Հալիլովիչը իր կարիերան սկսել է «Դինամո Զագրեբի» մանկապատանեկան թիմում։ 2012 թվականիհունիսին պայմանագիր է կնքել թիմի հետ։ Իր դեբյուտը նշել է 16 տարեկան 102 օրական հասակում՝ 2012 թվականի սեպտեմբերի 27-ին՝ «Հայդուկի» դեմ խաղում՝ խաղավարտից 10 րոպե առաջ փոխարինելով բրազիլացի Սամմիրին, որտեղ Դինամոն հաղթանակ է տոնել 3։1 հաշվով։ Հաջորդ տուրում՝ «Սլովեն Բելուպոյի» դեմ խաղում, կրկին դուրս է եկել փոխարինման և խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում։ Այդ խաղում Դինամոն հաղթել է 4։1 հաշվով։ Այս գոլը նրան դարձրեց առաջնության ամենափրիտասարդ ռմբարկուն առաջնության պատմության մեջ՝ 16 տարեկան 112 օրական հասակում։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին իր դեբյուտը նշել է Չեմպիոնների Լիգայում՝ ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ի դեմ՝ փոխարինման դուրս գալով խաղավարտից 1 րոպե առաջ։
Իր խաղի շնորհիվ Ալենը արժանացել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրությանը, որը սկսել է ակտիվ բանակցություններ վարել նրա տրանսֆերի շուրջ, ինչը հաստատել է «Դինամո Զագրեբի» ղեկավարությունը[4]։ 2014 թվականիմարտի 27-ին «Բարսելոնան» 5-ամյա պայմանագիր է կնքել Ալենի հետ[5][6]։