Ֆրենկ Լեմպարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆրենկ Լեմպարդ
Frank Lampard vs Norwich City.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրենկ Ջեյմս Լեմպարդ
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:20|2|0}}) (38 տարեկան)
Ծննդավայր Ռոմֆորդ, Անգլիա
Հասակ 1.84 սմ
Դիրք Հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նյու Յորք Սիթի
Համար 8
Պատանեկան կարիերա
1994 -1995 Վեստ Հեմ ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-2001
1995-1996
2001-2014
2014-2015
2015-ներկա
Վեստ Հեմ ՖԱ
 Սուոնսի Սիթի ՖԱ
Չելսի ՖԱ
 Մանչեսթեր Սիթի
Նյու Յորք Սիթի
148 (24)
9 (1)
429 (147)
32 (6)
10 (3)
Ազգային հավաքական
1998
1999
1999-ներկա
Անգլիա մինչև 18
Անգլիա մինչև 21
Անգլիա
5 (0)
19 (9)
106 (29)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հոկտեմբերի 26, 2015:

Ֆրենկ Լեմպարդ (անգլ.՝ Frank James Lampard, Jr.; հունիսի 20, 1978, Ռոմֆորդ), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, Մանչեսթեր Սիթիի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան:

Լեմպարդը համարվում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը[1][2][3][4][5]: Նա (ինչպես իր հայրը) իր կարիերան սկսել է Վեսթ Հեմ Յունայթեդում: 2001 թվականին 11 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվել է Չելսի: Չելսիի պատմության լավագույն ռմբարկուն է 208 խփած գնդակով[6]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկը ծնվել է ֆուտբոլային ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆրենկ Լեմպարդ ավագը, եղել է անգլիացի պաշտպան և Վեսթ Հեմ Յունայթեդի կազմում 2 անգամ կազմում հաղթել է Անգլիայի գավաթը, իսկ մայրը՝ Պետը, մահացել է 2008 թվականի ապրիլի 24-ին թոքերի բորբոքումից։ Ֆրենկի հորեղբայրը՝ Գարրի Ռեդնապը, Կուինզ Պարկ Ռեյնջերսի գլխավոր մարզիչն է, իսկ նրա ազգական Ջեյմի Ռեդնապը հայտնի է Լիվերպուլում իր ելույթներով։ Լեմպարդը կրթություն է ստացել Բրենտվուդի դպրոցում, որը գտնվում է Էսսեկսեում[7]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսթ Հեմ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Լեմպարդը միանում է Վեսթ Հեմ Յունայթեդին, որտեղ իր հայրը մարզչի օգնականն էր։ Մեկ տարի անց կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Հոկտեմբերին վարձավճարով տեղափոխվում է Սուոնսի Սիթի, որտեղ անցկացնում է 9 հանդիպում։ Հաջորդ տարի Ասթոն Վիլլայի հետ հանդիպման ժամանակ կոտրում է ոտքը։ 1998-99 մրցաշրջանում Լեմպարդը մասնակցում է իր թիմի բոլոր խաղերին։ Վեսթ Հեմը գրավում է իր պատմության մեջ ամենաբարձր՝ 5-րդ տեղը։ 2001 թվականին Ֆրենկ Լեմպարդը 11 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվում է Չելսի:

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկի համար 2004-05 մրցաշրջանն հաջող սկսվող մրցաշրջաններից էր, որտեղ նա դարձավ Պրեմիեր Լիգայի կիսապաշտպանների լավագույն ռմբարկուն 13 գոլ խփելով։ 2005 թվականի վերջում Լեմպարդը ռեկորդ սահմանեց խաղերի թվով։ Ֆրենկը իրար հետևից խաղաց 164 խաղ։ Նա այդ մրցաշրջանում դարձավ Չելսիի առաջատարներից մեկը։ 2005-06 մրցաշրջանում Լեմպարդը Չելսիի կազմում դարձավ Անգլիայի առաջնության հաղթող։ Նա մրցաշրջանում 20 գոլ խփելով դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն։ Լեմպարդի համար առաջնությունում խփած 16 գոլերը կիսապաշտպանի համար Պրեմիեր Լիգայում լավագույն ցուցանիշն էր։ Հաջորդ մրցաշրջանում Չելսիի կազմում Ֆրենկը 21 գոլ խփեց, մրցույթում նրանից առաջ միայն հարձակվող Դիդե Դրոգբան էր։ 2006-07 մրցաշրջանում Չելսիի կազմում՝ բոլոր առաջնություններում անցկացրեց 62 խաղ։ Այդպիսի արդյունքի հասնել Չելսիի կազմում ոչ ոքու չէր հաջողվել։ Ֆրենկը անգլիական լրատվամիջոցների վարկածով տարվա լավագույն խաղացողն էր։

Լեմպարդը Չելսիի կազմում

Նաև Ֆրենկը ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի վարկածով 2005 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման եռյակում էր։ Նրանից առաջ անցավ միայն ֆենոմենալ մրցաշրջան անցկացրած Ռոնալդինյոն: 2008 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Լեմպարդի գոլից հետո բարձրացավ խաղի ինտրիգը, և նա ճանաչվեց առաջնության լավագույն կիսապաշտպանը։ 2009 թվականի հունվարի 17-ին, Ստոք Սիթիի դեմ խաղը Լեմպարդի համար լոնդոնի Չելսիի կազմում 400-րդ խաղն էր[8]: Նրանից առաջ այդպիսի արդյունքի հասել են միայն 9 խաղացողներ։ 2009 թվականի դեկտեմբերի 24-ին, Ֆրենկ Լեմպարդը ճանաչվեց վերջին 10 տարիների (2000-2010) լավագույն խաղացող, համաձայն անգլիական Պրեմիր Լիգայի պաշտոնական վիճակագրության։ 2010 թվականի հունվարի 16-ին, 23-րդ տուրի շրջանակներում կայացած Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում Լեմպարդը խփեց իր 139-րդ գոլը և դուրս եկավ լոնդոնյան ակումբի լավագույն ռմբարկուների հնգյակ, հնգյակից դուրս թողնելով Ջիմմի Գրիվզին (132 գոլ)։ 2010 թվականի մարտի 27-ին, 32-րդ տուրում՝ Ասթոն Վիլլայի դեմ խաղում Լեմպարդը 4 գոլ խփեց և մտավ Չելսիի պատմության լավագույն ռմբարկուների եռյակ։ Առջևում էր արիստոկրատ Բոբբի Տեմբլինգը: Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղը 32-ամյա կիսապաշտպանի համար Չելսիի կազմում 500-րդն էր։ Միայն երեք ֆուտբոլիստ էին կարողացել նրանից շատ խաղ անցկացնել Չելսիի կազմում։ Նրանք են. Ռոն Հարրիսը (795 խաղ), Փիտեր Բոնետտին (729 խաղ) և Ջոն Հոլլինսը (592 խաղ)։ 2013 թվականի հունվարի 12-ին Լեմպարդը Ստոք Սիթիի դեմ արտագնա խաղում 11 մետրանոց իրացրեց, և մտավ Չելսիի պատմության լավագույն ռմբարկուների ցանկի 2-րդ հորիզոնականը։ Լեմպարդը ակտիվում ուներ 194 գոլ՝ լոնդոնական ակումբի կազմում։ Նա երրորդ հորիզոնական ուղարկեց Կերրի Դիկսոնին։ Առաջին հորիզոնականում էր ակումբի լեգենդար ֆուտբոլիսը Բոբբի Տեմբլինգը (202 գոլ), որին հասնելու համար Ֆրենկին անհրաժեշտ էր 8 գոլ[9]: 2013 թվականի փետրվարի 24-ին, Լեմպարդը Մանչեսթեր Սիթիի դեմ արտագնա խաղում, երբ հաշիվը 0:0 էր չկարողացավ իրակցնել 11 մետրանոցը, որից հետո Սիթին 2 ամպատասխան գնդակ ուղարկեց Չելսիի դարպասը (եթե նա 11 մետրանոցից գոլ խփեր իր 200-րդ գոլը կլիներ)։ Իր 200-րդ գոլը Լեմպարդը խփեց մարտի 17-ին, երբ խաղում էին Վեսթ Հեմ Յունայթեդի դեմ։ Խաղն ավարտվեց 2:0 հաշվով հօգուտ Չելսիի[10]: 2013 թվականի մայիսի 11-ին Լեմպարդը Ասթոն Վիլլայի դարպասին գոլ խփեց և անցվաց Բոբբի Տեմբլինգի սահմանած ռեկորդը Չելսիի կազմում գոլերի թվով[11][12]: 203-րդ գոլը խփելով նա համարվեց Չելսիի լավագույն ռմբարկուն[13]: Իր ռեկորդը նվիրց մորը, որը մահացել էր 2008 թվականին թոքերի բորբոքումից[14]:

Վերջին գնդակը Չելսիի կազմում Ֆրենկը խփել է 2014 թվականի ապրիլի 5-ին, Անգլիայի առաջնության 33-րդ տուրում՝ Ստոք Սիթիի դեմ խաղում (Չելսի-Ստոք Սիթի 3:0)։

Նյու Յորք Սիթի և Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 24-ին հայտարարվեց, որ Լեմպարդը տեղափոխվել է ՄԼՍ Նյու Յորք Սիթի ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր[15][16][17]: 2014 թվականի օգոստոսի 3-ին հաղորդագրություններ տարածվեցին, որ Լեմպարդը վարձավճարով տեղափոխվելու է Մանչեսթեր Սիթի մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը մարզավիճակը պահպանելու համար[18]: Լեմպարդի առաջին խաղը Մանչեսթեր Սիթիի կազմում տեղի ունեցավ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին իր նախկին ակումբի՝ Չելսիի դեմ խաղի 79-րդ րոպեին։ Նույն խաղում նա 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ և հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 1:1 հաշվով։ Լեմպարդը ներգրավվեց Մանչեսթեր Սիթիիխաղին՝ դառնալով մի քանի կարևոր գոլերի հեղինակ։ Դեկտեմբերի 31-ին հաշվետվություններ հայտնվեցին, որտեղ նշվում էր, որ իրականում Լեմպարդը կարճաժամկետ պայմանագիր է կնքել Մանչեսթեր Սիթիի հետ, որը կերկարացվի մինչև Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտը[19][20][21][22], մինչդեռ Նյու Յորք Սիթիի հետ պայմանագիր չէր կնքվել և Ֆրենկի ապագան ՄԼՍ-ում անհայտ էր մնում[23][24]: Այդ հաշվետվությունները, ինչպես նաև Մանչեսթեր Սիթիի մարզիչ Մանուել Պելեգրինիի հայտարարությունը, որ Լեմպարդը կարող է Մանչեսթեր Սիթիում մնալ մեկ մրցաշրջան ևս, Նյու Յորք Սիթիի երկրպագուների մոտ բացասական արձագանքների ալիք բարձրացրին[25][26][27]: 2015 թվականի հունվարի 9-ին Մանչեսթեր Սիթին հաստատեց, որ Լեմպարդը Նյու Յորք Սիթիի հետ պաշտոնական պայմանագիր չի կնքել, այլ միայն համաձայնություն է ձեռք բերել, որպեսզի ապագայում տեղափոխվի այդ ակումբ[28][29][30][31][32]: Նույն օրը՝ 2015 թվականի հուլիսի 1-ին, Նյու Յորք Սիթիի պաշտոնական կայքը հայտարարեց, որ Լեմպարդը պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը հաստատում է Լեմպարդի տեղափոխությունը Նյու Յորք Սիթի[33]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմպարդը մինչև 21 տարեկանների Անգլիայի հավաքական հրավիրվել է, երբ գլխավոր մարզիչն էր Փիտեր Տեյլորը: Նրա դեբյուտային խաղը եղել է 1997 թվականի նոյեմբերի 13-ին, Հունաստանի հավաքականի դեմ խաղում։ Ֆրենկը այդ հավաքականի կազմում խաղաց 1997 նոյեմբերից մինչև 2000 թվականի հունիսը, և խփեց 9 գոլ։ Նրանից շատ խփել էին Ալան Շիրերը և Ֆրենսիս Ջեֆֆերսը (13 գոլ)։ Անգլիայի հավաքականի կազմում Լեմպարդը իր դեբյուտը նշել է 1999 թվականի հոկտեմբերի 10-ին, Բելգիայի հավաքականի դեմ խաղում (2:1), իսկ խաղն անցկացվել է Սանդերլենդում: 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում նա ճանաչվեց անգլիացիների մեջ լավագույնը։ Նա դարձավ 3 գոլի հեղինակ։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում նա անհաջող հանդես եկավ, որտեղ ոչ մի գոլ չխփեց։ 2010 թվականի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում Ֆրենկը Գերմանիայի դարպասին գոլ խփեց, սակայն մրցավարը գոլ չհամարեց։ Վնասվածքի պատճառով, որը ստացել էր մարզման ժամանակ՝ չմասնակցեց 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Նրա փոխարեն հավաքական էր հրավիրվել Լիվերպուլի խաղացող Ջորջան Հենդերսոնը: 2012 թվականի սեպտեմբերի 7-ին, Մոլդովայի դեմ արտագնա խաղում (անգլիացիները հաղթեցին 0:5 հաշվով) դուբլ ձևակերպեց։ Աչքի ընկավ 3-րդ և 29-րդ րոպպեներին։ 2013 թվականի փետրվարի 6-ին, Բրազիլիայի հավաքականի դեմ տնային խաղում՝ 60-րդ րոպեին խփեց հաղթական գոլ, այդ դեպքից հետո Ֆրենկ Լեմպարդը դարձավ առաջին խաղացողը, որը 1990 թվականից սկսած Բրազիլիայի հավաքականին հաղթական գոլ է խփել։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4 մարտի, 2015[34]

Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Այլ[35] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Խաղեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուելս Սուոնսի Սիթի Առաջին դիվիզիոն 1995/96 9 1 0 0 0 0 0 0 0 0 9 1
Անգլիա Վեսթ Հեմ Յունայթեդ Պրեմիեր Լիգա 1995/96 2 0 0 0 0 0 0 0 0 0 2 0
1996/97 13 0 1 0 2 0 0 0 0 0 16 0
1997/98 31 5 6 1 5 4 0 0 0 0 42 10
1998-99 38 5 1 0 2 1 0 0 0 0 41 6
1999/00 34 7 1 0 4 3 10 4 0 0 49 14
2000/01 30 7 4 1 3 1 0 0 0 0 37 9
Արդյունքում 157 25 13 2 16 9 10 4 0 0 196 40
Անգլիա Չելսի Պրեմիեր Լիգա 2001/02 37 5 8 1 4 0 4 1 0 0 53 7
2002/03 38 6 5 1 3 0 2 1 0 0 48 8
2003/04 38 10 4 1 2 0 14 4 0 0 58 15
2004/05 38 13 2 0 6 2 12 4 0 0 58 19
2005/06 35 16 5 2 1 0 8 2 1 0 50 20
2006/07 37 11 7 6 6 3 11 1 1 0 62 21
2007/08 24 10 1 2 3 4 11 4 1 0 40 20
2008/09 37 12 7 3 2 2 11 3 0 0 57 20
2009/10 36 22 6 3 1 0 7 1 1 1 51 27
2010/11 24 10 3 3 0 0 4 0 1 0 32 13
2011/12 30 11 5 2 2 0 12 3 0 0 49 16
2012/13 29 15 4 2 3 0 10 0 4 0 50 17
2013/14 26 6 1 0 1 1 11 1 1 0 40 8
Արդյունքում 429 147 58 26 34 12 117 25 10 1 648 211
Անգլիա Մանչեսթեր Սիթի Պրեմիեր Լիգա 2014/15 32 6 2 0 1 2 4 0 0 0 39 8
Արդյունքում 32 6 2 0 1 2 4 0 0 0 39 8
Ամբողջ կարիերա 613 178 73 28 51 23 129 29 10 1 876 259

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Առաջնություններ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Անգլիա 1999 1 0 0 0 1 0
2000 0 0 0 0 0 0
2001 3 0 0 0 3 0
2002 3 0 0 0 3 0
2003 5 1 4 0 9 1
2004 5 1 8 5 13 6
2005 3 0 6 3 9 3
2006 4 2 9 0 13 2
2007 4 1 5 1 9 2
2008 2 0 4 0 6 0
2009 4 2 6 4 10 6
2010 3 0 4 0 7 0
2011 2 1 5 2 7 3
2012 1 0 2 3 3 3
2013 5 2 5 1 10 3
2014 2 0 1 0 3 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 47 10 59 19 106 29

Խաղերը և գոլերը հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

30 հունիսի, 2014[36]

Արդյունքում՝ 106 խաղ/ 29 գոլ, 62 հաղթանակ, 27 ոչ ոքի, 17 պարտություն։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսթ Հեմ Յունայթեդ

  • Ինտերտոտո գավաթի հաղթող (1). 1999:
  • Ընդհանուր 1 տիտղոս

Չելսի

  • Պրեմիեր լիգայի չեմպիոն (3). 2004/05, 2005/06, 2009/10:
  • Անգլիայի գավաթակիր (4). 2007, 2009, 2010, 2012:
  • Անգլիայի լիգայի գավաթակիր (2). 2005, 2007:
  • Անգլիայի սուպերգավաթակիր (2). 2005, 2009:
  • Չեմպիոնների լիգայի հաղթող (1). 2012:
  • Եվրոպայի լիգայի հաղթող (1). 2013:
  • Ընդհանուր 13 տիտղոս:

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՊՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ (1). 2005:
  • ՖԼԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ (1). 2005:
  • ՊՖԱ-ի վարկածով երկրպագուների լավագույն ֆուտբոլիստ (1). 2005:
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով լավագույն կիսապաշտպան (1). 2008:
  • FIFPRO-ի վարկածով աշխարհի խորհրդանշական հավաքական (1). 2005:
  • Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ (4). Սեպտեմբեր 2003, Ապրիլ 2005, Հոկտեմբեր 2005, Հոկտեմբեր 2008:
  • Պրեմիեր Լիգայի տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ (1). 2010:
  • Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստտ (2). 2005, 2006:
  • Ֆուտբոլային ասոցիացիայի լավագույն ֆուտբոլիստ. (2) 2004, 2005:
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքական (1). 2005:
  • Բարքլայզի վարկածով լավագույն ֆուտբոլիստ (2). 2005, 2006:
  • Չելսիի տարվա լավագույն ֆուտբոլիստ (3). 2004, 2005, 2009:
  • ՊՖԱ-ի վարկածով տարվա հավաքական (3). 2004, 2005, 2006:
  • Պրեմիեր Լիգայի լավագույն ասսիստենտ (2). 2005, 2010:
  • Չելսիի տարվա լավագույն ռմբարկու (3). 2005, 2006, 2008:
  • Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն գոլ (1). Ապրիլ 2010:
  • Անգլիայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ (3). 2007, 2009, 2010:
  • Անգլիայի լիգայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ (2). 2005, 2007:
  • Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպան ռմբարկու (1). 150 գոլ։
  • ՖԼԱ-ի հատուկ պարգև ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար (1). 2010:
  • Barclays Asia Trophy-ի լավագույն ֆուտբոլիստ (2). 2003, 2011:
  • Բարքլայզի հատուկ պարգև նվաճումների համար (1). 2005:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաշխարհային ֆուտբոլ․ նախորդ տասնամյակի լավագույն կիսապաշտպանները Bleacher Report (հունվարի 21, 2011)
  2. Barlow Matt (հոկտեմբերի 31, 2008)։ «Scolari and Terry hail Chelsea 'world beater' Frank Lampard»։ Daily Mail (London) 
  3. «Cash Advance | Cell Phones at»։ Wldcup.com 
  4. Little Tony (մայիսի 21, 2007)։ «Lampards world bid»։ The Sun (London) 
  5. Kastrinakis Antony (հոկտեմբերի 29, 2008)։ «Hull City 0 Chelsea 3»։ The Sun (London) 
  6. «Лэмпард стал лучшим бомбардиром в истории "Челси"»։ մայիսի 11, 2013 
  7. theguardian (Friday 12 June 2015 23.49 BST)։ «Jonny Wilkinson, James Anderson and Frank Lampard in Birthday Honours»։ Jonny Wilkinson, James Anderson and Frank Lampard in Birthday Honours։ http://www.theguardian.com/ 
  8. Матч против «Сток Сити» станет для Лэмпарда 400-м за «Челси»
  9. Лэмпард вышел на единоличное второе место в списке бомбардиров в истории «Челси»
  10. Лэмпард довёл количество голов, забитых за «Челси», до 200
  11. Лэмпард стал лучшим бомбардиром в истории «Челси»
  12. Лэмпард: я побил рекорд Бобби Тэмблинга - это потрясающе
  13. «Астон Вилла» - «Челси». Лэмпард забил 203-й гол и стал лучшим бомбардиром в истории «синих»
  14. Фрэнк Лэмпард: «Рекорд посвятил маме, которая умерла несколько лет назад»
  15. «Welcome to New York City: Frank Lampard» (անգլերեն)։ 24 июля 2014 
  16. «New York FC sign EPL, World Cup veteran Frank Lampard to Designated Player deal» (անգլերեն)։ 24 июля 2014 
  17. «Frank Lampard's Contract with Manchester City Extended» (անգլերեն)։ nycfc.com։ 31 декабря 2014։ Վերցված է 2015-01-05 
  18. BBC Sport - Frank Lampard: Man City boss confirms loan deal until January
  19. Frank Lampard in limbo at Manchester City as registration expires on New Year's Day - Telegraph
  20. «Manchester City: Frank Lampard's deal from New York extended»։ BBC News։ Վերցված է հունվարի 1, 2015 
  21. With Lampard extension, Man City shows lack of regard for NYC fans - Planet Futbol - SI.com
  22. Premier League: Manchester City extend Frank Lampard's contract until end of season | Football News | Sky Sports
  23. http://www.nytimes.com/2015/01/02/sports/soccer/frank-lampard-lifts-manchester-city-as-fans-in-new-york-fume.html
  24. Manchester City have ‘no agreement with New York’ over Frank Lampard | Football | The Guardian
  25. Lampardgate: Where are ՄԼՍ and New York City FC? - Empire of Soccer
  26. ASN article: Frank Lampard Debacle Makes ՄԼՍ Look Foolish
  27. Manuel Pellegrini hints Frank Lampard could stay at City next season | Football | The Guardian
  28. Premier League forced to step in after Manchester City mislead supporters over Frank Lampard deal - Telegraph>
  29. Manchester City admit Frank Lampard never signed two-year deal with NYCFC | Football | The Guardian
  30. New York FC confesses Frank Lampard signing was a fraud | New York Post
  31. «Frank Lampard: I will start playing for NYCFC this summer» (անգլերեն)։ ՄԼՍsoccer.com։ 9 января 2015։ Վերցված է 2015-01-09 
  32. Frank Lampard: I signed commitment with NYCFC, not Manchester City | Football | The Guardian
  33. «Frank Lampard, in Statement, Says He’ll Join New York City F.C. in Summer» (անգլերեն)։ nytimes.com։ 9 января 2015։ Վերցված է 2015-01-12 
  34. «Profile: Frank James Lampard» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2013-11-18։ Վերցված է 2013-11-18 
  35. Անգլիայի Սուպերգավաթում 6 խաղ և 1 գոլ, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում 2 խաղ և 2 խաղ Աշխարհի ակումբային առաջնությունում
  36. «Internationals: Frank James Lampard» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2013-11-18։ Վերցված է 2013-11-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]