Ռենատու Սանչեշ
Ռենատու Սանչեշ պորտ.՝ Renato Júnior Luz Sanches | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Գիշատիչ | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 18, 1997[1][2][3] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | «Բավարիա» | ||
Համար | 35 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռենատու Ժունյոր Լուշ Սանչեշը (պորտ.՝ Renato Júnior Luz Sanches, օգոստոսի 18, 1997[1][2][3], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Բավարիա» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Եվրո 2016 թվականի չեմպիոն։ Իր անսովոր սանրվածքի պատճառով ստացել է «Գիշատիչ» մականունը։ Համարվում է Եվրոպայի առաջնության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռենատուն «Բենֆիկայի» սան է, որը գտնվում է իր քաղաքում։ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին «Տոնդելայի» հետ խաղում նշել է իր նորամուտը, փոխարինելով Ժոնասին երկրորդ խաղակեսում[4]։ Իսկ արդեն 2015 թվականի նոյեմբերի 25-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում ղազախական «Աստանայի» հետ խաղում նշեց իր միջազգային նորամուտը[5]։ Դեկտեմբերի 4-ին «Ակադեմիկի» հետ խաղում Սանչեշը 30 մետրից կատարած հարվածով իր առաջին գոլը խփեց «արծիվների» կազմում։ Իր համար նորամուտի առաջնությանը նա դարձավ չեմպիոն։
2016 թվականի մայիսի 10-ին հնգամյա պայմանագիր ստորագրեց Մյունխենի «Բավարիայի» հետ[6]։ Տրանսֆերի գինը կազմեց 35 միլիոն եվրո։ Սանչեշը դարձավ առաջին պորտուգալացին բավարական թիմի կազմում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Մալթայում Ռենատուն պատանեկական հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի պատանեկական առաջնությանը։ Առաջնության ժամանակ նա խաղաց Շոտլանդիայի[7], Շվեյցարիայի[8] և Անգլիայի[9] դեմ։ Շոտլանդացիների հետ խաղում Սանչեշը աչքի ընկավ գոլով[10]։
2016 թվականի ամռանը Ռենատուն Ֆրանսիայում դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն[11]։ Առաջնության ժամանակ նա խաղաց Իսլանդիայի[12], Հունգարիայի[13], Խորվաթիայի[14], Լեհաստանի[15], Ուելսի[16] և Ֆրանսիայի[17] դեմ։ 1/4 եզրափակչում Լեհաստանի դեմ խաղում Ռենատուն հենց առաջին րոպեներից դուրս եկավ խաղադաշտ։ Նա դարձավ ամենա երիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղացել է Պորտուգալիայի կազմում մեծ առաջնությունների ժամանակ (18 տարեկան 316 օրական)։ Այդ խաղում խփեց գոլ, որով հավասարեցրեց հաշիվը և օգնեց Պորտուգալիային անցնել կիսաեզրափակիչ։ Ինչպես նաև Ռենատուն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Тондела VS. Бенфика Лиссабон 0:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—10—30
- ↑ «Астана VS. Бенфика Лиссабон 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—11—25
- ↑ ««Бавария» подписала Ренату Саншеша - FC Bayern München AG»։ FC Bayern München AG։ Վերցված է 2016-05-10
- ↑ «Шотландия (до 17) VS. Португалия (до 17) 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-05-09
- ↑ «Швейцария (до 17) VS. Португалия (до 17) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-05-12
- ↑ «Португалия (до 17) VS. Англия (до 17) 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-05-18
- ↑ «Бенфика Лиссабон VS. Академика Коимбра 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—12—04
- ↑ «Португалия VS. Болгария 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-03-25
- ↑ «Португалия VS. Исландия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-14
- ↑ «Венгрия VS. Португалия 3:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-22
- ↑ «Хорватия VS. Португалия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-25
- ↑ «Польша VS. Португалия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-30
- ↑ «Португалия VS. Уэльс 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-07-06
- ↑ «Португалия VS. Франция 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-07-10
|
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիսաբոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Սուոնսի Սիթիի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ