Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսիայի սուպերգավաթ
Trophée des Champions
Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթ
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Հիմնվել է 1995
Ակումբների քանակ 2
Gold medal blank.svg Ներկայիս չեմպիոն Պարի Սեն-Ժերմեն (7-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Օլիմպիկ Լիոն (8 տիտղոս)
Հեռուստատեսություն BeIN Sports
2017 Ֆրանսիայի սուպերգավաթ


Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթ (ֆր.՝ Trophée des Champions), ֆրանսիական ֆուտբոլային մրցաշար՝ կազմված 1 խաղից, որին մասնակցում են նախորդ մրցաշրջանի Լիգա 1-ի և Ֆրանսիայի գավաթի հաղթողները։ Այն համարժեք է այլ երկրներում անցկացվող սուպերգավաթներին։ Գործող չեմպիոնը Պարի Սեն-Ժերմենն է, որը 2017 թվականի Ֆրանսիայի սուպերգավաթում 1-2 հաշվով պարտության մատնեց Մոնակոյին[1]՝ նվաճելով իր 7-րդ սուպերգավաթը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի սուպերգավաթը իր անվանմամբ առաջին անգամ գործածվեց 1995 թվականին, բայց այս ձևաչափով մրցաշարը անցկացվում է 1949 թվականից, երբ 1948-49 մրցաշրջանի Ֆրանսիայի առաջնության հաղթող Ռեյմսը 4-3 հաշվով պարտության մատնեց 1948-49 մրցաշրջանի Ֆրանսիայի գավաթի հաղթող Ռասինգ Փարիզին։

1955 թվականից 1973 թվականը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում էր նմանատիպ մրցաշար՝ Challenge des champions անվանմամբ։ Խաղը սկսեց նորից անցկացվել 1985 թվականին, սակայն այն անցկացվեց ընդամենը 2 տարի՝ իր հայտնի չլինելու պատճառով։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան 1995 թվականին պաշտոնապես վերականգնեց սուպերգավաթը՝ իր ներկայիս անվանմամբ և ձևաչափով, իսկ առաջին խաղը տեղի ունեցավ 1996 թվականի հունվարին՝ Պարի Սեն-Ժերմենի և Նանտի միջև։ Հաջորդ մրցաշրջանում խաղը չանցկացվեց, քանի որ Օսերը դուբլ ձևակերպելով՝ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը և Ֆրանսիայի գավաթը։ Նմանատիպ իրավիճակ տեղի ունեցավ 2008 թվականին, երբ Օլիմպիկ Լիոնը դուբլ նվաճեց։ Սկզբից որոշվեց խաղը չեղարկել, սակայն վերջին պահին Ֆրանսիայի փոխչեմպիոն Բորդոյին թույլատրվեց մասնակցել հանդիպմանը և վերջինս հաղթեց 5-4 հաշվով հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[2]։

Ֆրանսիայի սուպերգավաթը անցկացվել է տարբեր մարզադաշտերում։ 2009 թվականի սուպերգավաթը առաջին անգամ անցկացվեց Ֆրանսիայի տարածքից դուրս՝ Մոնրեալի Օլիմպիական մարզադաշտում[3]։ Դրանից հետո այն անցկացվել է նաև Թունիսում, Մարոկկոյում, ԱՄՆ-ում, Գաբոնում և Չինաստանում։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Հաղթող 2-րդ տեղ Հաղթած տարիներ Երկրորդ տեղ գրաված տարիներ
Օլիմպիկ Լիոն 8 4 1973, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2012 1967, 2008, 2015, 2016
Պարի Սեն-Ժերմեն 7 4 1995, 1998, 2013, 2014, 2015, 2016, 2017 1986, 2004, 2006, 2010
Ռեյմս 5 1 1949, 1955, 1958, 1960, 1966 1962
Սենտ Էտիեն 5 1 1957, 1962, 1967, 1968, 1969 1970
Մոնակո 4 2 1961, 1985, 1997, 2000 1960, 2017
Նանտ 3 4 1965, 1999, 2001 1966, 1973, 1995, 2000
Բորդո 3 4 1986, 2008, 2009 1968, 1986, 1999, 2013
Օլիմպիկ Մարսել 3 2 1971, 2010, 2011 1969, 1972
Նիս 1 3 1970 1956, 1959, 1997
Սեդան 1 1 1956 1961
Ռեն 1 1 1971 1965
Հավր 1 0 1959
Բաստիա 1 0 1972
Լիլ 0 2 1955, 2011
Օսեր 0 2 2003, 2005
Գենգան 0 2 2009, 2014
Ռասինգ Փարիզ 0 1 1949
Թուլուզ 0 1 1957
Նիմ 0 1 1958
Լանս 0 1 1998
Ստրասբուրգ 0 1 2001
Լորյան 0 1 2002
Սոշո 0 1 2007
Մոնպելիե 0 1 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ligue1.com - French Football League - Trophée des Champions - Season 2017/2018 - Final - AS Monaco / Paris Saint-Germain»։ www.ligue1.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-06 
  2. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Trophée des Champions - Palmarès»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-03-06 
  3. «Le Trophée des champions à Montréal»։ www.arcinfo.ch (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-03-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]