Ալան Մարկես Լոուրեյրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալան
Allan
FC Salzburg versus SSC Napoli (UEFA Euroleague Achtelfinalrückspiel 14. März 2019) 04.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Allan Marques Loureiro
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1991(1991-01-08)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 173 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 5
Պատանեկան կարիերա
2007-2008 Բրազիլիա Մադուրեյրա
2008-2010 Ուրուգվայ Դեպորտիվո Մալդոնադո
2008-2010   Բրազիլիա Վասկո դա Գամա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2012 Բրազիլիա Վասկո դա Գամա 41 (0)
2012-2015 Իտալիա Ուդինեզե 104 (1)
2015-ներկա Իտալիա Նապոլի 95 (8)
Ազգային հավաքական
2011 Բրազիլիա Բրազիլիա Մ20 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 8-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 8-ի, 2018

Ալան Մարկես Լոուրեյրո (պորտ.՝ Allan Marques Loureiro, հունվարի 8, 1991(1991-01-08)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), կամ պարզապես Ալան, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադուրեյրայում։ 17 տարեկանում նա միացավ Դեպորտիվո Մալդոնադոյին, սակայն միանգամից վարձավճարով տեղափոխվեց Վասկո դա Գամա[3]՝ չանցկացնելով ուրուգվայական ակումբում ոչ մի հանդիպում:

Վասկո դա Գամա[խմբագրել | խմբագրել կոդը]

2 մրցաշրջան վարձավճարով Վասկո դա Գամայի ակադեմիայում անցկացնելուց հետո, Ալանը կնքեց լիարժեք պայմանագիր բրազիլական ակումբի հետ։ 2009 թվականին նա Վասկո դա Գամայի կազմում անցկացրեց շատ կարևոր հանդիպումներ՝ օգնելով թիմին հաղթել Սերիա B-ն և տեղափոխվել Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոն։ Ակումբի կազմում Ալանը անցկացրեց 63 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 4-ին Ալանը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[4][5][6]։ Իր դեբյուտը նշեց 2012 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[7]։ Այս մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց առաջնության 38 հանդիպումներից 36-ը[8]՝ հիմնականում խաղալով հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ Ուդինեզեն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ որակավորվելով մյուս մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի խաղարկությունում։

Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը Ալանը նշեց 2013 թվականի օգոստոսի 1-ին՝ Շիրոկի Բրիեգի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Ուդինեզեի կազմում բրազիլացին խփեց 2014 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Իտալիայի գավաթի Չեզենայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գնդակը Իտալիայի առաջնությունում հեղինակեց 2015 թվականի հունվարի 18-ին՝ Կալյարիի դեմ խաղում[11]։ Ուդինեզեի կազմում Ալանը անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 116 հանդիպման և դառնալով 2 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսին Ալանը 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[12][13]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 24-ին՝ ՖերալպիՍալոյի դեմ մինչմրցաշրջանային ընկերական խաղում[14][15]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 30-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[17][18]։

2015 թվականի սեպտեմբերի 17-ին Ալանը փոխարինեց Մարեկ Համշիկին Եվրոպայի Լիգայի Բրյուգեի դեմ հանդիպման 62-րդ րոպեին՝ այս խաղում տալով գոլային փոխանցում Խոսե Կալյեխոնին և օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[19] ու տանել Նապոլիի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը եվրոպական առաջնություններում։ 3 օր անց՝ սեպտեմբերի 20-ին՝ Լացիոյի դեմ խաղում Ալանը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին նորից հաղթել 5-0 հաշվով[20][21]։

2018 թվականի մարտի 8-ին Ալանը երկարաձգեց իր պայմանագիրը Նապոլիի հետ մինչև 2023 թվականը[22][23][24]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ալանը հրավիրվեց Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքական[25], որտեղ խաղում էին Օսկարը, Ֆելիպե Կաուտինյոն, Կազեմիրոն, Դանիլոն և Ռոբերտո Ֆիրմինոն՝ մասնակցելու 2011 թվականի աշխարհի առաջնությանը[26]։ Առաջնությունում Ալանը անցկացրեց 2 հանդիպում[27][28], իսկ Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականը հաղթեց աշխարհի գավաթը 5-րդ անգամ[29]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 8-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վասկո դա Գամա 2009 13 0 0 0 0 0 13 0
2010 15 0 0 0 0 0 15 0
2011 19 0 10 0 7 1 36 1
2012 4 0 0 0 5 0 9 0
Ընդհանուր 51 0 10 0 12 1 73 1
Ուդինեզե 2012–13 36 0 1 0 0 0 37 0
2013–14 33 0 4 0 4 0 41 0
2014–15 35 1 3 1 0 0 38 2
Ընդհանուր 104 1 8 1 4 0 116 2
Նապոլի 2015–16 35 3 2 0 6 0 43 3
2016–17 29 1 2 0 8 0 39 1
2017–18 31 4 2 0 10 0 43 4
Ընդհանուր 95 8 6 0 24 0 125 8
Կարիերայի ընդհանուր 250 9 24 1 40 1 314 11

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկո դա Գամա

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Մ20
  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն․ 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Brazil - Allan - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  3. «Meet Udinese's rising ball-winner who's bossed Pogba this season»։ FourFourTwo (անգլերեն)։ 2015-02-06։ Վերցված է 2018-04-08 
  4. «Udinese sign Allan | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-08 
  5. «Udinese sign Allan and Pawlowski | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  6. «Udinese sign Allan, Pawlowski - Tribal Football»։ Վերցված է 2018-04-08 
  7. «Udinese Calcio - Juventus FC, Sep 2, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  8. «Allan | Football Stats | Napoli | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-04-08 
  9. «NK Siroki Brijeg - Udinese Calcio, Aug 1, 2013 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  10. «Udinese Calcio - AC Cesena, Dec 3, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  11. «Udinese Calcio - Cagliari Calcio, Jan 18, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  12. «Official: Allan signs with Napoli»։ The Siren's Song։ Վերցված է 2018-04-08 
  13. «Allan completes Napoli switch | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  14. S.r.l. Agorà Telematica | Agorà Med։ «Napoli-Feralpi Salò 5-2»։ www.sscnapoli.it։ Վերցված է 2018-04-08 
  15. «Napoli win on Allan debut | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-08 
  16. «SSC Napoli - UC Sampdoria, Aug 30, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  17. «FC Empoli - SSC Napoli, Sep 13, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  18. «Empoli 2, Napoli 2: Winless once more»։ The Siren's Song։ Վերցված է 2018-04-08 
  19. «SSC Napoli - Club Brugge KV, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  20. «SSC Napoli - SS Lazio, Sep 20, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  21. «Napoli v Lazio Live Commentary & Result, 20/09/2015, Serie A | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  22. «Serie A news: Napoli midfielder Allan signs extension until 2023 | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  23. «Napoli Midfielder Allan Signs Contract Extension Until 2023 Amid Interest From Inter»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  24. «OFFICIAL - Napoli sign ALLAN on new long-term»։ social_image։ Վերցված է 2018-04-08 
  25. «Brazil include Philippe Coutinho, Casemiro and Oscar in 26-player provisional squad for U20 World Cup | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  26. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Brazil - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-04-08 
  27. «Brazil U20 - Spain U20, Aug 15, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  28. «Brazil U20 - Portugal U20, Aug 21, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-08 
  29. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-04-08 
  30. «Allan»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]