Անդրեա Բելոտի
![]() Բելոտին Տորինոյի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1993 (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2006 |
![]() | ||
2006-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 |
![]() | 39 | (14) |
2013-2015 |
![]() | 62 | (16) |
2015-ներկա |
![]() | 210 | (92) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 |
![]() | 6 | (2) |
2012-2013 |
![]() | 9 | (4) |
2013-2015 |
![]() | 18 | (9) |
2016-ներկա |
![]() | 18 | (5) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անդրեա Բելոտի (իտալերեն՝ Andrea Belotti, դեկտեմբերի 20, 1993, Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[1]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբինոլեֆե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելոտին Ալբինոլեֆեի ակադեմիայի սան է[2]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի մարտի 10-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[3]։ Իր առաջին մրցաշրջանում Բելոտին անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ, սակայն Ալբինոլեֆեն զբաղեցրեց վերջին հորիզոնականը Սերիա B-ում և դուրս մնաց Սերիա C1։ 2012-13 մրցաշրջանում Բելոտին տեղափոխվեց ակումբի առաջին թիմ՝ անցկացնելով 30 հանդիպում և դառնալով 12 գոլի հեղինակ։
Պալերմո[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բելոտին 500,000 եվրոյի դիմաց վարձավճարով միացավ Պալերմոյին[4]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 24-ին՝ Բարիի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 5-ին՝ Բրեշիայի դեմ խաղում[6]։ Նոյեմբերի 30-ին՝ Նովարայի դեմ խաղում Բելոտին դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[7]։ 2014 թվականի մայիսի 25-ին իտալացին դուբլ ձևակերպեց Տերնանայի դեմ խաղում[8]։ 2013-14 մրցաշրջանում Պալերմոն Բելոտիի հետ հաղթեց Սերիա B-ն՝ տեղափոխվելով Սերիա A[9]: Հունիսի 18-ին ակումբը գնեց Բելոտիին համատեղ սեփականության գործարքով՝ հնարավորություն ստանալով գնելու նրա տրանսֆերի մյուս մասը 3․5 միլիոն եվրոյի դիմաց[10][11]։
Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում Բելոտին անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Պաուլո Դիբալային Սամպդորիայի դեմ խաղում[12]։ Սեպտեմբերի 12-ին Պալերմոն գնեց Բելոտիի ամբողջ տրանսֆերը[13]։ Սեպտեմբերի 24-ին՝ Նապոլիի դեմ խաղում իտալացին դարձավ դուբլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից[14]։ Պալերմոյի կազմում Բելոտին անցկացրեց 64 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 18-ին Բելոտին 7․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[15][16][17]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 13-ին՝ Վերոնայի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 28-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[19][20]։ 2016 թվականի հունվարի 16-ին Բելոտին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով Տորինոյին հաղթել 4-2 հաշվով[21]։ Փետրվարի 3-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[22]։ Իր առաջին մրցաշրջանում Տորինոյի կազմում Բելոտին անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[23]։
2016-17 մրցաշրջանում իր առաջին գոլը Բելոտին խփեց 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ Միլանի դեմ խաղում, սակայն չկարողացնել իրացնել 11-մետրանոց հարվածը, ինչի պատճառով Տորինոն պարտվեց 3-2 հաշվով[24]։ Օգոստոսի 28-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում նա ձևակերպեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին հատ-տրիկը[25]։ Սեպտեմբերի 25-ին Բելոտին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[26]։ Նոյեմբերի 5-ին նա դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[27]։ Նոյեմբերի 20-ին իտալացին 2 գոլի հեղինակ դարձավ Կրոտոնեի դեմ 2-0 հաշվով ավարտված խաղում[28]։ Դեկտեմբերի 4-ին Բելոտին երկարաձգեց իր պայմանագիրը Տորինոյի հետ մինչև 2021 թվականը[29]։ 2017 թվականի մարտի 5-ին՝ Պալերմոյի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ակումբի ավագի թևկապով[30]։ Այս խաղում իտալացին դարձավ ամենաարագ հետ-տրիկի հեղինակը Սերիա A-ում[31][32]՝ 2000 թվականի հունվարի 30-ից հետո, երբ Անդրեյ Շևչենկոն 3 գոլի հեղինակ դարձավ Պերուջայի դեմ խաղում[33][34]։ 2016-17 մրցաշրջանում Բելոտին անցկացրեց 35 հանդիպում[35]՝ խփելով 26 գնդակ և դառնալով Սերիա A-ի երրորդ լավագույն ռմբարկուն՝ Էդին Ջեկոյից (29) և Դրիս Մերտենսից (28) հետո[36]։
2017-18 մրցաշրջանում Բելոտին դարձավ Տորինոյի հիմնական ավագը[37]։ 2017 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[38]։ 2018 թվականի ապրիլի 4-ին Բելոտին հետ-տրիկ ձևակերպեց Կրոտոնեի դեմ խաղում[39]։ Մայիսի 13-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՍՊԱԼ-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[40]։ Այս մրցաշրջանում Բելոտին դարձավ 13 գոլի հեղինակ 35 խաղերում՝ չկարողանալով կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունը[41]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելոտին հանդես է եկել Իտալիայի Մ19, Մ20 և Մ21 տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը[42]՝ դառնալով 1 գոլի հեղինակ[43], սակայն Իտալիան չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը[44]։
Իտալիայի ազգային հավաքական Բելոտին առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսին՝ Ֆրանսիայի[45] և Իսրայելի[46] դեմ խաղերի համար[47]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[45][48]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 10-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում[49][50]։ Նոյեմբերի 12-ին Բելոտին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիխտենշտայնի դեմ խաղում[51]։ 2017 թվականի հունիսիի 11-ին նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Լիխտենշտայնի դեմ պատասխան խաղում՝ օգնելով Իտալիային հաղթել 5-0 հաշվով[52]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 23-ի դրությամբ[53]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ալբինոլեֆե | 2011–12 | Սերիա B | 8 | 2 | 0 | 0 | — | 8 | 2 | |||
2012–13 | Սերիա C1 | 31 | 12 | 1 | 0 | 32 | 12 | |||||
2013–14 | — | 1 | 0 | 1 | 0 | |||||||
Ընդհանուր | 39 | 14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 14 | ||
Պալերմո | 2013–14 | Սերիա B | 24 | 10 | 0 | 0 | — | 24 | 10 | |||
2014–15 | Սերիա A | 38 | 6 | 1 | 0 | 39 | 6 | |||||
2015–16 | — | 1 | 0 | 1 | 0 | |||||||
Ընդհանուր | 62 | 16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 64 | 16 | ||
Տորինո | 2015–16 | Սերիա A | 35 | 12 | 1 | 0 | — | 36 | 12 | |||
2016–17 | 35 | 26 | 3 | 2 | 38 | 28 | ||||||
2017–18 | 32 | 10 | 3 | 3 | 35 | 13 | ||||||
Ընդհանուր | 102 | 48 | 7 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 109 | 53 | ||
Կարիերայի ընդհանուր | 203 | 78 | 11 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 214 | 83 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 23-ի դրությամբ[53]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 5 | 3 |
2017 | 8 | 1 |
2018 | 4 | 1 |
Ընդհանուր | 18 | 5 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Հոկտեմբերի 9, 2016 | Ֆիլիպ II Արենա, Սկոպյե, Մակեդոնիա | ![]() |
1–0 | 3–2 | ԱԱ 2018 Որակավորում |
2 | Նոյեմբերի 12, 2016 | Ռայնպարկ մարզադաշտ, Վադուց, Լիխտենշտայն | ![]() |
1–0 | 4–0 | |
3 | 4–0 | |||||
4 | Հունիսի 11, 2017 | Ֆրիուլի Արենա, Ուդինե, Իտալիա | 2–0 | 5–0 | ||
5 | Մայիսի 28, 2018 | Կիբունպարկ, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա | ![]() |
2–0 | 2–1 | Ընկերական խաղ |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պալերմո
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պալոնե դ'Արգենտո․ 2016–17[54]
- Ջուզեպպե Պրիշոյի մրցանակ․ 2017[55]
- Gazzetta Sports-ի տարվա ելույթ․ 2017[56]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Italy - A. Belotti - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Scout Report: Andrea Belotti, Torino's 23-year-old striker who has taken Serie A by storm»։ 2017-03-24։ Վերցված է 2018-07-23
- ↑ «AS Livorno - UC AlbinoLeffe, Mar 10, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «PRESI BELOTTI E VERRE VIVIANO IN PRESTITO ALL'ARSENAL»։ U.S. Citta' di Palermo (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-21-ին։ Վերցված է 2018-07-23
- ↑ «FC Bari 1908 - US Palermo, Sep 24, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Brescia Calcio - US Palermo, Oct 5, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «US Palermo - Novara Calcio 1908, Nov 30, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Ternana Calcio - US Palermo, May 25, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ 9,0 9,1 «Palermo are back in Serie A»։ SBNation.com։ Վերցված է 2018-07-23
- ↑ «ACQUISTATA LA METÀ DI BELOTTI»։ U.S. Citta' di Palermo (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-03-ին։ Վերցված է 2018-07-23
- ↑ albinoleffe։ «Il Palermo Calcio riscatta la compartecipazione di Andrea Belotti»։ www.albinoleffe.com։ Վերցված է 2018-07-23
- ↑ «US Palermo - UC Sampdoria, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «RISCATTATA LA SECONDA META' DI BELOTTI "RINGRAZIO LA SOCIETA' PER LA FIDUCIA"»։ U.S. Citta' di Palermo (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-30-ին։ Վերցված է 2018-07-23
- ↑ «SSC Napoli - US Palermo, Sep 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino complete signing of Palermo forward | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino, preso Belotti dal Palermo: ha firmato, costera 7,5 milioni»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Belotti al Toro»։ TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Hellas Verona - Torino FC, Sep 13, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino FC - Bologna FC 1909, Nov 28, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino vs. Bologna - Football Match Report - August 28, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino FC - Frosinone Calcio, Jan 16, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «UC Sampdoria - Torino FC, Feb 3, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Andrea Belotti | Football Stats | Torino | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-23
- ↑ «AC Milan - Torino FC, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino FC - Bologna FC 1909, Aug 28, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino FC - AS Roma, Sep 25, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino FC - Cagliari Calcio, Nov 5, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «FC Crotone - Torino FC, Nov 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Belotti rinnova sino al 2021»։ TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino FC - US Palermo, Mar 5, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Belotti's star continues to rise with eight-minute hat-trick | The World Game»։ The World Game (en-GB)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Belotti: 'I don't think about €100m' | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-23
- ↑ «AC Perugia Calcio - AC Milan, Jan 30, 2000 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Serie A Week 31: Did You Know? | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Andrea Belotti | Football Stats | Torino | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Top Scorers Serie A 2016-2017 - Football»։ Eurosport։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Calciomercato Torino, Belotti capitano: indizio sul futuro? | Goal.com» (իտալերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Udinese Calcio - Torino FC, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino FC - FC Crotone, Apr 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Torino FC - SPAL 2013, May 13, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Andrea Belotti | Football Stats | Torino | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-23
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ uefa.com (2015-06-24)։ «Under-21 2015 - History - England-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - Standings – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ 45,0 45,1 «Italy - France, Sep 1, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Israel - Italy, Sep 5, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Italy: Ventura calls new faces | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Italy: Azzurri flop with France | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Macedonia - Italy, Oct 9, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Belotti: 'Great Italy courage' | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Liechtenstein - Italy, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Italy - Liechtenstein, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23
- ↑ 53,0 53,1 «Andrea Belotti»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Pallone d'argento a Belotti, premiazione prima del match Torino-Sassuolo» (it-IT)։ Վերցված է 2018-07-23
- ↑ Redazione (2017-03-21)։ «Belotti batte Dybala: al Gallo il premio Prisco per la lealtà sportiva - Toro.it»։ Toro.it (it-IT)։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Gazzetta Sports Awards: Buffon l'uomo dell'anno, Totti e Contador leggende»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-07-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Անդրեա Բելոտի Վիքիպահեստում |
---|
- Բելոտիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Բելոտիի պաշտոնական Տվիտերի էջը
- Բելոտիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բելոտին transfermarkt-ում
- Բելոտին soccerbase.com-ում
- Բելոտին WhoScored.com կայքում
- Բելոտին Տորինոյի պաշտոնական կայքում
- Բելոտին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|