Էդեր Միլիտան
![]() Միլիտանը Պորտուի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Éder Gabriel Militão | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1998[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Sertãozinho, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
2010-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-2018 |
![]() | 35 | (3) |
2018-2019 |
![]() | 29 | (3) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 |
![]() | 5 | (0) |
2018-ներկա |
![]() | 5 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էդեր Միլիտան (պորտ.՝ Éder Militão, հունվարի 18, 1998[1], Sertãozinho, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական և աջ պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սան Պաուլու[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլիտանը Սան Պաուլուի ակադեմիայի սան է[3][4]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հուլիսի 3-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պաուլիստայի գավաթի Իտուանոյի դեմ խաղում[5][6]։ Առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Պաուլիստայի գավաթի Ժուվենտուսի դեմ խաղում[7][8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Միլիտանը նշեց 2017 թվականի մայիսի 14-ին՝ Կրուզեյրոյի դեմ խաղում[9][10]։ Առաջին գոլը Սերիա A-ում խփեց սեպտեմբերի 17-ին՝ Վիտորիայի դեմ խաղում[11][12]։ Նոյեմբերի 12-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Վասկո դա Գամայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 83-րդ րոպեին[13][14]։ Սան Պաուլուի առաջին թիմի կազմում Միլիտանը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 7-ին Միլիտանը 5 տարվա պայմանագիր կնքեց Պորտուի հետ[15][16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 2-ին՝ Մորեյրենսեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[17][18]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ խմբային փուլի Շալկե 04-ի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը Պորտուի կազմում Միլիտանը խփեց նոյեմբերի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի Շալկե 04-ի դեմ խաղում[20]։ Պորտուգալիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2019 թվականի հունվարի 3-ին՝ Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[21]։ Ապրիլի 17-ին Միլիտանը գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Պորտուն երկու խաղերի արդյունքում պարտվեց 6-1 հաշվով[22]։ Բրազիլացին թիմի կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի և Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակիչներում, սակայն 2 դեպքում էլ Պորտուն հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Սպորտինգ Լիսաբոնին[23][24]։ 2018-19 մրցաշրջանում նա ընդգրկվեց Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[25]։ Ակումբի կազմում Միլիտանը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի մարտի 14-ին Միլիտանը 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ[26][27], որը ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից[28]։ Ակումբը նրա համար վճարեց 50 միլիոն եվրո[29][30][31]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլիտանը ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Մ17 հավաքականի կազմում նա 2015 թվականին մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 5 հանդիպումներում։ Բրազիլիան դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ 0-3 հաշվով պարտվելով Նիգերիային[32]։
Բրազիլիայի ազգային հավաքական Միլիտանը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին՝ Միացյալ Նահանգների և Սալվադորի դեմ խաղերի համար՝ փոխարինելով վնասվածք ստացած Ֆագներին[33][34][35]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սալվադորի դեմ խաղում[36][37]։ 2019 թվականի մայիսին Միլիտանը ընդգրկվեց Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայի 23-հոգանոց կազմում[38][39]։ Նա խաղադաշտ դուրս եկավ միայն եզրափակչի Պերուի դեմ խաղում[40]՝ փոխարինելով Ֆիլիպե Կոուտինյոյին և օգնելով Բրազիլիային հաղթել 3-1 հաշվով ու նվաճել գավաթը[41][42]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 17-ի դրությամբ[43]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սան Պաուլու | 2016 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | — | 11 | 2 | 11 | 2 | |
2017 | 22 | 2 | 0 | 0 | — | 22 | 2 | |||||
2018 | 13 | 1 | 6 | 1 | 2 | 0 | 14 | 0 | 35 | 2 | ||
Ընդհանուր | 35 | 3 | 6 | 1 | 2 | 0 | 25 | 2 | 68 | 6 | ||
Պորտու | 2018–19 | Պրիմեյրա Լիգա | 29 | 3 | 6 | 0 | 9 | 2 | 3 | 0 | 47 | 5 |
Ռեալ Մադրիդ | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 64 | 6 | 12 | 1 | 11 | 2 | 28 | 2 | 115 | 11 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 17-ի դրությամբ[43]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիա
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն պաշտպան. սեպտեմբեր 2018[44], հոկտեմբեր/նոյեմբեր 2018[45], դեկտեմբեր 2018[46], հունվար 2019[47]
- Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2018–19[25]
Ակումբային
Ռեալ Մադրիդ
- Իսպանիայի Սուպերգավաթ 2019/20
- Լա Լիգայի չեմպիոն 2019/20
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Brazil - Éder Militão - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2018-12-11
- ↑ Calvin (2018-09-26)։ «Everton scouting young Brazil international»։ Royal Blue Mersey։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Éder Militão: The Answer To Brazil’s Right Back Woes?»։ Breaking The Lines (en-GB)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Ituano vs. São Paulo - 3 July 2016 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2018-12-11
- ↑ GloboEsporte.comItu Por, SP։ «Com time sub-20, São Paulo estreia na Copa Paulista contra o Ituano, em Itu»։ globoesporte.com (pt-br)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «São Paulo vs. Juventus - 18 September 2016 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2018-12-11
- ↑ «São Paulo 4 x 0 Juventus - Tricolor goleia e garante vaga na próxima fase»։ Futebol Interior (pt-br)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Cruzeiro Esporte Clube - São Paulo Futebol Clube, May 14, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Polivalente, Éder Militão comemora estreia pelo São Paulo»։ ESPN (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Esporte Clube Vitória - São Paulo Futebol Clube, Sep 17, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Vitória x São Paulo - Campeonato Brasileiro 2017-2017»։ globoesporte.com (pt-br)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Club de Regatas Vasco da Gama - São Paulo Futebol Clube, Nov 12, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «São Paulo e Vasco da Gama ficam no 1 a 1 em empate ruim para ambos»։ UOL Esporte (pt-BR)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «BRIEF-FC Porto Signs 5-Year Deal With Player Eder Militao»։ Reuters (անգլերեն)։ 2018-08-08։ Վերցված է 2018-12-11
- ↑ «OFFICIAL - Porto sign EDER MILITAO»։ GhanaSoccernet (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-19-ին։ Վերցված է 2018-12-11
- ↑ «FC Porto - Moreirense FC, Sep 2, 2018 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Dragões marcaram cedo e depois tiveram medo dos seus fantasmas»։ www.dn.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «FC Schalke 04 - FC Porto, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «FC Porto - FC Schalke 04, Nov 28, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Desportivo Aves - FC Porto, Jan 3, 2019 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «FC Porto - Liverpool FC, Apr 17, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «FC Porto - Sporting CP, Jan 26, 2019 - Allianz Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Sporting CP - FC Porto, May 25, 2019 - Taça de Portugal Placard - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ 25,0 25,1 SAPO։ «FC Porto domina Onze do Ano da Primeira Liga»։ SAPO Desporto (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Official Announcement: Militão | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Eder Militao signs for Real Madrid from Porto»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Real Madrid confirm Militao deal as Porto defender becomes Zidane's first signing»։ talkSPORT (en-US)։ 2019-03-14։ Վերցված է 2019-07-17
- ↑ Christenson Marcus (2019-03-14)։ «Real Madrid sign Brazilian defender Éder Militão from Porto for €50m»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Official: Real Madrid sign Militao»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-03-14։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Real Madrid agree €50m deal for Porto's Militao»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-03-14։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Brazil U17 - Nigeria U17, Nov 1, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Eder Militao joins Brazil squad | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Eder Militão Called Into Brazil Squad - Sambafoot.com, all About Brazilian Football»։ www.sambafoot.com։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Porto's Militao called up for Brazil friendlies - Xinhua | English.news.cn»։ www.xinhuanet.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Brazil - El Salvador, Sep 12, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ Polacek Scott։ «Neymar Incredible as Brazil Routs El Salvador in Friendly»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Brazil name Copa America squad | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Brazil Announce 2019 Copa America Squad»։ beIN SPORTS USA (en-us)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Brazil - Peru, Jul 7, 2019 - Copa América 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ 41,0 41,1 Sport Telegraph (2019-07-07)։ «Brazil win first Copa America title in 12 years as Gabriel Jesus has eventful night»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Jesus takes center stage as Brazil win Copa America»։ Reuters (անգլերեն)։ 2019-07-08։ Վերցված է 2019-07-17
- ↑ 43,0 43,1 «Eder Militão»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Melhores de setembro: Phellype e Shoya em destaque»։ Liga Portugal։ Վերցված է 2018-12-11
- ↑ «Melhores de outubro e novembro: Bas Dost e Luiz Phellype em destaque»։ Liga Portugal։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Melhores de dezembro: Bruno Fernandes e Luiz Phellype em destaque»։ Liga Portugal։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Melhores de janeiro: João Félix e Pedro Henrique em destaque»։ Liga Portugal։ Վերցված է 2019-07-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էդեր Միլիտան Վիքիպահեստում |
---|
- Միլիտանի պաշտոնական Տվիտերի էջը
- Միլիտանի պաշտոնական Ինստագրամի էջը
- Միլիտանը transfermarkt-ում
- Միլիտանը soccerbase.com-ում
- Միլիտանը WhoScored.com կայքում
- Միլիտանը Պորտուի պաշտոնական կայքում Archived 2020-09-27 at the Wayback Machine.
- Միլիտանը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Միլիտանը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
|
- Հունվարի 18 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սան Պաուլուի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ