Վինիսիուս Ժունիոր
![]() Վինիսիուսը Ֆլամենգոյի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Vinícius José Paixão de Oliveira Júnior | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Սեւ Հովազ, Vini, Վինալդո, | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 2000[1][2] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Գոնսալու, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 20 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-2018 |
![]() | 37 | (7) |
2018 |
![]() | 5 | (4) |
2018-ներկա |
![]() | 102 | (20) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 |
![]() | 10 | (7) |
2016-2017 |
![]() | 19 | (17) |
2018-ներկա |
![]() | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վինիսիուս Ժունիոր (պորտ.՝ Vinícius Júnior, հուլիսի 12, 2000[1][2], Սան Գոնսալու, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլամենգո[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինիսիուսը Ֆլամենգոյի ակադեմիայի սան է[4]։ Իր դեբյուտը ակումբի առաջին թիմի կազմում նշել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ Ատլետիկո Մինեյրոյի դեմ խաղում[5][6]։ 2 օր անց նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Ֆլամենգոյի հետ՝ նախատեսված մինչև 2022 թվականը՝ սահմանելով 45 միլիոն եվրո հրաժարագին[7]։
Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Վինիսիուսը խփեց 2017 թվականի օգոստոսի 10-ին՝ Պալեստինոյի դեմ Հարավամերիկյան գավաթի խաղում[8]։ Այս խաղում նա փոխարինման մտավ հանդիպման 72-րդ րոպեին և գոլի հեղինակ դարձավ 30 վայրկյան անց[9]։ Օգոստոսի 19-ին բրազիլացին խփեց իր առաջին գոլը Սերիա A-ում՝ Ատլետիկո Գոյանիենսեի դեմ խաղում՝ այս խաղում դուբլ ձևակերպելով[10][11]։ 2018 թվականի մարտի 14-ին Վինիսիուսը իր դեբյուտը նշեց Լիբերտադորեսի գավաթում՝ Էմելեկի դեմ խաղում[12][13]։ Այս խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[14]։ Ֆլամենգոյի կազմում Վինիսիուսը անցկացրեց 69 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ[15][16]։
Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մայիսի 23-ին Ռեալ Մադրիդը պայմանագիր կնքեց Վինիսուսի հետ, որը ուժի մեջ մտավ 2018 թվականի հուլիսի 12-ին, երբ Վինիսիուսը դարձավ 18 տարեկան[17][18]։ Ակումբը նրա համար վճարեց 46 միլիոն եվրո[19][20]՝ պաշտոնապես որպես Ռեալի ֆուտբոլիստ ներկայացնելով 2018 թվականի հուլիսի 20-ին[21][22]։
Իր դեբյուտը Ռեալ Մադրիդի կազմում Վինիսիուսը նշեց սեպտեմբերի 29-ին՝ փոխարինելով Կարիմ Բենզեմային Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[23][24] և դառնալով 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Ռեալի մարզաշապիկով[25][26]։ Հոկտեմբերի 31-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Իսպանիայի գավաթի Մելիլյայի դեմ խաղում[27][28]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց նոյեմբերի 3-ին՝ Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց նոյեմբերի 7-ին՝ փոխարինելով Կարիմ Բենզեմային Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վիկտորիա Պլզենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[31][32]։
2018 թվականի դեկտեմբերի 6-ին Վինիսիուսը գոլ խփեց Իսպանիայի գավաթի Մելիլյայի դեմ պատասխան խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[33][34]։ 2019 թվականի հունվարի 9-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Լեգանեսի դեմ խաղում[35][36]։ Հունվարի 24-ին Վինիսիուսը 2 գոլային փոխանցում տվեց Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի Ժիրոնայի դեմ խաղում[37][38]։ Փետրվարի 3-ին բրազիլացին գոլ խփեց Ալավեսի դեմ խաղում՝ օգնելով Ռեալ Մադրիդին հաղթել 3-0 հաշվով[39][40]։ 2018-19 մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[41]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինիսիուսը ներկայացրել է Բրազիլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[42]։ 2017 թվականի մարտին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի առաջնությանը։ Վինիսիուսը օգնեց Բրազիլիային հաղթել առաջնությունը[43]՝ դառնալով 7 գոլի հեղինակ և ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստ[44]։
Բրազիլիայի ազգային հավաքական Վինիսիուսը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի փետրվարի 28-ին՝ Պանամայի և Չեխիայի դեմ խաղերի համար[45][46][47], սակայն ստացավ վնասվածք և նրա փոխարեն հավաքական հրավիրվեց Դավիթ Ներեսը[48][49][50]։ Մայիսի 17-ին նա դուրս մնաց Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմից[51][52][53]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ[54]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆլամենգո | 2017 | Սերիա A | 25 | 3 | 4 | 0 | 7 | 1 | 1 | 0 | 37 | 4 |
2018 | 12 | 4 | 2 | 0 | 5 | 2 | 13 | 4 | 32 | 10 | ||
Ընդհանուր | 37 | 7 | 6 | 0 | 12 | 3 | 14 | 4 | 69 | 14 | ||
Ռեալ Մադրիդ Կաստիլիա | 2018–19 | Սեգունդա Դիվիզիոն B | 5 | 4 | — | 5 | 4 | |||||
Ռեալ Մադրիդ | 2018–19 | Լա Լիգա | 18 | 2 | 8 | 2 | 4 | 0 | 1 | 0 | 31 | 4 |
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 19 | 2 | 8 | 2 | 4 | 0 | 1 | 0 | 32 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 61 | 13 | 14 | 2 | 16 | 3 | 15 | 4 | 106 | 22 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեալ Մադրիդ
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրազիլիա Մ15
- Հարավային Ամերիկայի Մ15 առաջնություն․ 2015[56]
Բրազիլիա Մ17
- Հարավային Ամերիկայի Մ17 առաջնություն․ 2017[43]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարավային Ամերիկայի Մ17 առաջնության լավագույն ֆուտբոլիստ․ 2017[44]
- Հարավային Ամերիկայի Մ17 առաջնության լավագույն ռմբարկու․ 2017[57]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Brazil - Vinícius Júnior - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-16
- ↑ «Vinícius Junior: The latest Real Madrid teenage sensation»։ SportsClub (en-US)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Clube de Regatas do Flamengo - Clube Atlético Mineiro, May 13, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-16
- ↑ «Flamengo vs. Atlético-MG - Football Match Summary - May 13, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-16
- ↑ «Vinicius Jr signs new Flamengo deal ahead of Real Madrid switch - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-03-16
- ↑ «Clube de Regatas do Flamengo - CD Palestino, Aug 10, 2017 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-16
- ↑ «Flamengo 5-0 Palestino (COPA SUDAMERICANA) Highlights» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-19-ին։ Վերցված է 2018-03-16
- ↑ «Clube de Regatas do Flamengo - Atlético Goianiense, Aug 20, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-16
- ↑ «Com show de Vinicius Jr., Flamengo bate Atlético-GO e reencontra vitória - Futebol - UOL Esporte»։ UOL Esporte (pt-BR)։ Վերցված է 2018-03-16
- ↑ «CS Emelec - Clube de Regatas do Flamengo, Mar 15, 2018 - Copa Libertadores - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Vinicius electrifying in Copa debut»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-16
- ↑ «Watch: Real Madrid-bound Vinicius Jr dazzles with a double on Copa Libertadores debut»։ FourFourTwo (անգլերեն)։ 2018-03-15։ Վերցված է 2018-03-16
- ↑ Andrew Smyth (2018-07-20)։ «Vinicius Junior completes Real Madrid move: "It is the greatest opportunity that a player can have"»։ Ronaldo.com (en-US)։ Վերցված է 2019-08-22
- ↑ Flanagan Aaron (2018-09-06)։ «Vinicius Junior could be told to leave Real Madrid»։ irishmirror։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Official Announcement: Vinicius Junior | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2018-03-16
- ↑ Sport Telegraph (2017-05-23)։ «Real Madrid to sign Brazilian 16-year-old Vinicius Junior for reported £38m fee»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-03-16
- ↑ sport Guardian (2017-05-23)։ «Real Madrid sign 16-year-old Vinícius Júnior from Flamengo for £39.6m»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25
- ↑ «Real Madrid sign Vinicius Junior from Flamengo for reported £38m fee»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25
- ↑ «Vinicius Jr. presentation at the Santiago Bernabéu | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25
- ↑ AS Diario (2018-07-20)։ «Vinicius unveiled by Real Madrid: "My style is similar to Neymar"»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25
- ↑ «Real Madrid - Atlético Madrid, Sep 29, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «LaLiga Santander - Real Madrid vs Atletico Madrid: Fabulous Madrid derby has everything but goals»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-09-29։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Vinicius Junior makes Real Madrid history in derby cameo | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-22
- ↑ Meda Tomás Pavel Ibarra (2018-09-30)։ «Vinicius finally made his debut for Real Madrid»։ Ronaldo.com (en-US)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «UD Melilla - Real Madrid, Oct 31, 2018 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid: Vinicius reignites Real»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-10-31։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid - Real Valladolid CF, Nov 3, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «LaLiga Santander - Real Madrid 2 - 0 Valladolid: Vinicius changes Real's luck»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-11-03։ Վերցված է 2019-08-22
- ↑ «FC Viktoria Plzen - Real Madrid, Nov 7, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Champions League - Viktoria Plzen vs Real Madrid: Vinicius aspires to get another opportunity»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-11-07։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid - UD Melilla, Dec 6, 2018 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Football news - Vinicius Jr scores on first home start as Madrid smash six in Copa del Rey»։ Eurosport։ 2018-12-06։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid - CD Leganés, Jan 9, 2019 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Vinicius has shown Brahim the blueprint for making it at Real Madrid»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-01-09։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid - Girona FC, Jan 24, 2019 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid grab lead against Girona in Copa del Rey quarterfinal first leg»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid - Deportivo Alavés, Feb 3, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Real Madrid 3-0 Alaves: Vinicius Junior inspires home side to victory» (en-GB)։ 2019-02-03։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Vinicius Junior | Football Stats | Real Madrid | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Who is Vinicius Junior? Real Madrid's new Brazilian wonderkid | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-22
- ↑ 43,0 43,1 FIFA.com (1900-01-01)։ «Brazil head up South American quartet»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-12-ին։ Վերցված է 2018-07-24
- ↑ 44,0 44,1 «Vinicius y un protagonismo estratégico | CONMEBOL»։ www.conmebol.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-03-16
- ↑ «Brazil squad news: Real Madrid sensation Vinicius Junior earns first call-up | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Brazil call up Vinicius for the first time»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-02-28։ Վերցված է 2019-08-22
- ↑ Navarrete Lucas (2019-02-28)։ «Vinicius included in Brazil’s list to face Panama and Czech Republic»։ Managing Madrid։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Brazil news: Ajax star David Neres selected as Brazil replacement for Real Madrid attacker Vinicius Junior | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Brazil replace injured Vinicius with uncapped Ajax star Neres»։ FOX Sports Asia (en-US)։ 2019-03-09։ Վերցված է 2019-08-22
- ↑ Downie Andrew (2019-03-09)։ «Brazil bring in Ajax winger Neres for injured Vinicius Jnr»։ The Star Online (անգլերեն)։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Vinicius Jr. not in Brazil's Copa America squad»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-05-17։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Vinicius out of Brazil squad for Copa America»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-05-17։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Vinicius not in Brazil's Copa América squad»։ AS.com (անգլերեն)։ 2019-05-17։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Vinicius Júnior»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-25
- ↑ «Real Madrid win Club World Cup: Blancos create history and surpass Barcelona with victory over Al Ain | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-22
- ↑ «South American U-15 Championship 2015 (Colombia)»։ www.rsssf.com։ Վերցված է 2019-08-22
- ↑ «Seleção da Copinha tem Vinícius Júnior e 4 do Timão; Pedrinho é o melhor jogador | Blog Na Base da Bola»։ globoesporte.com (pt-br)։ Վերցված է 2019-08-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վինիսիուս Ժունիոր Վիքիպահեստում |
---|
- Վինիսիուսի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Վինիսիուսի պաշտոնական Տվիտերի էջը
- Վինիսիուսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Վինիսիուսը transfermarkt-ում
- Վինիսիուսը soccerbase.com-ում
- Վինիսիուսը WhoScored.com կայքում
- Վինիսիուսը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Վինիսիուսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Վինիսիուսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
|
|