Jump to content

Մուհամմադ Սալահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուհամեդ Սալահից)
Մուհամմադ Սալահ
արաբ․՝ محمد صلاح‎‎
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մուհամմադ Սալահ Համեդ[1]
Քաղաքացիությունը Եգիպտոս Եգիպտոս
Մականուն The Pharaoh
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1992 (32 տարեկան)
Ծննդավայր Բասիոն, Գարբիա, Եգիպտոս
Հասակ 175
Քաշ 72
Դիրք Հարձակվող[2]
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 11
Պատանեկան կարիերա
2002-2010 Եգիպտոս Մոկավլուն

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Եգիպտոս Մոկավլուն 41 (11)
2012-2014 Իտալիա Բազել 47 (9)
2014- Անգլիա Չելսի ՖԱ 13 (2)
2015   Իտալիա Ֆիորենտինա 16 (6)
2015-2017   Իտալիա Ռոմա ՖԱ 65 (29)
2017-այժմ Անգլիա Լիվերպուլ 57 (45)
Ազգային հավաքական
2010-2011 Եգիպտոս Եգիպտոս Մ-20 11 (3)
2010-2011 Եգիպտոս Եգիպտոս Մ-23 11 (4)
2011-ներկա Եգիպտոս Եգիպտոս 62 (39)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մուհամմադ Սալահ Համիդ Մահրուս Ղալի (արաբ․՝ محمد صلاح حامد محروس غالي‎‎, ծնվել է 1992 թվականի հունիսի 15-ին, Բասյունե, Գարբիա, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս անգլիական Լիվերպուլի և Եգիպտոսի ազգային հավաքականի֊ի կազմում։

Սալահը ներկայացնում է իր թիմին փոքր տարիքայինների միջազգային ասպարեզում, մասնակցել է երիտասարդական հավաքականների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Առաջին տարում Բազելը հաղթեց Սուպերլիգան և ստացել է Աֆրիկայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը[6]։ 2013 թվականին նա արժանացել է Շվեյցարիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալահը, Մոկավլյուն ակումբի սան է։ 2010/11 մրցաշրջանում Մոհամեդդը հանդիսանում էր հիմնական կազմի հզորագույն ֆուտբոլիստներից մեկը։ 2010 թվականի դեկտեմբերի 25-ին Ալ-Ահլիի դեմ խաղում նա խփեց իր առաջին գնդակը թիմի կազմում։ Պորտ-Սաիդեյի ողբերգությունից հետո՝ 2012 թվականի սկզբին առաջնությունը կանգնեցվեց[7]։

2012 թվականի ամռանը Մուհամմադը լքեց «Էրաբ Կոնտրակտորս» ակումբը և տեղափոխվեց շվեյցարական Բազել։ 2012 թվականի ապրիլի 10-ին հայտարարվեց, որ ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել Բազելի հետ։ 2012 թվականի հունիսի 13-ին իր դեբյուտային խաղում Ստյաուային խփեց գնդակ, որը եղավ առաջինը Բազելում։ Դեբյուտը պաշտոնական խաղում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի նախընտրական խաղում՝ Մոլդեյի դեմ։ Մոհամեդն անգամ ուներ կարիք տեղափոխվել ռումինական ակումբ, բայց նա չռեալիզացրեց մի տեղից մյուսը տեղափոխվելը։ Օգոստոսի 12-ին Տունայի դեմ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ հարձակվողի դեբյուտը շվեյցարական առաջնությունում։ Այդ խաղում նա իր դերն ունեցավ բոլոր գոլերի մեջ և օգնեց իր թիմին հաղթել 3։1 հաշվով։ Օգոստոսի 18-ին Լոզանիի դեմ խաղի ժամանակ Սալահը խփեց իր առաջին գնդակը առաջնությունում։

2014 թվականի հունվարի 26-ին Մուհամմադը տեղափոխվեց անգլիական Չելսի։ Նա կնքեց 5 տարվա պայմանագիր և վերցրեց 15 համարի մարզաշապիկը[8]։ Փետրվարի 8-ին Նյուքասլի հետ խաղում նա նշեց իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում՝ փոխարինելով Վիլյանին երկրորդ խաղակեսի ընթացքում[9]։ Մարտի 22-ին Արսենալի հետ խաղում նա խփեց իր առաջին գնդակը Չելսիում[10]։

Վարձավճարով Ֆիորենտինայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Սալահը տեղափոխվեց իտալական Ֆիորենտինատրվարի[11]։ Փետրվարիի 8-ին Ատալանտայի դեմ խաղում Մուհամմադը իր դեբյուտը նշեց Սերիա Ա-յում, փոխարինելով Խոկաինին երկրորդ խաղակեսում։ Մեկ շաբաթ անց Սասուոլոյի հետ խաղում Սալահը խփեց իր առաջին գնդակը Ֆիորենտինայի կազմում[12]։ Փետրվարի 26-ին Եվրոպա Լիգայում, անգլիական Տոտենհեմի հետ հան դիպման ժամանակ, նա խփեց գնդակ, որը Ֆիորենտինային դուրս բերեց 1/8 եզրափակիչ փուլ[13]։ Մարտի 1-ին Ինտերի հետ խաղում Մոհամեռդի գնդակը օգնեց հաղթել Ինտերին, որը եղավ 1990/2000 մրցաշրջանից հետո առաջին հաղթանակը[14]։ Մարտի 5-ին թուրինյան Յուվենտուսի հետ խաղում Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում նա ձևակերպեց դուբլ[15]»[15]:

2015 թվականի օգոստոսի 6-ին Սալահը վարձավճարով տեղափոխվեց Ռոմա։ Օգոստոսի 22-ին, «Էլլաս Վերոնա»-ի դեմ խաղում նա առաջին խաղն անց կացրեց նոր ակումբում։ Սեպտեմբերի 20-ին «Սասուոլո»-ի դեմ խաղում հարվածեց առաջին գոլը նոր ակումբի կազմում։ 2016 թվականի նոյեմբերի 6-ին «Բոլոնի»-ի դեմ խաղում առաջին անգամ Սալահը կազմեց հեթ-տրիկ եվրոպական չեմպիոնատում:2015 թվականի ավարտին «Ռոմա»-ն վերջնականապես գնեց Սալահի տրանսֆերը։

2017 թվականի հունիսի 22-ին տեղափողվեց Լիվերպուլ։ Տրանսֆերի արժեքը կազմեց 42մլն եվրո և ստացավ 11 համարի մարզաշապիկը։ Օգոստոսի 12-ին «Ուոտֆորդ»-ի դեմ անց կացրեց առաջին խաղը նոր ակումբում և հենց նույն խաղի ժամանակ էլ Խփեց իր առաջին գոլը Լիվերպուլի կազմում։ Օգոստոսի 24-ին Սալահը «Կարմիրների» կազմում խփեց իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում, օգնելով Լիվերպուլին հաղթահարել գերմանական «Հոֆֆենհայմի» արգելքը [1]:

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական Մրցաշրջան Ըննկերականներ Առաջնություններ Ամբողջը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Եգիպտոս Եգիպտոս 2011 0 0 2 1 2 1
2012 11 5 4 2 15 7
2013 3 2 6 5 9 7
2014 3 2 6 3 9 5
2015 1 0 0 0 1 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 18 9 18 11 36 20

Հաջողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիա Բազել

  • Սուպերլիգայի չեմպիոն՝ 2012/13, 2013/14 [2]

Անգլիա Չելսի

  • Անգլիական գավաթի լիգայի հաղթող` 2015 [3]

Անգլիա Լիվերպուլ

  • Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող` 2019/20 [4]
  • Չեմպիոնների լիգայի հաղթող` 2018/19 [5]
  • Ուեֆա Սուպեգավաթի հաղթող` 2019/20 [6]
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող` 2020 [7]
  • Անգլիայի գավաթի հաղթող՝ 2021/22 [8]
  • Անգլիայի գավաթի լիգայի հաղթող՝ 2022, 2024 [9][10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Premier League Clubs submit Squad Lists» (PDF). Официальный сайт английской Премьер-лиги. 2014 թ․ փետրվարի 14. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Player profile: Mohamed Salah». Transfermarkt. 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  3. 3,0 3,1 English Wikipedia community Wikipedia — 2001.
  4. http://metro.co.uk/2018/01/04/mohamed-salah-beats-sadio-mane-caf-african-play.er-year-award-7205222/
  5. http://metro.co.uk/2018/01/04/mohamed-salah-beats-sadio-mane-caf-african-player-year-award-7205222/
  6. «Toure wins his second African Player of the Year Award» (անգլերեն). Официальный сайт КАФ. 2012 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «Egypt's Premier League cancelled». BBC Sport. British Broadcasting Corporation. 2012 թ․ մարտի 10. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  8. «Трансфер Салаха завершен» (ռուսերեն). Официальный сайт ФК «Челси». 2014 թ․ հունվարի 27. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.(չաշխատող հղում)
  9. «Челси VS. Ньюкасл Юнайтед 3-0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 8.
  10. «Челси VS. Арсенал 6-0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 22.
  11. ««Фиорентина» арендует Салаха» (ռուսերեն). Sports.ru. 2015 թ․ փետրվարի 2. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  12. «Сассуоло VS. Фиорентина 1-3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  13. «Фиорентина VS. Тоттенхэм Хотспур 2-0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 26.
  14. «Интер VS. Фиорентина 0-1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 1.
  15. 15,0 15,1 «Ювентус VS. Фиорентина 1-2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Սալահ» հոդվածին։