadium | Anfield» Archived 2014-02-28 at the Wayback Machine., Liverpool F.C. Retrieved 18 February 2014
- ↑ "Carillion to start work on £75m Anfield expansion". The Telegraph. Retrieved 17 January 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիրտուալ շրջագայություն ակումբի պաշտոնական կայքում (անգլ.)
- Մարզադաշտի նկարագրությունը WorldStadiums.com կայքում Archived 2007-12-01 at the Wayback Machine. (անգլ.)