Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ատալը սկսել է ալժիրական Պարադուում[5]։ 2017 թվականի օգոստոսի 16-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Կորտրեյկին։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հոկտեմբերի 15-ին՝ փոխարինման մտնելով Ստանդարտ Լյեժի դեմ խաղում[6]։ Վարձավճարի ընթացքում Ատալը անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[7]։
2018 թվականի հուլիսի 17-ին Ատալը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նիս[8][9][10]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեյմսի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խփեց նոյեմբերի 10-ին՝ Նիմ Օլիմպիկի դեմ խաղում[12][13]։
Ալժիրի ազգային հավաքականում իր դեբյուտը Ատալը նշեց 2017 թվականի հունիսի 6-ին՝ Գվինեայի դեմ ընկերական խաղում[14]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց նոյեմբերի 18-ին՝ Տոգոյի դեմ խաղում[15]։