Միզիան Մաոլիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միզիան Մաոլիդա
Myziane Maolida
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոմորյան Կղզիներ Կոմորյան Կղզիներ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1999(1999-02-14)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Փարիզ
Հասակ 182 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Նիս
Համար 26
Պատանեկան կարիերա
2007-2014 Ֆրանսիա Բուլոն-Բելանկուր
2014-2017 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2018 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն B 25 (13)
2017-2018 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 13 (1)
2018-ներկա Ֆրանսիա Նիս 11 (0)
Ազգային հավաքական
2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 7 (4)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 7 (2)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 8 (1)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 19 (9)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 2-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 2-ի, 2019

Միզիան Մաոլիդա (ֆր.՝ Myziane Maolida, փետրվարի 14, 1999(1999-02-14)[1], Փարիզ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նիսի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիկ Լիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաոլիդան Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ փոխարինելով Մարիանո Դիասին Ստրասբուրգի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ատալանտայի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի Ապոլոնի դեմ խաղում[5]։ Ֆրանսիայի առաջնությունում առաջին գոլը խփեց նոյեմբերի 26-ին՝ Նիսի դեմ խաղում[6]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Մաոլիդան անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Նիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 13-ին Մաոլիդան 5 տարվա պայմանագիր կնքեց Նիսի հետ[7][8][9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Կանի դեմ խաղում[11]։ Սեպտեմբերի 14-ին Մաոլիդան 2 գոլային փոխանցում տվեց Ռենի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[12]։ Իր առաջին գոլը Նիսի կազմում խփեց հոկտեմբերի 31-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Օսերի դեմ խաղում[13]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաոլիդան ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[14]։ 2018 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[15]՝ անցկացնելով 3 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Անգլիայի դեմ խաղում[16][17]։ Ֆրանսիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իտալիային[18][19]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 2-ի դրությամբ[20]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Լիոն 2017–18 Լիգա 1 13 1 2 0 6 1 1 1 22 3
Նիս 2018–19 11 0 0 0 1 1 12 1
Կարիերայի ընդհանուր 24 1 2 0 6 1 2 2 34 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - M. Maolida - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  3. «Olympique Lyon - RC Strasbourg Alsace, Aug 5, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  4. «Olympique Lyon - Atalanta BC, Sep 28, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  5. «Olympique Lyon - Apollon Limassol, Nov 23, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  6. «OGC Nice - Olympique Lyon, Nov 26, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  7. «Myziane Maolida signs for Nice». OGC Nice (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  8. «Myziane Maolida completes move to Nice». www.OL.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  9. «TRANSFERS: MAOLIDA LEAVES LYON FOR NICE». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  10. «Official | Myziane Maolida joins OGC Nice from Lyon for €10m | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  11. «SM Caen - OGC Nice, Aug 18, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  12. «OGC Nice - Stade Rennais FC, Sep 14, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  13. «OGC Nice - AJ Auxerre, Oct 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  14. «Maolida, Gouri, Geubbels : trois gones pleins d'avenir». L'ÉQUIPE. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  15. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  16. «England U19 - France U19, Jul 23, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  17. UEFA.com. «Under-19 - England-France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  18. «Italy U19 - France U19, Jul 26, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  19. UEFA.com. «Under-19 - Italy-France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  20. «Myziane Maolida». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]