Վալտեր Դանիել Բենիտես
![]() Բենիտեսը 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Walter Daniel Benítez | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 19, 1993[1] (29 տարեկան) կամ հունվարի 19, 1993 (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Մարտին, Բուենոս Այրես, Արգենտինա կամ General José de San Martín | ||
Հասակ | 191 սմ | ||
Քաշ | 91 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 40 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 |
![]() | 48 | (0) |
2016 |
![]() | 2 | (0) |
2016-ներկա |
![]() | 46 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 |
![]() | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վալտեր Դանիել Բենիտես (իսպ.՝ Walter Daniel Benítez, մարտի 19, 1993[1] կամ հունվարի 19, 1993, Սան Մարտին, Բուենոս Այրես, Արգենտինա և General José de San Martín), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նիսի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիլմես[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենիտեսը Կիլմեսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի ապրիլի 15-ին՝ Վելես Սարսֆիլդի դեմ խաղում[3]։ 2014-15 մրցաշրջանում արգենտինացին դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ Կիլմեսի կազմում Բենիտեսը անցկացրեց 51 հանդիպում՝ բաց թողելով 65 գնդակ և 18 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
Նիս[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մայիսի 17-ին Բենիտեսը անվճար տրանսֆերով միացավ Նիսին[4][5][6]։ 2016-17 մրցաշրջանում նա թիմի երկրորդ դարպասապահն էր Յոան Կարդինալից հետո։ Իր դեբյուտը Նիսի կազմում նշեց դեկտեմբերի 8-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կրասնոդարի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց դեկտեմբերի 21-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Յոան Կարդինալին[8] Բորդոյի դեմ խաղում[9]։ Ֆրանսիայի առաջնությունում մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունվարի 15-ին՝ Մեցի դեմ խաղում[10]։
2017-18 մրցաշրջանում Բենիտեսը դարձավ Նիսի հիմնական դարպասապահը։ 2019 թվականի հունվարի 1-ին արգենտինացին ընդգրկվեց 2018-19 մրցաշրջանի առաջին կեսի Եվրոպայի խոշոր առաջնությունների խորհրդանշական հավաքականում, որը հիմնված էր ֆուտբոլիստների ելույթների վրա[11]։ Նա երկրորդ տեղն էր զբաղեցնում հետ մղած հարվածների տոկոսային հարաբերակցությամբ՝ զիջելով միայն Ալիսոն Բեկերին[12][13]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենիտեսը ներկայացրել է Արգենտինան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարի 3-ի դրությամբ[14]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կիլմես | 2013–14 | Պրիմերա Դիվիզիոն | 6 | 0 | 0 | 0 | — | 6 | 0 | |||
2014 | 14 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||||||
2015 | 21 | 0 | 3 | 0 | 24 | 0 | ||||||
2016 | 7 | 0 | 0 | 0 | 7 | 0 | ||||||
Ընդհանուր | 48 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 51 | 0 | ||
Նիս | 2016–17 | Լիգա 1 | 3 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 6 | 0 |
2017–18 | 28 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 33 | 0 | ||
2018–19 | 15 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | 17 | 0 | |||
Ընդհանուր | 46 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 4 | 0 | 56 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 94 | 0 | 4 | 0 | 5 | 0 | 4 | 0 | 107 | 0 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Argentina - W. Benítez - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-01-03
- ↑ «Club Atlético Vélez Sarsfield - Quilmes Atlético Club, Apr 15, 2014 - Torneo Final - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03
- ↑ «Walter Benitez agrees to join OGC Nice | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2019-01-03
- ↑ «Qui est Walter Benitez, le gardien argentin convoité par l'OGC Nice?»։ Nice-Matin (ֆրանսերեն)։ 2016-05-17։ Վերցված է 2019-01-03
- ↑ «Walter Benítez cerca del Niza» (es-ES)։ 2016-05-17։ Վերցված է 2019-01-03
- ↑ «OGC Nice - FK Krasnodar, Dec 8, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03
- ↑ «FC Girondins Bordeaux - OGC Nice, Dec 21, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03
- ↑ «FC Girondins Bordeaux - OGC Nice, Dec 21, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03
- ↑ «OGC Nice - FC Metz, Jan 15, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03
- ↑ Pringle Ben (2019-01-01)։ «Liverpool duo join Messi, Neymar, Mbappe in European XI of 2018/19 so far – based on stats»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03
- ↑ «BENITEZ: KEEPING NICE IN THE HUNT»։ www.ligue1.com։ Վերցված է 2019-01-03(չաշխատող հղում)
- ↑ «Impressive statistic for former Argentina U20, current OGC Nice goalkeeper Walter BENITEZ | Mundo Albiceleste» (en-US)։ Վերցված է 2019-01-03
- ↑ «Walter Benítez»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վալտեր Դանիել Բենիտես Վիքիպահեստում |
---|
- Բենիտեսի պաշտոնական Տվիտերի էջը
- Բենիտեսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բենիտեսը transfermarkt-ում
- Բենիտեսը soccerbase.com-ում
- Բենիտեսը WhoScored.com կայքում
- Բենիտեսը Նիսի պաշտոնական կայքում Archived 2017-11-07 at the Wayback Machine.
- Բենիտեսը Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2018-04-18 at the Wayback Machine.
- Բենիտեսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|