Նաբիլ իբն Տալիբ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նաբիլ իբն Տալիբ արաբ․՝ نبيل بن طالب | |||
|---|---|---|---|
|
| |||
| Անձնական տվյալներ | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 24, 1994 (31 տարեկան) | ||
| Ծննդավայր |
Լիլ, | ||
| Հասակ | 187 սմ | ||
| Քաշ | 78 կիլոգրամ | ||
| Դիրք | Հենակետային կիսապաշտպան | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
| ||
| Համար | 42 | ||
| Պատանեկան կարիերա | |||
| 2004 - 2009 2009 - 2010 2010 - 2012 2012 - 2013 |
| ||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| 2013 - |
| 41 (0) | |
| Ազգային հավաքական | |||
| 2012 2014 - |
|
1 (0) 16 (2) | |
|
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||
Նաբիլ իբն Տալիբ (արաբ․՝ نبيل بن طالب, նոյեմբերի 24, 1994[1][2][3], Լիլ), ալժիրցի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Լիլի» և Ալժիրի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաբիլ իբն Տալիբը ծնվել է ֆրանսիական Լիլ քաղաքում, Ալժիրից գաղթած ընտանիքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Լիլ» ակումբում։ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Բելգիա, որտեղ հանդես է եկել «Մուսկրոնի» պատանեկան թիմում։ Նաբիլ իբն Տալիբն ավելի ուշ ասել է.
| «Ժամանակին ինձ դուրս շպրտեցին «Լիլից», քանի որ կարծում էին, թե ես շատ փոքր եմ»։ - Նաբիլ իբն Տալիբ
|
Մեկ տարի անց ֆուտբոլիստը վերադառնում է Ֆրանսիա և երկու մրցաշրջան է անցկացնում «Դյունկերկում»։ 2012 թվականին Նաբիլը փորձաշրջան է անցնում «Բիրմինգհեմ Սիթիում»։ Միաժամանակ նրա գործակալը հանդիպում է «Տոտտենհեմի» հետ և ֆուտբոլիստն ուղևորվում է Լոնդոն։ Ակումբի երիտասարդական թիմում տպավորիչ ելույթներ ունենալուց հետո նրա հետ չորս տարվա պայմանագիր են ստորագրում՝ մինչև 2018 թվականը։
Տոտտենհեմ Հոտսպուր
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերի 22-ին Նաբիլ իբն Տալիբն առաջին անգամ հայտնվում է Պրեմիեր Լիգայի խաղի հայտացուցակում։ «Սաութհեմփթոնի» հետ խաղում նա 50-րդ րոպեին փոխարինման է դուրս գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ 2014 թվականի հունվարի 4-ին ֆուտբոլիստն առաջին անգամ հայտնվում է «Տոտտենհեմի» մեկնարկային կազմում՝ մասնակցելով Անգլիայի գավաթում «Արսենալի» հետ հանդիպմանը։ Հետո «Կրիստալ Պալասի» հետ խաղում Նաբիլ իբն Տալիբը ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ։ Նույն թվականի փետրվարի 20-ին ալժիրցին նորամուտն է նշում Եվրոպա Լիգայում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Տոտտենհեմ Հոտսպուրի պաշտոնական կայքում
- Նաբիլ իբն Տալիբ Արխիվացված 2016-04-12 Wayback Machine Պրեմիեր Լիգայի հայալեզու կայքում (հայ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաբիլ իբն Տալիբ» հոդվածին։ |
| ||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Լիլ քաղաքում ծնվածներ
- Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ալժիրցի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անժեի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ