Ժալլեն երեք մրցաշրջան խաղացել է «Նիոր» ակումբում, որից հետո տեղափոխվել է «Լորյան» ակումբ, որտեղ ի սկզբանե նա իր դիրքում համարվել է երրորդ խաղացողը։ Հետաֆայում նա դարձավ կազմի հիմնական խաացող։
2009 թվականի ամռանը 2,5 միլիոն դոլարի դիմաց տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն», կնքելով քառամյա պայմանագիր։ Փարիզցիների կազմում դեբյուտել է հենց նույն տարում` «Լե Մանի» դեմ խաղում։ 2010 թվականի մայիսի 1-ին, «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում հաղթելով «Մոնակոյին» (1-0)` ՊՍԺ-ի կազմում նա նվաճել է Ֆրանսիայի գավաթը։ Ժալլեն այդ խաղի 106-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Գիյոմ Օարոյին։ 2010 թվականի օգոստոսի 3-ին նա հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական` խաղալու Նորվեգիայի դեմ ընկերական խաղում, բայց այդպես էլ խաղադաշտում չի հայտնվել։ 2011 թվականի ապրիլի 22-ին նա իր պայմանագիրը երկարացրել է մինչև 2015 թվականը[3]։