Ռեմի Վալտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռեմի Վալտեր
Rémi Walter
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 26, 1995(1995-04-26)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Essey-lès-Nancy
Հասակ 174 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիցցա
Համար 18
Պատանեկան կարիերա
2001-2003 Ֆրանսիա Սեն-Մաքս-Էսսե
2003-2013 Ֆրանսիա Նիցցա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Ֆրանսիա Նանսի
2016-մ.հ. Ֆրանսիա Նիցցա 9 (0)
Ազգային հավաքական
2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 8 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 5 (0)
2014-մ.հ. Ֆրանսիա Ֆրանսիա (երիտ․) 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռեմի Վալտեր (ֆր.՝ Rémi Walter, ապրիլի 26, 1995(1995-04-26)[1], Essey-lès-Nancy), ֆրանսիացի ֆուտբոլիստ։ «Նիցցա» ակումբի և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նանսի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմի Վալտերը ֆուտբոլով զբաղվել սկսել է «Սեն-Մաքս-Էսսէ» ակումբի կազմում։ 2003 թվականին նա Նանսի ուսուցման համակարգում էր։ Առաջին թիմում իր նորամուտը կատարել է 2013 թվականի օգոստոսի 3-ին՝ մասնակցելով «Օսերի» դեմ խաղին Երկրորդ լիգայի շրջանակներում[2]։ Օգոստոսի 23-ին առաջնության՝ «Հավր» ակումբի դեմ խաղում Վալտերն աչքի է ընկել գոլային փոխանցմամբ Լոսեմի Կարուաբուեին[3]։ Մեկ շաբաթ անց կիսապաշտպանը խփել է պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում իր առաջին գոլը՝ գրավելով «Տուր» ակումբի դարպասը, որ պաշտպանում էր Բենժամեն Լերուան[4]։ Ֆուտբոլիստը «Նանսիի» կազմում խաղացել է մինչև 2016 թվականի հունվար՝ այդ ընթացքում մասնակցելով Երկրորդ լիգայի 71 խաղի և խփելով 3 գոլ։

«Նիցցա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015/2016 թվականների մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանում Վատերը տեղափոխվել է ֆրանսիական «Նիցցա» ակումբի կազմ։ 2016 թվականի հունվարի 23-ին նա առաջին անգամ խաղացել է առաջին Լիգայի շրջանակներում՝ «Լորյան» ակումբի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Դորիան Կեդդին[5]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ռեմի Վալտերը մասնակցել է 8 խաղի Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։ Հետագայում կիսապաշտպանը խաղացել է մինչև 19 տարեկանների հավաքականում։ 2015 թվականի մարտ 25-ին կիսապաշտպանը կատարել է իր նորամուտը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում՝ փոխարինելով Մորգան Սանսոնին Չեխիայի իրենց հասակակիցների հետ ընկերական խաղի վերջում։ Հանդիպմանը մասնակցել են խաղացողներ, որոնց 20 տարին դեռ չէր լրացել[6]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Ազգային
առաջնություն
Ազգային
գավաթ
Մայրցամաքային
գավաթ
Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա Նանսի 2013/14 Լիգա 2 28 2 3 1 0 0 31 3
2014/15 Լիգա 2 31 1 2 0 0 0 33 1
2015/16 Լիդա 2 12 0 2 0 0 0 14 0
Ընդհանուր «Նանսիում» 71 3 7 1 0 0 78 4
Ֆրանսիա Նիցցա 2015/16 Լիգա 1 9 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր կարիերայում 80 3 7 1 0 0 87 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) 
  3. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) 
  4. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) 
  5. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) 
  6. «Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]