Նաբիլ Բենտալեբ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նաբիլ Բենտալեբ արաբ․՝ نبيل بن طالب | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 24, 1994 (28 տարեկան) | ||
Ծննդավայր |
Լիլ, ![]() | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | Հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 42 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004 - 2009 2009 - 2010 2010 - 2012 2012 - 2013 |
![]() ![]() ![]() ![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2013 - |
![]() | 41 (0) | |
Ազգային հավաքական | |||
2012 2014 - |
![]() ![]() |
1 (0) 16 (2) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նաբիլ Բենտալեբ (արաբ․՝ نبيل بن طالب, 1994, Ֆրանսիա, Լիլ), ալժիրցի ֆուտբոլիստ, Տոտտենհեմի և Ալժիրի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաբիլ Բենտալեբը ծնվել է ֆրանսիական Լիլ քաղաքում, Ալժիրից գաղթած ընտանիքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Լիլ» ակումբում։ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Բելգիա, որտեղ հանդես է եկել «Մուսկրոնի» պատանեկան թիմում։ Բենտալեբն ավելի ուշ ասել է.
![]() |
«Ժամանակին ինձ դուրս շպրտեցին «Լիլից», քանի որ կարծում էին, թե ես շատ փոքր եմ»։ - Նաբիլ Բենտալեբ
|
![]() |
Մեկ տարի անց ֆուտբոլիստը վերադառնում է Ֆրանսիա և երկու մրցաշրջան է անցկացնում «Դյունկերկում»։ 2012 թվականին Նաբիլը փորձաշրջան է անցնում «Բիրմինգհեմ Սիթիում»։ Միաժամանակ նրա գործակալը հանդիպում է «Տոտտենհեմի» հետ և ֆուտբոլիստն ուղևորվում է Լոնդոն։ Ակումբի երիտասարդական թիմում տպավորիչ ելույթներ ունենալուց հետո նրա հետ չորս տարվա պայմանագիր են ստորագրում՝ մինչև 2018 թվականը։
Տոտտենհեմ Հոտսպուր[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի դեկտեմբերի 22-ին Բենտալեբն առաջին անգամ հայտնվում է Պրեմիեր Լիգայի խաղի հայտացուցակում։ «Սաութհեմփթոնի» հետ խաղում նա 50-րդ րոպեին փոխարինման է դուրս գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ 2014 թվականի հունվարի 4-ին ֆուտբոլիստն առաջին անգամ հայտնվում է «Տոտտենհեմի» մեկնարկային կազմում՝ մասնակցելով Անգլիայի գավաթում «Արսենալի» հետ հանդիպմանը։ Հետո «Կրիստալ Պալասի» հետ խաղում Բենտալեբը ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ։ Նույն թվականի փետրվարի 20-ին ալժիրցին նորամուտն է նշում Եվրոպա Լիգայում։
Ակումբային վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը Տոտտենհեմ Հոտսպուրի պաշտոնական կայքում
- Նաբիլ Բենտալեբը Archived 2016-04-12 at the Wayback Machine. Պրեմիեր Լիգայի հայալեզու կայքում (հայ.)
|
|
- Ապրող անձինք
- 1994 ծնունդներ
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ալժիրցի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ