Ադամ Ունաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ադամ Ունաս
آدم أوناس‎
Adam Ounas1.jpg
Ունասը Բորդոյի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ալժիր Ալժիր
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1996(1996-11-11)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Chambray-lès-Tours
Հասակ 172 սմ
Քաշ 65 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 37
Պատանեկան կարիերա
2003-2011 Ֆրանսիա Տուր
2011-2012 Ֆրանսիա Ուեստ Տուրանժո
2012 Ֆրանսիա Տուր Նորդ
2012-2013 Ֆրանսիա Ուեստ Տուրանժո
2013-2015 Ֆրանսիա Բորդո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Ֆրանսիա Բորդո 49 (8)
2017-ներկա Իտալիա Նապոլի 6 (0)
Ազգային հավաքական
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 2 (1)
2017-ներկա Ալժիր Ալժիր 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 14-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 14-ի, 2018

Ադամ Ունաս (արաբ․՝ آدم أوناس‎‎‎, նոյեմբերի 11, 1996(1996-11-11)[1], Chambray-lès-Tours), ալժիրցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Ալժիրի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորդո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունասը կարիերան սկսել է Տուրի ակադեմիայում։ Բորդոյի ակադեմիային միացել է 2013 թվականին։ 2014 թվականի ապրիլին նա ակումբի հետ կնքեց 2 տարվա պայմանագիր։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ունասը նշեց 2015 թվականի հոկտեմբերի 4-ին՝ փոխարինման մտնելով Լորյանի դեմ խաղում և այս հանդիպման ժամանակ դառնալով գոլի հեղինակ, թեև Բորդոն պարտվեց 3-2 հաշվով[3]։ Հոկտեմբերի 18-ին Մոնպելիեի դեմ խաղը ալժիրցին սկսեց թիմի մեկնարկային կազմում[4]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը Ունասը անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 22-ին՝ շվեյցարական Սիոնի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում[5]։ 3 օր անց՝ հոկտեմբերի 25-ին նա խփեց իր երկրորդ գոլը՝ Տրուայի դեմ խաղում հեղինակելով հանդիպման միակ գնդակը[6]։ 2015 թվականի դեկտեմբերին Ունասը երկարաձգեց իր պայմանագիրը Բորդոյի հետ մինչև 2019 թվականը[7]։ Ակումբի կազմում ալժիրցին անցկացրեց 60 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 3-ին Ունասը տեղափոխվեց Նապոլի[8][9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2017 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[13][14]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունասը ծնվել է Ֆրանսիայում ալժիրցի ծնողներից և իրավասու է ներկայացնել Ֆրանսիան ու Ալժիրը միջազգային ասպարեզում։ Ունասը հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում[15], սակայն 2016 թվականին ընտրել է Ալժիրը[16]։ Ալժիրի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Զամբիայի դեմ խաղում[17][18]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 14-ի դրությամբ[19]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բորդո 2015–16 23 5 2 0 2 0 3 1 30 6
2016–17 26 3 2 0 2 1 30 4
Ընդհանուր 49 8 4 0 2 0 5 2 60 10
Նապոլի 2017–18 6 0 2 0 4 1 12 1
Կարիերայի ընդհանուր 55 8 6 0 6 1 5 2 72 11

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 14-ի դրությամբ[19]

Ալժիր
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Algeria - A. Ounas - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  3. «FC Lorient - FC Girondins Bordeaux, Oct 4, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  4. «FC Girondins Bordeaux - HSC Montpellier, Oct 18, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  5. «FC Girondins Bordeaux - FC Sion, Oct 22, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  6. «FC Girondins Bordeaux - ES Troyes AC, Oct 25, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  7. «Girondins : Adam Ounas signe son premier contrat professionnel»։ SudOuest.fr (fr-FR)։ Վերցված է 2018-04-15 
  8. «Napoli sign winger Ounas from Bordeaux»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-15 
  9. S.r.l. Agorà Telematica | Agorà Med։ «Il Napoli ufficializza l'acquisto di Ounas»։ www.sscnapoli.it։ Վերցված է 2018-04-15 
  10. «Serie A transfer news: Napoli bring in Adam Ounas from Bordeaux | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  11. «Napoli officially sign Adam Ounas»։ The Siren's Song։ Վերցված է 2018-04-15 
  12. «SSC Napoli - Benevento Calcio, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  13. «SSC Napoli - RB Leipzig, Feb 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  14. «Fans stay away as Napoli slump to Leipzig in Europa League»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-15 
  15. Eastham James (2016-06-03)։ «Who is Adam Ounas? Man United target profiled»։ mirror։ Վերցված է 2018-04-15 
  16. «Verts : Adam Ounas a choisi l'Algérie»։ DZfoot.com (fr-FR)։ Վերցված է 2018-04-15 
  17. «Algeria - Zambia, Sep 5, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  18. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Algeria-Zambia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-04-15 
  19. 19,0 19,1 «Adam Ounas»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]