Բերտրան Տրաորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Բերտրան Տրաորե
NYRB-Chelsea (7).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բերտրան Իսիդոր Տրաորե[1]
Քաղաքացիությունը Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 6, 1995 (22 տարեկան)
Ծննդավայր Բոբո Դիուլասո, Լիոն, Բուրկինա Ֆասո[2]
Հասակ 180 սմ
Քաշ 76 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՉելսի
Համար 14
Պատանեկան կարիերա
2001-2009 թթ.
2009-2010 թթ թթ.
2010-2014 թթ.
Բուրկինա ՖասոԲոբո
ՖրանսիաՕսեր
ԱնգլիաՉելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-ներկա
2014-2015 թթ.
ԱնգլիաՉելսի
ՆիդերլանդներՎիտես (վարձավճար)
0 (0)
42 (16)
Ազգային հավաքական
2009-2011 թթ.
2011-ներկա
Բուրկինա ՖասոԲուրկինա Ֆասո (Մ-17)
Բուրկինա ՖասոԲուրկինա Ֆասո
7 (4)
22 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23 հուլիսի 2015 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 23 հուլիսի 2015 (UTC)

Բերտրան Իսիդոր Տրաորե (ֆր.՝ Bertrand Traoré, ծնվել է 6 սեպտեմբերի, 1995, Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո), բուրկինացի ֆուտբոլիստ, «Չելսիի» և Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի կիսապաշտպանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերտրանը ծնվել է Բուրկինա Ֆասոյի քաղաք Բոբո Դիուլասոյում, ֆուտբոլային ընտանիքում։ Նրա հայր Ֆեու Իսայը խաղացել է տեղական ֆուտբոլային ակումբ «Բոբոյում» և իր հավաքականը ներկայացրել է միջազգային մակարդակում։ Բերտրանը ընտանիքում համարվում է ամենափոքրը։ Իր երկրորդ մեծ եղբայր Ալենը նույնպես համարվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, այս պահին խաղալով ֆրանսիական «Լորյանում» և Բուրկինա Ֆասոյի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրաորեն իր պատանեկան կարիերան սկսել է տեղական ակումբ «Բոբոյում»։ 2009 թվականին տեղափոխվել է ֆրանսիական «Օսեր» ակումբի ակադեմիա։ 2010 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Տրաորեն միանում է «Չելսիի» ակադեմիային, մերժելով «Մանչեսթեր Յունայթեդին»[3][4][5]։ Սակայն դեռ 2011 թվականի հունվարին Տրաորեն դեռ պայմանագիր չէր կնքել ակումբի հետ[6], իսկ 2012 թվականի հունվարին ակումբը ընդունեց, որ Տրաորեն երբեք «Չելսիի» խաղացողը չի եղել, թեկուզ 6 շաբաթյա միջսեզոնային արձակուրդների ժամանակ մեկ անգամ երիտասարդական թիմում խաղ է անցկացրել[7]։ 2013 թվականի հուլիսի 17-ին, մրցաշրջանի սկսվելուն ընդառաջ, ասիական միջսեզոնային տուրի շրջանակներում, Տրաորեն՝ ինչպես «հյուր» «Չելսիում», անցակացրեց առաջին խաղը ակումբի կազմում՝ «Սինգխի բոլոր աստղերի» դեմ[8]։ Չորս օր անց, 2013 թվականի հուլիսի 21-ին նա «Չելսիում»՝ «Մալազիայի բոլոր աստղերի» դեմ խաղում, խփեց իր առաջին գոլը։ Նույն խաղում նա գոլային փոխանցում կատարեց Ռոմելու Լուկակուին, ով այդ խաղում խփեց երրորդ գնդակը։ Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերով՝ «Տրաորեն պայմանագիր կկնքի սեպտեմբերին՝ 18 տարեկանում»։ 2013 թվականի հուլիսի 25-ին Բերտրանը՝ աջ ոտքի հարվածով գրավեց «Ինդոնեզիայի բոլոր աստղերի» դարպասի վերին անկյունը[9]։ 2013 թվականի հոկտեմբերի 31-ին Տրաորեն չորս ու կես տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[10], իսկ տրանսֆերը պաշտոնապես կայացավ 2014 թվականի հունվարի 1-ին[11]։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ հունվարի 2-ին, Բերտրանը մինչև սեզոնի վերջՙ ուղարկվեց վարձակալման դեպի հոլանդական «Վիտես»[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրաորեն մասնակցել է պատանեկան թիմերի 2009 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ իր թիմը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, այնտեղ պարտվելով Իսպանիայի հավաքականին 1։4 հաշվով[13]։ 2011 թվականին նա հաղթեց Աֆրիկայի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնությունը[14], եզրափակչում 2։1 հաշվով պարտության մատնելով «տան տիրոջը»՝ Ռուանդայի հավաքականին[15]։

2011 թվականի սեպտեմբերի 3-ին Տրաորեն հրավիրվեց ազգային հավաքական՝ խաղալու Հասարակածային Գվինեայի հավաքականի դեմ խաղում[16][17]։ 2012 թվականի սկզբին Տրաորեն հրավիրվեց ազգային հավաքական, մասնակցելու 2012 թվականի Աֆրիկայի գավաթի եզրափակիչ խաղերին և դարձավ մրցաշարի ամենաերիտասարդ խաղացողներից մեկը։ Հավաքականում դեբյուտը կայացավ 2012 թվականի հունվարի 31-ին, խմբային փուլի վերջին՝ Սուդանի դեմ խաղում 65-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։ Խաղը ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ Սուդանին[18]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարմացվել է 31 մայիսի, 2015 թվական

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտես (վարձավճար) 2013-14 15 3 15 3
2014-15 33 14 3 3 36 17
Ընդհանուր 48 17 3 3 0 0 0 0 51 20
Չելսի 2015-16 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ամբողջը կարիերայում 48 17 3 3 0 0 0 0 51 20

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարմացվել է 23 հուլիսի, 2015 թվական

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Ամբողջը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո 2011 2 0 1 0 3 0
2012 2 0 1 0 3 0
2013 2 1 3 0 5 1
2014 2 0 4 0 6 0
2015 2 0 3 0 5 0
Ամբողջը կարիերայում 10 1 12 0 22 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրկինա Ֆասո Բուրկինայի Ֆասոյի հավաքական

  • Աֆրիկայի մինչև 17 տարեկանների պատանեկան չեմպիոն (1)։ 2011
  • Արդյունքում։ 1 տիտղոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2009 FIFA U17 World Cup Squad lists» (անգլերեն)։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք։ 2013-07-26։ Վերցված է 2013-07-26 
  2. «Bertrand Isodore Traoré, milieu offensif Etalons Cadets: La nouvelle perle du foot burkinabè» (ֆրանսերեն)։ MaliWeb։ 2013-07-26։ Վերցված է 2013-07-26 
  3. «Bert chooses Blues over Utd» (անգլերեն)։ The Sun։ 2010-08-12։ Վերցված է 2013-07-26 
  4. «Chelsea told they have signed future superstar in Bertrand Traore» (անգլերեն)։ Tribal Football։ 2010-08-12։ Վերցված է 2013-07-26 
  5. «Chelsea beat Manchester United to Burkina Faso starlet Bertrand Traore - report» (անգլերեն)։ Goal.com։ 2010-08-12։ Վերցված է 2013-07-26 
  6. Matthew Kenyon (2011-01-22)։ «Burkina youngster hopes to star for Chelsea» (անգլերեն)։ BBC Sport։ Վերցված է 2013-07-26 
  7. «Words on: African Cup of Nations» (անգլերեն)։ «Չելսիի» պաշտոնական կայք։ 2012-01-18։ Վերցված է 2013-07-26 
  8. «Final whistle verdict: good start» (անգլերեն)։ «Չելսիի» պաշտոնական կայք։ 2013-07-17։ Վերցված է 2013-07-26 
  9. ««Ինդոնեզիայի աստղեր» — «Չելսի»: 1:8» (ռուսերեն)։ «Չելսիի» պաշտոնական կայք։ 2013-07-23։ Վերցված է 2013-07-26 
  10. «Տրաորեյի հետ կնքվել է պայմանագիր» (ռուսերեն)։ «Չելսիի» պաշտոնական կայք։ 2013-10-31։ Վերցված է 2013-10-31 
  11. «Տրաորեյի տրանֆերը ավարտվեց» (ռուսերեն)։ «Չելսիի» պաշտոնական կայք։ 2014-01-01։ Վերցված է 2014-01-01 
  12. «Vitesse heeft zich versterkt met Bertrand Traore.» (հոլանդերեն)։ «Վիտեսի» պաշտոնական կայք։ 2014-01-03։ Վերցված է 2014-01-03 
  13. «Bertrand Traore» (անգլերեն)։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք։ 2013-07-26։ Վերցված է 2013-07-26 
  14. «Team sheet vs. Rwanda U17» (pdf) (անգլերեն)։ ԿԱՖ-ի պաշտոնական կայք։ 2013-07-26։ Վերցված է 2013-07-26 
  15. «Stallions trample Wasps to win U17 Cup» (անգլերեն)։ ԿԱՖ-ի պաշտոնական կայք։ 2011-09-21։ Վերցված է 2013-07-26 
  16. «Alain et Bertrand Traoré, le foot au coeur» (ֆրանսերեն)։ Leberry։ 2011-09--07։ Վերցված է 2013-07-26 
  17. «Bertrand Traoré: "Drogba et Kalou m’ont bien accueilli lorsque je suis arrivé à Chelsea"» (ֆրանսերեն)։ 2011-09-17։ Վերցված է 2013-07-26 
  18. «Սուդան v Բուրկինա Ֆասո 2:1» (անգլերեն)։ Soccerway.com։ 2012-01-31։ Վերցված է 2013-07-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]