Ալան Հանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Հանսեն
անգլ.՝ Alan Hansen
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալան Դևիդ Հանսեն
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Մականուն Երկար, Ժոկեյ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1955(1955-06-13)[1] (68 տարեկան)
Ծննդավայր Սաուչի, Կլակմանանշիր, Շոտլանդիա
Հասակ 188 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
Շոտլանդիա Սաուչի Ջունիորս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1973-1977 Շոտլանդիա Պարտիկ Տիսլ 86 (6)[2]
1977-1991 Անգլիա Լիվերպուլ 434 (8)
1973-1991 Ընդհանուր 520 (14)
Ազգային հավաքական
1979-1987 Շոտլանդիա Շոտլանդիա 26 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալան Դևիդ Հանսեն (անգլ.՝ Alan David Hansen, հունիսի 13, 1955 թվական, Սաուչի, Կլակմանաշիր, Շոտլանդիա), շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային փորձագետ։ Կենտրոնական պաշտպանի դիրքում հանդես է եկել «Պատրիկ Տիսլի», «Լիվերպուլի» և Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[3]։

1990 թվականին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը հաղթել է Անգլիայի առաջնությունում երեք տարբեր տասնամյակներում[4]։

Որպես ֆուտբոլային փորձագետ՝ Հանսենը մեծ քննադատությամբ է վերաբերվում խաղերի, մասնավորապես թիմերի պաշտպանության գծի վերլուծությանը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսենը մեծացել է սպորտային ընտանիքում և սպորտում իր առաջին քայլերը կատարել է հոր գլխավորությամբ (սկվոշ, վոլեյբոլ, գոլֆ)։ Հանսենի հայրենի գյուղում տղաների ճնշող մեծամասնությունը ֆուտբոլ էր խաղում, սակայն գնդակ ունեին ոչ բոլորը։ Մանուկ հասակում նրա սիրելի ֆուտբոլիստը Պելեն էր[5][6]։ Նա կրթություն է ստացել Լորնշիլյան Ակադեմիայում[7]։ 15 տարեկան հասակում, ուշանալով վոլեյբոլային հանդիպումից, Հանսենը չի նկատում, որ իր դիմաց ապակե դուռ կա։ Բախվելով դռանը՝ նա ուժեղ վնասվածք է ստանում։ Համարյա միանգամից նրան է մոտենում տնօրենը և ասում․ «Տե՛ս, հանկարծ չարյունոտես խաղային գորգը»։ Հանսենը հիվանդանոցում անցկացնում է երկու ժամ. դնում են 27 կար, և ապաքինումից հետո մեծ սպի է մնում։ Ի սկզբանե Հանսենը ցանկանում էր սկսել գոլֆի պրոֆեսիոնալ կարիերա, սակայն ֆուտբոլում իր հնարավորությունները նա գնահատեց ավելի իրատեսական, ինչի պատճառով էլ 18 տարեկանում որոշեց զբաղվել ֆուտբոլով և դարձավ «Պատրիկ Տիսլ» ակումբի ֆուտբոլիստը[8][9]։

Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սաուչի Ջունիորս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Հանսենն իր եղբոր՝ Ջոնի հետ խաղացել է «Սաուչի Ջունիորս» կոչվող երիտասարդական ակումբի կազմում, որը հանդես էր գալիս շոտլանդական Ջունիոր Լիգայում։ Նրա ձեռքբերումներից մեկն այս ակումբի կազմում այն էր, որ 1970 թվականին ակումբը Շոտլանդիայի գավաթի խաղարկության շրջանակներում հասել էր մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ նրանք պարտվել էին «Նյուտոնգրենջ Սթար» ակումբին 2-4 հաշվով[10]։ Ինչպես նաև նա թիմի հետ հաղթանակ էր տարել սուրբ Մայքլի գավաթի խաղարկության շրջանակներում՝ 1972 թվականին։ Երկու տարի անց Հանսենի ակումբը կրկնում է այս հաղթանակը, սակայն արդեն առանց վերջինիս[11][12][13]։

«Պատրիկ Տիսլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսենը հրաժարվել էր սովորել Աբերդինյան համալսարանում այն պատճառով, որ ցանկանում էր միանալ իր եղբորը՝ Ջոնին, ով հանդես էր գալիս «Պարտիկ Տիսլ» ակումբի կազմում։ Ամռանը, երբ կողմերը համաձայնության են հասնում պայմանագրի կնքման հարցում, Հանսենը շուրջ վեց շաբաթ աշխատում է CGU ընկերությունում, սակայն նրա վերաբերմունքն այդ աշխատանքի նկատմամբ բացասական էր[14]։ Առաջին թիմի կազմում ելույթներն սկսելուց առաջ Հանսենը փորձ է ձեռք բերում՝ մարզվելով իր մեծ եղբոր հետ, ով 1971 թվականին «Պարտիկ Տիսլի» կազմում հաղթանակ էր տարել Շոտլանդական լիգայի գավաթի խաղարկությունում․ նրանք այդ ժամանակ 4-1 հաշվով հաղթել էին «Սելտիկին»[7]։ 1971 թվականի ամռանը Հանսենը հայտնվում է «Լիվերպուլի» գործակալների ուշադրության կենտրոնում և հրավիրվում է փորձաշրջան անցնելու, սակայն այն ժամանակ նրա ֆուտբոլային տվյալները չէին բավարարում անգամ ակումբի նվազագույն պահանջներին[15][16]։

«Տիսլի» առաջին թիմի կազմում մի քանի խաղի մասնակցելուց հետո Հանսենի ծառայություններով սկսում են հետաքրքրվել Անգլիայի առաջնության առաջատարները, այդ թվում Բոբ Պեյսլիի «Լիվերպուլը»[17][18]։ 1975-76 թվականների մրցաշրջանում Հանսենը «Տիսլի» կազմում մասնակցում է 21 հանդիպման և դառնում Շոտլանդական ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի հաղթող, ինչի շնորհիվ ակումբի հետ միասին տեղափոխվում է առաջնության բարձրագույն մակարդակ։ Հաջորդ մրցաշրջանում Հանսենը նախքան «Լիվերպուլ» տեղափոխվելը «Տիսլի» կազմում մասնակցում է արդեն 35 հանդիպման։ «Լիվերպուլ» տեղափոխվելու հավելյալ առավելությունը Հանսենը համարում էր այն, որ իր նախկին մականունը («Երկար») «Էնֆիլդում» մոռացվել էր, սակայն «Լիվերպուլի» երկրպագուները «գտնում են ելքը» և նրան տալիս են «Ժոկեյ» մականունը[19][20]։

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսենի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու արժեքը կազմել է հարյուր հազար ֆունտ[21]։ Նա նոր թիմի կազմում նշում է իր նորամուտը 1977 թվականի սեպտեմբերի 24-ին Անգլիայի առաջնության շրջանակներում կայացած «Դերբի Քաունթիի» դեմ խաղում, որում մերսիսայդցիները տանում են նվազագույն հաշվով հաղթանակ։ Հանսենը թիմի կազմում հեղինակում է իր առաջին պաշտոնական գոլը հաջորդ ամսում՝ հոկտեմբերի 19-ին Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակներում «Դինամո Դրեզդենի» դեմ կայացած խաղում (5:1)[22]։ Հանսենը բացել էր հաշիվը հանդիպման 14-րդ րոպեին[23][24]։

Հանսենն ընդգրկվում է թիմի հիմնական կազմում մրցաշրջանի ընթացքում։ Նա չի մասնակցում Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում 1978 թվականին կայացած «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ եզրափակչային խաղին և Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչին ընդդեմ «Բրյուգեյի», որն ավարտվում է 1:0 հաշվով «Լիվերպուլի» հաղթանակով, իսկ թիմի միակ գոլը հեղինակում է Քենի Դալգլիշը[23]։ Հանսենը առաջնության առաջին դիվիզիոնում մասնակցում է 18 խաղի, իսկ «Լիվերպուլն» ավարտում է այն մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում[25][26]։

Հաջորդ մրցաշրջանում Հանսենի թիմը նվաճում է չեմպիոնի տիտղոսը, իսկ Հանսենը վերջնականապես հաստատվում է որպես կենտրոնական պաշտպան, երբ թիմի վետերան և ավագ Էմլին Հյուզը վաճառվում է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին»[27]։

«Լիվերպուլը» շարունակում է դոմինանտել 1980 թվականին Պրեմիեր Լիգայում, իսկ հետո 1981 թվականին ակումբն ավարտում է մրցաշրջանը «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ ճանաչվում է չեմպիոն Լիգայի գավաթի խաղարկությունում[28]։ Հասնենը գոլի հեղինակ է դառնում այդ խաղում, և նրա հեղինակած գնդակը որոշիչ է դառնում ամբողջ խաղի համար։ Նա նաև ակումբի հետ միասին հաղթանակ է տանում Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում, որի եզրափակչում նրանք 1:0 հաշվով հաղթում են իսպանական «Ռեալ Մադրիդին»[29][30]։

1982 թվականին «Լիվերպուլը» նվաճում է չեմպիոնական տիտղոսը, բացի դրանից ակումբը կրկին ճանաչվում է Լիգայի գավաթի խաղարկության չեմպիոն՝ հաղթելով «Տոտենհեմ Հոտսպուրին»[31]․ այդ խաղը Հանսենը բաց էր թողել վնասվածքի պատճառով։

1983 թվականին «Լիվերպուլը» հաղթում է առաջնությունում և Լիգայի գավաթի խաղարկությունում[32]։ 1984 թվականին ակումբը կրկնում է այդ հաջողությունների շարքը, սակայն Հանսենը Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Էվերթոնի» դեմ խաղից հետո բուռն քննադատությունների է արժանանում, քանի որ մրցակից թիմի ֆուտբոլիստները նշում էին, որ նա ձեռքով փակել է ցանցում հայտվող գնդակի ճանապարհը։ Այնուամենայնիվ խաղի մրցավարը այդ իրավիճակում խախտում չէր նկատել։ «Լիվերպուլը» հաղթում է եզրափակչում այդ խաղի վերախաղարկումից հետո[33][34]։

Հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» հաղթում է Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում, առաջնությունում և Լիգայի գավաթի խաղարկությունում։ Եվրոգավաթային եզրափակչում կայացած «Ռոմայի» դեմ խաղն ավարտվում է 1-1 հաշվով և թիմերը ստիպված են լինում պայքարը շարունակել ետ խաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ «Լիվերպուլը» հաղթում է մրցակցին[35][36]։

1984-58 թվականների մրցաշրջանում «Լիվերպուլը» ոչ մի տիտղոս չի հաղթում, ակումբին արգելված էր հանդես գալ եվրագավաթային մրցաշարերում այն բանից հետո, երբ 1985 թվականին Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչում Բոդուեն արքայի անվան մարզադաշտում բախում էր տեղի ունեցել երկրպագուների միջև, ինչի արդյունքում մահացել էին «Յուվենտուսի» 39 երկրպագուներ[37]։ «Լիվերպուլն» այդ խաղում պարտվել էր 0-1 հաշվով, իսկ Հանսենը այդ դեպքից հետո այլևս հանդես չի գալիս եվրոգավաթային խաղերում[38]։

Ակումբի մենեջեր Ջո Ֆեգանը Էյզելում տեղի ունեցած ողբերգությունից հետո այլևս չի շարունակում աշխատել իր պաշտոնում[37]։ Մարզիչ է նշանակվում Հանսենի նախկին ակումբակից Քենի Դալգլիշը։ Նա Հանսենին է տալիս ավագի թևկապը։ 1986 թվականին «Լիվերպուլը» դառնում է Պրեմիեր Լիգայի երկրորդ ակումբը, որին հաջողվում է դուբլ ձևակերպել (չեմպիոնությունը առաջնությունում և Անգլիայի գավաթի խաղարկությունում)։ Հանսենն ավագի իրավունքներով այդ երկու տիտղոսներն էլ առաջինն է բարձրացնում իր գլխավերևում[39]։

«Լիվերպուլը» 1987 թվականին ոչինչ չի հաղթում․ նրանք Լիգայի գավաթի եզրափակչում 2-1 հաշվով պարտվում են «Արսենալին»[40], իսկ սկզբունքային մրցակից «Էվերթոնը» հաղթում է Պրեմիեր Լիգայում։ 1988 թվականին «Լիվերպուլը» պարտվում է ընդամենը երկու անգամ, սակայն այդ պարտություններից մեկը նրանք կրել էին Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում, որտեղ ակումբը 1-0 հաշվով պարտվել էր «Ուիմբլդոնին»[41][42]։ Այդ խաղի արդյունքը դառնում է մրցաշրջանի ամենաանսպասելի պատահարներից մեկը։

1988-89 թվականների մրցաշրջանում Հանսենը մասնակցում է ընդամենը վեց հանդիպման, քանի որ ուներ ծնկի վնասվածք, իսկ «Լիվերպուլը» չեմպիոնական երթում պարտվում է «Արսենալին»[43]։

1989 թվականի ապրիլին Հիլսբորոյում տեղից ունեցած ողբերգության հետևանքով մահանում է «Լիվերպուլի» 96 երկրպագու[44], Հանսենը թիմի այն միակ ֆուտբոլիստներից էր, որի վրա այդ պատահարը մեծ հոգեբանական ազդեցություն էր ունեցել․ նա ներկա է լինում 12 թաղման և տեսակցում վնասվածքներ ստացած մի շարք մարդկանց հետ։ Մրցաշրջանային արդյունքներով «Լիվերպուլը» հաղթում է Անգլիայի գավաթի խաղարկությունում[45], սակայն այս անգամ գլխավերևում գավաթը բարձրացնում է ոչ թե Հանսենը, այլ Ռոնի Ուիլանը, ով հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում և այդ խաղում փոխարինել էր վնասվածք ստացած Հանսենին։ Ավագի թևկապը մնում է Ուիլանի մոտ մինչև մրցաշրջանի վերջը, և անգամ Հանսենի վերադարձից հետո նա չի զիջում այն։ 1988-89 թվականների մրցաշրջանում «Լիվերպուլը» պարտվում է առաջնությունում և կորցնում է դուբլ ձևակերպելու հնարավորությունը[46][47]։

Հաջորդ մրցաշրջանում Հանսենն անցկացնում է ավելի շատ թվով խաղեր, քան նախորդում, սակայն նրա անընդհատ իրար հաջորդող խնդիրները ծնկի հետ իրենց ազդեցությունն են ունենում նրա խաղի որակի վրա։ Չնայած դրան՝ նա շարունակում է հանդիսանալ «Լիվերպուլի» ավագը։ «Լիվերպուլը» հաղթանակ է տանում երկրի առաջնությունում, որը Հանսենի համար դառնում է ութերորդը, ինչն այդ պահին ռեկորդային էր[48]։ Ակումբը մոտենում էր դուբլի ձևակերպմանը, սակայն Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում տեղի ունեցած «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում նրանք կրում են 4-3 հաշվով պարտություն[49][50]։

Հանսենը այլևս չէր կարողանում ցուցադրել բարձր մակարդակի խաղ 1990-91 թվականների մրցաշրջանում և ավարտում է կարիերան մարտին՝ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Քենի Դալգլիշը լքում է «Լիվերպուլը»[51]։

Շոտլանդիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսենը Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրել է 1979 թվականի մայիսի 19-ին։ Ջոկ Ստեթնը տալիս է նրան հնարավորություն կատարել իր նորամուտը Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունում։ Անգլիացիները հաղթում են Շոտլանդիային 3-0 հաշվով[52][53]։ Մեկ ամիս անց՝ հունիսի 2-ին, նա դուրս է գալիս խաղադաշտ այդ ժամանակ աշխարհի չեմպիոն հանդիսացող Արգենտինայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Հանդիպումն ավարտվում է արգենտինացիների վստահ հաղթանակով (3-1)[54][55]։

Հանսենը ներկայացվում է Շոտլանդիայի հավաքականի հայտացուցակում 1982 թվականին Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցություն ունենալու նպատակով։ Հավաքականը չի կարողանում հաղթահարել խմբային փուլի արգելքը[56]։

Հանսենն իր կարիերայի վերջին 26 հանդիպումներն անցկացրել է Շոտլանդիայի հավաքականի կազմում 1987 թվականին։ Ալեքս Ֆերգյուսոնը՝ հավաքականի մարզիչը, չէր ընդգրկում Հանսենին հավաքականի կազմում այն պատճառով, որ Վիլլի Միլեր և Ալեքս Մակլիշ զույգին համարում էր ավելի համապատասխան։ Ֆերգյուսոնը, Ջոկ Սթեյնի անսպասելի մահից ցնցված[57], չի հայտավորում Հանսենին 1986 թվականի աշխարհի առաջնությանը՝ նշելով վերջինիս վատ մարզական վիճակը[58][59]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսենի ամենամեծ առավելություններից են եղել դաշտը լավ պատկերացնելու նրա կարողությունը և ֆուտբոլային ինտելեկտը[60]։ Նա միշտ փորձում էր մղել գնդակը մրցակիցներից հեռու։ Եթե կիսապաշտպանության գծում գտնվող բոլոր ֆուտբոլիստները փակված էին, նա փոխանցում էր կատարում ուղիղ գրոհային գիծ. այս կարողությունը Հանսենին առանձնեցնում էր մյուս պաշտպաններից։ Նրան համեմատել են Ֆրանց Բեկենբաուերի հետ[61]։

Կարիերան ավարտելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Հանսենը մրցանակներ է հանձնում (2006 թվական)

Լուրեր էին տարածվել, որ Հանսենը դառնալու է Լիվերպուլի մարզիչը այն բանից հետո, երբ նրա նախկին մարզիչ Գրեմ Սունեսը լքել էր ակումբը 1994 թվականին։ Սակայն նա բացառում է իր թեկնածությունը՝ հայտարարելով, որ չնայած իր ակումբի հետ մեծ կապվածությանը, ինքը հետաքրքրված չէ մարզչական գործունեությամբ։ Ակումբի նոր մարզիչ է դառնում Ռոյ Էվանսը[62]։

Կարիերան ավարտելուց հետո՝ 1991 թվականին, Հանսենը պլանավորում էր անցկացնել երեք ամիս արձակուրդում։ Նրա կինը նշում է, որ հանգստի ժամանակ Հանսենը գեթ մեկ անգամ չէր զանգահարել իրեն[63]։ Պատճառը եղել է այն, որ նա սկսել էր աշխատել զանգվածային մեդիայում։ «Sky Television»-ը վարձել էր Հանսենին՝ որպես փորձագետ, և շուտով վերջինս ձեռք է բերում բավարար հռչակ, որպեսզի տեղափոխվի BBC: Նա սկսում է աշխատել հինգերորդ ալիքում, իսկ ավելի ուշ դառնում է «Օրվա խաղը» հաղորդման վարողը[64][65]։

Ֆուտբոլից դուրս Հանսենը համարվում է գոլֆի երկրպագու, նա «Հիլսայդ» ակումբի անդամներից է[66]։ Կանոնավոր կերպով ուղևորվում է իր հարազատ քաղաք, որպեսզի մասնակցի բարեգործական մրցաշարերի, որոնք կայանում են հայտնի մարդկանց միջև։ Նա վարում էր սպորտի մասին փաստագրական հաղորդումներ և որպես BBC ալիքի լրագրող աշխատում էր Մաստերս մրցաշարում։ Նա նաև երևացել է հեռուստատեսային հոլովակներում, ինչպիսիք են «Carlsberg» գարեջրի և «Morrisons» սուպերմարկետի գովազդները[67][68][69]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսենի արմատներում կան ֆարերյան արյուն։ Նրա պապը՝ Ֆրեդերիկ Հանսենը, ծնվել է Ֆարերյան կղզիներում։ Ալան Հանսենը նաև պրոֆեսիոնալ գոլֆիստ Սորեն Հանսենի բարեկամն է։ Վերջինս երկու անգամ ճանաչվել է Եվրոտուրի չեմպիոն և Մարտահրավերի տուրի հաղթող։ Հանսենի աներորդին՝ Նիլը, նույնպես զբաղվել է ֆուտբոլով[6][70]։

Հանսենն իր կնոջ՝ Ժանետի հետ ապրում է Սաութպորտում[71]։ Նրանք միասին են 1980 թվականից[72]։ Զույգն ունի մեկ որդի՝ Ադամը և մեկ դուստր՝ Լյուսին[73]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Career stats»։ Neilbrown.newcastlefans.com։ 1955-06-13։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2010-06-14 
  3. «This much I know: Alan Hansen»։ The Guardian։ հուլիսի 4, 2010։ Վերցված է հուլիսի 12, 2014 
  4. «BBC MOTD 3»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  5. «Football star helps kick off new era for Lornshill Academy»։ Alloa Advertiser։ սեպտեմբերի 16, 2009։ Վերցված է օգոստոսի 26, 2015 
  6. 6,0 6,1 «Alan Hansen Shoot! Focus»։ lfchistory.net։ Արխիվացված օրիգինալից 2013-01-22-ին։ Վերցված է 2017-10-30 
  7. 7,0 7,1 «"In Profile-Alan Hansen former footballer turned television pundit"»։ Scotland On Sunday։ նոյեմբերի 5, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է հուլիսի 23, 2012 
  8. John Emma (Sunday 4 July 2010)։ «Football: This much I know: Alan Hansen | Football | guardian.co.uk»։ London: Guardian։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 7, 2010-ին։ Վերցված է 2010-07-10 
  9. John Emma (հուլիսի 4, 2010)։ «This much I know: Alan Hansen»։ The Guardian (London)։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 7, 2010-ին։ Վերցված է հուլիսի 10, 2010 
  10. «Alan Hansen»։ TalkFootball։ Վերցված է հուլիսի 19, 2014 
  11. «Alan Hansen - Sauchie Juniors - sauchiejuniors.co.uk»։ sauchiejuniors.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2012-01-04 
  12. «Liverpool career stats for Alan Hansen»։ LFChistory։ Վերցված է հուլիսի 19, 2014 
  13. «Alan Hansen Autobiography – Hillsborough Football Disaster»։ Contrast.org։ ապրիլի 15, 1989։ Վերցված է դեկտեմբերի 30, 2012 
  14. «Alan Hansen: My Life In Media»։ London: The Independent։ հունվարի 6, 2008։ Վերցված է 2008-01-06  (չաշխատող հղում)
  15. «LFC History Player Profile 3»։ Վերցված է հունվարի 19, 2014 
  16. «Hansen speaks of 'bad emotions'»։ BBC News։ ապրիլի 14, 2009։ Վերցված է դեկտեմբերի 30, 2012 
  17. «1975/76 - The Scottish Football League»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2017-10-30 
  18. John Emma (հուլիսի 4, 2010)։ «This much I know: Alan Hansen»։ London: Guardian։ Վերցված է դեկտեմբերի 30, 2012 
  19. Zarif Rasul (14.07.2010)։ «Liverpool’s Greatest British XI of all time»։ footballfancast.com։ Արխիվացված օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2017-10-30 
  20. «Liverpool Special: The Reds' Top 5 European Semi-Final Victories»։ Goal.com։ Վերցված է դեկտեմբերի 30, 2012 
  21. «Хансен, Алан»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2017-10-30 
  22. Hansen Alan (սեպտեմբերի 13, 2012)։ «Hillsborough report: this was the most important day in Liverpool's history, says Alan Hansen»։ London: Telegraph։ Վերցված է դեկտեմբերի 30, 2012 
  23. 23,0 23,1 «Кубок европейских чемпионов 1977/1978»։ liverbird.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  24. «Alan Hansen - Liverpool FC - Football-Heroes.net»։ Sporting-heroes.net։ Վերցված է հունիսի 14, 2010 
  25. Rees Jasper (սեպտեմբերի 27, 1992)։ «Profile: The thinking man's pundit: Alan Hansen – Sport»։ London: The Independent։ Վերցված է հունիսի 14, 2010 
  26. «Scotland U23 profile»։ Fitbastats.com։ Վերցված է ապրիլի 24, 2017 
  27. «Emlyn Hughes»։ liverpoolfc.com։ Արխիվացված օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է 2017-10-30 
  28. «English League Cup 1980-1981 : Final»։ Statto։ Արխիվացված օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է օգոստոսի 9, 2011 
  29. «Лига Чемпионов УЕФА 1980/1981 — История»։ UEFA.com։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  30. «Sat 19 May 1979 Wales 3 Scotland 0»։ Londonhearts.com։ մայիսի 19, 1979։ Վերցված է դեկտեմբերի 30, 2012 
  31. «Matchdetails from Liverpool - Tottenham Hotspur played on 13.03.1982»։ lfchistory.net։ Արխիվացված օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է 2017-10-30 
  32. «Кубок Лиги: Красные финалы. 1983 год»։ liverpoolfc.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  33. «Кубок Лиги: Красные финалы. 1983 год»։ liverpoolfc.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  34. Hansen Alan (նոյեմբերի 18, 2008)։ «When Hansen came up against Maradona»։ BBC News։ Վերցված է դեկտեմբերի 30, 2012 
  35. «Ливерпуль — Рома (Рим), Кубок Чемпионов-1984, Финал»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  36. «Maradona: made in Glasgow»։ BBC News։ նոյեմբերի 17, 2008։ Վերցված է դեկտեմբերի 30, 2012 
  37. 37,0 37,1 « Трагедия в Эйзеле»։ Ювентус.Ру։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  38. «On the Spot... Alan Hansen»։ Metro.co.uk։ մարտի 26, 2007։ Վերցված է դեկտեմբերի 30, 2012 
  39. «Alan Hansen to leave Match of the Day role after 22 years»։ BBC Sport։ British Broadcasting Corporation։ սեպտեմբերի 5, 2013։ Վերցված է սեպտեմբերի 5, 2013 
  40. «Первый трофей после 8 лет неудач»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  41. «Одиннадцать символов эпохи Премьер-Лиги. «Уимблдон»»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  42. Weaver Paul (ապրիլի 4, 2001)։ «World Cup can wait – Sven has an election to win»։ The Guardian (London) 
  43. «Alan Hansen - Liverpool FC - Football-Heroes.net»։ Sporting-heroes.net։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2010-06-14 
  44. «Трагедия на «Хиллсборо» футбол онлайн, новости, статистика, результаты, таблицы»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  45. «Matchdetails from Liverpool - Everton played on 20.05.1989»։ lfchistory.net։ Արխիվացված օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է 2017-10-30 
  46. Jackson Jamie (դեկտեմբերի 22, 2011)։ «Alan Hansen embroiled in racism row»։ The Guardian (London)։ Վերցված է դեկտեմբերի 22, 2011 
  47. «Hansen forced to apologise after viewers slam pundit for making race gaffe TWICE on MOTD»։ The Daily Mail (London)։ դեկտեմբերի 23, 2011։ Վերցված է դեկտեմբերի 24, 2011 
  48. Sale Charles (մայիսի 14, 2013)։ «Hansen to quit Match of the Day as part of BBC pundits shake-up»։ Daily Mail (London)։ Վերցված է մայիսի 15, 2013 
  49. «Цифры говорят: «Ливерпуль» опережает лишь «Вулверхэмптон»»։ eurosport.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  50. «Alan Hansen to leave Match of the Day role after 22 years»։ BBC Sport։ BBC։ սեպտեմբերի 5, 2013։ Վերցված է սեպտեմբերի 5, 2013 
  51. Rees Jasper (1992-09-27)։ «Profile: The thinking man's pundit: Alan Hansen – Sport»։ London: The Independent։ Վերցված է 2010-06-14 
  52. «Alan Hansen, farewell! After 22 years of talking on Match of the Day with his legs crossed, the Scot's work is done»։ Daily Mail։ մայիսի 12, 2014։ Վերցված է մայիսի 20, 2014 
  53. «Alan Hansen has proved himself a Match of the Day master and bows out after 22 years of loyal service on the biggest stage of all»։ Daily Mail։ հուլիսի 10, 2014։ Վերցված է հուլիսի 11, 2014 
  54. «Maradona: made in Glasgow»։ BBC SPORT։ նոյեմբերի 17, 2008։ Արխիվացված օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է փետրվարի 19, 2013 
  55. «Team of the Century: 1977-1996 - Souness, Robson & Hoddle...not a bad midfield trio!»։ GiveMeFootball.com (Give Me Football)։ օգոստոսի 30, 2007։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 22, 2008-ին։ Վերցված է հուլիսի 12, 2017 
  56. «Отчёт о матче Шотландия — СССР»։ russia-matches.ucoz.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  57. Oliver Holt (2007)։ If You're Second You Are Nothing: Ferguson and Shankly։ Pan Books։ էջ 221-225 
  58. «Биография Сэра Алекса Фергюсона»։ 28.05.2012։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  59. «Your overall Team of the Century: the world's greatest-ever XI revealed!»։ GiveMeFootball.com (Give Me Football)։ սեպտեմբերի 6, 2007։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 21, 2008-ին։ Վերցված է հուլիսի 12, 2017 
  60. «Nine hoisted into Scotland's proud Hall of Fame»։ The Scotsman։ նոյեմբերի 12, 2007։ Վերցված է մարտի 4, 2017 
  61. «Tribute to Alan Hansen»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  62. «Roy Evans»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2017-10-30 
  63. Weaver Paul (2001-04-04)։ «World Cup can wait – Sven has an election to win»։ The Guardian (London) 
  64. «The Guardian»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  65. «BBC News»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  66. «You Can't Win Anything with Kids, или На кубковых фронтах»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2017-10-30 
  67. «Morrisons Christmas Advert»։ YouTube։ 2007-11-17։ Վերցված է 2010-06-14 
  68. Jackson Jamie (2011-12-22)։ «Alan Hansen embroiled in racism row»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2011-12-22 
  69. «Hansen forced to apologise after viewers slam pundit for making race gaffe TWICE on MOTD»։ The Daily Mail։ 2011-12-23։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2011-12-24 
  70. «European Tour — Players»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  71. «Alan Hansen: My Life In Media — Media — News — The Independent»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  72. «Search general register office (GRO)marriage records 1796—2005 Fully indexed marriage records Findmypast.co.uk»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 
  73. «KEEPING HIS EYE ON THE BALL; ALAN HANSEN talks with James Rampton — Life & Style — The Independent»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2017-10-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]