Մատեո Կովաչիչ խորվ.՝ Mateo Kovačić |
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Խորվաթիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մայիսի 6, 1994(1994-05-06)[1][2][3] (30 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Լինց, Ավստրիա |
---|
Հասակ |
177 սանտիմետր[4] |
---|
Քաշ |
75 կիլոգրամ |
---|
Դիրք |
կիսապաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Ռեալ Մադրիդ |
---|
Համար |
16 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մատեո Կովաչիչ (խորվ.՝ Mateo Kovačić, մայիսի 6, 1994(1994-05-06)[1][2][3], Լինց, Ավստրիա), խորվաթ ֆուտբոլիստ, ով խաղում է իսպանական «Ռեալ Մադրիդում» և Խորվաթիայի ազգային հավաքականում՝ որպես կիսապաշպան։ Կովաչիչը «Ինտերում» խաղացել է կենտրոնական կիսապաշպանի դիրքում, սակայն նա համարվում է ունիվերսալ խաղացող, ով խաղացել է տարբեր դիրքերում և նույնիսկ կարող է խաղալ ձախ եզրում, կամ որպես հարձակվողական կիսապաշպան, եթե դրա կարիքը լինի։
Կովաչիչը իր կարիերան սկսել է խորվաթական «Դինամո Զագրեբ» ակումբում 16 տարեկան հասակում, որի հետ հաղթել է երկու հաջորդական մրցաշրջաններում, մինչև 2013 թ-ին Միլանի «Ինտեր» տեղափոխվելը։ Խորվաթիայի ազգային հավաքականում իր կարիրան սկսել է 2013 թ, որը ներկայացրել է 2014 թ-ի Աշխարհի Առաջնությունում։
Ծնվել է Լինցում (Ավստրիա) բոսնիական խորվաթների ընտանիքում, ում ծնողները տեղափոխվել են Բոսնիա Հերցեգովինայից Խորվաթիա։ Կովաչիչը սկսել է խաղալ «Լասկ Լինցի» ակադեմիայում։ 2007 թ-ին նկատվել է եվրոպական նշանավոր ակումբների կողմից, ինչպիսիք են «Այաքսը», «Ինտերը», «Յուվենտւսը» և «Բայերն Մյունխենը»։ Սակայն նրա ընտանիքը որոշեց տեղափոխվել Զագրեբ, որտեղ նա միացավ խորվաթական «Դինամո Զագրեբ» ակումբին։ 2009 թ-ին խորվաթ ֆուտբոլիստը ստանում է վնասվածք, որի արդյունքում ջարդվում է ոտքը։ Դաշտ կարողանում է վերադառնալ երկար բուժումից հետո՝ 2010 թ-ի մայիսի 31-ին և մասնակցում Խորվաթիայի մինչև 17 տարեկանների ակադեմիական լիգայի վերջին խաղին, որում իր թիմը հաղթանակ է տանում 5-0 հաշվով։
Ակումբում սկսում է մարզվել հիմնական կազմի հետ։ 4 ամիս անց, սակայն, միանում է երիտասարդական կազմին։ Նոյեմբերին՝ «Ցիբալիի» և «Զագրեբի» երիտասարդական կազմերի խաղի ժամանակ, նրան գալիս են դիտելու Լոնդոնի «Արսենալի» սկաուտները։ 2010 թ-ի նոյեմբերի 20-ին՝«Խռվաթսկի Դռագովոլյացի» դեմ խաղում, տաղանդավոր խորվաթը իր նորամուտն է նշում Խորվաթիայի առաջնությունում՝ խփելով իր առաջին գոլը։ Մրցակցի դարպասը գրավելով 16 տարեկան 198 օրական հասակում՝ Մատեոն դառնում է ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ է խփում լիգայի պաշտոնական խաղերում։ Նախորդ ռեկորդը, որը ձգվեց ընդամենը մեկ շաբաթ, պատկանում էր Մատեոյի խաղընկեր Դինո Սպեխարին, որը գոլ էր հեղինակել 16 տարեկան 278 օրական հասակում։ 2011 թ-ի դեկտեմբերի 7-ին Չեմպիոնների Լիգայի մրացաշարում՝ ֆրանսիական «Լիոնի» դեմ կայացած մրցավեճում, գրավելով մրցակցի դարպասը, խորվաթը դառնում է մրցաշարի ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ է հեղինակում։
2013 թ-ի հունվարի 13-ին, տեղափոխվելով Միլանի «Ինտեր», Մատեոն վերցնում է 10 համարը, որը մինչ այդ պատկանում էր Վեսլի Սնեյդերին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 մլն եվրո, որի 11 մլն-ը վճարվել է միանգամից, իսկ մնացած 4 մլն-ը՝ այն պայմանով, որ «Ինտերը» հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։ Նույն տարվա փետրվարի 3-ին իր նորամուտն է նշում Սերիա Ա-ում՝ մասնակցելով «Սիենայի» դեմ մրցավեճին, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Փետրվարի 15-ին իր նորամուտն է նշում նաև Եվրոպա Լիգայում՝ մասնակցելով «ՉՖՌ Կլուժի» դեմ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում կատարում է գոլային փոխանցում՝ օգնելով թիմին հաղթանակ տոնել։
2015 թ-ի օգոստոսի 16-ին «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատեց, որ Կովաչիչը տեղափոխվում է արքայական ակումբ ֆինանսական ֆեյր փլեյի պատճառով։ Հարցազրույցի ժամանակ՝ Մանչինին նշեց. «Կան օրենքներ, որ պետք է հարգել։ Չեմ կարծում, թե մեզնից որևէ մեկը ցանկանում էր, որ Մատեոն հեռանա, բայց մենք պարտավոր ենք հետևել ֆինանսական ֆեյր փլեյին։ Մենք բոլորս ցավում ենք, որ այսպիսի բան տեղի ունեցավ»։ «Ռեալ Մադրիդը» 2 օր անց հաստատեց լուրը՝ հայտարարելով, որ ֆուտբոլիստն ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր՝ 3 մլն եվրո տարեկան աշխատավարձով։ Օգոստոսի 19-ին Կովաչիչը ներկայացվեց որպես մադրիդյան ակումբի խաղացող Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում։ Իր նոր թիմում խորվաթը կկրի 16 համարի մարզաշապիկը։
Ընդհանուր առմամբ մանսակցել է 170 հանդիպման՝ խփելով ընդամենը 17 գնդակ։
Կովաչիչը հանդես է եկել Խորվաթիայի տարբեր տարիքային հավաքականներում։ Հավաքականներում իր հանդիպումները սկսել է 2008 թ-ին՝ Սլովակիայի դեմ մրցավեճում։ Այնուհետև անցնելով տարբեր տարիքային խմբերով հասել է ազգային հավաքական, որի մշտական անդամն է հանդիսանում։ Խորվաթիայի ազգային հավաքական է հրավիրվել՝ մասնակցելու Շվեյցարիայի ազգային հավաքականի դեմ մրցավեճին, սակայն այն բաց է թողել վնասվածքի պատճառով։ Մասնակցել է 2014 թ-ի Աշխարհի Առաջնության որակավորման փուլի խաղերին։ Իր նորամուտը ազգային հավաքականում նշել է 2013 թ-ի մարտի 22-ին Սերբիայի ազգային հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ՝ խաղալով Լուկա Մոդրիչի կողքին։
2014 թ-ի հունիսի 2-ին ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու 2014 թ-ի Աշխարհի Առաջնությանը։ Մասնակցել է մրցաշարի բացման խաղին Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում, որում վերջինս հաղթել է 3-1 հաշվով սեփական երկրում անցկացվող առաջնությունում։ Մասնակցել է հանդիպման 60 րոպեներին այնուհետև փոխարինվել է։ Մասնակցել է խմբային փուլի բոլոր խաղերին։ Առաջին գնդակը ազգային հավաքականի կազմում հեղինակել է հունիսի 7-ին՝ իր ազգային հավաքականում անցկացրած 20-րդ խաղում։
Ընդհանուր առմամբ մասնակցել է 21 հանդիպման՝ խփելով ընդամենը մեկ գնդակ։
- Խորվաթիայի առաջին ֆուտբոլային լիգա 2010/11
- Խորվաթիայի առաջին ֆուտբոլային լիգա 2011/12
- Խորվաթիայի առաջին ֆուտբոլային լիգա 2012/13
- Խորվաթիայի գավաթ 2010/11
- Խորվաթիայի գավաթ 2011/12
- Խորվաթիայի տարվա հույս 2011
- Mateo Kovačić wikipedia հանրագիտարան
- Ковачич, Матео wikipedia հանրագիտարան
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|