Jump to content

Մուլտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մուլտան
ԵրկիրՊակիստան Պակիստան
ՀամայնքMultan District?
Մակերես286 կմ²
ԲԾՄ122±1 մետր
Բնակչություն1 871 843 մարդ (2017)[1]
Ժամային գոտիPKT?
Հեռախոսային կոդ061
Փոստային դասիչ60000
Պաշտոնական կայքmultan.gov.pk
Մուլտան (Պակիստան)##
Մուլտան (Պակիստան)

Մուլտան (ուրդու՝ ملتان, անգլ.՝ Multan, ա.-փենջ.՝ ملتان), քաղաք Պակիստանի Փանջաբ պրովինցիայում։ Քաղաքը հայտնի է իր բազմաթիվ մզկիթների և դամբարանների փիրուզագույն գմբեթներով։

Չի բացառվում, որ հնագույն Մուլտանը ընկած է եղել Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի ճանապարհին։ Մ․ թ. ա․ 712 թվականին՝ արաբների կողմից գրավվելուց հետո, 3 հարյուրամյակ այն դարձել է իսլամի գլխավոր հենարանը Հնդկաստանի տարածքում։ 9-րդ դարում եղել է կարմատների շարժման արևելյան կենտրոնը։ 1005 թվականին նվաճվել է Մահմուդ Գազնևի կողմից։

Միջնադարում Մուլտանի համար կատաղի պայքար է ընթացել, քանի որ հենց այստեղից է սկսվել դեպի Հնդկաստան տանող Մեծ անվային ճանապարհը։ Քաղաքը մտել է Դելիի սուլթանության և Մողոլների կայսրության կազմի մեջ։ 1779 թվականին գրավել են աֆղանցիները, իսկ 1818 թվականին՝ սիկհամները, 1849 թվականին՝ անգլիացիները։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակարդակից 124 մետր բարձրության վրա[2]։

Մուլտանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 28.3
(82.9)
32.0
(89.6)
39.0
(102.2)
45.0
(113)
48.9
(120)
52.0
(125.6)
52.2
(126)
45.0
(113)
42.5
(108.5)
40.6
(105.1)
36.0
(96.8)
29.0
(84.2)
52.2
(126)
Միջին բարձր °C (°F) 21.0
(69.8)
23.2
(73.8)
28.5
(83.3)
35.5
(95.9)
40.4
(104.7)
42.3
(108.1)
39.2
(102.6)
38.0
(100.4)
37.2
(99)
34.6
(94.3)
28.5
(83.3)
22.7
(72.9)
32.59
(90.68)
Միջին օրական °C (°F) 12.7
(54.9)
15.4
(59.7)
21.0
(69.8)
27.5
(81.5)
32.4
(90.3)
35.5
(95.9)
33.9
(93)
33.0
(91.4)
31.0
(87.8)
26.4
(79.5)
19.7
(67.5)
14.1
(57.4)
25.22
(77.39)
Միջին ցածր °C (°F) 4.5
(40.1)
7.6
(45.7)
13.5
(56.3)
19.5
(67.1)
24.4
(75.9)
28.6
(83.5)
28.7
(83.7)
28.0
(82.4)
24.9
(76.8)
18.2
(64.8)
10.9
(51.6)
5.5
(41.9)
17.86
(64.15)
Ռեկորդային ցածր °C (°F) −2.2
(28)
−1
(30)
3.3
(37.9)
9.4
(48.9)
13.5
(56.3)
20.0
(68)
21.1
(70)
21.1
(70)
16.7
(62.1)
8.9
(48)
0.6
(33.1)
−1.1
(30)
−2.2
(28)
Տեղումներ մմ (դյույմ) 7.2
(0.283)
9.5
(0.374)
19.5
(0.768)
12.9
(0.508)
9.8
(0.386)
12.3
(0.484)
61.3
(2.413)
32.6
(1.283)
10.8
(0.425)
1.7
(0.067)
2.3
(0.091)
6.9
(0.272)
186.8
(7.354)
Միջին ամսական արևային ժամ 222.3 211.6 250.8 273.3 293.5 266.8 265.0 277.6 277.6 274.9 255.0 229.2 3097,6
աղբյուր: NOAA (1961–1990)[3]

Քաղաքը Պակիստանի կարևոր արդյունաբերական և առևտրային կենտրոնն է, որը այլ արդյունաբերական քաղաքների հետ կապված է երկաթուղային և օդային հաղորդակցությամբ, ինչպիսիք են՝ Լահորը, Կարաչին, Գուջրանվալան և Կվետտան։ Արդյունաբերությունը ներառում է պարարտանյութերի, կոսմետիկայի, տեքստիլ և գյուղատնտեսական հումքի մշակման արտադրությունները։

Քաղաքը հայտնի է նաև իր արհեստներով (գորգեր և կերամիկա) և արհեստագործական արտադրությամբ, որի արդյունքում հնարավոր է օգտագործել մանկական աշխատանքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության մեծ մասը մուսուլմաններ են, բայց քաղաքում գտնվում է Լահոր մետրոպոլիտի թեմի ամբիոնը[4]։

Բնակչության 42 % խոսում են սարայկերեն, 42 %-ը՝ փանջաբերեն, մնացած 23 %-ը ուրդու լեզվով[5]։

Քաղաքի բնակչությունը՝ ըստ տարիների[6]։
1961 1972 1981 1998 2012
358 201 538 949 732 070 1 197 384 1 550 046

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում Մուլտանը հնդկական ենթամայրցամաքում սուֆիզմի զարգացման կենտրոնն է եղել։ Այն ուխտատեղի է եղել երկու հարգված սրբերի հայտնի դամբարանների շնորհիվ, Սուխրավարդիյայի եղբայրության սուֆիացի շեյխեր՝ Բահաուդին Զակարիյ Մուլտան (1182—1262) և նրա թոռ Ռուկնուդին Աբուլ Ֆատխ (1335), հայտնի է որպես «Ռուկն-ի-ալամ» անվամբ։ Մուլտանում ձևավորվում է մուսուլմանական դամբարանի բնորոշ ոճը՝ երկհարկանի շինություն, որը բաղկացած է տարբեր չափերի երկու ութանկյուններից։ Ռուկն-ի-Ալամ դամբարանի վերականգնումն արժանացել է Ագա-Խան ճարտարապետության մրցանակին։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pakistan’s 10 most populous cities revealedSAMAA TV, 2017.
  2. «Multan, Pakistan Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «Multan Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  4. «Dioecesis Multanensis». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  5. 1998 tehsils data at the Demobase
  6. «Multān» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. The-News-International-Latest-News-Breaking-Pakistan-News(չաշխատող հղում)
  8. Ministry of Foreign Affairs
  9. «Gilani visits land of his forefathers — Thaindian News». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլտան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 74