Վիլան Սիպրիեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վիլան Սիպրիեն
Wylan Cyprien
Loc-Nicca (13).jpg
Սիպրիենը Նիսի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Գվադելուպա Գվադելուպա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 28, 1995(1995-01-28)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Les Abymes
Հասակ 181 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Նիս
Համար 25
Պատանեկան կարիերա
2006-2008 Ֆրանսիա Փարիզ
2008-2012 Ֆրանսիա Լանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Ֆրանսիա Լանս 102 (10)
2016-ներկա Ֆրանսիա Նիս 61 (13)
Ազգային հավաքական
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 9 (2)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 5 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 3 (0)
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 3-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 3-ի, 2019

Վիլան Սիպրիեն (ֆր.՝ Wylan Cyprien, հունվարի 28, 1995(1995-01-28)[1], Les Abymes), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նիսի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիպրիենը Լանսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հունվարի 23-ին՝ Ֆրանսիայի գավաթի Ստադ Բորդոյի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց հունվարի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դիժոնի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 2-ին՝ Կանի դեմ խաղում[5]։ 2013-14 մրցաշրջանում Սիպրիենը անցկացրեց 23 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Լանսը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Լիգա 2-ում՝ տեղափոխվելով Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոն[6][7]։

Առաջին հանդիպումը Լիգա 1-ում Սիպրիենը անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 16-ին՝ փոխարինման մտնելով Գենգանի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Ֆրանսիայի առաջնությունում խփեց օգոստոսի 30-ին՝ Ռեյմսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[9]։ Դեկտեմբերի 19-ին ֆրանսիացին գոլ խփեց Նիսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[10][11]։ 2014-15 մրցաշրջանում Սիպրիենը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[12], սակայն Լանսը կրկին դուրս մնաց Լիգա 2[13]։

2015 թվականի նոյեմբերի 2-ին Սիպրիենը խփեց Նանսիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Լանսին[14]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2016 թվականի հունվարի 15-ին՝ Կրետեյի դեմ խաղում[15]։ Փետրվարի 5-ին Սիպրիենը հանդիպման 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տուրի դեմ խաղում՝ օգնելով Լանսին հաղթել 1-0 հաշվով[16]։ Ապրիլի 22-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Նիմ Օլիմպիկի դեմ խաղում[17]։ Լանսի կազմում Սիպրիենը անցկացրեց 112 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 27-ին Սիպրիենը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նիս[18][19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ փոխարինման մտնելով Ռենի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 11-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Շալկե 04-ի դեմ խաղում[23]։ Եվրոպայի Լիգայում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 29-ին՝ Կրասնոդարի դեմ խաղում[24]։ Հոկտեմբերի 30-ին Սիպրիենը դուբլ ձևակերպեց Նանտի դեմ խաղում[25]։ 2017 թվականի փետրվարի 8-ին նա խփեց Սենտ-Էտիենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նիսին[26][27]։ Մարտի 10-ին՝ Կանի դեմ խաղում[28] ֆրանսիացին ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով 9 ամիս[29][30][31]։ 2016-17 մրցաշրջանում Սիպրիենը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[32]։

Սիպրիենը վնասվածքից վերադարձավ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վիտեսի դեմ խաղում[33]։ 2018 թվականի հունվարի 21-ին նա խփեց Սենտ-Էտիենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նիսին[34][35]։ Մարտի 2-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիլի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[36][37]։ 2017-18 մրցաշրջանում Սիպրիենը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[38]։

2018 թվականի սեպտեմբերի 29-ին Սիպրիենը հեռացվեց խաղադաշտից Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը 59-րդ րոպեին[39]։ Հոկտեմբերի 28-ին նա խփեց Բորդոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նիսին[40][41]։ Դեկտեմբերի 16-ին նա գոլի հեղինակ դարձավ Սենտ-Էտիենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[42]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիպրիենը ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 3-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լանս 2012–13 Լիգա 2 12 0 3 0 0 0 15 0
2013–14 23 1 3 0 1 0 27 1
2014–15 Լիգա 1 33 2 1 0 1 0 35 2
2015–16 Լիգա 2 34 7 0 0 1 0 35 7
Ընդհանուր 102 10 7 0 0 0 3 0 112 10
Նիս 2016–17 Լիգա 1 29 8 1 0 4 1 0 0 34 9
2017–18 16 2 0 0 3 0 2 0 21 2
2018–19 16 3 0 0 0 0 16 3
Ընդհանուր 61 13 1 0 7 1 2 0 71 14
Կարիերայի ընդհանուր 163 23 8 0 7 1 5 0 183 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «France - W. Cyprien - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-01-03 
  3. «Stade Bordelais - RC Lens, Jan 23, 2013 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  4. «FCO Dijon - RC Lens, Jan 28, 2013 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  5. «RC Lens - SM Caen, Nov 2, 2013 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  6. s.r.o LiveSport։ «Ligue 2 2013/2014 Standings, Soccer France League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2019-01-03 
  7. «Lens granted Ligue 1 place»։ The World Game (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  8. «RC Lens - EA Guingamp, Aug 16, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  9. «RC Lens - Stade Reims, Aug 30, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  10. «RC Lens - OGC Nice, Dec 19, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  11. «Lens 2 Nice 0: Cyprien and Coulibaly lift hosts»։ FourFourTwo (en-MY)։ Վերցված է 2019-01-03 
  12. «Wylan Cyprien | Football Stats | Nice | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-03 
  13. «Ligue 1 2014-15 Table»։ www.sportsmole.co.uk (en-GB)։ Վերցված է 2019-01-03 
  14. «RC Lens - AS Nancy-Lorraine, Nov 2, 2015 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  15. «US Créteil-Lusitanos - RC Lens, Jan 15, 2016 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  16. «Tours FC - RC Lens, Feb 5, 2016 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  17. «Nîmes Olympique - RC Lens, Apr 22, 2016 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  18. «Official | Wylan Cyprien to OGC Nice | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2019-01-03 
  19. «Accord trouvé pour Wylan Cyprien»։ OGC Nice (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-03 
  20. «Mercato: Wylan Cyprien quitte le RC Lens et s'en va à Nice»։ www.20minutes.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-03 
  21. «OGC Nice - Stade Rennais FC, Aug 14, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  22. «OGC Nice - Olympique Marseille, Sep 11, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  23. «OGC Nice - FC Schalke 04, Sep 15, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  24. «FK Krasnodar - OGC Nice, Sep 29, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  25. «OGC Nice - FC Nantes, Oct 30, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  26. «OGC Nice - AS Saint-Étienne, Feb 8, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  27. «Cyprien strike lifts Nice level with PSG»։ Reuters (անգլերեն)։ 2017-02-08։ Վերցված է 2019-01-03 
  28. «OGC Nice - SM Caen, Mar 10, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  29. «Nice's Wylan Cyprien ruled out for season with ACL blow | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  30. «Wylan Cyprien ruled out for the rest of the season | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2019-01-03 
  31. «Nice's Cyprien ruled out for season with ACL injury»։ BeSoccer (en-EN)։ 2017-03-11։ Վերցված է 2019-01-03 
  32. «Wylan Cyprien | Football Stats | Nice | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-03 
  33. «Vitesse Arnhem - OGC Nice, Dec 7, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  34. «OGC Nice - AS Saint-Étienne, Jan 21, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  35. «Wylan Cyprien’s goal gives Nice victory over St Etienne»։ Eurosport։ 2018-01-21։ Վերցված է 2019-01-03 
  36. «OGC Nice - LOSC Lille, Mar 2, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  37. «BALOTELLI STRIKES AS NICE TAKE DOWN LILLE»։ www.ligue1.com։ Վերցված է 2019-01-03 
  38. «Wylan Cyprien | Football Stats | Nice | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-03 
  39. «OGC Nice - Paris Saint-Germain, Sep 29, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  40. «FC Girondins Bordeaux - OGC Nice, Oct 28, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  41. «Cyprien scores the decisive goal for Nice»։ MSN (fr-FR)։ Վերցված է 2019-01-03 
  42. «OGC Nice - AS Saint-Étienne, Dec 16, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 
  43. «Wylan Cyprien»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]