Անտե Ռեբիչ
Անտե Ռեբիչ խորվ.՝ Ante Rebić | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Անտե Ռեբիչ | |||||||||||||||||
Ազգությունը | խորվաթ | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 21, 1993[1][2] (29 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Սպլիտ, Խորվաթիա | |||||||||||||||||
Հասակ | 185 | |||||||||||||||||
Քաշ | 80 | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 17 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անտե Ռեբիչ (խորվ.՝ Ante Rebić, սեպտեմբերի 21, 1993[1][2], Սպլիտ, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Վարձակալական հիմունքներով հանդես է գալիս գերմանական «Այնտրախտ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆիորենտինա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսի 28-ին Անտե Ռեբիչը միացել է իտալական «Ֆիորենտինա»-ին։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[3]։ Թիմում նա ստացել է 9 համարի խաղաշապիկը[4]։
Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է 2013 թվականի սեպտեմբերին՝ «Ռոմա»-ի դեմ խաղում[5]։ Իտալական ակումբի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2014 թվականի հունվարին՝ Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կիևո»-ի դեմ խաղում։ Մայիսի 18-ին նա խփել է իր երկրորդ գոլը՝ «Տորինո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով։
«ՌԲ Լայպցիգ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսի 3-ին Ռեբիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ»[6]։
Վերադարձ «Ֆիորենտինա»[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարձակալության ավարտից հետո ֆուտբոլիստը վերադարձել է «Ֆիորենտինա»։ Վերադարձից հետո իր առաջին հանդիպումը մեկնարկային կազմում անցկացրել է սեպտեմբերի 23-ին՝ մրցելով «Բոլոնիա»-ի դեմ։ Եվրոգավաթների շրջանակներում իր դեբյուտը Անտեն նշել է հոկտեմբերի 1-ին՝ «Բելենենսես»-ի դեմ խաղում։
Նոյեմբերի 1-ին նա խփել է իր առաջին գոլը վերադարձից հետո՝ «Ֆրոսինոն»-ի դեմ խաղում[7]։
«Վերոնա» և «Այնտրախտ»[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆիորենտինա»-ի կազմում 6 հանդիպում անցկացնելուց հետո Անտե Ռեբիչը վարձավճարով տեղափոխվել է «Վերոնա»[8]։ Նա իտալական ակումբի կազմում մասնակցեց 9 հանդիպման։
2016 թվականի հուլիսին Ռեբիչը տեղափոխվել է «Այնտրախտ»։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է սեպտեմբերի 17-ին՝ «Բայեր 04»-ի դեմ խաղում։ Այդ խաղում նա փոխարինել է Մարկո Ֆաբիանին, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով[9]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտն Անտեն նշել է 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Լիխտենշտայնի հավաքականի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին, իսկ 67-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գերմանիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016/2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Transfer news: Fiorentina complete signing of Croatian forward Ante Rebic»։ SkySports։ օգոստոսի 28, 2013։ Վերցված է օգոստոսի 28, 2013
- ↑ «ANTE REBIĆ NA PREDSTAVLJANJU 'Nastojat ću biti dostojan Batistutinog dresa'»։ JutarnjiList։ Վերցված է հունվարի 8, 2014
- ↑ «Ante Rebić debitirao za Fiorentinu u remiju s Parmom»։ Večernji list։ Վերցված է հունվարի 8, 2014
- ↑ «Ante Rebić na posudbi u Leipzigu»։ Večernji list։ Վերցված է օգոստոսի 4, 2014
- ↑ «Fiorentina 4–1 Frosinone: Sousa's side join Inter at top of Serie A»։ Mail Online։ Վերցված է 2015-11-08
- ↑ Chloe_Beresford (2016-01-14)։ «Ante Rebic Joins Struggling Hellas Verona On Loan»։ Վերցված է 2016-08-17
- ↑ «Neue Unberechenbarkeit mit Fabian, Rebic und Co.»։ kicker Online (German)։ սեպտեմբերի 18, 2016։ Վերցված է հունիսի 4, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Խորվաթիայում ծնվածներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ