Իսմայել Բեննասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Իսմայել Բեննասեր
إسماعيل بن ناصر‎
BennacerLeB2022.jpg
Բեննասերը Միլան կազմում 2022 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ալժիր Ալժիր
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1997(1997-12-01)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Առլ
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 4
Պատանեկան կարիերա
2004-2015 Ֆրանսիա Արլ-Ավինյոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Ֆրանսիա Արլ-Ավինյոն B 16 (0)
2015 Ֆրանսիա Արլ-Ավինյոն 6 (0)
2015-2017 Անգլիա Արսենալ 0 (0)
2017   Ֆրանսիա Տուր 16 (1)
2017-2019 Իտալիա Էմպոլի 76 (2)
2019-ներկա Իտալիա Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 4 (1)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 7 (1)
2016-ներկա Ալժիր Ալժիր 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 5-ի, 2019

Իսմայել Բեննասեր (արաբ․՝ إسماعيل بن ناصر‎‎‎, դեկտեմբերի 1, 1997(1997-12-01)[1][2], Առլ), ալժիրցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի և Ալժիրի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։ 2019 թվականին Բեննասերը Ալժիրի կազմում հաղթեց Աֆրիկայի ազգերի գավաթը[4]՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեննասերը Արլ-Ավինյոնի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հունվարի 3-ին՝ Ֆրանսիայի գավաթի Ռեդ Սթարի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[6]։ Առաջին հանդիպումը Լիգա 2-ում անցկացրեց հունվարի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Օրլեանի դեմ խաղում[7]։ Արլ-Ավինյոնի կազմում Բեննասերը անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2015 թվականի հուլիսի 30-ին Բեննասերը 5 տարվա պայմանագիր կնքեց Արսենալի հետ[8][9][10]։ Այստեղ նա մեծ մասամբ հանդես էր գալիս ակումբի երիտասարդական թիմերի կազմում[11]։ Իր առաջին և միակ հանդիպումը Արսենալի առաջին թիմի կազմում անցկացրեց հոկտեմբերի 27-ին՝ փոխարինելով Թեո Ուոլքոթին Անգլիայի լիգայի գավաթի Շեֆիլդ Ուենսդիի դեմ խաղում[12][13]։

2017 թվականի հունվարի 31-ին Բեննասերը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Տուրին[14][15][16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազում նշեց փետրվարի 3-ին՝ փոխարինման մտնելով Ստադ Ռեյմսի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 14-ին՝ տուգանային հարվածով գրավելով Սոշոյի դարպասը[19][20]։ Տուրի կազմում Բեննասերը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Էմպոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 21-ին Բեննասերը տեղափոխվեց Էմպոլի[21][22][23][24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 26-ին՝ Տերնանայի դեմ խաղում[25]։ Էմպոլիի կազմում իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 24-ին՝ Չիտադելայի դեմ խաղում[26]։ Մարտի 17-ին Բեննասերը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վենեցիայի դեմ խաղում[27]։ Ապրիլի 17-ին նա գոլ խփեց Չեզենայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[28]։ 2017-18 մրցաշրջանում Էմպոլին հաղթեց Սերիա B-ն՝ տեղափոխվելով Իտալիայի բարձրագույն դիվիզիոն[29][30]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում ալժիրցին անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Կալյարիի դեմ խաղում[31]։ Էմպոլիի կազմում Բեննասերը անցկացրեց 77 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 4-ին Բեննասերը 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[32][33][34]։ Ակումբը նրա համար վճարեց 16 միլիոն եվրո[35][36][37]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեննասերը իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան ու Ալժիրը միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 18 ու մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականի հուլիսի 31-ին նա հայտարարեց որ որոշել է խաղալ Ալժիրի կազմում[38][39][40]։ Իր դեբյուտը Ալժիրի ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 4-ին՝ փոխարինման մտնելով Լեսոթոյի դեմ խաղում[41][42]։ 2017 թվականի հունվարի 11-ին Բեննասերը փոխարինեց վնասվածք ստացած Սաֆիր Թայդերին Աֆրիկայի ազգերի գավաթի համար կազմում[43][44][45], սակայն այս մրցաշարում չանցկացրեց ոչ մի հանդիպում, իսկ Ալժիրը դուրս մնաց խմբային փուլից[46][47][48]։

2019 թվականի ամռանը Բեննասերը Ալժիրի կազմում մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[49][50][51]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր խաղերում և դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա գոլային փոխանցում տվեց նաև եզրափակչի Սենեգալի դեմ խաղում[52][53]՝ օգնելով Ալժիրին խփել հանդիպման միակ գնդակը և նվաճել Աֆրիկայի ազգերի գավաթը 29 տարվա դադարից հետո[4][54][55]։ Բեննասերը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[5][56][57], լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[58], ինչպես նաև՝ ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում[59][60][61]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[62]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արլ-Ավինյոն II 2013–14 Ազգային առաջնություն 2 2 0 2 0
2014–15 14 0 14 0
Ընդհանուր 16 0 0 0 0 0 0 0 16 0
Արլ-Ավինյոն 2014–15 Լիգա 2 6 0 1 1 0 0 7 1
Արսենալ 2015–16 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 1 0 1 0
Տուր (վարձավճար) 2016–17 Լիգա 2 16 1 0 0 0 0 16 1
Էմպոլի 2017–18 Սերիա B 39 2 0 0 39 2
2018–19 Սերիա A 37 0 1 0 38 0
Ընդհանուր 76 2 1 0 0 0 0 0 77 2
Միլան 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 114 3 2 1 0 0 1 0 117 4

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[62]

Ալժիր
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 3 0
2018 3 0
2019 10 0
Ընդհանուր 17 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմպոլի

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիր

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Algeria - I. Bennacer - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-08-04 
  4. 4,0 4,1 4,2 «Africa Cup of Nations: Algeria beat Senegal to win final» (en-GB)։ 2019-07-19։ Վերցված է 2019-08-04 
  5. 5,0 5,1 5,2 «Afcon 2019: Ismael Bennacer named Player of the Tournament | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-04 
  6. «Red Star FC - Athlétic Club Arlésien, Jan 3, 2015 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  7. «US Orléans - Athlétic Club Arlésien, Jan 9, 2015 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  8. «Done deal! Arsenal 'complete shock transfer of international midfielder'»։ Metro (en-US)։ 2015-07-29։ Վերցված է 2019-08-04 
  9. Archer Bruce (2015-07-30)։ «Confirmed: Arsenal beat Man City to signing of midfielder and eye deal for Man Utd target»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  10. Green Steve (2015-07-29)։ «Arsenal complete signing of French starlet Ismael Bennacer»։ A Different League (en-US)։ Վերցված է 2019-08-04 
  11. «Who is Ismael Bennacer? Forgotten Arsenal talent, Algeria hero now set for AC Milan move»։ www.sportskeeda.com (անգլերեն)։ 2019-07-22։ Վերցված է 2019-08-04 
  12. «Sheffield Wednesday - Arsenal FC, Oct 27, 2015 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  13. «Sheffield Wednesday 3-0 Arsenal» (en-GB)։ 2015-10-27։ Վերցված է 2019-08-04 
  14. «Ismael Bennacer joins Tours on loan»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  15. «Arsenal transfer deadline day: Youngster Bennacer joins Tours on loan | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-04 
  16. «Arsenal loan out Bennacer, Mavididi, Hinds»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-01-31։ Վերցված է 2019-08-04 
  17. Staplehurst Jack (2017-01-31)։ «Arsenal Transfer News: Algeria international deal confirmed»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  18. «Stade Reims - Tours FC, Feb 3, 2017 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  19. «Tours FC - FC Sochaux-Montbéliard, Apr 14, 2017 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  20. «Tours en route pour le maintien (3-1 contre Sochaux), Orléans replonge à Nîmes (0-2)»։ www.magcentre.fr։ Վերցված է 2019-08-04 
  21. «Ismael Bennacer signs for Empoli»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  22. «Arsenal transfer news: Youngster Bennacer joins Empoli | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-04 
  23. «Arsenal youngster Bennacer joins Empoli»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-08-21։ Վերցված է 2019-08-04 
  24. Amako Uche (2017-08-22)։ «Arsenal transfer news: Ismael Bennacer’s move to Empoli announced»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  25. «Ternana Calcio - FC Empoli, Aug 26, 2017 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  26. «AS Cittadella - FC Empoli, Feb 24, 2018 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  27. «FC Empoli - Venezia FC, Mar 17, 2018 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  28. «Cesena FC - FC Empoli, Apr 17, 2018 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  29. 29,0 29,1 «Empoli seal swift Serie A return as champions»։ FourFourTwo (անգլերեն)։ 2018-04-28։ Վերցված է 2019-08-03 
  30. Farrell Dom։ «Empoli seal swift Serie A return as champions»։ Sportstar (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03 
  31. «FC Empoli - Cagliari Calcio, Aug 19, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  32. Milan A. C.։ «ISMAËL BENNACER IS A NEW AC MILAN PLAYER»։ AC Milan։ Վերցված է 2019-08-04 
  33. «AC Milan sign Ismael Bennacer from Empoli» (en-GB)։ 2019-08-04։ Վերցված է 2019-08-04 
  34. «Official | AC Milan sign Ismaël Bennacer from Empoli | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2019-08-04 
  35. «Serie A transfer news: AC Milan sign Ismael Bennacer from Empoli for €16m as Arsenal refuse to match offer | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-04-ին։ Վերցված է 2019-08-04 
  36. «Official: Bennacer joins Milan | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-04 
  37. «AC Milan sign Algeria midfielder Bennacer»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-08-04։ Վերցված է 2019-08-04 
  38. «Arsenal youngster Ismael Bennacer cleared for Algeria» (en-GB)։ 2016-08-01։ Վերցված է 2019-08-04 
  39. «EN : Bennacer (Arsenal) choisit officiellement l'Algérie»։ www.dzfoot.com։ Վերցված է 2019-08-04 
  40. «Ismaël Bennacer, milieu de terrain d’Arsenal, portera le maillot de l'Algérie»։ Le Matin d'Algérie (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-08-04 
  41. «Algeria - Lesotho, Sep 4, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  42. «CAN 2017 : Algérie 6-0 Lesotho»։ www.dzfoot.com։ Վերցված է 2019-08-04 
  43. «Afcon 2017: Algeria call up Arsenal teenager Bennacer» (en-GB)։ 2017-01-12։ Վերցված է 2019-08-04 
  44. «Algeria call up Arsenal's Bennacer»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-01-12։ Վերցված է 2019-08-04 
  45. «Arsenal star handed shock call-up to Africa Cup of Nations»։ Metro (en-US)։ 2017-01-11։ Վերցված է 2019-08-04 
  46. «Afcon 2017: Algeria exit tournament without a win» (en-GB)։ 2017-01-23։ Վերցված է 2019-08-04 
  47. Press Associated (2017-01-23)։ «Tunisia make it through but Algeria are out of Africa Cup Of Nations»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-04 
  48. CNN Henry Young and Matias Grez։ «AFCON 2017: Algeria and Zimbabwe crash out»։ CNN։ Վերցված է 2019-08-04 
  49. «Africa Cup of Nations: Algeria announces 23-man squad» (en-GB)։ 2019-05-30։ Վերցված է 2019-08-04 
  50. Wagih Ahmed (2019-05-30)։ «Algeria announce 23-man squad for Africa Cup of Nations»։ KingFut (en-GB)։ Վերցված է 2019-08-04 
  51. «Algeria Name Final Squad for AFCON 2019»։ Al Bawaba (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  52. «Senegal - Algeria, Jul 19, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  53. «Algeria win the African Cup of Nations, beating Senegal 1-0 | DW | 19.07.2019»։ DW.COM (en-GB)։ Վերցված է 2019-08-04 
  54. FIFA.com։ «Welcome to FIFA.com News - Algeria edge Senegal to win first title in 29 years - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2019-08-04 
  55. Doyle Paul (2019-07-19)։ «Senegal 0-1 Algeria: Africa Cup of Nations 2019 final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-04 
  56. «Algeria midfielder Ismael Bennacer named Afcon 2019's most valuable player | IOL»։ www.iol.co.za (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 
  57. Ali Moeen (2019-07-19)։ «Ismaël Bennacer is the best player of the 2019 African Cup.»։ The Ticker Times (en-US)։ Վերցված է 2019-08-04 (չաշխատող հղում)
  58. Futaa։ «AFCON Player of the Tournament and Best Young Player are announced»։ www.futaa.com։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-25-ին։ Վերցված է 2019-08-04 
  59. 59,0 59,1 «Mahrez, Mane & Africa Cup of Nations Team of the Tournament | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-04 
  60. «Africa Cup of Nations: 2019 Team of the Tournament»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-20։ Վերցված է 2019-08-04 
  61. «Koulibaly, Mahrez and Mané named in CAN 2019 ideal XI»։ AS.com (անգլերեն)։ 2019-07-21։ Վերցված է 2019-08-04 
  62. 62,0 62,1 «Ismaël Bennacer»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]