Ֆաուզի Գուլամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆաուզի Գուլամ
فوزي غلام
Dnepr-Napoli (1).jpg
Գուլամը Նապոլիի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ալժիր Ալժիր
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 1, 1991(1991-02-01)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Saint-Priest-en-Jarez
Հասակ 186 սմ
Քաշ 80 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 31
Պատանեկան կարիերա
1999-2010 Ֆրանսիա Սենտ Էտիեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2014 Ֆրանսիա Սենտ Էտիեն 87 (1)
2014-ներկա Իտալիա Նապոլի 110 (2)
Ազգային հավաքական
2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 2 (0)
2013-ներկա Ալժիր Ալժիր 37 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 11-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 11-ի, 2018

Ֆաուզի Գուլամ (արաբ․՝ فوزي غلام‎‎, փետրվարի 1, 1991(1991-02-01)[1][2][3], Saint-Priest-en-Jarez), ալժիրցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Ալժիրի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ Էտիեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլամը Սենտ Էտիենի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Նիսի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց 2010 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Վալենսյենի դեմ խաղում[7]։ 2010-11 մրցաշրջանի վերջում նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ անցկացնելով 12 հանդիպում առաջնությունում[8]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2013 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[9]։ Սենտ Էտիենի կազմում Գուլամը անցկացրեց 97 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ձմռանը Գուլամը տեղափոխվեց Նապոլի[10][11]։ Իր դեբյուտը Իտալիայի առաջնությունում նշեց 2014 թվականի փետրվարի 2-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[12]։ Շուտով ալժիրցին դարձավ Նապոլիի հիմնական կազմի խաղացող՝ օգնելով թիմին 2013-14 մրցաշրջանում հաղթել Իտալիայի գավաթը, երրորդ տեղը գրավել Սերիա A-ում։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2014 թվականի փետրվարի 27-ին՝ Եվրոպայի լիգայի Սուոնսի Սիթիի դեմ խաղում[13]։ 2014 թվականին նա ակումբի հետ հաղթեց Իտալիայի սուպերգավաթը՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտության մատնելով Յուվենտուսին[14]։ 2014-15 մրցաշրջանում Գուլամը ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[15]։

Իր առաջին գոլը Նապոլիի կազմում Գուլամը խփեց 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ Հելլաս Վերոնայի դեմ խաղում[16]։ 2017 թվականի նոյեմբերի 2-ին ալժիրցին ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[17][18][19]։ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[20][21][22]։ 2017 թվականին Գուլամը ճանաչվեց տարվա լավագույն ալժիրցի ֆուտբոլիստը[23]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլամը ծնվել է Ֆրանսիայում ալժիրցի ծնողներից։ 2012 թվականին նա խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ իր առաջին հանդիպումը անցկացնելով փետրվարի 28-ին՝ Իտալիայի դեմ խաղում[24]։

2012 թվականի նոյեմբերի 23-ին Գուլամը հայտարարեց, որ նա կներկայացնի Ալժիրի ազգային հավաքականը 2013 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթում[25]։ Մի քանի օր անց Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց այս հայտարարությունը[26]։ Ալժիրի կազմում նա հայտավորվեց այդ գավաթում[27], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ առաջնությունում։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում Գուլամը նշեց 2013 թվականի մարտի 26-ին՝ Բենինի դեմ խաղում[28]։

Ալժիրի կազմում Գուլամը մասնակցեց 2014 թվականի աշխարհի առաջնությանը[29]՝ խաղադաշտ դուրս գալով Բելգիայի[30] և Գերմանիայի[31] դեմ խաղերում, իսկ Ալժիրը դուրս մնաց 1/8 եզրափակչից։ Գուլամը մասնակցեց նաև 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին՝ հունվարի 19-ին՝ առաջնության առաջին՝ Հարավային Աֆրիկայի դեմ խաղում դառնալով գոլի հեղինակ[32][33]։

2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ Տանզանիայի դեմ խաղում Գուլամը դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 7-0 հաշվով[34]։ Նա նաև մասնակցեց 2017 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին՝ խաղադաշտ դուրս գալով Ալժիրի բոլոր 3 խաղերում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սենտ Էտիեն 2010–11 Լիգա 1 12 0 0 0 1 0 13 0
2011–12 32 0 1 0 1 0 34 0
2012–13 26 0 2 0 3 0 31 0
2013–14 17 1 1 0 1 0 19 1
Ընդհանուր 87 1 4 0 0 0 6 0 97 1
Նապոլի 2013–14 Սերիա A 15 0 3 0 3 0 21 0
2014–15 21 0 3 0 14 0 1 0 39 0
2015–16 34 0 0 0 4 0 38 0
2016–17 29 0 1 0 8 0 38 0
2017–18 11 2 0 0 6 0 17 2
Ընդհանուր 110 2 7 0 35 0 1 0 153 2
Կարիերայի ընդհանուր 197 3 11 0 35 0 7 0 250 3

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ[35]

Ալժիր
Տարի Խաղեր Գոլեր
2013 4 0
2014 8 0
2015 11 4
2016 6 1
2017 8 0
Ընդհանուր 37 5

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունվարի 19, 2015 Մոնգոմո մարզադաշտ, Մոնգոմո, Հասարակածային Գվինեա Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա 3–1 3–1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2015
2. Սեպտեմբերի 6, 2015 Սեցոտո մարզադաշտ, Մասերու, Լեսոթո Լեսոթո Լեսոթո 1–0 3–1 Աֆրիկայի ազգերի գավաթ 2017 Որակավորում
3. Նոյեմբերի 17, 2015 Մուստաֆա Չակեր մարզադաշտ, Բլիդա, Ալժիր Տանզանիա Տանզանիա 2–0 7–0 ԱԱ 2018 Որակավորում
4. 5–0
5. Մարտի 29, 2016 Ադիս Աբեբա մարզադաշտ, Ադիս Աբեբա, Եթովպիա Եթովպիա Եթովպիա 3–3 3–3 Աֆրիկայի ազգերի գավաթ 2017 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ Էտիեն
Նապոլի

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Algeria - F. Ghoulam - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  5. «Faouzi Ghoulam: Meet the Arsenal target who could be their left-back solution»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-03-02։ Վերցված է 2018-04-11 
  6. «AS Saint-Étienne - OGC Nice, Sep 22, 2010 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  7. «Valenciennes FC - AS Saint-Étienne, Dec 1, 2010 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  8. «Faouzi Ghoulam | Football Stats | Napoli | Season 2010/2011 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-04-11 
  9. «Olympique Marseille - AS Saint-Étienne, Sep 24, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  10. «Official: Armero leaves Napoli as Ghoulam joins | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  11. «Napoli land a left back»։ SBNation.com։ Վերցված է 2018-04-11 
  12. «Atalanta BC - SSC Napoli, Feb 2, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  13. «SSC Napoli - Swansea City, Feb 27, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  14. «Juventus FC - SSC Napoli, Dec 22, 2014 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  15. 15,0 15,1 uefa.com (2015-05-28)։ «Experts' UEFA Europa League squad of the season»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  16. «Hellas Verona - SSC Napoli, Aug 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  17. «Napoli's Ghoulam set to miss rest of season»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-11 
  18. «Faouzi Ghoulam knee injury rocks Napoli's Serie A title hopes»։ Mail Online։ Վերցված է 2018-04-11 
  19. «Napoli's Faouzi Ghoulam to undergo surgery for ACL injury | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  20. «Napoli give Ghoulam extension until 2022»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-11 
  21. «Algeria defender Faouzi Ghoulam extends Napoli deal»։ BBC Sport (en-GB)։ 2017-12-05։ Վերցված է 2018-04-11 
  22. «Chelsea and Liverpool dealt hammer transfer blow as top target signs new deal»։ Metro (en-GB)։ 2017-12-05։ Վերցված է 2018-04-11 
  23. 23,0 23,1 «Ghoulam premiato col Pallone d'oro d'Algeria da Maldini: "È il mio idolo"»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-04-11 
  24. «France U21 - Italy U21, Feb 28, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  25. «EN : Faouzi Ghoulam avec l'Algérie à la CAN 2013 -DZFOOT.COM»։ 2013-01-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-02-ին։ Վերցված է 2018-04-11 
  26. «EN : La FAF confirme pour Faouzi Ghoulam -DZFOOT.COM»։ 2013-01-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-02-ին։ Վերցված է 2018-04-11 
  27. «CAN 2013 : Les numéros officiels des 23 Verts -DZFOOT.COM»։ 2013-04-01։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-01-ին։ Վերցված է 2018-04-11 
  28. «Algeria - Benin, Mar 26, 2013 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  29. FIFA.com։ «2014 FIFA World Cup™ - Teams - Algeria - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-14-ին։ Վերցված է 2018-04-11 
  30. «Belgium - Algeria, Jun 17, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  31. «Germany - Algeria, Jun 30, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  32. «Algeria - South Africa, Jan 19, 2015 - Africa Cup of Nations 2015 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  33. «Algeria 3-1 South Africa»։ BBC Sport (en-GB)։ 2015։ Վերցված է 2018-04-11 
  34. «Algeria - Tanzania, Nov 17, 2015 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  35. 35,0 35,1 «Faouzi Ghoulam»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]