Նիկոլա Կալինիչ
Կալինիչը Խորվաթիայի հավաքականի կազմում 2013 թվականին | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 5, 1988[1][2][3][…] (36 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Սոլին, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա | ||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||
Քաշ | 78 կգ | ||||||||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
Ռոմա (վարձավճարով Ատլետիկո Մադրիդից) | ||||||||
Համար | 19 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
1998-2005 | Հայդուկ Սպլիտ | ||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||
2005-2009 | Հայդուկ Սպլիտ | 59 | (32) | ||||||
2006 | → Իստրա 1961 | 12 | (3) | ||||||
2007 | → Շիբենիկ | 8 | (3) | ||||||
2009-2011 | Բլեքբուրն Ռովերս | 44 | (7) | ||||||
2011-2015 | Դնեպր | 86 | (37) | ||||||
2015-2018 | Ֆիորենտինա | 69 | (27) | ||||||
2017-2018 | → Միլան | 31 | (6) | ||||||
2018-ներկա | Ատլետիկո Մադրիդ | 17 | (2) | ||||||
2019-ներկա | → Ռոմա | 0 | (0) | ||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
2003 | Խորվաթիա Մ16 | 2 | (1) | ||||||
2004-2005 | Խորվաթիա Մ17 | 18 | (15) | ||||||
2005-2007 | Խորվաթիա Մ19 | 12 | (11) | ||||||
2006 | Խորվաթիա Մ20 | 1 | (0) | ||||||
2007-2010 | Խորվաթիա Մ21 | 9 | (4) | ||||||
2008-ներկա | Խորվաթիա | 42 | (15) | ||||||
| |||||||||
Պարգևներ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նիկոլա Կալինիչ (խորվ.՝ Nikola Kalinić, հունվարի 5, 1988[1][2][3][…], Սոլին, Սպլիտսկո Դալմատինսկա, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ատլետիկո Մադրիդից վարձավճարով հանդես է գալիս Ռոմայի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդուկ Սպլիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալինիչը իր կարիերան սկսել է Հայդուկ Սպլիտում։ Խորվաթիայի առաջնությունում դեբյուտը նշեց 2005-2006 մրցաշրջանում՝ 17 տարեկան հասակում։ 2006 թվականի օգոստոսի 1-ին Կալինիչը վարձավճարով տեղափոխվեց Իստրա 1961, որտեղ անցկացրեց 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ 2007 թվականի հունվարին խորվաթը վարձավճարով տեղափոխվեց Շիբենիկ։ Այստեղ նա դարձավ 3 գոլի հեղինակ անցկացրած 8 խաղերում։
Վերադառնալով վարձավճարից՝ Կալինիչը դարձավ Հայդուկի հիմնական կազմի խաղացող։ Այստեղ իր առաջին մրցաշրջանում Խորվաթիայի առաջնությունում նա դարձավ 17 գոլի հեղինակ՝ դառնալով առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն։ Այս մրցաշրջանում Հայդուկը առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը և հասավ Խորվաթիայի գավաթի եզրափակիչ, իսկ Կալինիչը դարձավ 26 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում։
2009 թվականի հուլիսին խորվաթը 1 շաբաթվա փորձաշրջան անցավ Պորտսմութում[5]։ Պորտսմութն ու Հայդուկը համաձայնեցրեցին Կալինիչի տրանսֆերը 6 միլիոն եվրոյի դիմաց, սակայն տրանսֆերը չկայացավ ֆինանսական խնդիրների պատճառով[6]։
Բլեքբուրն Ռովերս
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի օգոստոսի 3-ին Կալինիչը 4 տարվա պայմանագիր կնքեց անգլիական Բլեքբուրն Ռովերսի հետ[7][8]։ Օգոստոսի 13-ին նա պաշտոնապես հաստատվեց որպես Բլեքբուրնի խաղացող՝ 2009-2010 մրցաշրջանում ստանալով 22 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 22-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Պիտերբորոյի դեմ խաղում[11][12]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց 2010 թվականի հունվարի 27-ին՝ Ուիգանի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին մրցաշրջանում Կալինիչը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[15]։
2010-2011 մրցաշրջանում Կալինիչը ստացավ 9 համարի մարզաշապիկը։ 2010 թվականի օգոստոսի 14-ին նա խփեց Էվերթոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16]։ Սեպտեմբերի 11-ին խորվաթը գոլ խփեց Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[17]։ Դեկտեմբերի 28-ին Կալինիչը դուբլ ձևակերպեց Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 64-րդ րոպեին[18]։ Գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսի հեռանալուց հետո խորվաթը կորցրեց իր դիրքը Բլեքբուրնի հիմնական կազմում՝ տեղ չգտնելով նորանշանակ Սթիվ Քինի ծրագրերում[19]։ Անգլիական ակումբի կազմում Կալինիչը անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Դնեպր Դնեպրոպետրովսկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի օգոստոսի 11-ին Կալինիչը տեղափոխվեց ուկրաինական Դնեպր[20][21]։ Իր դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 13-ին՝ փոխարինման դուրս գալով գործող չեմպիոն Շախտյորի դեմ խաղում[22]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ, սակայն գոլից 2 րոպե անց ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից[23]։ 2015 թվականի մայիսի 27-ին Կալինիչը թիմի մեկնարկային կազում խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Սևիլյայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[24], սակայն Դնեպրը պարտություն կրեց 2-3 հաշվով[25][26]։ Դնեպրի կազմում խորվաթը անցկացրեց 125 հանդիպում՝ դառնալով 49 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆիորենտինա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսին Կալինիչը տեղափոխվեց իտալական Ֆիորենտինա[27][28]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Միլանի դեմ խաղում[29][30]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Բազելի դեմ խաղում[31]։ Սերիա A-ում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 23-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[32][33]։ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին Կալինիչը հեթ-տրիկ ձևակերպեց Ինտերի դեմ խաղում[34][35], ինչի շնորհիվ Ֆիորենտինան հաղթեց 4-1 հաշվով և 1998-1999 մրցաշրջանից հետո առաջին անգամ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին տեղ[36]։ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին նա 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[37]։ Ֆիորենտինայի կազմում Կալինիչը անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Միլան
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 22-ին Կալինիչը սկզբից՝ վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Միլան[38][39][40][41]՝ ստանալով 7 համարի մարզաշապիկը[42]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 27-ին՝ փոխարինելով Պատրիկ Կուտրոնեին Կալյարիի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 17-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ[44]։ 2018 թվականի հունվարի 21-ին Կալինիչը 2 գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[45]։ Մայիսի 9-ին նա փոխարինեց Պատրիկ Կուտրոնեին Իտալիայի գավաթի եզրափակչի Յուվենտուսի դեմ խաղում[46], սակայն դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ Միլանը պարտվեց 4-0 հաշվով[47][48]։ Ակումբի կազմում Կալինիչը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[49]։
Ատլետիկո Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 9-ին Կալինիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[50][51][52]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[53][54]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Անխել Կորեային Սելտա Վիգոյի դեմ խաղում[55]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց նոյեմբերի 6-ին՝ խմբային փուլի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[56]։ Իր առաջին գոլը Ատլետիկոյի կազմում խփեց դեկտեմբերի 5-ին՝ Իսպանիայի գավաթի Սանտ Անդրեուի դեմ խաղում[57][58]։ Լա Լիգայում առաջին գոլը խփեց դեկտեմբերի 8-ին՝ Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում[59][60]։ Դեկտեմբերի 15-ին խորվաթը գոլ խփեց Վալյադոլիդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[61]։ 2018-19 մրցաշրջանում Կալինիչը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[62]։
Ռոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 2-ին Կալինիչը 1 տարվա վարձավճարով միացավ Ռոմային[63][64][65][66]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում Կալինիչը պետք է հրավիրվեր Խորվաթիայի ազգային հավաքական՝ Եվրո 2008-ի որակավորման փուլի Մակեդոնիայի և Անգլիայի դեմ խաղերի համար, սակայն նա ստացավ վնասվածք և փոխարինվեց Մարիո Մանջուկիչի կողմից[67]։ Այնուամենայնիվ, Կալինիչը մասնակցեց Եվրո 2008-ին[68]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2008 թվականի մայիսի 24-ին՝ Մոլդովայի դեմ ընկերական խաղում[69]։
Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Կալինիչը խփեց 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Մալթայի դեմ Եվրո 2012-ի որակավորման փուլի խաղում[70]։ 2011 թվականի փետրվարի 9-ին նա դուբլի հեղինակ դարձավ Չեխիայի դեմ ընկերական խաղում[71]։ 2012 թվականի հունիսին Կալինիչը փոխարինեց Իվիցա Օլիչին Եվրո 2012-ի համար Խորվաթիայի հայտացուցակում, սակայն այդպես էլ առաջնության ժամանակ դաշտ դուրս չեկավ։ Եվրո 2016-ի Իսպանիայի դեմ խաղում Կալինիչը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչը ապահովեց Խորվաթիայի հաղթանակը 2-1 հաշվով։
2018 թվականի հունիսի 4-ին Կալինիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[72][73]։ Նա հեռացվեց թիմից առաջնության 5-րդ օրը[74], քանի որ հրաժարվեց փոխարինման մտնել Նիգերիայի դեմ խաղում[75][76]՝ ասելով, որ ունի մեջքի վնասվածք[77][78]։ Դրանից առաջ նա նույն պատճառով հրաժարվել էր խաղադաշտ մտնել Բրազիլիայի դեմ ընկերական խաղում[79]։ Խորվաթիան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում[80][81]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտվելով Ֆրանսիային[82][83]։ Կալինիչը ստացավ արծաթե մեդալը թիմի անդամ լինելու համար, սակայն հրաժարվեց վերցնել այն[84][85][86]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[87]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Իստրա 1961 (վարձավճար) | 2006–07 | Պրվա Լիգա | 12 | 3 | 1 | 0 | — | — | 13 | 3 | ||
Շիբենիկ (վարձավճար) | 2006–07 | 8 | 3 | — | 8 | 3 | ||||||
Հայդուկ Սպլիտ | 2005–06 | 6 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 7 | 0 | |||
2007–08 | 25 | 17 | 7 | 9 | 4 | 0 | 36 | 26 | ||||
2008–09 | 28 | 15 | 4 | 2 | 4 | 1 | 36 | 18 | ||||
Ընդհանուր | 59 | 32 | 12 | 11 | 8 | 1 | 0 | 0 | 79 | 44 | ||
Բլեքբուրն Ռովերս | 2009–10 | Անգլիայի Պրեմիեր Լիգա | 26 | 2 | 1 | 1 | — | 6 | 4 | 33 | 7 | |
2010–11 | 18 | 5 | 1 | 1 | 1 | 0 | 20 | 6 | ||||
Ընդհանուր | 44 | 7 | 2 | 2 | 0 | 0 | 7 | 4 | 53 | 13 | ||
Դնեպր | 2011–12 | Ուկրաինայի Պրեմիեր Լիգա | 19 | 10 | 0 | 0 | 2 | 0 | — | 21 | 10 | |
2012–13 | 21 | 6 | 2 | 1 | 6 | 3 | 29 | 10 | ||||
2013–14 | 19 | 6 | 0 | 0 | 4 | 1 | 23 | 7 | ||||
2014–15 | 23 | 12 | 6 | 2 | 19 | 5 | 48 | 19 | ||||
2015–16 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 3 | ||||
Ընդհանուր | 86 | 37 | 8 | 3 | 31 | 9 | 0 | 0 | 125 | 49 | ||
Ֆիորենտինա | 2015–16 | Սերիա A | 36 | 12 | 1 | 0 | 5 | 1 | — | 42 | 13 | |
2016–17 | 33 | 15 | 2 | 0 | 7 | 5 | 42 | 20 | ||||
Ընդհանուր | 69 | 27 | 3 | 0 | 12 | 6 | 0 | 0 | 84 | 33 | ||
Միլան | 2017–18 | Սերիա A | 31 | 6 | 4 | 0 | 6 | 0 | — | 41 | 6 | |
Ատլետիկո Մադրիդ | 2018–19 | Լա Լիգա | 17 | 2 | 4 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 24 | 4 |
Ռոմա (վարձավճար) | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 326 | 117 | 34 | 18 | 60 | 16 | 7 | 4 | 427 | 155 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[87]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2008 | 2 | 0 |
2009 | 1 | 0 |
2010 | 1 | 1 |
2011 | 8 | 3 |
2012 | 3 | 1 |
2013 | 5 | 1 |
2014 | 0 | 0 |
2015 | 6 | 2 |
2016 | 8 | 5 |
2017 | 6 | 2 |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 42 | 15 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայդուկ Սպլիտ
- Խորվաթիայի առաջնություն. երկրորդ տեղ. 2006-07, 2008-09
- Խորվաթիայի գավաթ. երկրորդ տեղ. 2008, 2009
Դնեպր
- Ուկրաինայի առաջնություն. երկրորդ տեղ. 2013–14
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. երկրորդ տեղ. 2014–15[25]
Ատլետիկո Մադրիդ
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթիա
- ՖԻՖԱ աշխարհի առաջնություն․ երկրորդ տեղ․ 2018[83]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորվաթիայի տարվա հույս. 2007
- Խորվաթիայի գավաթի լավագույն ռմբարկու. 2008
- Խորվաթիայի առաջնության լավագույն խաղացող. 2008
- Եվրոպայի Լիգայի խմբային փուլի խորհրդանշական հավաքական. 2016–17[89]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Croatia - N. Kalinić - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Portsmouth in chase for striker Nikola Kalinic and full-back Steve Finnan». The Guardian (բրիտանական անգլերեն). 2009 թ․ հուլիսի 28. ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Kalinic deal collapses». www.portsmouth.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ Portsmouth. «Portsmouth | truebluearmy.com». www.fansonline.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Rovers 'complete' Kalinic deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Sunderland AFC - Blackburn Rovers, Aug 22, 2009 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «BBC SPORT | Football | Premier League | Sunderland 2-1 Blackburn». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «BBC SPORT | Football | League Cup | Blackburn 5-2 Peterborough». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Blackburn Rovers - Peterborough United, Oct 27, 2009 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Blackburn Rovers - Wigan Athletic, Jan 27, 2010 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «BBC Sport - Football - Blackburn 2-1 Wigan». news.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Nikola Kalinic | Football Stats | Atletico Madrid | Season 2009/2010 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Blackburn Rovers - Everton FC, Aug 14, 2010 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Manchester City - Blackburn Rovers, Sep 11, 2010 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «West Bromwich Albion - Blackburn Rovers, Dec 28, 2010 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Agent - Kalinic could leave». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Blackburn striker Nikola Kalinic joins Dnipro». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Rover and out! Blackburn confirm departure of striker Kalinic after Goodwillie arrival». Mail Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Dnipro Dnipropetrovsk - Shakhtar Donetsk, Aug 13, 2011 - Premier Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «FC Dnipro Dnipropetrovsk v FC Shakhtar Donetsk Live Commentary & Result, 13/08/2011, Premier League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Dnipro Dnipropetrovsk - Sevilla FC, May 27, 2015 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 25,0 25,1 uefa.com. «UEFA Europa League 2014/15 - History - Dnipro-Sevilla – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Dnipro Dnipropetrovsk 2-3 Sevilla». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Fiorentina signs Nikola Kalinic from Dnipro - Goal.com». Goal.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Official: Fiorentina sign Kalinic | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «ACF Fiorentina - AC Milan, Aug 23, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «ACF Fiorentina v AC Milan Starting XIs, 23/08/2015, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «ACF Fiorentina - FC Basel 1893, Sep 17, 2015 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «ACF Fiorentina - Bologna FC 1909, Sep 23, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Fiorentina vs. Bologna - Football Match Report - September 23, 2015 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Inter Milan - ACF Fiorentina, Sep 27, 2015 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «FC Internazionale Milano v ACF Fiorentina Live Commentary & Result, 27/09/2015, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Fiorentina relish return to top of Serie A table for first time since 1999». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Cagliari Calcio - ACF Fiorentina, Oct 23, 2016 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Milan, AC. «OFFICIAL: KALINIC IS NOW RED AND BLACK | AC Milan». AC Milan. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Nikola Kalinic: AC Milan sign striker from Fiorentina». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «AC Milan sign Fiorentina striker Nikola Kalinic». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «AC Milan transfer news: Nikola Kalinic joins from Fiorentina on initial loan with obligation to buy | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «AC Milan sign Nikola Kalinic on loan from Fiorentina with obligation to buy». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «AC Milan - Cagliari Calcio, Aug 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «AC Milan - Udinese Calcio, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Cagliari Calcio - AC Milan, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Juventus FC - AC Milan, May 9, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Dudko, James. «Juventus Win 4th Straight Coppa Italia with 4-0 Win over AC Milan». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Juventus crush AC Milan 4-0 to win fourth consecutive Italian Cup». France 24 (անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Nikola Kalinic | Football Stats | Atletico Madrid | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Club Atlético de Madrid - Welcome Kalinic». Club Atlético de Madrid (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Kalinic signs for Atletico Madrid from Milan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Atletico Madrid sign AC Milan striker Nikola Kalinic». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Transfer news: Atletico Madrid sign €15m Nikola Kalinic from AC Milan | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Atletico Madrid complete signing of Nikola Kalinic from AC Milan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Celta de Vigo - Atlético Madrid, Sep 1, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Atlético Madrid - Borussia Dortmund, Nov 6, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Atlético Madrid - UE Sant Andreu, Dec 5, 2018 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Atletico Madrid beat Sant Andreu to reach Copa del Rey round of 16». ESPN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Atlético Madrid - Deportivo Alavés, Dec 8, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Atlético Madrid v Deportivo Alavés Match Report, 08/12/2018, Primera División | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Real Valladolid CF - Atlético Madrid, Dec 15, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Nikola Kalinic | Football Stats | Atletico Madrid | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Roma complete loan signing of Kalinic». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Club Atlético de Madrid · Web oficial - Kalinic to join AS Roma on loan». en.atleticodemadrid.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Kalinic completes Roma switch». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Roma sign Kalinic and Mkhitaryan on loan». The Star Online (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Kalinic ruled out for Croatia». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ uefa.com (2008 թ․ մայիսի 5). «Bilić names squad for EURO assault». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Croatia beat Moldova in Euro 2008 friendly - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Croatia v Malta Live Commentary & Result, 17/11/2010, EC Qualification | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Croatia 4 - 2 Czech Republic Match report - 2/9/11 Friendlies - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez». hns-cff.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Croatia send Nikola Kalinic home from 2018 World Cup | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Croatia - Nigeria, Jun 16, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Nigeria - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Nikola Kalinic: Croatia send striker home after back injury claim». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ MacInnes, Paul (2018 թ․ հունիսի 18). «Croatia send reluctant substitute Nikola Kalinic home from World Cup». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Brazil - Croatia, Jun 3, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - France - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «World Cup 2018: France beat Croatia 4-2 in World Cup final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 83,0 83,1 «France 4-2 Croatia: Paul Pogba and Kylian Mbappe star in World Cup win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Croatia's Nikola Kalinic refuses World Cup silver medal». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Croatia striker Nikola Kalinic refuses World Cup silver medal». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Sunderland, Tom. «Nikola Kalinic Refuses 2018 World Cup Medal After Being Sent Home by Croatia». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 87,0 87,1 «Nikola Kalinić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Bull, J. J. (2018 թ․ մայիսի 16). «Antoine Griezmann stars as Atletico Madrid win Europa League». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Եվրոպայի լիգա. Խմբային մրցաշարի խորհրդանշական հավաքականը (ֆոտո) | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կալինիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կալինիչը transfermarkt-ում
- Կալինիչը soccerbase.com-ում
- Կալինիչը WhoScored.com կայքում
- Կալինիչը Ռոմայի պաշտոնական կայքում
- Կալինիչը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Կալինիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կալինիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-05-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Կալինիչ» հոդվածին։ |
|
|
|
- Հունվարի 5 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խորվաթիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Բլաքբըրնի ֆուտբոլիստներ
- Դնեպրի ֆուտբոլիստներ
- Իստրա 1961-ի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Հայդուկ Սպլիտի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Շիբենիկի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Վերոնայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ