Ջանլուկա Մանչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանլուկա Մանչինի
Gianluca Mancini
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 17, 1996(1996-04-17)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 190 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
(վարձավճարով Ատալանտայից)
Համար 23
Պատանեկան կարիերա
2006-2015 Իտալիա Ֆիորենտինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
2015-2016   Իտալիա Պերուջա 12 (0)
2016-2017 Իտալիա Պերուջա 5 (0)
2017-ներկա Իտալիա Ատալանտա 41 (6)
2017   Իտալիա Պերուջա 8 (1)
2019-ներկա   Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2017-2019 Իտալիա Իտալիա Մ21 13 (0)
2019-ներկա Իտալիա Իտալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 17-ի, 2019

Ջանլուկա Մանչինի (իտալ.՝ Gianluca Mancini, ապրիլի 17, 1996(1996-04-17)[1], Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ատալանտայից վարձավճարով հանդես է գալիս Ռոմայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուջա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչինին Ֆիորենտինայի ակադեմիայի սան է[3][4]։ 2015 թվականի հուլիսի 10-ին նա 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Պերուջա[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Մանչինին նշեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Ռեջանայի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց սեպտեմբերի 11-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[7]։ Վարձավճարի ընթացքում Մանչինին անցկացրեց 14 հանդիպում, ինչից հետո 2016 թվականի օգոստոսի 1-ին լրիվ տրանսֆերով միացավ Պերուջային[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի ապրիլի 29-ին՝ Պրո Վերչելիի դեմ խաղում[9]։ Պերուջայի առաջին թիմի կազմում Մանչինին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 12-ին Մանչինին 200․000 եվրոյով տեղափոխվեց Ատալանտա, ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Պերուջա[10][11]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 24-ին՝ փոխարինելով Ռաֆայել Տոլոյին Ֆիորենտինայի դեմ խաղում[12]։ Առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց 2018 թվականի փետրվարի 4-ին՝ Կիևոյի դեմ խաղում[13]։ Մարտի 14-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 79-րդ րոպեին[14]։ Իր առաջին մրցաշրջանում Մանչինին անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[15]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություննեում Մանչինին անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Սարաևոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[16][17]։ Հոկտեմբերի 27-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում[18]։ Նոյեմբերի 4-ին նա գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[19]։ Ատալանտայի կազմում Մանչինին անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[20]։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 17-ին Մանչինին վարձավճարով միացավ Ռոմային[21][22]՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[23][24][25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչինին ներկայացրել է Իտալիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում[26]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[27][28][29]՝ անցկացնելով 3 հանդիպում[30], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[31][32]։

Իտալիայի ազգային հավաքական Մանչինին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 16-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղերի համար[33][34][35], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[36][37]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2019 թվականի մարտի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիխտենշտայնի դեմ խաղում[38][39][40]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պերուջա 2015–16 Սերիա B 12 0 2 0 14 0
2016–17 13 1 1 0 2 0 16 1
Ընդհանուր 25 1 3 0 0 0 2 0 30 1
Ատալանտա 2017–18 Սերիա A 11 1 2 0 0 0 13 1
2018–19 30 5 2 0 3 1 35 6
Ընդհանուր 41 6 4 0 3 1 0 0 48 7
Ռոմա 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 66 7 7 0 3 1 2 0 78 8

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[41]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 2 0
Ընդհանուր 2 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - G. Mancini - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «Gianluca Mancini scout report». soccersouls.com (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Byard, Amy. «Who is this pacy defensive powerhouse on Arsenal's radar? All you need to know» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.(չաշխատող հղում)
  5. «Le prime parole del nuovo grifone Gianluca Mancini "L'emozione di arrivare a Perugia è forte!"». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «AC Perugia Calcio - Reggio Audace FC, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «Delfino Pescara 1936 - AC Perugia Calcio, Sep 11, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «ViolaChannel - MANCINI AL PERUGIA». it.violachannel.tv (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. «FC Pro Vercelli 1892 - AC Perugia Calcio, Apr 29, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. «Mercato: preso Mancini a titolo definitivo». www.atalanta.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. «Atalanta, dal Perugia arriva Mancini. Sarà l'erede di Caldara?». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. «ACF Fiorentina - Atalanta BC, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  13. «Atalanta BC - Chievo Verona, Feb 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. «Juventus FC - Atalanta BC, Mar 14, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  15. «Gianluca Mancini | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  16. «Atalanta BC - FK Sarajevo, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  17. UEFA.com. «UEFA Europa League - Atalanta-Sarajevo». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  18. «Atalanta BC - Parma Calcio 1913, Oct 27, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  19. «Bologna FC 1909 - Atalanta BC, Nov 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  20. «Official: Gianluca Mancini joins Roma from Atalanta |» (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  21. «AS Roma sign defender Gianluca Mancini from Atalanta». Reuters (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  22. «AS Roma sign defender Gianluca Mancini from Atalanta». Eurosport. 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  23. «Mancini completes Roma move». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  24. «Official | Roma sign Gianluca Mancini from Atalanta | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  25. «OFFICIAL: Mancini joins Roma, the figures and details revealed». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  26. Calvin (2019 թ․ հունվարի 6). «Scouting Profile of Atalanta's Gianluca Mancini, targeted by Everton, Arsenal and Dortmund». Royal Blue Mersey. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  27. «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  28. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  29. «Parte l'avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini». www.figc.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  30. UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  31. «Italy out of U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  32. «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  33. «Kean to get Italy call | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  34. «Breaking: Kean to receive Italy call-up». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  35. «Moise Kean to get called up to Italy senior squad for United States friendly». Black & White & Read All Over. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  36. «Italy - Portugal, Nov 17, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  37. «Italy - United States, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  38. «Italy - Liechtenstein, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  39. Simpson, Christopher. «Moise Kean, Italy Beat Liechtenstein 6-0 in Euro 2020 Qualifying». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  40. «Euro 2020: Italy hit Liechtenstein for six | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  41. 41,0 41,1 «Gianluca Mancini». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]