Մեյսոն Մաունտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մեյսոն Մաունտ
Mason Mount
2022 FIFA World Cup England 6–2 Iran - (38) (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Mason Tony Mount
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1999(1999-01-10)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պորտսմութ, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Հասակ 181 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Չելսի
Համար 19
Պատանեկան կարիերա
2005-2017 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-ներկա Անգլիա Չելսի 8 (4)
2017-2018   Նիդերլանդներ Վիտես 29 (9)
2018-2019   Անգլիա Դերբի Կաունտի 35 (8)
Ազգային հավաքական
2014-2015 Անգլիա Անգլիա Մ16 5 (0)
2015-2016 Անգլիա Անգլիա Մ17 9 (2)
2016 Անգլիա Անգլիա Մ18 5 (3)
2017-2018 Անգլիա Անգլիա Մ19 16 (7)
2018-ներկա Անգլիա Անգլիա Մ21 4 (1)
2019-ներկա Անգլիա Անգլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 8-ի, 2019

Մեյսոն Մաունտ (անգլ.՝ Mason Mount, հունվարի 10, 1999(1999-01-10)[1], Պորտսմութ, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաունտը Չելսիի ակադեմիայի սան է[4][5]։ 2017 թվականի հուլիսին նա 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[6][7]։

2017 թվականի հուլիսի 24-ին Մաունտը 1 տարվա վարձավճարով միացավ Վիտեսին[8][9]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով ԱԶ Ալկմարի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Լացիոյի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Ուտրեխտի դեմ խաղում[12]։ 2018 թվականի ապրիլի 14-ին Մաունտը 2 գոլային փոխանցում տվեց Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում[13]։ Ապրիլի 18-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն Վիտեսը պարտվեց 4-3 հաշվով[14]։ Մայիսի 9-ին անգլիացին հետ-տրիկ ձևակերպեց ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[15]։ Վիտեսի կազմում Մաունտը անցկացրեց 39 հանդիպում բոլոր մրցաշարերում[16]՝ դառնալով 14 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[17][18]։ 2017-18 մրցաշրջանում նա նաև ընդգրկվեց Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքականում[19]։

Մաունտը Չելսիի Մ18 թիմի կազմում 2016 թվականին

2018 թվականի հուլիսի 17-ին Մաունտը 1 տարվա վարձավճարով միացավ Չեմպիոնշիպում հանդես եկող Դերբի Կաունտիին[20][21][22]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 3-ին՝ Ռեդինգի դեմ խաղում՝ գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 60-րդ րոպեին[23][24]։ Օգոստոսի 25-ին՝ Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում Մաունտը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[25]։ 2019 թվականի մարտի 30-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում[26][27]։ Ապրիլի 13-ին՝ Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում Մաունտը ձևակերպեց իր կարիերայի առաջին հեթ-տրիկը[28][29]։ Մայիսի 27-ին նա թիմի մեկնարկային կազում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Աստոն Վիլլայի դեմ խաղում[30], սակայն Դերբի Կաունտին պարտվեց 2-1 հաշվով[31][32]։ Վարձավճարի ընթացքում Մաունտը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[33]։

2019-20 մրցաշրջանում Մաունտը վերադարձավ Չելսի՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[34][35][36]։ 2019 թվականի հուլիսի 15-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[37][38][39][40]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[41][42]։ 2019 թվականի օգոստոսի 14-ին Մաունտը փոխարինեց Քրիստիան Պուլիշիչին ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթի Լիվերպուլի դեմ խաղում և իրացրեց իր 11-մետրանոցը[43], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա հարվածաշարում[44][45]։ Իր առաջին գոլը Չելսիի կազմում խփեց օգոստոսի 18-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[46][47]։ Օգոստոսի 24-ին անգլիացին գոլի հեղինակ դարձավ Նորվիչ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[48][49]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Մաունտը անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ խմբային փուլի Վալենսիայի դեմ խաղում[50], սակայն վնասվածք ստացավ հանդիպման 16-րդ րոպեին և փոխարինվեց Պեդրոյի կողմից[51][52]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաունտը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականների կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[53]՝ անցկացրած 4 խաղերում դառնալով 1 գոլի հեղինակ[54], իսկ Անգլիան դուրս մնաց քառորդ եզրափակչում՝ 1-0 հաշվով պարտվելով Իսպանիային[55][56]։ 2017 թվականին Մաունտը մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը[57]՝ օգնելով Անգլիային հաղթել մրցաշարը[58][59]։ Այստեղ նա անցկացրեց դարձավ 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ 5 խաղերում[60]՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[61] և ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[62]։ 2019 թվականին Մաունտը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[63][64][65]՝ անցկացնելով 3 հանդիպում[66] և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Ռումինիայի դեմ խաղում[67][68], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[69][70][71]։

2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ Մաունտը մարզվեց Անգլիայի ազգային հավաքականի հետ[72][73], սակայն չընդգրկվեց հավաքականի՝ առաջնության համար վերջնական կազմում[74][75]։ Ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերին՝ Խորվաթիայի և Իսպանիայի դեմ խաղերի համար[76][77][78][79], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[80][81]։ Իր դեբյուտը Անգլիայի հավաքականի կազմում նշեց 2019 թվականի սեպտեմբերի 7-ին՝ փոխարինելով Ջորդան Հենդերսոնին Բուլղարիայի դեմ խաղում[82][83]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[84]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտես (վարձավճար) 2017–18 Էրեդիվիզի 29 9 1 0 6 0 3 5 39 14
Դերբի Կաունտի (վարձավճար) 2018–19 Չեմպիոնշիպ 35 8 2 0 7 3 44 11
Չելսի 2019–20 Պրեմիեր Լիգա 8 4 0 0 2 0 1 0 11 4
Կարիերայի ընդհանուր 72 21 3 0 8 0 11 8 94 29

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ[84]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2017[59]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չելսիի ակադեմիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016–17[89]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2017[61]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2017[62]
  • Էրեդիվիզիի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. հունվար 2018[90]
  • Վիտեսի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2017–18[17]
  • Էրեդիվիզիի խորհրդանշական հավաքական. 2017–18[19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.transfermarkt.co.uk/mason-mount/profil/spieler/346483
  3. «England - M. Mount - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  4. «Is Mason Mount the next academy star from Chelsea? We profile the talented teenager»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  5. McKenzie Mikael (2018-10-05)։ «Mason Mount: Who is Chelsea youngster named in England squad?»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  6. «Chelsea wonderkid Mason Mount is loaned out to Vitesse Arnhem»։ The Sun (en-GB)։ 2017-07-24։ Վերցված է 2018-08-21 
  7. «Mount signs new Chelsea contract before joining Vitesse on loan»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-08-21 
  8. «Mount signs new deal and heads to Vitesse | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2018-08-21 
  9. «DONE DEAL: Chelsea wonderkid Mount signs with Vitesse on loan - Tribal Football»։ Վերցված է 2018-08-21 
  10. «Vitesse Arnhem - AZ Alkmaar, Aug 26, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  11. «Vitesse Arnhem - SS Lazio, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  12. «Vitesse Arnhem - FC Utrecht, Oct 1, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  13. «Vitesse Arnhem - Sparta Rotterdam, Apr 14, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  14. «AZ Alkmaar - Vitesse Arnhem, Apr 18, 2018 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  15. «ADO Den Haag - Vitesse Arnhem, May 9, 2018 - Play-Offs Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  16. «Mason Mount | Football Stats | Chelsea | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-21 
  17. 17,0 17,1 «Mason Mount becomes third Chelsea loanee to win Vitesse Player of the Year award»։ We Ain't Got No History։ Վերցված է 2018-08-21 
  18. «Chelsea midfielder Mason Mount named Vitesse Player of the Year - Tribal Football»։ Վերցված է 2018-08-21 
  19. 19,0 19,1 «Elftal van het seizoen 2017/2018 bekend | Eredivisie»։ eredivisie.nl (en-US)։ 2018-05-09։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-01-ին։ Վերցված է 2019-10-08 
  20. «Derby County sign youngsters Mason Mount and Harry Wilson on loan»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-17։ Վերցված է 2018-08-21 
  21. «Derby sign Chelsea, Liverpool starlets on loan»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  22. «Frank Lampard secures loan deals for Chelsea and Liverpool starlets»։ talkSPORT (en-GB)։ 2018-07-17։ Վերցված է 2018-08-21 
  23. «Reading FC - Derby County, Aug 3, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  24. «Frank Lampard: Derby County boss makes winning start at Reading»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-03։ Վերցված է 2018-08-21 
  25. «Derby County - Preston North End, Aug 25, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  26. «Derby County - Rotherham United, Mar 30, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  27. «Derby County 6-1 Rotherham United: Martyn Waghorn hat-trick helps Rams thrash Millers» (en-GB)։ 2019-03-30։ Վերցված է 2019-10-08 
  28. «Derby County - Bolton Wanderers, Apr 13, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  29. «Mount scores first senior hat-trick sending Derby closer to Premier League promotion»։ Tribuna.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-16-ին։ Վերցված է 2019-10-08 
  30. «Derby County - Aston Villa, May 27, 2019 - Championship Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-09-ին։ Վերցված է 2019-10-08 
  31. «Championship play-off final: Aston Villa 2-1 Derby County» (en-GB)։ 2019-05-27։ Վերցված է 2019-10-08 
  32. Burt Jason, Tyers Alan (2019-05-27)։ «Aston Villa end three-year Premier League exile with deserved play-off final victory over Derby at Wembley»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-08 
  33. «Mason Mount | Football Stats | Chelsea | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-08 
  34. Steinberg Jacob (2019-09-20)։ «Mason Mount already a go-to man for Lampard in his new-look Chelsea | Jacob Steinberg»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08 
  35. 161385360554578 (2019-08-30)։ «How Chelsea star went from loan spells to England call up in 12 months»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-10-08 
  36. Mancini Jerry (2019-09-12)։ «Mason Mount Proving His Time Is Now At Chelsea»։ World Football Index (en-US)։ Վերցված է 2019-10-08 
  37. «Mason Mount commits to Chelsea with new contract signed | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-08 
  38. «Mason Mount: Chelsea midfielder signs five-year contract» (en-GB)։ 2019-07-15։ Վերցված է 2019-10-08 
  39. «Mason Mount extends Chelsea deal until 2024»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  40. «Soccer-Mason Mount signs new five-year contract with Chelsea»։ Reuters (անգլերեն)։ 2019-07-15։ Վերցված է 2019-10-08 
  41. «Manchester United - Chelsea FC, Aug 11, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  42. «Report: Man United 4 Chelsea 0 | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-08 
  43. «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01 
  44. Park Daniel Taylor at Vodafone (2019-08-14)։ «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01 
  45. CNN James Masters։ «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup»։ CNN։ Վերցված է 2019-10-01 
  46. «Chelsea FC - Leicester City, Aug 18, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  47. «Chelsea 1-1 Leicester City: Mount hits the heights before Foxes bite back»։ www.goal.com։ Վերցված է 2019-10-08 
  48. «Norwich City - Chelsea FC, Aug 24, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  49. «Match report: Norwich City 2 Chelsea 3 | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-08 
  50. «Chelsea FC - Valencia CF, Sep 17, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  51. «Mason Mount injury: Chelsea to assess ankle over next 48 hours» (en-GB)։ 2019-09-17։ Վերցված է 2019-10-08 
  52. Bridge Jacob Steinberg at Stamford (2019-09-17)։ «Ross Barkley’s penalty miss costs Chelsea as Valencia win opener»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08 
  53. Association The Football։ «England Under-17s squad named for Euro Championship »։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  54. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - England – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  55. «Spain U17 - England U17, May 15, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  56. UEFA.com։ «Under-17 - Spain-England»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  57. Association The Football։ «Young Lions squad for U19 Euro»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  58. Association The Football։ «Portugal 1-2 England U19s»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  59. 59,0 59,1 «European Under-19 Championship: England beat Portugal in final»։ BBC Sport (en-GB)։ 2017-07-15։ Վերցված է 2018-08-21 
  60. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - England – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  61. 61,0 61,1 uefa.com (2017-08-01)։ «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  62. 62,0 62,1 uefa.com (2017-07-25)։ «2017: Mason Mount»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  63. Association The Football։ «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07 
  64. «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad»։ The Sun (en-GB)։ 2019-05-27։ Վերցված է 2019-08-07 
  65. Flanagan Aaron (2019-05-27)։ «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced»։ mirror։ Վերցված է 2019-08-30 
  66. UEFA.com։ «England - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-30 
  67. «England U21 - Romania U21, Jun 21, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  68. «England U21 2-4 Romania U21: Late heartbreak for the Three Lions»։ Mail Online։ 2019-06-21։ Վերցված է 2019-10-08 
  69. «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (en-GB)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30 
  70. Wallace Sam (2019-06-21)։ «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-30 
  71. «England Under-21’s all but out of Euro 2019 after Romania loss»։ The Independent (անգլերեն)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30 
  72. «Chelsea kid Mason Mount invited to train with England World Cup squad»։ Mail Online։ Վերցված է 2018-08-21 
  73. «Chelsea's Mason Mount set to train with England World Cup squad after earning Gareth Southgate praise | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  74. Association The Football։ «Three Lions listed»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-21 
  75. «England World Cup squad plus stand-by list in full»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-08-21 
  76. Association The Football։ «There are three new faces named in England squad to face Croatia and Spain in October»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  77. Verschueren Gianni։ «Jadon Sancho, Mason Mount, James Maddison in England Squad vs. Spain, Croatia»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  78. James Stuart (2018-10-04)։ «Sancho, Mount and Maddison get first England call-ups from Southgate»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08 
  79. 161385360554578 (2018-10-04)։ «Maddison, Mount and Sancho earn debut call-ups as latest England squad is named»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-10-08 
  80. «Croatia - England, Oct 12, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  81. «Spain - England, Oct 15, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  82. «England - Bulgaria, Sep 7, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08 
  83. «Internationals: Mason Mount makes England debut in big win | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-08 
  84. 84,0 84,1 «Mason Mount»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-21 
  85. Fifield Dominic (2016-04-27)։ «Chelsea beat Manchester City to win FA Youth Cup and maintain grip on trophy»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  86. «Chelsea 5-1 Manchester City (Agg: 6-2): Youngsters retain FA Youth Cup»։ Mail Online։ Վերցված է 2018-08-05 
  87. UEFA.com։ «UEFA Youth League - Chelsea double up with second Youth League win»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  88. «Chelsea claim Under-18 Premier League title» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  89. «ACADEMY PLAYER OF THE YEAR: Mason Mount»։ ChelseaFC։ Վերցված է 2018-08-21 
  90. «Talent van de Maand: Mason Mount»։ www.foxsports.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]