Դույե Չալետա-Ցար
![]() Չալետա-Ցարը 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 1996[1][2][3] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Շիբենիկ, Խորվաթիա | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 |
![]() | 17 | (0) |
2013-2014 |
![]() | 15 | (3) |
2014-ներկա |
![]() | 84 | (4) |
2014-2015 |
→ ![]() | 20 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 |
![]() | 12 | (1) |
2013-2014 |
![]() | 4 | (0) |
2014-2015 |
![]() | 10 | (2) |
2014-2018 |
![]() | 15 | (3) |
2018-ներկա |
![]() | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դույե Չալետա-Ցար (խորվ.՝ Duje Ćaleta-Car, սեպտեմբերի 17, 1996[1][2][3], Շիբենիկ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեդ Բուլ Զալցբուրգի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չալետա-Ցարը Շիբենիկի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ Սեսվետեի դեմ խաղում[5]։ 2013 թվականի հուլիսին նա միացավ Ավստրիայի Ռեգիոնալլիգայում հանդես եկող Պաշինգին։ Իր առաջին պաշտոնական հանդիպումը Ավստրիայում անցկացրեց նոյեմբերի 2-ին՝ Ալերհայլիգենի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի մայիսի 9-ին՝ Վալերնի դեմ խաղում[7]։ Պաշինգի կազմում Չալետա-Ցարը անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Ռեդ Բուլ Զալցբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի ամռանը Չալետա-Ցարը տեղափոխվեց Ռեդ Բուլ Զալցբուրգ։ 2014-15 մրցաշրջանի մի մասը նա վարձավճարով անցկացրեց Ռեդ Բուլի ֆարմ ակումբ Լիֆերինգում։ Իր դեբյուտը Լիֆերինգի կազմում նշեց 2014 թվականի հուլիսի 25-ին՝ Ֆլորիդսդորֆի դեմ խաղում[8]։ Իր առաջին պաշտոնական հանդիպումը Ռեդ Բուլի կազմում անցկացրեց 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Եվրոպայի Լիգայի Աստրա Ջուրջուի դեմ խաղում[9]։ Իր դեբյուտը Ավստրիայի Բունդեսլիգայում նշեց 2015 թվականի փետրվարի 14-ին՝ Վիներ Նոյշտադտի դեմ խաղում[10]։ 2015 թվականի հունիսի 3-ին Չալետա-Ցարը մասնակցեց Ավստրիայի գավաթի եզրափակչի Աուստրիա Վիեննայի դեմ ամբողջ հանդիպմանը[11]՝ օգնելով Ռեդ Բուլին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը։
2015 թվականի դեկտեմբերի 16-ին Չալետա-Ցարը երկարաձգեց իր պայմանագիրը Ռեդ Բուլ Զալցբուրգի հետ մինչև 2020 թվականը[12]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի ապրիլի 3-ին՝ Ռապիդ Վիեննայի դեմ խաղում[13]։ 2017-18 մրցաշրջանում նա Ռեդ Բուլի հետ 4-րդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրիայի առաջնությունը[14]` ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[15]։ Բացի այդ, խորվաթը թիմի հետ հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Օլիմպիկ Մարսելին[16][17]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չալետա-Ցարը ներկայացրել է Խորվաթիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Խորվաթիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերին՝ Բուլղարիայի և Մալթայի դեմ խաղերի համար՝ փոխարինելով վնասվածք ստացած Յոզո Շիմունովիչին[18]։ Այնուամենայնիվ, այս խաղերում նա խաղադաշտ դուրս չեկավ[19][20]։ Չալետա-Ցարը ընդգրկվեց Խորվաթիայի՝ Եվրո 2016-ի համար նախնական 27 հոգանոց կազմում[21], սակայն դուրս մնաց վերջնական թիմից Ալեն Հալիլովիչի, Դոմագոյ Անտոլիչի և Դոմինիկ Լիվակովիչի հետ միասին[22][23]։
Իր դեբյուտը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Չալետա-Ցարը նշեց 2018 թվականի հունիսի 3-ին՝ փոխարինելով Վեդրան Չորլուկային Բրազիլիայի դեմ ընկերական խաղում[24]։ Հունիսի 4-ին նա ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[25][26]։ Հունիսի 26-ին Չալետա-Ցարը խաղադաշտ դուրս եկավ խմբային փուլի վերջին՝ Իսլանդիայի դեմ խաղում[27][28][29]։ Հանդիպումն ավարտվեց Խորվաթիայի հաղթանակով 2-1 հաշվով, ինչի շնորհիվ նրանք դուրս եկան խմբային փուլից առաջին տեղով[30][31]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[32]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շիբենիկ | 2012–13 | Դրուգա Լիգա | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 0 |
Պաշինգ | 2013–14 | Ավստրիայի Ռեգիոնալլիգա | 15 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 3 |
Լիֆերինգ | 2014–15 | 2. Լիգա | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 0 |
2015–16 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 0 | ||
Ռեդ Բուլ Զալցբուրգ | 2014–15 | Ավստրիայի Բունդեսլիգա | 7 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 9 | 0 |
2015–16 | 31 | 2 | 4 | 0 | 2 | 0 | 37 | 2 | ||
2016–17 | 18 | 0 | 5 | 0 | 8 | 0 | 31 | 0 | ||
2017–18 | 28 | 2 | 6 | 0 | 19 | 0 | 53 | 2 | ||
Ընդհանուր | 84 | 4 | 16 | 0 | 30 | 0 | 130 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 136 | 7 | 16 | 0 | 30 | 0 | 182 | 7 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[32]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեդ Բուլ Զալցբուրգ
- Ավստրիայի առաջնություն. 2014–15, 2015–16, 2016–17, 2017–18[14]
- Ավստրիայի գավաթ. 2014–15, 2015–16, 2016–17
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Croatia - D. Ćaleta-Car - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «NK Sesvete - HNK Sibenik, Aug 18, 2012 - 2.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «FC Juniors OÖ - SV Allerheiligen, Nov 2, 2013 - Regionalliga Mitte - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «FC Juniors OÖ - SV Wallern, May 9, 2014 - Regionalliga Mitte - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «FC Liefering - Floridsdorfer AC, Jul 25, 2014 - 2. Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Red Bull Salzburg - Astra Giurgiu, Dec 11, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «SC Wiener Neustadt - Red Bull Salzburg, Feb 14, 2015 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Austria Vienna - Red Bull Salzburg, Jun 3, 2015 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «FC Red Bull Salzburg - Duje Caleta-Car extends contract until 2020»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Rapid Vienna - Red Bull Salzburg, Apr 3, 2016 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ 14,0 14,1 «FC Red Bull Salzburg - We are the 2018 Austrian champions!»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «FC Red Bull Salzburg - Who was our player of the season?»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Olympique Marseille - Red Bull Salzburg, Apr 26, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Red Bull Salzburg - Olympique Marseille, May 3, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Ćaleta-Car replaces Šimunović for upcoming matches - Croatian Football Federation»։ hns-cff.hr (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Croatia - Bulgaria, Oct 10, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Malta - Croatia, Oct 13, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Croatia’s UEFA Euro 2016 Squad Named»։ Croatia Week (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ Sport Telegraph (2016-05-17)։ «Croatia Euro 2016 Squad»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Barca's Halilovic left out of final Croatia squad | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14(չաշխատող հղում)
- ↑ «Brazil - Croatia, Jun 3, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez»։ hns-cff.hr (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-06-12։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Iceland - Croatia, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ Hytner David (2018-06-26)։ «Iceland bow out of World Cup after defeat by Croatia in final group game»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «FC Red Bull Salzburg - Duje Caleta-Car makes successful World Cup debut»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ NDTVSports.com։ «World Cup 2018: Croatia Beat Iceland To Secure First Place In Group D – NDTV Sports»։ NDTVSports.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Iceland - Croatia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-07-13
- ↑ 32,0 32,1 «Duje Ćaleta-Car»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դույե Չալետա-Ցար Վիքիպահեստում |
---|
- Չալետա-Ցարի պաշտոնական Ինստագրամի էջը
- Չալետա-Ցարը transfermarkt-ում
- Չալետա-Ցարը soccerbase.com-ում
- Չալետա-Ցարը WhoScored.com կայքում
- Չալետա-Ցարը Ռեդ Բուլ Զալցբուրգի պաշտոնական կայքում Archived 2018-05-18 at the Wayback Machine.
- Չալետա-Ցարը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Չալետա-Ցարը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2017-11-13 at the Wayback Machine.
- Չալետա-Ցարը Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խորվաթիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Շիբենիկի ֆուտբոլիստներ
- Պաշինգի ֆուտբոլիստներ
- Լիֆերինգի ֆուտբոլիստներ
- Ռեդ Բուլ Զալցբուրգի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ