Թեմմի Աբրահամ
Թեմմի Աբրահամ անգլ.՝ Tammy Abraham | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Թեմմի Աբրահամ[1] | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 2, 1997 (25 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա | ||||||||
Հասակ | 190 սմ | ||||||||
Քաշ | 86 կգ | ||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 42 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Թեմմի Աբրահամ (անգլ.՝ Tammy Abraham, հոկտեմբերի 2, 1997, Լոնդոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսիի» և Անգլիայի պատանեկան հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբրահամը ծնվել է Լոնդոնում։ Հաճախել է «Չելսիի» ակադեմիայի մինչև 8 տարեկանների համակարգ, անցել է «Չելսիի» ակադեմիայի ամբողջ համակարգը[2]։ 2014-15 մրցաշրջանում Թեմմին խաղացել է ակումբի երիտասարդական թիմում, որը հաղթել է Անգլիայի երիտասարդական գավաթը և ՈՒԵՖԱ պատանեկան լիգան։ Վերջինում խաղացել է 7 խաղ` խփելով 4 գոլ։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ երկխաղյա եզրափակչի արտագնա խաղում ձևակերպել է դուբլ (3-1)[3], իսկ պատասխան խաղում խփել հաղթական գոլը (2-1)[4]։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին Աբրահամը «Չելսիի» հետ կնքեց քառամյա պայմանագիր` մինչև 2018-19 մրցաշրջանի ավարտը[5]։ 2015-16 մրցաշրջանում թիմը նորից նվաճեց այդ երկու գավաթները, իսկ Աբրահամը ՈՒԵՖԱ պատանեկան լիգայի 9 խաղերում խփեց 8 գոլ, ռմբարկուների ցուցակում դառնալով երկրորդը։ Նա իր մարզավիճակը պահպանեց նաև Անգլիայի երիտասարդական գավաթում, «Մանչեսթեր Սիթիի» դեմ եզրափակիչ պատասխան խաղում խփելով հաղթական գնդակը (3-1)[6]։

Պատանեկան մակարդակում նրա արդյունքները (44 խաղում 41 գոլ) գրավեցին «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի ուշադրությունը, ով Աբրահամին հրավիրեց 2015-16 մրցաշրջանի ավարտին մարզվելու հիմնական կազմի հետ[7]:«Չելսիում» դեբյուտեց 2016 թվականի մայիսի 11-ին, Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի փոխարինված` «Լիվերպուլի» դեմ խաղում (1-1), 74-րդ րոպեին փոխարինելով Բերտրան Տրաորեին[8]։ 2016 թվականի մայիսի 15-ին «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում նա դեբյուտեց «Սթեմֆորդ Բրիջում»[9]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնադես է եկել Անգլիայի մինչև 18 և 19 տարեկանների հավաքականներում[10]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- մայիսի 15, 2016-ի դրությամբ[11]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Երկրի գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չելսի | 2015–16 | Պրեմիեր Լիգա | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Ընդհանուր կարիերայում | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլիայի երիտասարդական գավաթ (2)` 2015, 2016
- ՈՒԵՖԱ պատանեկան լիգա (2)` 2015, 2016
- Արդյունքում` 4 գավաթ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Premier League Clubs submit Squad Lists» (PDF) (անգլերեն)։ Официальный сайт Премьер-лиги։ 2016-05-15։ էջ 9։ Վերցված է 2016-05-15(չաշխատող հղում)
- ↑ «Tammy Abraham» (անգլերեն)։ «Չելսիի» պաշտոնական կայք։ 2016-05-15։ Վերցված է 2016-05-15
- ↑ «Chelsea have edge over City after Tammy Abraham double» (անգլերեն)։ Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայք։ 2015-04-20։ Վերցված է 2016-05-15
- ↑ «Chelsea retain The FA Youth Cup after 2-1 win over Man City» (անգլերեն)։ Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայք։ 2015-04-27։ Վերցված է 2016-05-15
- ↑ «Chelsea: Tammy Abraham pens new contract» (անգլերեն)։ Footytransfer.com։ 2015-10-15։ Վերցված է 2016-05-15
- ↑ «Chelsea win The FA Youth Cup for third successive season» (անգլերեն)։ Ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայք։ 2016-04-27։ Վերցված է 2016-05-15
- ↑ «Tammy Abraham training with Chelsea’s first-team» (անգլերեն)։ Squawka։ 2016-05-09։ Վերցված է 2016-05-15
- ↑ «Liverpool FC 1:1 Chelsea FC» (անգլերեն)։ Transfermarkt.com։ 2016-05-11։ Վերցված է 2016-05-15
- ↑ Kinsella Nizaar (15 May 2016)։ «Chelsea finally gives youth a chance, but will Conte follow suit?»։ Goal։ Վերցված է մայիսի 17, 2016
- ↑ «Tammy Abraham» (անգլերեն)։ Transfermarkt.com։ 2016-05-15։ Վերցված է 2016-05-15
- ↑ «Profile: Tammy Abraham» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2016-05-15։ Վերցված է 2016-05-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը Archived 2016-04-23 at the Wayback Machine. Chelsea-fc.ru կայքում (ռուս.)
- Պրոֆիլը Chelseafc.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը Worldfootball.net կայքում (անգլ.)
- Պրոֆիլը Football-lineups.com կայքում (անգլ.)
|
|