Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ
Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Հիմնվել է 1917
Ակումբների քանակ 8,506
Ազգային առաջնություններ Ֆրանսիայի սուպերգավաթ
Միջազգային առաջնություններ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Պարի Սեն-Ժերմեն (11-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Պարի Սեն-Ժերմեն (11 տիտղոս)
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
2017-18 Ֆրանսիայի գավաթ

Շառլ Սիմոնի գավաթ, կամ Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ (ֆր.՝ Coupe de France), ֆրանսիական ֆուտբոլային գավաթային մրցաշար, որը կազմակերպվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Գավաթը անվանված է Շառլ Սիմոնի պատվին, ով ֆրանսիացի սպորտսմեն էր և մահացել էր Առաջին համաշխարհային պատերազմում։ Գավաթի եզրափակիչը անցկացվում է Ստադ դե Ֆրանս մարզադաշտում, իսկ հաղթողը հայտավորվում է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլին։ Գործող չեմպիոնը Պարի Սեն-Ժերմենն է, որը 2016-17 մրցաշրջանի եզրափակչում պարտության մատնեց Անժեին[1]։

Ֆրանսիայի գավաթը անցկացվում է 1917-18 մրցաշրջանից ի վեր, և 2016-17 մրցաշրջանը դարձավ գավաթի 100-րդ խաղարկությունը։ Մեծ թիմերը դժվարությամբ են մրցում Ֆրանսիայի գավաթում, քանի որ այստեղ գործում են պատահական վիճակահանության և 1 խաղից կազմված հակամարտությունների համակարգերը։ Այդ պատճառով Լիգա 2-ում հանդես եկող 2 թիմեր կարողացել են հաղթել Ֆրանսիայի գավաթը՝ Հավրը 1959 թվականին[2] և Գենգանը 2009-ին[3]։

2013-14 մրցաշրջանում Ֆրանսիայի գավաթին մասնակցեց 7,656 ակումբ, իսկ 2011-12 մրցաշրջանում՝ 7,422 ֆուտբոլային ակումբ։

Համարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի գավաթի խաղերում ֆուտբոլիստները պարտավոր են կրել 1-18 համարի մարզաշապիկները՝ անկախ իրենց սովորական համարից։ Մեկնարկային կազմի ֆուտբոլիստները պետք է կրեն 1-11 համարները՝ ըստ իրենց խաղային դիրքերի։ Այնուամենայնիվ, եթե ֆուտբոլիստը կրում է 1-11 համարներից որևէ մեկը, նա կարող է կրել այն նաև Ֆրանսիայի գավաթի խաղում՝ անկախ իր դիրքից, սակայն եթե այդ խաղացողը խաղը սկսում է պահեստային նստարանից, այդ համարը անցնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստներից մեկին։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարի Սեն-Ժերմենը ռեկորդային 11 անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը։ Օլիմպիկ Մարսելը ռեկորդային 18 անգամ դուրս է եկել գավաթի եզրափակիչ[4]։ ՊՍԺ-ն 4 անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը նույն մրցաշրջանում (1995, 1998, 2015 և 2016)։ Մարսելը 4 ֆրանսիական ակումբներից է, որ 2 տարի անընդմեջ պարտվել է գավաթի եզրափակչում։

Իլ դը Ֆրանս երկրամասի ակումբները ամենաշատն են հաղթել Ֆրանսիայի գավաթում՝ 23 անգամ։ Դրան հաջորդում է Պրովանս Ալպեր Լազուր Ափ երկրամասը, որտեղ գտնվում է Մարսելը։

Մրցաշարի ամենահաջողակ ֆուտբոլիստներն են Դոմինիկ Բատենայը, Ալեն Ռոշը և Մարսյո Սոմերլինկը, ովքեր հաղթել են Ֆրանսիայի գավաթը 5-ական անգամ։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Հաղթող 2-րդ տեղ Հաղթած տարիներ Երկրորդ տեղ գրաված տարիներ
ՊՍԺ 11 4 1982, 1983, 1993, 1995, 1998, 2004, 2006, 2010, 2015, 2016, 2017 1985, 2003, 2008, 2011
Մարսել 10 9 1924, 1926, 1927, 1935, 1938, 1943, 1969, 1972, 1976, 1989 1934, 1940, 1954, 1986, 1987, 1991, 2006, 2007, 2016
Սենտ Էտիեն 6 3 1962, 1968, 1970, 1974, 1975, 1977 1960, 1981, 1982
Լիլ 6 3 1946, 1947, 1948, 1953, 1955, 2011 1939, 1945, 1949
Մոնակո 5 4 1960, 1963, 1980, 1985, 1991 1974, 1984, 1989, 2010
Ռասինգ Փարիզ 5 3 1936, 1939, 1940, 1945, 1949 1930, 1950, 1990
Լիոն 5 3 1964, 1967, 1973, 2008, 2012 1963, 1971, 1976
Ռեդ Սթար 5 1 1921, 1922, 1923, 1928, 1942 1946
Բորդո 4 6 1941, 1986, 1987, 2013 1943, 1952, 1955, 1964, 1968, 1969
Օսեր 4 2 1994, 1996, 2003, 2005 1979, 2015
Նանտ 3 5 1979, 1999, 2000 1966, 1970, 1973, 1983, 1993
Ստրասբուրգ 3 3 1951, 1966, 2001 1937, 1947, 1995
Նիս 3 1 1952, 1954, 1997 1978
Սետ 2 4 1930, 1934 1923, 1924, 1929, 1942
Ռեն 2 4 1965, 1971 1922, 1935, 2009, 2014
Սեդան 2 3 1956, 1961 1965, 1999, 2005
Սոշո 2 3 1937, 2007 1959, 1967, 1988
Մոնպելիե 2 2 1929, 1990 1931, 1994
Ռեյմս 2 1 1950, 1958 1977
Մեց 2 1 1984, 1988 1938
Գենգան 2 1 2009, 2014 1997
ՍԱՍԳ Փարիզ 2 1919, 1925
Օլիմպիկ Փարիզ 1 2 1918 1919, 1921
Բաստիա 1 2 1981 1972, 2002
Շարանտոն 1 1 1920 1928
Հավր 1 1 1959 1920
Կլուբ Ֆրանսուա 1 1931
Կան 1 1932
Ռուբե 1 1933
Նանսի Լորեն 1 1944
Թուլուզ 1 1957
Նանսի 1 1978
Լորյան 1 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Angers 0-1 Paris St-Germain»։ BBC Sport (en-GB)։ 2017-05-27։ Վերցված է 2018-03-05 
  2. «Histoire de la Coupe de France Saison Saison 1958-1959 Le Havre Sochaux 3 - 0 2 - 2»։ www.om4ever.com։ Վերցված է 2018-03-05 
  3. «Guingamp, c'est fou !»։ Eurosport։ 2009-05-09։ Վերցված է 2018-03-05 
  4. «COUPE DE FRANCE 2017-2018 - Chiffres - FFF»։ Fédération Française de Football (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-03-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]